«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2007 թվականի N 215-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 502 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի «Որևէ հարկային պարտավորությունից ավելի վճարված գումարների (գերավճարներ) հաշվանցման և վերադարձի դեպքերում և հսկիչ գնումների իրականացման դեպքում հարկային մարմնի կողմից ուսումնասիրությունների իրականացման կարգերը հաստատելու մասին» N 502 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
որոշմամբ հաստատված հսկիչ գնումների իրականացման դեպքում հարկային մարմնի կողմից ուսումնասիրությունների իրականացման կարգի`
1) 5-րդ կետից հանել «` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ընթերակայի ներկայությամբ» բառերը.
2) 7-րդ կետի առաջին պարբերությունից հանել «ընթերակայի անկետային տվյալները» բառերը, իսկ նույն կետի երկրորդ պարբերությունից` «ընթերակաները,» բառը.
3) «Հսկիչ գնման արդյունքների մասին» արձանագրության ձևից հանել «Ընթերակայի անունը, ազգանունը, անձնագրի սերիան և համարը կամ», ինչպես նաև «Ընթերակաները (կամ) այլ» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|