«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հոկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 2000 թվականի N 682
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԹԱՐԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների (այսուհետև` քանդման ենթակա վթարային բնակելի տներ) բնակիչներին վերաբնակեցնելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման ծրագրին (կցվում է):
2. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման կարգը (կցվում է).
բ) Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների քանդման առաջնահերթությունը որոշելու կարգը (կցվում է).
գ) Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման և այդ տների քանդման ծրագիրը (կցվում է) ու նշված ծրագրի իրականացման պատասխանատու ճանաչել Երևանի քաղաքապետին:
3. Սահմանել, որ`
ա) պետական միջոցների հաշվին բնակարաններով ապահովվում են քանդման ենթակա պետական կամ համայնքային բնակելի ֆոնդի վարձակալները (այսուհետև` վարձակալներ) և բնակելի տների բնակարանների սեփականատերերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության կողմից հաշվառման և տվյալ բնակարաններում առնվազն 5 տարի բնակվող փախստականները.
բ) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակարաններն զբաղեցնող բնակիչներին`
վարձակալներին և փախստականներին վարձակալության է հանձնվում մեկ այլ բնակարան` նախկինում զբաղեցրած բնակարանի սենյակների թվով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսդրության նորմերով սահմանվածը կամ, համապատասխան բնակարանի առուվաճառքի պայմանագրի առկայության դեպքում, դրամական աջակցություն` հաստատված ծրագրով` շուկայական արժեքի չափով.
սեփականատերերին իրենց հայեցողությամբ հատկացվում է մեկ այլ բնակարան` նախկինում զբաղեցրած բնակարանի սենյակների թվով կամ դրամական փոխհատուցում` հասանելիք բնակարանի շուկայական արժեքի չափով: (3-րդ կետը լրաց. 06.11.01 N 1070)
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեների նախագծերը կազմելիս քննարկել Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի իրականացման և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 5-ի «Վթարային բնակելի շենքերից բնակիչների վերաբնակեցման հայեցակարգի մասին» N 130 որոշմամբ հավանության արժանացած` վթարային բնակելի շենքերից բնակիչների վերաբնակեցման հայեցակարգի դրույթների համաձայն բնակելի շենքերի անձնագրավորման համար անհրաժեշտ միջոցների հատկացման հնարավորության հարցը:
5. Երևանի քաղաքապետին`
ա) նշված ծրագիրն իրականացնելիս` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել ճշտված տեղեկատվություն քանդման ենթակա վթարային բնակելի տների` վերաբնակեցման ենթակա ընտանիքների թվի, կազմի և բնակեցման հիմքերի մասին.
բ) կազմել նշված ծրագրով նախատեսված քանդման ենթակա վթարային բնակելի տների տեղաբաշխման ուրվագիծը և դրա հիման վրա ճշգրտումներ կատարել իրացվող տարածքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում կամ կառուցապատման նախագծերում:
6. Սահմանել, որ սույն որոշմամբ հավանության արժանացած ծրագրի իրականացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությունը:
|
Ա. Մարգարյան |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀՀ տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման
Ծրագրի նպատակը պետական, համայնքային և հանրային բնակելի ֆոնդի ՀՀ օրենքով սեփականաշնորհման ոչ ենթակա վթարային, ինչպես նաև մինչև 01.01.99 թ. շահագործման ընթացքում քանդման ենթակա` վթարային դարձած բնակարանային-շինարարական կոոպերատիվ բնակելի տներում բնակվող բնակիչների բնակարանային խնդիրների արագ լուծումն է` նրանց համար պետական միջոցների հաշվին բնակարանային շուկայից բնակարանների գնման կամ դրամական փոխհատուցման միջոցով, ինչպես նաև նշված վթարային շենքերի վնասազերծումն ու դրանց զբաղեցրած տարածքների բարեկարգումը:
1. Ներածություն
Սույն ծրագիրը մշակված է` բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի: Աղետի գոտու բնակավայրերի նմանատիպ խնդիրները լուծվում են ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի N 711 որոշմամբ հավանության արժանացած «Աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրով»:
2. Ներկա վիճակի վերլուծությունը
Համաձայն մասնագիտացված կազմակերպությունների կողմից կատարված ուսումնասիրությունների` 01.01.99 թ. դրությամբ առկա է քանդման ենթակա IV աստիճանի վնասվածություն ունեցող 34 բնակելի տուն Երևան քաղաքում, ընդ որում, միայն Աջափնյակի համայնքի տարածքում` 28 տուն:
Նշված տների վթարային վիճակի պատճառները հիմնականում պայմանավորված են ինչպես տեղանքների գրունտների ֆիզիկամեխանիկական հատկություններով (մասնավորապես, Աջափնյակի համայնք), այնպես էլ տների ոչ ճիշտ շահագործմամբ և շինարարական աշխատանքների անորակ իրականացմամբ:
IV աստիճանի վնասվածություն ունեցող բնակելի տների ցանկն ըստ համայնքների և դրանց բնութագրերը տրվում են աղյուսակ 1-ում:
34 բնակելի տներից 16-ը ամբողջությամբ ունի IV աստիճանի վնասվածություն և ենթակա է քանդման` լրիվ ծավալով: Մնացած բնակելի տներում վթարային վիճակում են և ենթակա են քանդման միայն առանձին կողաճակատային հատվածները:
Ցանկում ընդգրկված, բնակության համար վտանգավոր տներից բնակիչների վերաբնակեցումն սկսվել է դեռևս 1984 թ., վերաբնակեցվել է 525 ընտանիք: Սակայն վերաբնակեցումն իրականացվել է մասնակիորեն, որի պատճառով բնակելի տները չեն քանդվել: Հետևանքում տեղի է ունեցել ազատված բնակարանների կրկնակի «ժամանակավոր» բնակեցում տարբեր բնակիչների (փախստականներ, ազատամարտիկների ընտանիքներ և այլն) կողմից: Ազատված բնակարանների մի մասը բնակեցվել է տարերայնորեն, ինքնակամ:
Քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակարաններում բնակվող ընտանիքների վերաբերյալ տվյալները տրված են աղյուսակ 2-ում: 1154 բնակարաններից 552 բնակարան (47.8%) զբաղեցնում են պետական և համայնքային բնակֆոնդի վարձակալները (այսուհետև` վարձակալներ), 105-ը (9.1%)` սեփականատերերը, 214-ը (18.5%)` փախստականները, 127-ը (11.0%)` ինքնակամ:
Հարկ է նշել, որ ծրագրում ընդգրկված բնակելի տների տեխնիկական բնութագրերի հիման վրա հնարավոր չէ կատարել բնակելի տների քանդման առաջնահերթության ընտրություն, ուստի, անհրաժեշտություն է առաջանում բնակելի տների քանդման առաջնահերթությունը որոշել որոշակի ցուցանիշների կիրառմամբ, բալային գնահատման եղանակով:
3. Ծրագրի իրականացման սկզբունքները և դրույթները
Ծրագրով նախատեսվում է պետական օժանդակությամբ բնակարաններով ապահովում քանդման ենթակա տներում բնակվող հետևյալ բնակիչների նկատմամբ`
բնակարանների վարձակալների և սեփականատերերի,
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության կողմից հաշվառված և տվյալ բնակարաններում 5 տարուց ոչ պակաս բնակվող փախստականների:
Քանդման ենթակա տների բնակարաններում բնակվող բնակիչների վերաբնակեցումն իրականացվում է պետական միջոցների հաշվին` բնակարանների գնման և նրանց տրամադրման կամ դրամական փոխհատուցման եղանակով, ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:
Ձեռք բերվող (գնվող) բնակարանների չափը որոշվում է`
- վարձակալներին և փախստականներին` նախկինում զբաղեցրած բնակարանի չափին համապատասխան, բայց ոչ ավելի, քան ՀՀ բնակարանային օրենսդրությամբ սահմանված նորմերից,
- սեփականատերերին` նախկինում զբաղեցրած բնակարանի չափին համապատասխան:
Վերաբնակեցվող բնակիչների վերաբերյալ տվյալները տրված են NN 3 և 4 աղյուսակներում:
Ձեռք բերված բնակարանները հանձնվում են վարձակալությամբ և կարող են մասնավորեցվել «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման համար ուղղվող հատկացումների սահմանային չափը որոշվում է ելնելով ձեռք բերվող բնակարանների քանակից, չափից (սենյակների թվով) և տվյալ բնակավայրում (Երևանում` բացառելով առաջին գոտում ձևավորված արժեքը) համապատասխան բնակարանների ձևավորված շուկայական միջինացված արժեքից:
Շուկայական միջինացված արժեքի վերաբերյալ տվյալները վերցվում են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեից` ծրագրի իրականացման սկզբին նախորդող եռամսյակի դրությամբ:
Ինքնակամ զբաղեցված բնակարաններն ազատվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Բնակիչների վերաբնակեցման աշխատանքներն ավարտելուց հետո իրականացվում է բնակելի շենքի քանդում մրցութային հիմունքներով ընտրված կազմակերպության կողմից` այդ նպատակների համար պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում, հաշվի առնելով շինարարության համար պիտանի նյութերի օգտագործման հնարավորությունը:
Տարբեր պատճառներով բնակարանն ստանալուց հրաժարվող բնակիչները պարտավոր են ազատել զբաղեցրած բնակարանը: Նրանք ապահովվում են ժամանակավոր կացարաններով և հերթագրվում օրենսդրությամբ սահմանված կարգով բնակարանային պայմանների բարելավման համար:
Քանդման ենթակա բնակելի տների բնակարանների բնակիչների վերաբնակեցումը նախատեսվում է իրականացնել պետական տարեկան ծրագրերի հիման վրա` այդ նպատակների համար պետական տարեկան բյուջեում նախատեսվող միջոցների սահմաններում: Ընդ որում, ծրագրում ընդգրկվող տների ցանկը որոշվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված վթարային բնակելի տների քանդման առաջնահերթության որոշման կարգի համաձայն:
4. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները
Ծրագրի իրականացման նախնական արժեքը 2190 մլն դրամ:
Ընդհանուր ծավալից 1990 մլն դրամ (91%-ը) նախատեսվում է քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման համար և 200 մլն դրամ (9%-ը)` վթարային բնակելի տների քանդման աշխատանքների իրականացման համար (աղյուսակներ 5, 6, 7 (կցվում են):
Անհրաժեշտ միջոցների ծավալները հաշվարկված են` ելնելով վերաբնակեցվող ընտանիքներին հասանելիք բնակարանի (սենյակների թվով, Երևանում բացառելով առաջին գոտում ձևավորված արժեքը) ձևավորված միջինացված շուկայական արժեքից:
Աղյուսակ 1
Ց Ա Ն Կ
ՀՀ տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների
Կառուց- Շենքի Հար- Սեկցիա- Շենքի Բնակար. Ծանոթագրություն տվյալներ առաջարկու- ընդա- այդ թվում` ընդա- այդ թվում` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 ք. Երևան 99219 64555 1701 1190 այդ թվում` 1. Կենտրոն համայնք` Պուշկինի 34 1935 աղյուս 1 բա- 348 348 6 6 IV աստիճան շենքը քանդել ամբողջությամբ Բրյուսովի 66 1950 քարե 2 1 560 560 8 8 IV աստիճան շենքը քանդել 2. Աջափնյակ համայնք` 84622 55874 1457 1025 1 Շինարարների 6 1961 1Ա-450-2 4 6 4176 4176 72 72 IV աստ. շենքը քանդել ամբողջությամբ 2 Շինարարների 14 1962 1Ա-450-2 4 6 4176 2088 72 36 I-III մուտք IV աստ., IV-VI մ.-III աստ. քանդել I-III մուտքերը 3 Շինարարների 15 1963 1-451 4 3 1914 1914 33 33 IV աստ. շենքը քանդել ամբողջությամբ 4 Շինարարների 23 1961 1Ա-450-2 4 6 4176 2088 72 36 IV-VI մուտք IV աստ., I-III մ.-III աստ. քանդել IV-VI մուտքերը 5 Շինարարների 24 1962 1Ա-450-2 4 6 4176 696 72 12 IV մուտք IV աստ., մնացածը-III աստ. քանդել IV-VI մուտքերը 6 Շինարարների 28 1962 1Ա-450-2 4 6 4176 2088 72 36 I-III մուտք IV աստ., IV-VI մ.-III աստ. քանդել I-III մուտքերը 7 Շինարարների 35 1965 1Ա-450-2 4 6 4176 696 72 12 I մուտք IV աստ., II-VI մ.-III աստ. քանդել I մուտքը 8 Սիսակյան 16 1964 1Ա-450-2 4 3 2088 2088 36 36 IV աստ. շենքը քանդել ամբողջությամբ 9 Սիսակյան 22 1964 1Ա-450-2 4 6 4176 4176 72 12 IV աստ. շենքը քանդել ամբողջությամբ 10 Էստոնական 5 (համատիրություն) 1962 1Ա-450-2 4 3 2088 696 36 12 III մուտք IV աստ., I-II մ.-III աստ. քանդել III մուտքը 11 Էստոնական 11 1961 1Ա-450-2 4 3 2088 696 36 12 I մուտք IV աստ., I-III մ.-III աստ. քանդել I մուտքը 12 Էստոնական 13 1961 1Ա-450-2 4 3 2088 696 36 12 III մուտք IV աստ., I-II մ.-III աստ. քանդել III մուտքը 13 Ֆուչիկի 1 նրբ. 3 1962 1Ա-450-2 4 3 2552 252 44 44 II մուտք IV աստ., I, III մ.-III աստ. շենքը քանդել ամբողջությամբ 14 Ֆուչիկի 1 նրբ. 9 1966 1-451-10 4 3 2552 2552 44 44 IV աստ. շենքը քանդել ամբողջությամբ 15 Ֆուչիկի 10 1964 1-451-10 4 3 2552 2552 44 44 IV աստ. շենքը քանդել ամբողջությամբ 16 Ֆուչիկի 12 1964 1-451-10 4 2 1856 1856 32 32 IV աստ. շենքը քանդել ամբողջությամբ 17 Ֆուչիկի 19 1964 1-451-10 4 4 2552 2552 44 44 IV աստ. շենքը քանդել ամբողջությամբ 18 Ֆուչիկի 20 (կոոպեր.) 1963 1-451-10 4 2 1856 1856 32 32 IV աստ. շենքը քանդել ամբողջությամբ 19 Մարգարյան 10 1964 1-451-17 4 4 2668 2668 44 44 IV աստ. շենքը քանդել ամբողջությամբ 20 Մարգարյան 17 (կոոպեր.) 1964 1-451-17 4 3 2552 2552 44 44 IV աստ. շենքը քանդել ամբողջությամբ 21 Մարգարյան 29 1964 1-451-17 4 6 4176 4176 72 72 IV աստ. շենքը քանդել ամբողջությամբ 22 Հալաբյան 31 1962 1-451-17 4 6 4176 2088 72 36 III մուտք IV աստ., մնացածը-III աստ. քանդել I-III մուտքերը 23 Հալաբյան 49 1964 1-451-17 4 3 2552 2552 44 44 II մուտք IV աստ., I, III մ.-III աստ շենքը քանդել ամբողջությամբ 24 Հալաբյան 57 1963 1-451-17 4 3 2552 2552 44 44 II մուտք IV աստ., I, III մ.-III աստ շենքը քանդել ամբողջությամբ 25 Լենինգրադյան 24 1962 1Ա-450-2 4 6 4176 2088 72 36 IV մուտք IV աստ., մնացածը-III աստ. քանդել IV-VI մուտքերը 26 Արզումանյան 8ա 1963 1Ա-450-2 4 6 4176 696 72 36 IV-VI մուտք IV աստ., I, III մ.-III աստ. քանդել IV-VI մուտքերը 27 Արզումանյան 12 1964 1Ա-450-2 4 3 2088 696 36 12 I մուտք IV աստ., II, III մ.-III աստ. քանդել I մուտքը 28 Աբելյան 5 1963 1-451-17 4 3 2088 2088 36 36 IV աստ. շենքը քանդել ամբողջությամբ 3. Էրեբունու համայնք 5104 1276 90 27 1 Գաջեգործների 40 1967 1Ա-450-6/67 5 4 2320 580 40 12 I մուտք IV աստ., II-IV մ.-III աստ. քանդել I մուտքը 2 Մուրացանի 192 1967 1Ա-450-6/67 5 4 2784 696 50 15 I մուտք IV աստ., II-IV մ.-II աստ. քանդել I մուտքը 4. Մալաթիա-Սեբաստիա համայնք 2784 2784 48 48 1 Արարատյան 1 զանգ.12 1Ա-450-6/72 5 4 2784 2784 48 48 IV աստիճան շենքը քանդել ամբողջությամբ 5. Շենգավիթ համայնք 1 Եղբայրության 19 1962 1-451-17 4 3 2784 696 32 16 III մուտք IV աստ., I-II մ.-II աստ. քանդել III մուտքը 6. Նոր Նորք համայնք 1 Ջուղայի 5 1965 3017 3017 IV աստիճան շենքը քանդել ամբողջությամբ 1934 քարե 2 1 323 323 16 16 IV աստիճան շենքը Ընդամենը 99542 64878 1717 1206
ման թիվը
տիպը
(սերիա)
կայնու-
թյունը
ների
(մուտ-
քերի)
քանակը
ընդհանուր մակերեսը
(քառ. մ)
թիվը
վնասվածու-
թյան
աստիճանի
վերաբերյալ
թյուններ
քանդման
վերաբերյալ
մենը
քանդ. ենթ
մենը
քանդ. ենթ
ընդամենը
կային
2
ամբողջությամբ
5
5
60
60
1
ՀՀ Արմավիրի մարզ,
գ. Ոսկեհատ,
բն. տուն
քանդել
ամբողջությամբ
(Աղյուսակը փոփ., լրաց. 08.07.04 N 1122-Ն)
Աղյուսակ 2
Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր
ՀՀ տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակարանների բնակիչների վերաբերյալ` ըստ բնակարանների զբաղեցման հիմունքների
Հասցեն Վթարային այդ թվում` զբաղեցված բնակարան. ընդ. թվից ըստ ազատ զբաղեցված վարձա- փախստա- հատկաց. ինքնա- ընդա- այդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 ք. Երևան 1190 28 1162 661 105 214 156 131 այդ թվում` 1. Կենտրոն համայնք` Պուշկինի 34 6 6 5 1 Բրյուսովի 66 8 8 4 4 2. Աջափնյակ համայնք` 1025 24 1001 556 76 176 154 115 1 Շինարարների 6 72 9 63 14 1 19 7 23 2 Շինարարների 14 36 1 35 19 1 11 3 2 3 Շինարարների 15 33 33 11 10 3 9 4 Շինարարների 23 36 36 16 14 6 5 Շինարարների 24 12 12 11 1 6 Շինարարների 28 36 36 8 6 13 9 7 Շինարարների 35 12 12 6 1 1 4 1 8 Սիսակյան 16 36 36 20 1 12 3 9 Սիսակյան 22 72 72 18 28 6 20 10 Էստոնական 5 (համատիրություն) 12 12 11 3 1 11 Էստոնական 11 12 12 11 5 1 12 Էստոնական 13 12 3 9 2 4 3 13 Ֆուչիկի 1 նրբ. 3 44 1 43 43 1 14 Ֆուչիկի 1 նրբ. 9 44 1 43 7 21 10 5 15 Ֆուչիկի 10 44 1 43 20 1 9 5 9 16 Ֆուչիկի 12 32 32 10 2 12 2 8 17 Ֆուչիկի 19 44 44 6 29 4 5 18 Ֆուչիկի 20 (կոոպեր.) 32 32 7 7 15 5 5 19 Մարգարյան 10 44 44 31 4 3 6 4 20 Մարգարյան 17 (կոոպեր.) 44 1 43 43 43 21 Մարգարյան 29*) 72 72 60 1 1 10 1 22 Հալաբյան 31 36 1 35 35 3 23 Հալաբյան 49 44 44 26 2 16 24 Հալաբյան 57 44 6 38 38 25 Լենինգրադյան 24 36 36 31 1 4 26 Արզումանյան 8ա 36 36 12 1 5 18 1 27 Արզումանյան 12 12 12 11 1 28 Աբելյան 5 36 36 29 2 1 5 1 3. Էրեբունու համայնք 27 27 27 25 1 Գաջեգործների 40 12 12 12 10 2 Մուրացանի 192 15 15 15 15 4. Մալաթիա-Սեբաստիա համայնք 48 3 45 0 38 2 5 1 Արարատյան 1 զանգ.12 48 3 45 38 2 5 5. Շենգավիթ համայնք 1 Եղբայրության 19 16 16 15 1 6. Նոր Նորք համայնք 1 Ջուղայի 5 60 1 59 54 4 5 16 16 16 Ընդամենը 1206 1178 677 131
քանդման
ենթակա
բնակարան.
թիվը
հիմունքների
բնակ.
թիվը
բնակ. թիվը
կալներ
և սեփակա-
նատերեր
կան
ընտանիք.
ժամանակ.
օգտագ.
ոչ
բնակեց.
կամ
մենը
թվում`
սեփակա-
նատեր
ընդամենը
1
ՀՀ Արմավիրի մարզ,
գ. Ոսկեհատ
(Աղյուսակը փոփ., լրաց. 08.07.04 N 1122-Ն)
*) կոմունալ բնակեցում (ընտանիքների թիվը` 64)
Տվյալները ենթակա են ճշտման` տարեկան ծրագրերի իրականացման ընթացքում:
Աղյուսակ 3
Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր
ՀՀ տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային տների բնակարանների վարձակալների ԵՎ սեփականատերերի վերաբերյալ
NN ը/կ |
Հասցեն |
Վարձակալների և սեփակա- |
գրանցված |
ընդհանուր ծավալից` | |||||||
1 սենյականոց |
2 սենյականոց |
3 սենյականոց |
4 սենյականոց | ||||||||
ընտա- |
գրանց- |
ընտա- |
գրանց- |
ընտա- |
գրանց- |
ընտա- |
գրանց- | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
|
ք. Երևան |
665 |
2513 |
176 |
472 |
315 |
1156 |
174 |
885 |
|
|
|
այդ թվում` |
|
|
|
|
|
|
|
| ||
|
1. Կենտրոն համայնք` |
|
|
|
|
|
|
|
| ||
|
Պուշկինի 34 |
5 |
25 |
1 |
5 |
4 |
20 |
|
|
|
|
|
Բրյուսովի 66 |
4 |
26 |
|
|
2 |
13 |
2 |
13 |
|
|
|
2. Աջափնյակ համայնք` |
560 |
2059 |
153 |
406 |
261 |
915 |
146 |
738 |
|
|
1 |
Շինարարների 6 |
14 |
46 |
2 |
4 |
5 |
20 |
7 |
22 |
|
|
2 |
Շինարարների 14 |
19 |
67 |
7 |
14 |
6 |
21 |
6 |
32 |
|
|
3 |
Շինարարների 15 |
11 |
44 |
3 |
10 |
5 |
18 |
3 |
16 |
|
|
4 |
Շինարարների 23 |
16 |
83 |
5 |
18 |
8 |
44 |
3 |
21 |
|
|
5 |
Շինարարների 24 |
11 |
51 |
1 |
3 |
8 |
43 |
2 |
5 |
|
|
6 |
Շինարարների 28 |
8 |
49 |
1 |
1 |
2 |
16 |
5 |
32 |
|
|
7 |
Շինարարների 35 |
6 |
17 |
1 |
2 |
2 |
5 |
3 |
10 |
|
|
8 |
Սիսակյան 16 |
20 |
86 |
5 |
25 |
7 |
32 |
8 |
29 |
|
|
9 |
Սիսակյան 22 |
18 |
100 |
3 |
12 |
7 |
34 |
8 |
54 |
|
|
10 |
Էստոնական 5 (համատիրություն) |
11 |
32 |
3 |
3 |
4 |
11 |
4 |
18 |
|
|
11 |
Էստոնական 11 |
11 |
33 |
3 |
3 |
4 |
11 |
4 |
19 |
|
|
12 |
Էստոնական 13 |
2 |
17 |
1 |
11 |
1 |
6 |
|
| ||
13 |
Ֆուչիկի 1 նրբ. 3 |
43 |
44 |
43 |
44 |
|
|
|
| ||
14 |
Ֆուչիկի 1 նրբ. 9 |
7 |
36 |
2 |
7 |
2 |
10 |
3 |
19 |
|
|
15 |
Ֆուչիկի 10 |
20 |
51 |
11 |
14 |
6 |
26 |
3 |
11 |
|
|
16 |
Ֆուչիկի 12 |
10 |
30 |
5 |
15 |
3 |
5 |
2 |
10 |
|
|
17 |
Ֆուչիկի 19 |
6 |
17 |
3 |
5 |
2 |
6 |
1 |
6 |
|
|
18 |
Ֆուչիկի 20 (կոոպեր.) |
7 |
34 |
1 |
4 |
3 |
23 |
3 |
7 |
|
|
19 |
Մարգարյան 10 |
31 |
119 |
5 |
16 |
19 |
72 |
7 |
31 |
|
|
20 |
Մարգարյան 17 (կոոպեր.) |
43 |
185 |
15 |
47 |
18 |
96 |
10 |
42 |
|
|
21 |
Մարգարյան 29*) |
64 |
252 |
23 |
62 |
23 |
86 |
18 |
104 |
|
|
22 |
Հալաբյան 31 |
35 |
100 |
6 |
10 |
23 |
50 |
6 |
40 |
|
|
23 |
Հալաբյան 49 |
26 |
101 |
6 |
16 |
16 |
60 |
4 |
25 |
|
|
24 |
Հալաբյան 57 |
38 |
148 |
16 |
48 |
14 |
60 |
8 |
40 |
|
|
25 |
Լենինգրադյան 24 |
31 |
128 |
10 |
29 |
12 |
42 |
9 |
57 |
|
|
26 |
Արզումանյան 8ա |
12 |
46 |
4 |
6 |
3 |
12 |
5 |
28 |
|
|
27 |
Արզումանյան 12 |
11 |
33 |
3 |
9 |
4 |
12 |
4 |
12 |
|
|
28 |
Աբելյան 5 |
29 |
110 |
9 |
23 |
11 |
45 |
9 |
42 |
|
|
|
3. Էրեբունու համայնք |
27 |
97 |
7 |
18 |
11 |
38 |
9 |
41 |
|
|
1 |
Գաջեգործների 40 |
12 |
50 |
4 |
12 |
4 |
13 |
4 |
25 |
|
|
2 |
Մուրացանի 192 |
15 |
47 |
3 |
6 |
7 |
25 |
5 |
16 |
|
|
|
5. Շենգավիթ համայնք |
|
|
|
|
|
|
|
|
|
|
1 |
Եղբայրության 19 |
15 |
49 |
8 |
25 |
4 |
16 |
3 |
8 |
|
|
|
6. Նոր Նորք համայնք |
|
|
|
|
|
|
|
|
| |
1 |
Ջուղայի 5 |
54 |
257 |
7 |
18 |
33 |
154 |
14 |
85 |
|
|
|
ՀՀ Արմավիրի մարզ, |
16 |
55 |
8 |
21 |
6 |
29 |
1 |
4 |
1 |
7 |
|
Ընդամենը |
681 |
2568 |
184 |
493 |
321 |
1185 |
175 |
889 |
1 |
7 |
(Աղյուսակը խմբ., փոփ., լրաց. 08.07.04 N 1122-Ն)
Տվյալները ենթակա են ճշտման` տարեկան ծրագրերի իրականացման ընթացքում:
Աղյուսակ 4
Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր
ՀՀ տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային տների բնակարաններում բնակվող փախստականների վերաբերյալ
Հասցեն Փախստա- Ընտանիք. անդամների ընդհանուր ծավալից բնակվում եմ` 1 սենյականոց 2 սենյականոց 3 սենյականոց բնա- ընտանիք. անդամների բնա- ընտանիք. անդամների բնա- ընտանիք. անդամների 1 2 3 4 5 6 7 8 9 10 ք. Երևան 214 709 68 189 88 291 58 229 այդ թվում` 1. Աջափնյակ համայնք` 176 583 61 173 64 209 51 201 1 Շինարարների 6 19 66 4 13 7 23 8 30 2 Շինարարների 14 11 50 3 6 3 14 5 30 3 Շինարարների 15 10 32 5 16 3 10 2 6 4 Շինարարների 28 6 23 2 8 2 9 6 5 Շինարարների 35 1 4 1 4 6 Սիսակյան 16 1 2 1 2 7 Սիսակյան 22 28 102 6 16 10 35 12 51 8 Էստոնական 5 1 3 1 3 9 Ֆուչիկի 1 նրբ. 9 21 80 7 21 12 46 2 13 10 Ֆուչիկի 10 9 23 6 15 2 6 1 2 11 Ֆուչիկի 12 12 36 7 19 2 5 3 12 12 Ֆուչիկի 19 29 79 4 11 16 41 9 27 13 Ֆուչիկի 20 (կոոպեր.) 15 43 12 35 1 2 2 6 14 Մարգարյան 10 3 12 1 3 2 9 15 Մարգարյան 29 1 4 1 4 16 Հալաբյան 49 2 5 1 1 1 4 17 Լենինգրադյան 24 1 4 1 4 18 Արզումանյան 8ա 5 11 2 5 2 5 1 1 19 Աբելյան 5 1 4 1 4 2. Մալաթիա-Սեբաստիա համայնք 38 126 7 16 24 82 7 28 1 Արարատյան 1 զանգ.12 38 126 7 16 24 82 7 28
կանների ընտանիք.
թիվը
թիվը
կարան. թիվը
թիվը
կարան. թիվը
թիվը
կարան. թիվը
թիվը
ընդամենը
Տվյալները ենթակա են ճշտման` տարեկան ծրագրերի իրականացման ընթացքում:
Աղյուսակ 5
Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր
ՀՀ տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային տների բնակարանների վարձակալների ԵՎ սեփականատերերի վերաբնակեցման համար անհրաժեշտ միջոցների վերաբերյալ
NN |
Հասցեն |
Փոխհա- |
այդ թվում` |
Անհրաժեշտ |
այդ թվում` | ||||||
1- սենյա- |
2- սենյա- |
3- սենյա- |
4- սենյա- |
1- սենյա- |
2- սենյա- |
3- սենյա- |
4- սենյա- | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
6ա |
7 |
8 |
9 |
10 |
11 |
|
ք. Երևան |
665 |
236 |
308 |
121 |
|
1584,7 |
389,4 |
762,2 |
433,1 |
|
|
այդ թվում` |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
1. Կենտրոն համայնք` |
- |
|
|
|
|
|
|
|
| |
|
Պուշկինի 34 |
5 |
1 |
4 |
|
|
11,45 |
1,65 |
9,8 |
0 |
|
|
Բրյուսովի 66 |
4 |
|
2 |
2 |
|
29,1 |
|
12,5 |
16,6 |
|
|
2. Աջափնյակ համայնք` |
560 |
205 |
252 |
103 |
|
1316,15 |
338,25 |
617,4 |
360,5 |
|
1 |
Շինարարների 6 |
14 |
4 |
7 |
3 |
|
34,25 |
6,6 |
17,15 |
10,5 |
|
2 |
Շինարարների 14 |
19 |
9 |
5 |
5 |
|
44,6 |
14,85 |
12,25 |
17,5 |
|
3 |
Շինարարների 15 |
11 |
7 |
3 |
1 |
|
22,4 |
11,55 |
7,35 |
3,5 |
|
4 |
Շինարարների 23 |
16 |
7 |
7 |
2 |
|
35,7 |
11,55 |
17,15 |
7 |
|
5 |
Շինարարների 24 |
11 |
2 |
8 |
1 |
|
26,4 |
3,3 |
19,6 |
3,5 |
|
6 |
Շինարարների 28 |
8 |
2 |
4 |
2 |
|
20,1 |
3,3 |
9,8 |
7 |
|
7 |
Շինարարների 35 |
6 |
2 |
3 |
1 |
|
14,15 |
3,3 |
7,35 |
3,5 |
|
8 |
Սիսակյան 16 |
20 |
9 |
8 |
3 |
|
44,95 |
14,85 |
19,6 |
10,5 |
|
9 |
Սիսակյան 22 |
18 |
6 |
6 |
6 |
|
45,6 |
9,9 |
14,7 |
21 |
|
10 |
Էստոնական 5 (համատիրություն) |
11 |
4 |
5 |
2 |
|
25,85 |
6,6 |
12,25 |
7 |
|
11 |
Էստոնական 11 |
11 |
4 |
6 |
1 |
|
24,8 |
6,6 |
14,7 |
3,5 |
|
12 |
Էստոնական 13 |
2 |
|
1 |
1 |
|
5,95 |
0 |
2,45 |
3,5 |
|
13 |
Ֆուչիկի 1 նրբ. 3 |
43 |
|
43 |
|
|
105,35 |
0 |
105,35 |
0 |
|
14 |
Ֆուչիկի 1 նրբ. 9 |
7 |
3 |
3 |
1 |
|
15,8 |
4,95 |
7,35 |
3,5 |
|
15 |
Ֆուչիկի 10 |
20 |
13 |
6 |
1 |
|
39,65 |
21,45 |
14,7 |
3,5 |
|
16 |
Ֆուչիկի 12 |
10 |
7 |
1 |
2 |
|
21 |
11,55 |
2,45 |
7 |
|
17 |
Ֆուչիկի 19 |
6 |
3 |
2 |
1 |
|
13,35 |
4,95 |
4,9 |
3,5 |
|
18 |
Ֆուչիկի 20 (կոոպեր.) |
7 |
1 |
3 |
3 |
|
19,5 |
1,65 |
7,35 |
10,5 |
|
19 |
Մարգարյան 10 |
31 |
13 |
13 |
5 |
|
70,8 |
21,45 |
31,85 |
17,5 |
|
20 |
Մարգարյան 17 (կոոպեր.) |
43 |
15 |
18 |
10 |
|
103,85 |
24,75 |
44,1 |
35 |
|
21 |
Մարգարյան 29 |
64 |
32 |
14 |
18 |
|
150,1 |
52,8 |
34,3 |
63 |
|
22 |
Հալաբյան 31 |
35 |
6 |
23 |
6 |
|
87,25 |
9,9 |
56,35 |
21 |
|
23 |
Հալաբյան 49 |
26 |
9 |
14 |
3 |
|
59,65 |
14,85 |
34,3 |
10,5 |
|
24 |
Հալաբյան 57 |
38 |
16 |
14 |
8 |
|
88,7 |
26,4 |
34,3 |
28 |
|
25 |
Լենինգրադյան 24 |
31 |
10 |
12 |
9 |
|
77,4 |
16,5 |
29,4 |
31,5 |
|
26 |
Արզումանյան 8ա |
12 |
5 |
4 |
3 |
|
28,55 |
8,25 |
9,8 |
10,5 |
|
27 |
Արզումանյան 12 |
11 |
5 |
6 |
|
|
22,95 |
8,25 |
14,7 |
0 |
|
28 |
Աբելյան 5 |
29 |
11 |
13 |
5 |
|
67,5 |
18,15 |
31,85 |
17,5 |
|
|
3. Էրեբունու համայնք |
27 |
12 |
9 |
6 |
|
62,85 |
19,8 |
22,05 |
21 |
|
1 |
Գաջեգործների 40 |
12 |
5 |
3 |
4 |
|
29,6 |
8,25 |
7,35 |
14 |
|
2 |
Մուրացանի 192 |
15 |
7 |
6 |
2 |
|
33,25 |
11,55 |
14,7 |
7 |
|
|
5. Շենգավիթ համայնք |
|
|
|
|
|
|
|
|
| |
1 |
Եղբայրության 19 |
15 |
10 |
5 |
|
|
28,75 |
16,5 |
12,25 |
0 |
|
|
6. Նոր Նորք համայնք |
|
|
|
|
|
|
|
| ||
1 |
Ջուղայի 5 |
54 |
8 |
36 |
10 |
|
136,4 |
13,2 |
88,8 |
35 |
|
|
ՀՀ Արմավիրի մարզ, |
16 |
8 |
6 |
1 |
1 |
9,7 |
3,7 |
4,0 |
0,9 |
1,1 |
|
Ընդամնեը |
681 |
244 |
314 |
122 |
1 |
1594,4 |
393,1 |
766,2 |
434,0 |
1,1 |
(Աղյուսակը խմբ., փոփ., լրաց. 08.07.04 N 1122-Ն)
* Հաշվարկի հիմքում վերցված են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2000 թ. I եռամսյակի տվյալները:
Տվյալները ենթակա են ճշտման` տարեկան ծրագրերի իրականացման ընթացքում:
Աղյուսակ 6
Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր
ՀՀ տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային տների բնակարաններում բնակվող փախստականների վերաբնակեցման համար անհրաժեշտ միջոցների վերաբերյալ
|
Հասցեն |
Փոխհատուցվող |
այդ թվում` |
Անհրաժեշտ |
այդ թվում` | ||||
1 սենյա- |
2 սենյա- |
3 սենյա- |
1 սենյա- |
2 սենյա- |
3 սենյա- | ||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
1 |
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
ք. Երևան |
214 |
142 |
50 |
22 |
433,8 |
234,3 |
122,5 |
77 |
|
այդ թվում` |
|
|
|
|
|
|
|
|
|
1. Աջափնյակ համայնք` |
176 |
123 |
35 |
18 |
351,7 |
202,95 |
85,75 |
63 |
1. |
Շինարարների 6 |
19 |
13 |
3 |
3 |
39,3 |
21,45 |
7,35 |
10,5 |
2. |
Շինարարների 14 |
11 |
5 |
2 |
4 |
27,15 |
8,25 |
4,9 |
14 |
3. |
Շինարարների 15 |
10 |
8 |
2 |
|
18,1 |
13,2 |
4,9 |
0 |
4. |
Շինարարների 28 |
6 |
3 |
3 |
|
12,3 |
4,95 |
7,35 |
0 |
5. |
Շինարարների 35 |
1 |
|
1 |
|
2,45 |
0 |
2,45 |
0 |
6. |
Սիսակյան 16 |
1 |
1 |
|
|
1,65 |
1,65 |
0 |
0 |
7. |
Սիսակյան 22 |
28 |
15 |
7 |
6 |
62,9 |
24,75 |
17,15 |
21 |
8. |
Էստոնական 5 |
1 |
1 |
|
|
1,65 |
1,65 |
0 |
0 |
9. |
Ֆուչիկի 1 նրբ. 9 |
21 |
14 |
6 |
1 |
41,3 |
23,1 |
14,7 |
3,5 |
10. |
Ֆուչիկի 10 |
9 |
8 |
1 |
|
15,65 |
13,2 |
2,45 |
0 |
11. |
Ֆուչիկի 12 |
12 |
10 |
1 |
1 |
22,45 |
16,5 |
2,45 |
3,5 |
12. |
Ֆուչիկի 19 |
29 |
22 |
5 |
2 |
55,55 |
36,3 |
12,25 |
7 |
13. |
Ֆուչիկի 20 (կոոպեր.) |
15 |
15 |
|
|
24,75 |
24,75 |
0 |
0 |
14. |
Մարգարյան 10 |
3 |
2 |
|
1 |
6,8 |
3,3 |
0 |
3,5 |
15. |
Մարգարյան 29 |
1 |
|
1 |
|
2,45 |
0 |
2,45 |
0 |
16. |
Հալաբյան 49 |
2 |
1 |
1 |
|
4,1 |
1,65 |
2,45 |
0 |
17. |
Լենինգրադյան 24 |
|
|
|
|
1,65 |
1,65 |
0 |
0 |
18. |
Արզումանյան 8ա |
5 |
4 |
1 |
|
9,05 |
6,6 |
2,45 |
0 |
19. |
Աբելյան 5 |
1 |
|
1 |
|
2,45 |
0 |
2,45 |
0 |
|
2. Մալաթիա-Սեբաստիա համայնք |
38 |
19 |
15 |
4 |
82,1 |
31,35 |
36,75 |
14 |
|
Արարատյան 1 զանգված 12 |
38 |
19 |
15 |
4 |
82,1 |
31,35 |
36,75 |
14 |
* Հաշվարկի հիմքում վերցված են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2000 թ. I եռամսյակի տվյալները:
Տվյալները ենթակա են ճշտման` տարեկան ծրագերի իրականացման ընթացքում:
Աղյուսակ 7
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐ`
ՀՀ տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային տների բնակարանների բնակիչների վերաբնակեցման ծրագրի իրականացման համար
|
Անհրաժեշտ միջոցները*) |
Վերաբնակեցվող ընտանիքների թիվը |
ԸՆԴԱՄԵՆԸ |
2230,6 |
x |
այդ թվում` |
|
|
ա) վթարային բնակարաններից ընտանիքների վերաբնակեցում` |
2028,8 |
895 |
- վարձակալներ և սեփականատերեր |
1594,8 |
681 |
- փախստականներ |
434,0 |
214 |
բ) վթարային բնակելի տների քանդում |
201,8 |
x |
(Աղյուսակը խմբ. 08.07.04 N 1122-Ն)
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների (այսուհետև` քանդման ենթակա վթարային բնակելի տներ) բնակիչների վերաբնակեցման կարգը:
2. Սույն կարգով բնակելի տարածությամբ ապահովվում են քանդման ենթակա վթարային բնակարաններն զբաղեցնող հետևյալ բնակիչները`
ա) պետական կամ համայնքային բնակարանային ֆոնդի վարձակալները (այսուհետև` վարձակալներ) և սեփականատերերը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության կողմից հաշվառված ու այդ բնակարաններում առնվազն 5 տարի բնակվող փախստականները:
3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված վերաբնակեցումն իրականացվում է Երևանի քաղաքապետի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերված բնակարան հատկացնելու կամ դրամական փոխհատուցման միջոցով, տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով այդ նպատակների համար նախատեսված հատկացումների սահմաններում, ընդ որում`
ա) վարձակալներին` բնակարաններ` նախկինում զբաղեցրած բնակարանի սենյակների թվով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսդրության նորմերով սահմանվածը կամ, համապատասխան բնակարանի առուվաճառքի պայմանագրի առկայության դեպքում, դրամական աջակցություն` հաստատված ծրագրով` շուկայական արժեքի չափով.
բ) սեփականատերերին` բնակարաններ` նախկինում զբաղեցրած բնակարանի սենյակների թվով, կամ դրամական փոխհատուցում` հասանելիք բնակարանի շուկայական արժեքի չափով.
գ) փախստականներին` բնակարաններ` նախկինում զբաղեցրած բնակարանի սենյակների թվով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման և բնակելի տարածությունների հատկացման կարգը հաստատելու մասին» N 330 որոշմամբ հաստատված կարգի նորմերով սահմանվածը կամ, համապատասխան բնակարանի առուվաճառքի պայմանագրի առկայության դեպքում, դրամական աջակցություն` հաստատված ծրագրով` շուկայական արժեքի չափով: (3-րդ կետը լրաց. 06.11.01 N 1070)
4. Ձեռք բերվող (գնվող) բնակարանները սույն կարգի 2-րդ կետում նշված բնակիչներին հանձնվում են վարձակալության և կարող են մասնավորեցվել «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
5. Ձեռք բերվող (գնվող) բնակարանների առավելագույն արժեքը կամ դրամական փոխհատուցման առավելագույն չափը որոշվում է` ելնելով վերաբնակեցվող ընտանիքին հասանելիք բնակարանի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից վերցված` տվյալ բնակավայրում (Երևանում` բացառելով առաջին գոտում ձևավորված արժեքը) ծրագրի իրականացման սկզբին նախորդող եռամսյակի դրությամբ ձևավորված շուկայական միջինացված արժեքից:
6. Երևանի քաղաքապետը տարեկան ծրագրում ընդգրկված վթարային բնակարաններն զբաղեցնող բնակիչների հետ կնքում է վերաբնակեցման մասին պայմանագիր: Պայմանագրով սահմանվում են կողմերի հարաբերությունները և բնակարանների հատկացման կամ դրամական փոխհատուցման ու զբաղեցրած վթարային բնակարանների ազատման հիմնական պայմանները: Կնքված պայմանագրերը գրանցվում են հաշվառման մատյանում (ձևը կցվում է) : Պայմանագրի մեկ օրինակը տրվում է բնակչին:
7. Ինքնակամ զբաղեցված բնակարաններն ազատվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
8. Վթարային բնակելի տունը վերաբնակեցման աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում պարտադիր ենթակա է մրցութային հիմունքներով ընտրված կազմակերպության կողմից քանդման:
9. Իրացված տարածքների հետագա կառուցապատումն իրականացվում է քանդման ենթակա բնակելի տների տեղաբաշխման սխեմայի հիման վրա ճշգրտված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան:
10. Վթարային բնակելի տների քանդման աշխատանքներն իրականացվում են այդ նպատակով տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում` հաշվի առնելով օգտագործման համար պիտանի շինարարական նյութերի արժեքի վերադարձը:
Ձև
Մ Ա Տ Յ Ա Ն
_____________________ քանդման ենթակա վթարային բնակելի տան վերաբնակեցվող ընտանիքների հաշվառման
Բնակարանի |
Ազգանունը, |
Անձնագրային |
Բնակարանում |
Զբաղեցված |
Հատկացվող |
Վերաբնակեցման |
Բնակարանի |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
|
|
|
|
|
|
|
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների քանդման առաջնահերթությունը որոշելու
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների (այսուհետև` քանդման ենթակա վթարային բնակելի տներ) քանդման առաջնահերթությունը որոշելու մեթոդաբանական հիմքերը:
2. Քանդման ենթակա վթարային բնակելի տների քանդման առաջնահերթությունը որոշվում է բնակելի տունը բնութագրող ցուցանիշների գնահատման միջոցով` բալային եղանակով (առավելագույնը` 10 միավոր):
3. Սույն կարգով սահմանվում են քանդման ենթակա վթարային բնակելի տան քանդման առաջնահերթությունը որոշելու ժամանակ օգտագործվող ցուցանիշները, դրանցից յուրաքանչյուրին համապատասխանող թվային արժեքների մեծությունները և առաջնահերթությունը որոշելու բանաձևը:
II. Քանդման ենթակա վթարային բնակելի տների քանդման առաջնահերթությունը որոշելու ժամանակ օգտագործվող ցուցանիշները
4. Քանդման ենթակա վթարային բնակելի տների քանդման առաջնահերթությունը որոշելու ժամանակ օգտագործվող ցուցանիշներն են`
ա) բնակելի տան վնասվածությունը (ամբողջությամբ, մասամբ).
բ) քանդման ենթակա բնակարանների թիվը.
գ) հարկայնությունը.
դ) աստիճանավանդակների վիճակը.
ե) ընտանիքի վերաբնակեցման համար անհրաժեշտ ծախսերը:
III. Քանդման ենթակա վթարային բնակելի տների քանդման առաջնահերթությունը որոշելու ժամանակ օգտագործվող ցուցանիշների թվային արժեքների մեծությունները
5. Քանդման ենթակա վթարային բնակելի տան վնասվածության ցուցանիշը բնութագրվում է հետևյալ միավորներով`
ա) ամբողջությամբ` IV աստիճանի` 10 միավոր.
բ) կիսով չափ` IV աստիճանի` 5 միավոր.
գ) մեկ սեկցիան` IV աստիճանի, մնացած սեկցիաները` III աստիճանի` 3 միավոր.
դ) 1-ին սեկցիան` IV աստիճանի, մնացածը` II աստիճանի` 2 միավոր:
6. Քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակարանների թիվը, առավելագույնը 72 բնակարանի դեպքում, ընդունվում է 10 միավոր, մնացած դեպքերում` գնահատվում են համամասնորեն:
7. Հարկայնությունը, առավելագույնը 5 հարկի դեպքում, ընդունվում է 10 միավոր, մնացած դեպքերում` գնահատվում են համամասնորեն:
8. Աստիճանավանդակների վիճակը բնութագրվում է` ելնելով բնակիչների տարահանման հնարավորության աստիճանից, և առավելագույնը` բոլոր մուտքերի վթարայնության դեպքում, ընդունվում է 10 միավոր, մնացած դեպքերում` գնահատվում են համամասնորեն:
Գնահատումը կատարվում է լիցենզավորված մարմնի կողմից:
9. Մեկ ընտանիքի վերաբնակեցման համար անհրաժեշտ ծախսերի ցուցանիշի միավորն ընդունվում է 10 միավոր` անհրաժեշտ միջոցների նվազագույն չափի դեպքում: Վերաբնակեցման համար անհրաժեշտ միջոցների նվազագույն չափը որոշվում է տարեկան ծրագիրը կազմելու պահին:
IV. Քանդման ենթակա վթարային բնակելի տների քանդման առաջնահերթությունը որոշելու բանաձեվը
10. Քանդման ենթակա վթարային բնակելի տների քանդման առաջնահերթությունը որոշելու բանաձևը (այսուհետև` բանաձև) սույն կարգի 5-9-րդ կետերում նշված ցուցանիշների թվային արժեքների գումարն է: Բանաձևի օգնությամբ հաշվարկվում է յուրաքանչյուր քանդման ենթակա վթարային բնակելի տան միավորը` մեկ տասներորդականի ճշտությամբ: Քանդման ենթակա վթարային բնակելի տան քանդման առաջնահերթությունը տրվում է առավելագույն միավորներ ունեցող տներին` ըստ նվազող միավորների:
Հավասար միավորներ ունեցող քանդման ենթակա վթարային բնակելի տների քանդման առաջնահերթությունը ճշգրտվում է նշված բնակելի տների տեղաբաշխման ուրվագծի հիման վրա քաղաքաշինական փաստաթղթերով ամրագրված դրույթներին համապատասխան:
Հաստատված է |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԹԱՐԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՏՆԵՐԻ ՔԱՆԴՄԱՆ
|
Անհրաժեշտ |
այդ թվում` |
Վերաբնակեցվող |
այդ թվում` | ||
վարձա- |
փախստա- |
վարձակալներ |
փախստա- | |||
Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը |
350,855 |
- |
- |
132 |
78 |
54 |
(Ծրագիրը խմբ. 06.11.01 N 1070)
Ծանոթագրություն: | Հաշվարկում օգտագործված են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից հրապարակված 2001 թվականի առաջին եռամսյակի տվյալները` հաշվի առնելով 2001 թվականի ընթացքում շուկայի հնարավոր արժեքային տատանումները (բացառելով 1-ին գոտու ձևավորված արժեքը). |
1 սենյականոց` 1795 հազ. դրամ, 2 սենյականոց` 2750 հազ. դրամ, 3 սենյականոց` 3550 հազ. դրամ: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.04.2009, N 424-Ն | 08.06.2009, N 682 | |
20.03.2008, N 294-Ն | 24.04.2008, N 682 | |
12.10.2006, N 1559-Ն | 23.11.2006, N 682 | |
08.07.2004, N 1122-Ն | 02.09.2004, N 682 | |
06.11.2001, N 1070 | 06.11.2001, N 682 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|