«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607135
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
14 մարտի 2007 թ. |
N 46-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 19-ի «Ընտրական տեղամասերի հերթական համարները սահմանելու կարգի մասին» N 28-Ն որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի`
ա) 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և հրավերների վարչությունը կամ ոստիկանության համապատասխան տարածքային բաժինը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կամ նրա համապատասխան տարածքային ստորաբաժանումը» բառերով,
բ) 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 19-ի «Ընտրելու իրավունք ունեցող և հաշվառում չունեցող քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգը սահմանելու մասին» N 29-Ն որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի 5-րդ կետի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և հրավերների վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի փետրվարի 1-ի «Համապետական ընտրությունների ժամանակ, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող` քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող քաղաքացիների քվեարկության կարգը սահմանելու մասին» N 28-Ն որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի 2-րդ կետի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և հրավերների վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ` |
Գ. Ազարյան |