Գլխավոր տեղեկություն
Համար
N 25-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.03.01/7(247) Հոդ.89
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
01.02.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607058

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

1 փետրվարի 2007 թ.
ք. Երևան

N 25-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 18/6-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 20-ի «Կալանավորվածներին պահելու վայրերում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» N 18/6-Ն որոշմամբ սահմանված հավելվածի`

ա) 2-րդ կետի «Ընտրական» բառը փոխարինել «Ընտրելու» բառով, իսկ «ընտրական տեղամասերում» բառերը` «տեղամասային կենտրոններում» բառերով.

բ) 3-րդ կետի «ընտրական տեղամասեր» բառերը փոխարինել «տեղամասային կենտրոններում» բառերով, իսկ «ոչ ուշ, քան 10» բառերը` «առնվազն 45» բառերով.

գ) 4-րդ կետի «քվեարկության օրվանից 5 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ն» բառերը փոխարինել «ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով.

դ) 5-րդ կետը 1-ին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր պարբերությամբ.

«Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում կալանքի տակ գտնվող ընտրողների ցուցակում ընդգրկվում են միայն տվյալ ընտրատարածքի համայնքներում հաշվառում ունեցող քաղաքացիները:».

ե) 6-րդ կետի «ցուցակների 2 օրինակը» բառերը փոխարինել «ցուցակը» բառով.

զ) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Կալանավորվածներին պահելու վայրում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովին ընտրական և /կամ/ հանրաքվեի վերաբերյալ փաստաթղթերը տրամադրվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:».

է) 9-րդ կետը «գրանցված կուսակցությունների» բառերից հետո լրացնել «, կուսակցությունների դաշինքների, Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուի» բառերով.

ը) 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան