600.018.31.07.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 1999 թվականի, N 18
ք. Երևան
ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի ա) կետով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել 1999 թ. սեպտեմբերի 1-ից «Ակադեմիկոս Ա. Լ. Մնջոյանի Գյումրիի ՀԷԿ» ՍՊԸ-ի «Գյումրի ՀԷԿ»-ից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը` ներառյալ ավելացված արժեքի հարկը` 9,89 դրամ/կՎտժ:
2. (կետն ուժը կորցրել է 25.02.00 N 3)
3. 1999 թ. սեպտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. դեկտեմբերի 4-ի N 57 որոշման 1-ին կետով «Ակադեմիկոս Ա. Լ. Մնջոյանի Գյումրիի ՀԷԿ» ՍՊԸ-ի «Գյումրի ՀԷԿ»-ից առաքվող էլեկտրաէներգիայի համար սահմանված սակագինը:
4. 1999 թ. սեպտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. դեկտեմբերի 4-ի N 57 որոշման 2-րդ կետը:
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի |
Ն. Գրիգորյան |