«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2007 թվականի N 263-Ն
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՆԿՈՅԱՆԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԹԱՌԱԹՄԲԻ, ՉԻՎԱՅԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԼՈՒՍԱՀՈՎՏԻ, ՍԱՐԻԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԿՐԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԿՈՒԹԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՀԱԿԿՈՅԻ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱԶԱՏԻ, ՎԱՐԴԱՇԵՆԻ, ՆՈՅԱԿԵՐՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐՓՈՒՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱԿԱՊԻ, ՀԱՌԻՃԻ, ԱՐՓԵՆԻԻ, ԿԱՐՄՐԱՎԱՆԻ, ԱՆՈՒՇԱՎԱՆԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼՈՐԻ, ԿԱՂՆՈՒՏԻ, ՈՐՈՏԱՆԻ (ԳՈՐԻՍ) ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՇՈՒՌՆՈՒԽԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՈՐՈՏԱՆԻ (ՍԻՍԻԱՆ), ՆՈՐ ԱՍՏՂԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2007 թվականի մարտի 4-ին կայացած` Լոռու մարզի Խնկոյանի, Վայոց ձորի մարզի Թառաթմբի, Չիվայի, Տավուշի մարզի Լուսահովտի, Սարիգյուղի գյուղական համայնքների ղեկավարների, 2007 թվականի մարտի 11-ին կայանալիք` Շիրակի մարզի Կրասարի գյուղական համայնքի ղեկավարի, 2007 թվականի մարտի 18-ին կայանալիք` Գեղարքունիքի մարզի Գեղաքարի գյուղական համայնքի ղեկավարի, Կութի գյուղական համայնքի ավագանու անդամների, 2007 թվականի մարտի 25-ին կայանալիք` Արագածոտնի մարզի Հակկոյի, Արարատի մարզի Գետազատի, Վարդաշենի, Նոյակերտի գյուղական համայնքների, Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքի ղեկավարների, Գեղարքունիքի մարզի Արփունքի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Շիրակի մարզի Սարակապի, Հառիճի, Արփենիի, Կարմրավանի, Անուշավանի, Սյունիքի մարզի Լորի, Կաղնուտի, Որոտանի (Գորիս) գյուղական համայնքների ղեկավարների, Շուռնուխի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Որոտանի (Սիսիան), Նոր Աստղաբերդի գյուղական համայնքների ավագանիների անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2007 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 6.388.910 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՆԿՈՅԱՆԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԹԱՌԱԹՄԲԻ, ՉԻՎԱՅԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԼՈՒՍԱՀՈՎՏԻ, ՍԱՐԻԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԿՐԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԿՈՒԹԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՀԱԿԿՈՅԻ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱԶԱՏԻ, ՎԱՐԴԱՇԵՆԻ, ՆՈՅԱԿԵՐՏԻ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐՓՈՒՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱԿԱՊԻ, ՀԱՌԻՃԻ, ԱՐՓԵՆԻԻ, ԿԱՐՄՐԱՎԱՆԻ, ԱՆՈՒՇԱՎԱՆԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼՈՐԻ, ԿԱՂՆՈՒՏԻ, ՈՐՈՏԱՆԻ (ԳՈՐԻՍ) ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՇՈՒՌՆՈՒԽԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՈՐՈՏԱՆԻ (ՍԻՍԻԱՆ), ՆՈՐ ԱՍՏՂԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN |
Ծախսերը |
Գումարը |
1. | Աշխատանքի վարձատրության ֆոնդ |
120000 |
այդ թվում՝ |
||
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ |
120000 | |
2. |
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |
30000 |
3. |
Տրանսպորտի ծառայության վճարներ |
5000 |
4. |
Կապի ծառայության վճարներ |
1000 |
5. |
Գրասենյակային ծախսեր |
3000 |
__________________________________________________________________ | ||
ընդամենը |
159000 | |
39 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր (39 x 159000) |
6201000 | |
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր (36487 ընտրող + 36487 x 0.03) x 5 դրամ |
187910 | |
______________________________________________________________ | ||
Ընդամենը |
6,388,910 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |