«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2003 թվականի N 1319-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԱՐԴԵՆԻՍ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՈՒ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու և սեփականատերերի կողմից այդ համակարգերի հսկողությունը (վերահսկողությունը) ապահովելու կարգի 6-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով «Վարդենիս» ջրօգտագործողների ընկերության վարչական խորհրդի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում գտնվող ոռոգման համակարգերը «Վարդենիս» ջրօգտագործողների ընկերությանն անհատույց օգտագործման հանձնելու մասին հայտը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 3669253,949 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը` համաձայն N 1 հավելվածի, և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 110554,764 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 9592,468 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 2 հավելվածի, և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և առանձնացման արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով սահմանված կարգով նվազեցնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
4. Սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և առանձնացման արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով սահմանված կարգով նվազեցնել «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) ապահովել սույն որոշման 3-րդ կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.
բ) ապահովել սույն որոշման 4-րդ կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.
գ) 15-օրյա ժամկետում` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Վարդենիս» ջրօգտագործողների ընկերությանը.
դ) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 07 ենթախմբի «07. Ոռոգման համակարգերի սուբսիդավորում» ծրագրով նախատեսված սուբսիդիայից «Վարդենիս» ջրօգտագործողների ընկերությանը կատարել համապատասխան մասհանում.
ե) ապահովել «Վարդենիս» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը:
6. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ ճշտել սույն որոշման հավելվածներում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման հավելվածներում նշված ոռոգման համակարգերի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. հոկտեմբերի 29 |
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ
NN |
Ոռոգման համակարգերի անվանումները |
Հաշվեկշռային |
1. |
Մասրիկի ջրանցք |
1596685.480 |
2. |
Մաքենիսի ջրանցք |
631869.200 |
3. |
ՀԷԿ-ի ջրանցք |
140881.750 |
4. |
Ծովակի 1-ին ջրանցք |
125096.536 |
5. |
Ծովակի 2-րդ ջրանցք |
81227.435 |
6. |
Այրքի ջրատար |
508759.200 |
7. |
Գեղաքարի ջրանցք |
140385.006 |
8. |
Ավերակների ջրանցք |
75792.600 |
9. |
Ազատի ջրանցք |
567.600 |
10. |
Ավազանի ջրատար |
20670.000 |
11. |
Սարալանջի ջրանցք |
61102.800 |
12. |
Գեղամաբակի ջրանցք |
165849.074 |
13. |
Ջաղացաձորի ջրանցք |
77040.518 |
14. |
Ծովակի խորքային հորեր (4 հատ) |
12001.850 |
15. |
Մասրիկի խորքային հորեր (2 հատ) |
5827.450 |
16. |
Լուսակունքի խորքային հորեր (3 հատ) |
8536.350 |
17. |
Նորակերտի խորքային հորեր (3 հատ) |
9163.350 |
18. |
Մասրիկի ջրանցքի դոտացիոն խորքային հոր |
7797.750 |
Ընդամենը |
3669253.949 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ
NN |
Ոռոգման համակարգերի անվանումները |
Հաշվեկշռային |
1 |
2 |
3 |
I. Ոռոգման համակարգեր | ||
1. |
Լճավանի պոմպակայան |
9447.097 |
2. |
Վանևանի պոմպակայան |
6381.965 |
3. |
Մեծ Մասրիկի ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց |
1956.697 |
4. |
Սոթքի ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց |
1775.750 |
5. |
Մաքենիսի ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց |
2064.858 |
6. |
ՀԷԿ-ի ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց |
1967.439 |
7. |
Ներքին Ձաղալու, Ծովակի 1-ին ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց |
3004.064 |
8. |
Ներքին Ձաղալու, Ծովակի 2-րդ ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց |
2955.262 |
9. |
Գեղամաբակ-Վարդենիս ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց |
3929.551 |
10. |
Գեղաքարի ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց |
5809.044 |
11. |
Խարաբեկի-Կարճաղբյուրի ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց |
52.882 |
12. |
Կութի-Ազատի ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց |
51.740 |
13. |
Կախակն-Տիգրանաբերդի ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց |
458.662 |
14. |
Ավազանի ջրատարի գլխամասային ջրընդունիչ հանգույց |
22531.989 |
15. |
Դոշի ջրանցք |
465.417 |
16. |
Ջաղացաձորի ջրանցք |
872.868 |
17. |
Այրքի ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց |
33338.395 |
18. |
Կարճաղբյուրի պոմպակայան |
13491.084 |
ընդամենը |
110554.764 | |
II. Գույք | ||
1. |
Տարա` վառելիքի (5 տոննա) |
20.408 |
2. |
Տարա` վառելիքի (4 տոննա) |
11.189 |
3. |
Տարա` վառելիքի (25 տոննա) |
763.689 |
4. |
Պահարան` մետաղյա (3 հատ) |
2.544 |
5. |
Պահարան` մետաղյա (2 հատ) |
1.306 |
6. |
Սեղան` 2 գրապահոցով (3 հատ) |
15.819 |
7. |
Սեղան` 1 գրապահոցով (1 հատ) |
5.273 |
8. |
Սեղան` 1 գրապահոցով (2 հատ) |
13.648 |
9. |
Բազկաթոռ` պտտվող (1 հատ) |
3.529 |
10. |
Նստարան` փափուկ (6 հատ) |
21.174 |
11. |
Ջահ (1 հատ) |
3.571 |
12. |
Հեռախոսի կոմուտատոր «ՄԻԳ» (1 հատ) |
8.235 |
13. |
Գրապահարան (2 հատ) |
12.654 |
14. |
Սեղան` խորհրդակցության (2 հատ) |
16.572 |
15. |
Տարա` վառելիքի (10 տոննա) |
33.333 |
16. |
Վարչական շենք |
1296.000 |
17. |
Պահեստ |
384.000 |
18. |
Պահեստ` ցեմենտի |
671.102 |
19. |
Պահակատուն |
336.315 |
20. |
Գնացուցակային գիրք (1 հատ) |
20.258 |
21. |
Ձեռքի գերկարճալիք ռադիոկայան RM 3-270 (5 հատ) |
564.360 |
22. |
Անտենա NOE-190 (5 հատ) |
96.565 |
23. |
Ավտոմեքենայի լիցքավորման սարք (5 հատ) |
48.280 |
24. |
Կարճալիք անշարժ ռադիոկայան (1 հատ) |
965.633 |
25. |
Անտենա` բազային AN 710 (1 հատ) |
468.578 |
26. |
Սնուցող և լիցքավորող սարք RM-35 M (1 հատ) |
374.548 |
27. |
Ձեռքի գերկարճալիք ռադիոկայան RM3CX 1608 (1 հատ) |
497.746 |
28. |
Անտենա` բազային ARX-213 (1 հատ) |
103.052 |
29. |
Սնուցող և լիցքավորող սարք RS-20 A (1 հատ) |
131.092 |
30. |
Լիցքավորման սարք CWC-272 (5 հատ) |
79.590 |
31. |
Մարդատար ավտոմեքենա «ՈՒԱԶ» (1 հատ) |
400.889 |
32. |
Բեռնատար ավտոմեքենա «ԻԺ» (1 հատ) |
168.714 |
33. |
Բեռնատար ավտոմեքենա «ՈՒԱԶ-3303» (1 հատ) |
247.286 |
34. |
Բեռնատար ավտոմեքենա «ԶԻԼ» (1 հատ) |
393.786 |
35. |
Ավտոմեքենա-արհեստանոց (1 հատ) |
602.594 |
36. |
Բեռնատար ավտոմեքենա «ԻԺ-2715» (1 հատ) |
196.833 |
37. |
Բեռնատար ավտոմեքենա «ԳԱԶ-66Մ» (1 հատ) |
432.083 |
38. |
Կշեռք (10 տոննա, 1 հատ) |
109.290 |
39. |
Էլեկտրատպագրիչ սարք (1 հատ) |
1.000 |
40. |
Տարա` վառելիքի (25 տոննա, 1 հատ) |
69.930 |
ընդամենը |
9592.468 | |
Ընդամենը |
120147.232 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|