Գլխավոր տեղեկություն
Համար
N 188-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.03.2007-06.12.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.10.14/23 Հոդ.326
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.02.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 26 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 փետրվարի 2007 թվականի N 188-Ն

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Համաշխարհային բանկի աղքատության հաղթահարման աջակցության երրորդ վարկի (PRSC3) նախապատրաստման ճապոնական դրամաշնորհի (N 055131) շրջանակում Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի ֆինանսական և կառուցվածքային բարեփոխումների իրականացման ծրագրով ներկայացված առաջարկությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1800-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ և 29-րդ կետերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման 19.1-ին կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) ջրօգտագործողների ընկերություններին պետական ֆինանսական աջակցության բարեփոխումների հիմնադրույթները` համաձայն N 1 հավելվածի.

բ) 2007-2011 թվականների կտրվածքով` ըստ ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակները` համաձայն N 2 հավելվածի.

գ) 2007-2011 թվականների կտրվածքով` ըստ ջրօգտագործողների ընկերությունների կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները (նորմաները)` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված հայեցակարգային հիմնադրույթների հիման վրա 2007 թվականին փորձնական ձևով ապահովել 3, 4 ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության դրամաշնորհային ծրագրերի իրականացումը.

բ) բացառությամբ սույն կետի «ա» ենթակետում նշված ջրօգտագործողների ընկերությունների, անհրաժեշտության դեպքում` կախված բնակլիմայական պայմաններից և փաստացի գործունեության արդյունքներից, անհրաժեշտության դեպքում մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված սուբսիդավորման չափաքանակների մինչև 10 տոկոս վերաբաշխումների վերաբերյալ.

գ) սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված գործընթացի արդյունքում, կախված արդյունքից, մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 2008 թվականին մնացած ջրօգտագործողների ընկերությունների համար ֆինանսավորման դրամաշնորհային ծրագրերի կիրառման նպատակով.

դ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ջրօգտագործողների ընկերություններին 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ առաջացած շահութահարկի մասով ապառքների և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների գծով արտոնություններ տալու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. փետրվարի 22
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 8-ի N 188-Ն որոշման

Հ Ի Մ Ն Ա Դ Ր ՈՒ Յ Թ Ն Ե Ր

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

2006 թվականին Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգում գործել են 53 ջրօգտագործողների ընկերություններ, որոնք միավորել են շուրջ 200 հազար ջրօգտագործողների` սպասարկելով 130 հազար հեկտար ոռոգելի հողատարածք: Մեկ ջրօգտագործողին միջին հաշվով բաժին է ընկնում 0.7 հեկտար` ինչը համադրվելով հողատարածքների մասնատվածության հետ (մեկ ջրօգտագործողի հաշվով` միջինը 3, 4 հողակտոր), սահմանափակում է ջրօգտագործողների հնարավորությունները և դժվարացնում ջրօգտագործողների ընկերություններում վարչարարությունը: 2005 թվականին հավաքագրման մակարդակը ջրօգտագործողների ընկերություններում միջինը կազմել է 63.3 տոկոս, իսկ հավաքագրված եկամուտները ծածկել են փաստացի հաշվեգրված ծախսերի 37.6 տոկոսը: Միևնույն ժամանակ, իրավիճակը 2004 թվականի համեմատ բարելավվել է` մասամբ պայմանավորված համակարգում մասնակցային կառավարման մոտեցումների աստիճանական ներդրմամբ:

Համակարգի հետագա զարգացման և ջրօգտագործողների ընկերությունների` որպես կենսունակ հաստատությունների կայացման հարցում միջնաժամկետ հեռանկարում մեծ դեր է վերագրվում պետական օժանդակությանը, որի անմիջական դրսևորումներից է պետական ֆինանսական աջակցությունը: Ոռոգման համակարգին պետական ֆինանսական աջակցության շրջանակների հստակեցումը և տրամադրման մեխանիզմների բարեփոխումն էլ ավելի է կարևորվում աղքատության հաղթահարման միջոցառումների համատեքստում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոռոգման ջրի կանոնավոր հասանելիությունը զգալիորեն նվազեցնում է աղքատության ռիսկը գյուղական բնակավայրերում:  

Ներկայումս ոռոգման համակարգին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական աջակցությունը` սուբսիդիան, ըստ էության, տրամադրվում է ավանդական ծախսային մեթոդով: Նման մոտեցման կիրառությունը շատ դեպքերում խոչընդոտում է ջրօգտագործողների ընկերություններում արդյունավետության բարձրացման խթանների արմատավորմանը և չի կարող երաշխավորել առանցքային արդյունքային ցուցանիշների ապահովում: Մյուս կողմից, մեծանում են ինչպես ջրօգտագործողների ընկերությունների, այնպես էլ պետական կառավարման մարմինների կողմից ջրօգտագործողների ընկերությունների ծախսային քաղաքականության մեկնաբանության հայեցողականության աստիճանն ու երկակիության դրսևորումները: Ընդհանուր դեպքում, նման երևույթների հավանականությունն ավելի մեծ է այնպիսի իրավիճակներում, երբ ծախսային քաղաքականությունը վարվում է առանց նորմատիվային ծրագրման:

Վերը նշված իրավիճակների մեղմման նպատակով անհրաժեշտ է աստիճանական անցում կատարել ջրօգտագործողների ընկերություններին պետական ֆինանսական աջակցության (սուբսիդավորման) ներկայումս կիրառվող ծախսային ավանդական մեթոդին այլընտրանքային` ըստ արդյունքների դրամաշնորհային օժանդակության տրամադրման մոտեցմանը: Այդ գործընթացը նախատեսում է ջրօգտագործողների ընկերություններին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական աջակցության տրամադրում` առաջնորդվելով ջրօգտագործողների ընկերությունների հետ կնքվելիք դրամաշնորհային պայմանագրերով:

 

2. ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

Ջրօգտագործողների ընկերություններին պետական ֆինանսական աջակցության բարեփոխումների հիմնական նպատակներն են` ջրօգտագործողներին աջակցությունն ու մասնակցային կառավարման ամրապնդումը, ջրօգտագործողների ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացումն ու ինքնածախսածածկման մակարդակի աստիճանական ավելացումը, ոռոգման ջրի կորուստների կրճատումը, ինչպես նաև պետական ծախսերի կանխատեսելիության ու բաշխման արդյունավետության աճը:

 

3. ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Ջրօգտագործողների ընկերություններին պետական ֆինանսական աջակցության տրամադրման հիմնական սկզբունքներն են` օբյեկտիվությունը, արդյունավետությունը, կանխատեսելիությունն ու թափանցիկությունը:

 

4. ԸՍՏ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՈՏԵՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ըստ արդյունքների դրամաշնորհային օժանդակության տրամադրման մոտեցման հիմնական առավելություններն են`

կանխատեսելիության և որոշակիության ավելացումը,

5 տարվա կտրվածքով ոլորտին հատկացվելիք պետական ֆինանսական աջակցության չափերի հստակեցումը,

ջրօգտագործողների ընկերությունների առավել արդյունավետ գործունեության խթանների տրամադրումը,

ջրօգտագործողների ընկերությունների բյուջետային կարգապահության մեծացումը,

ջրօգտագործողների ընկերությունների կողմից արդյունքային ցուցանիշների ապահովման հավանականության ավելացումը:

 

5. ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5.1. Հիմնական դրույթները

 

Առաջիկա տարիներին ջրօգտագործողների ընկերություններին պետական ֆինանսական աջակցությունը տրամադրվելու է ջրօգտագործողների ընկերությունների հետ կնքվելիք պետական ֆինանսական աջակցության դրամաշնորհային պայմանագրերի շրջանակներում:

Պայմանագրերով ամրագրվելու են հիմնական այն նախապայմանները, որոնց բավարարման դեպքում ջրօգտագործողների ընկերությունը կարող է հավակնել դրամաշնորհի տեսքով պետական ֆինանսական աջակցության:

Դրամաշնորհները հատկացվելու են մեկ ամբողջական գումարով` առանց առանձին ծախսային հոդվածների բաշխման: Պայմանագրերով տրամադրվելիք օժանդակության չափերի որոշման հիմքում ընկած առանձին ծախսային հոդվածների գծով ենթադրությունները չեն սահմանափակելու ջրօգտագործողների ընկերությունների կողմից ծախսային քաղաքականության սահմանման և ծախսերի բյուջետավորման գործընթացը:

Պայմանագրերի գործողության ժամանակահատվածում պայմանագրերով սահմանված աջակցության չափերը (առնվազն առաջին 3 տարվա կտրվածքով) ենթակա չեն վերանայման: Մասնավորապես, պայմանագրային ժամանակահատվածում ջրօգտագործողների ընկերությունների գործունեության արդյունավետությունը չի հանդիսանալու պայմանագրերով ամրագրվելիք դրամաշնորհային աջակցության չափերի փոփոխության  պատճառ:

Ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության ծավալների գնահատականների հիման վրա ձևավորվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրամաշնորհների տեսքով ջրօգտագործողների ընկերություններին տրամադրվելիք ֆինանսական աջակցության ամբողջական փաթեթը, որը հիմք է հանդիսանալու պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և տարեկան բյուջեների շրջանակներում համապատասխան ծախսային ծրագրերի ձևավորման ժամանակ:

 

5.2. Ջրօգտագործողների ընկերությունների հետ կնքվելիք դրամաշնորհային պայմանագրերի ժամկետները

 

Ջրօգտագործողների ընկերությունների հետ դրամաշնորհային պայմանագրերը կնքվելու են 5 տարի ժամկետով, որտեղ ամրագրվելու են պայմանագրի առաջին երեք տարվա ընթացքում ջրօգտագործողների ընկերություններին տրամադրվելիք դրամաշնորհների չափերը (տարեկան կտրվածքով), ինչպես նաև հաջորդ 2 տարվա ընթացքում դրամաշնորհների կողմնորոշիչ չափաքանակները:

 

5.3. Ջրօգտագործողների ընկերությունների հետ կնքվելիք դրամաշնորհային պայմանագրերի կողմերը

 

Դրամաշնորհային պայմանագրի կողմերն են ոռոգման ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը (Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե), Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը և ջրօգտագործողների ընկերությունը:

 

5.4. Ջրօգտագործողների ընկերություններին պետական ֆինանսական աջակցության տրամադրման նախապայմանները

 

Դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության տրամադրման նախապայման է հանդիսանալու սահմանված որոշակի պահանջներին` ջրօգտագործողների ընկերությունների բավարարումը: Մասնավորապես, հստակ պահանջներ են դրվելու հետևյալ ցուցանիշների ապահովման առմամբ`

ոռոգման ջրի դիմաց վճարի (իրացման սակագնի) առավելագույն սահման,

ոռոգելի հողատարածքների նվազագույն չափ,

կրեդիտորական պարտավորությունների առավելագույն սահման:

 

5.4.1. Ոռոգման ջրի դիմաց վճարի (իրացման սակագնի) առավելագույն սահման

 

Ջրօգտագործողների ընկերություններին տրամադրվելիք շնորհների չափերը 2007-2011 թվականներին ընկած ժամանակահատվածում ըստ տարիների հաշվարկվելու են` հիմք ընդունելով ոռոգման ջրի դիմաց վճարների (իրացման սակագների) առավելագույն մակարդակի վերաբերյալ հետևյալ ենթադրությունները`

 

  չ/մ 2007 2008 2009 2010 2011
Ոռոգման ջրի դիմաց վճար (իրացման
սակագին)` առավելագույն սահման,
առանց ԱԱՀ-ի
դրամ/
խոր.
մետր
6.67 7.50 7.50 9.17 9.17
Ոռոգման ջրի դիմաց վճար (իրացման
սակագին)` առավելագույն սահման,
ներառյալ ԱԱՀ-ն
դրամ/
խոր.
մետր
8.00  9.00   9.00 11.00   11.00

 

Ընդհանուր դեպքում, եթե ջրօգտագործողների ընկերությունում ոռոգման ջրի ինքնարժեքն ավելի բարձր է, քան սահմանված առավելագույն սակագինը և ջրօգտագործողների ընկերությունը սահմանում է ավելի բարձր սակագին, քան առավելագույն սահմանն է, ապա ջրօգտագործողների ընկերությունը չի կարող հավակնել պետական ֆինանսական աջակցության:

 

5.4.2. Ոռոգելի հողատարածքի նվազագույն չափ

 

Դրամաշնորհային պայմանագրով ջրօգտագործողների ընկերությունը պետք է պարտավորվի կանոնավոր կերպով ապահովել պայմանագրով ամրագրվելիք հողատարածքների նվազագույն չափի ոռոգումը, հակառակ դեպքում` հնարավոր է պայմանագրով ամրագրված դրամաշնորհների չափերի նվազման ուղղությամբ վերանայում` ընդհուպ մինչև ջրօգտագործողների ընկերությանը պետական ֆինանսական աջակցությունից զրկելը:

 

5.4.3. Կրեդիտորական պարտավորությունների առավելագույն սահման

 

Դրամաշնորհային պայմանագրով ջրօգտագործողների ընկերությունները պետք է պարտավորվեն սահմանափակել տարվա ընթացքում կրեդիտորական պարտքերի կուտակումը, որոնց մակարդակը չի կարող գերազանցել պայմանագրով հստակ ամրագրվող չափից:

 

5.5. Պայմանագրերի վերանայումը

 

Պայմանագրերով ամրագրված դրամաշնորհների չափերը ենթակա են ճշգրտման, մասնավորապես հետևյալ իրավիճակներում`

հանրապետությունում գնաճի միջին տարեկան 6 տոկոս մակարդակը գերազանցելու պարագայում` 6 տոկոսը գերազանցող մասի և պայմանագրով ամրագրված դրամաշնորհի գումարի արտադրյալի չափով,

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ոռոգման ջրի սակագների փոփոխության դեպքում` նախորդ տարվա գնովի ջրի ծավալների և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանվող սակագների հավելաճի արտադրյալի չափով,

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության դեպքում` ջրօգտագործողների ընկերության կողմից նախորդ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի փաստացի սպառման և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանվող էլեկտրաէներգիայի սակագների հավելաճի արտադրյալի չափով:

 

5.6. Ոռոգման ջրի կորուստների մակարդակների գնահատականը և դրանց կիրառությունը

 

Ոռոգման ջրի կորուստների մակարդակների շահարկումը կարող է նախադեպ դառնալ պայմանագրերով ամրագրվելիք դրամաշնորհների հաճախակի վերանայումների: Նման իրավիճակները բացառելու նպատակով սույն որոշմամբ հաստատվում են ոռոգման ջրի կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները (նորմերը)` ըստ ջրօգտագործողների ընկերությունների, որոնք հիմք են հանդիսանալու ինչպես ջրօգտագործողների ընկերություններին դրամաշնորհների տեսքով տրամադրվելիք պետական ֆինանսական աջակցության հաշվարկների, այնպես էլ ջրօգտագործողների ընկերությունների հարկային պարտավորությունների որոշմանն առնչվող հարաբերություններում:

 

6. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ

 

Նախատեսվող բարեփոխումների արդյունքում ակնկալվում են ապահովել հետևյալ արդյունքները`

 

  2007 2008 2009 2010 2011
_______________________________________________________________________
 

կանխատեսում
_____________________________________

Ոռոգելի հողատարածք, հազ.
հեկտար
132.3 134.3 136.3 138.3 140.4
Պետական ֆինանսական
աջակցություն ստացող ՋՕԸ-ների
կողմից սպասարկվող ոռոգելի
հողատարածք, հազ. հեկտար
132.3 121.2 120.8 106.0 103.7
  _____________________________________
_____________________________________
Հաշվեգրված եկամուտներ (առանց
ԱԱՀ-ի), մլն դրամ
5,026.2 5,715.0 5,798.1 7,151.6 7,256.3
Հաշվեգրված ծախսեր (առանց
ԱԱՀ-ի), մլն դրամ
8,311.1  8,431.5 8,558.0 8,690.2 8,828.1 
Պետական ֆինանսական
աջակցություն, մլն դրամ
5,549.1 4,952.3 4,830.9 3,812.2 3,667.5
  _____________________________________
_____________________________________
Ոռոգման ջրի միջին ինքնարժեք
(առանց ԱԱՀ-ի), դրամ/խոր. մետր
11.41 11.41 11.41 11.41 11.42
  _____________________________________
Ոռոգման ջրի իրացման միջին
սակագին` ներառյալ անդամավճար-
ները (առանց ԱԱՀ-ի), դրամ/ խոր.
մետր
6.90 7.73 7.73 9.39 9.39

_____________________________________

Հավաքագրման աստիճան, %* 75.1 77.5 81.7 83.1 86.2
Ծախսածածկում (հաշվեգրային), % 60.5 67.8 67.8 82.3 82.2
Ծախսածածկում (փաստացի
հավաքագրված եկամուտների
հաշվով), %*
45.4 52.5 55.4 68.4 70.9
  _____________________________________
_____________________________________
Հուշագրային հոդվածներ
  _____________________________________
Ջրօգտագործողների թվաքանակ 198,085 198,085 198,085 198,085 198,085
Պետական ֆինանսական
աջակցություն ստացող ՋՕԸ-ների
անդամների թվաքանակ
198,085 181,093 177,493 158,112 156,112
Պետական ֆինանսական
աջակցություն
         

հազ. դրամ` ՋՕԸ-ների մեկ

անդամի հաշվով

28.0 25.0 24.4 19.2 18.5

հազ. դրամ` պետական

ֆինանսական աջակցություն

ստացող ՋՕԸ-ների մեկ

անդամի հաշվով

28.0 27.3 27.2 24.1 23.5

հազ. դրամ` ոռոգելի

հողատարածքի մեկ հեկտարի

հաշվով

41.9 36.9 35.4 27.6 26.1

հազ. դրամ` պետական

ֆինանսական աջակցություն

ստացող ՋՕԸ-ների կողմից

սպասարկվող ոռոգելի հողա-

տարածքի մեկ հեկտարի

հաշվով

41.9 40.9 40.0 36.0 35.4

 

*Հաշվի են առնված նաև նախորդ տարիներին կուտակված դեբիտորական պարտքերի մարման գծով մուտքերը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 8-ի N 188-Ն որոշման

 

Չ Ա Փ Ա Ք Ա Ն Ա Կ Ն Ե Ր

 

2007-2011 ԹԹ. ԿՏՐՎԱԾՔՈՎ ԸՍՏ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՎՈՂ

(հազ. դրամ)

NN
ը/կ
Ջրօգտագործողների
ընկերության անվանումը
2007 2008 2009 2010 2011

1.

«Ազատ» ՋՕԸ 159,857 138,300 129,700 89,200 79,100

2.

«Ակնալիճ» ՋՕԸ 148,699 138,500 137,800 113,200 110,500

3.

«Ամբերդ» ՋՕԸ 1,729 500 0 0 0

4.

«Այգաբաց-ոռոգում» ՋՕԸ 55,626 51,300 50,400 40,800 39,400

5.

«Աշտարակ» ՋՕԸ 9,299 0 0 0 0

6.

«Ապարան-Արագած» ՋՕԸ 12,107 11,100 11,100 8,800 8,600

7.

«Աջափնյակ-ոռոգում» ՋՕԸ 22,755 20,300 19,600 14,500 13,800

8.

«Արագած-ոռոգում» ՋՕԸ 26,033 23,900 23,200 18,900 18,100

9.

«Արարատ» ՋՕԸ 446,298 460,900 458,700 381,500 372,900

10.

«Արաքս» ՋՕԸ 269,258 235,800 229,900 157,900 148,600

11.

«Արմավիր» ՋՕԸ 291,595 254,100 246,400 162,600 151,200

12.

«Արտաշատ» ՋՕԸ 347,507 312,300 306,700 235,200 225,500

13.

«Բերդ» ՋՕԸ 9,313 8,000 7,800 4,900 4,600

14.

«Բռնակոթ» ՋՕԸ 8,672 7,700 7,400 5,100 4,800

15.

«Գավառ» ՋՕԸ 57,572 55,000 55,200 49,000 48,500

16.

«Գետիկ» ՋՕԸ 29,218 27,400 27,400 22,600 22,200

17.

«Եղեգնաձոր» ՋՕԸ 82,826 76,800 75,900 54,100 52,300

18.

«Եղվարդ» ՋՕԸ 27,068 14,700 10,000 0 0

19.

«Երևան» ՋՕԸ 117,725 107,800 106,600 82,300 79,600

20.

«Թալին» ՋՕԸ 381.340 385,400 373,400 307,800 290,800

21.

«Իջևան» ՋՕԸ 23,021 20,400 19,900 15,200 14,400

22.

«Լոռու ջրանցք» ՋՕԸ 74,575 69,700 68,300 59,900 57,700

23.

«Խնձորուտ» ՋՕԸ 6,626 5,800 5,700 4,200 4,000

24.

«Խոյ» ՋՕԸ 525,863 487,300 485,100 409,200 400,000

25.

«Կապան» ՋՕԸ 6,409 5,400 5,100 2,900 2,600

26.

«Կոտայք» ՋՕԸ 69,906 56,500 51,700 25,500 20,300

27.

«Հրազդան-ջուր» ՋՕԸ 20,481 16,500 15,100 7,400 5,900

28.

«Ձորեր» ՋՕԸ 2,479 1,500 1,200 0 0

29.

«Մասիս» ՋՕԸ 38,463 22,300 16,700 0 0

30.

«Մարտունի» ՋՕԸ 135,080 132,400 133,900 125,500 125,100

31.

«Մերձափնյա» ՋՕԸ 17,744 0 0 0 0

32.

«Մեղրի» ՋՕԸ 121,060 120,500 122,500 119,100 119,400

33.

«Մխչյան» ՋՕԸ 293,722 275,100 274,900 237,900 233,900

34.

«Մուշ» ՋՕԸ 6,931 5,200 4,800 1,600 1,100

35.

«Մուսալեռ» ՋՕԸ 191,995 175,300 169,600 138,300 130,300

36.

«Նաիրի» ՋՕԸ 47,876 41,400 38,900 26,200 23,400

37.

«Նոյեմբերյան» ՋՕԸ 157,614 148,900 145,800 131,800 126,800

38.

«Շամիրամ» ՋՕԸ 72,456 48,700 40,200 2,300 0

39.

«Շենիկ» ՋՕԸ 62,098 23,200 7,000 0 0

40.

«Շիրոռոգում» ՋՕԸ 53,996 49,300 49,100 37,600 36,900

41.

«Որոտան» ՋՕԸ 26,410 22.500 21.200 13,600 12.200

42.

«Ջրվեժ-Ձորաղբյուր» ՋՕԸ 131,435 125,400 124,300 108,300 105,400

43.

«Սև ջուր - Ախթամար» ՋՕԸ 115,878 102,600 100,400 71,100 67,600

44.

«Վաղարշապատ» ՋՕԸ 279,826 261,100 258,800 215,900 209,800

45.

«Վայք» ՋՕԸ 20,858 18,700 18,400 12,800 12,200

46.

«Վարդենիս» ՋՕԸ 44,630 42,300 42,000 37,400 36,600

47.

«Վեդի» ՋՕԸ 316,324 324,800 321,100 255,000 246,800

48.

«Տոլորս» ՋՕԸ 15,715 12.200 11,500 5,100 4,600

49.

«Փարպի» ՋՕԸ 13,628 3,200 0 0 0

50.

«Քասախ» ՋՕԸ 15,413 4,300 500 0 0
51. «Քարակերտ» ՋՕԸ 6,991 0 0 0 0
  Ընդամենը 5,420,000 4,952,300 4,830,900 3,812,200 3,667,500

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 8-ի N 188-Ն որոշման

 

Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր

 

2007-2011 ԹԹ. ԿՏՐՎԱԾՔՈՎ ԸՍՏ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ 

 

(տոկոս` ջրառի նկատմամբ)

NN
ը/կ
Ջրօգտագործողների ընկերության անվանումը 2007 2008 2009 2010 2011
1. «Ազատ» ՋՕԸ 48.3% 46.2% 44.1% 42.1% 40.0%
2. «Ակնալիճ» ՋՕԸ 43.9% 43.9% 43.9% 43.9% 43.9%
3. «Ամբերդ» ՋՕԸ 43.6% 43.6% 43.6% 43.6% 43.6%
4. «Այգաբաց-ոռոգում» ՋՕԸ 50.5% 47.2% 43.8% 40.5% 37.2%
5. «Աշտարակ» ՋՕԸ 48.3% 44.8% 41.2% 37.7% 34.1%
6. «Ապարան-Արագած» ՋՕԸ 38.5% 38.5% 38.5% 38.5% 38.5%
7. «Աջափնյակ-ոռոգում» ՋՕԸ 55.9% 50.1% 44.3% 38.5% 32.8%
8. «Արագած-ոռոգում» ՋՕԸ 49.9% 45.2% 40.5% 35.7% 31.0%
9. «Արարատ» ՋՕԸ 37.7% 37.7% 37.7% 37.7% 37.7%
10. «Արաքս» ՋՕԸ 46.4% 46.4% 46.4% 46.4% 46.4%
11. «Արմավիր» ՋՕԸ 45.1% 45.1% 45.1% 45.1% 45.1%
12. «Արտաշատ» ՋՕԸ 43.1% 43.1% 43.1% 43.1% 43.1%
13. «Բերդ» ՋՕԸ 30.0% 29.6% 29.2% 28.8% 28.4%
14. «Բռնակոթ» ՋՕԸ 32.2% 32.2% 32.2% 32.2% 32.2%
15. «Գավառ» ՋՕԸ 31.5% 31.5% 31.4% 31.3% 31.2%
16. «Գետիկ» ՋՕԸ 39.9% 39.9% 39.9% 39.9% 39.9%
17. «Եղեգնաձոր» ՋՕԸ 40.1% 39.6% 39.0% 38.4% 37.8%
18. «Եղվարդ» ՋՕԸ 43.7% 41.4% 39.2% 36.9% 34.7%
19. «Երևան» ՋՕԸ 41.3% 41.3% 41.3% 41.3% 41.3%
20. «Թալին» ՋՕԸ 43.0% 41.1% 39.3% 37.4% 35.6%
21. «Իջևան» ՋՕԸ 30.0% 29.0% 28.0% 27.0% 26.0%
22. «Լոռու ջրանցք» ՋՕԸ 40.0% 37.6% 35.3% 32.9% 30.6%
23. «Խնձորուտ» ՋՕԸ 31.4% 31.4% 31.4% 31.4% 31.4%
24. «Խոյ» ՋՕԸ 47.5% 47.5% 47.5% 47.5% 47.5%
25. «Կապան» ՋՕԸ 30.0% 29.2% 28.4% 27.7% 26.9%
26. «Կոտայք» ՋՕԸ 47.0% 44.0% 41.0% 38.0% 35.0%
27. «Հրազդան-ջուր» ՋՕԸ 44.0% 40.4% 36.8% 33.2% 29.6%
28. «Ձորեր» ՋՕԸ 31.8% 31.5% 31.1% 30.8% 30.4%
29. «Մասիս» ՋՕԸ 41.7% 41.7% 41.7% 41.7% 41.7%
30. «Մարտունի» ՋՕԸ 47.5% 47.5% 47.5% 47.5% 47.5%
31. «Մերձափնյա» ՋՕԸ 44.6% 44.6% 44.6% 44.6% 44.6%
32. «Մեղրի» ՋՕԸ 46.1% 46.1% 46.1% 46.1% 46.1%
33. «Մխչյան» ՋՕԸ 46.5% 46.5% 46.5% 46.5% 46.5%
34. «Մուշ» ՋՕԸ 44.3% 44.3% 44.3% 44.3% 44.3%
35. «Մուսալեռ» ՋՕԸ 46.0% 44.5% 42.9% 41.4% 39.8%
36. «Նաիրի» ՋՕԸ 40.0% 36.6% 33.2% 29.9% 26.5%
37. «Նոյեմբերյան» ՋՕԸ 40.2% 38.0% 35.8% 33.6% 31.4%
38. «Շամիրամ» ՋՕԸ 42.5% 39.7% 36.9% 34.1% 31.3%
39. «Շենիկ» ՋՕԸ 40.0% 39.1% 38.3% 37.4% 36.6%
40. «Շիրոռոգում» ՋՕԸ 40.7% 40.7% 40.7% 40.7% 40.7%
41. «Որոտան» ՋՕԸ 49.0% 44.1% 39.2% 34.2% 29.3%
42. «Ջրվեժ-Ձորաղբյուր» ՋՕԸ 31.5% 30.5% 29.5% 28.5% 27.5%
43. «Սև ջուր - Ախթամար» ՋՕԸ 45.8% 45.8% 45.8% 45.8% 45.8%
44. «Վաղարշապատ» ՋՕԸ 42.1% 41.8% 41.5% 41.2% 40.9%
45. «Վայք» ՋՕԸ 29.3% 29.3% 29.3% 29.3% 29.3%
46. «Վարդենիս» ՋՕԸ 51.0% 49.2% 47.4% 45.7% 43.9%
47. «Վեդի» ՋՕԸ 45.8% 45.8% 45.8% 45.8% 45.8%
48. «Տոլորս» ՋՕԸ 31.1% 31.1% 31.1% 31.1% 31.1%
49. «Փարպի» ՋՕԸ 41.1% 41.1% 41.1% 41.1% 41.1%
50. «Քասախ» ՋՕԸ 37.0% 37.0% 37.0% 37.0% 37.0%
51. «Քարակերտ» ՋՕԸ 46.3% 43.9% 41.4% 39.0% 36.6%
  Ընդամենը 43.7% 42.9% 42.1% 41.4% 40.8%


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան