Գլխավոր տեղեկություն
Համար
N 18
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.04.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.08.06/11(33)
Ընդունող մարմին
Էներգետիկայի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
31.07.1999
Ստորագրող մարմին
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
31.07.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.1999

600.018.31.07.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 1999 թվականի, N 18
ք. Երևան

 

ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի ա) կետով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել 1999 թ. սեպտեմբերի 1-ից «Ակադեմիկոս Ա. Լ. Մնջոյանի Գյումրիի ՀԷԿ» ՍՊԸ-ի «Գյումրի ՀԷԿ»-ից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը` ներառյալ ավելացված արժեքի հարկը` 9,89 դրամ/կՎտժ:

2. (կետն ուժը կորցրել է 25.02.00 N 3)

3. 1999 թ. սեպտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. դեկտեմբերի 4-ի N 57 որոշման 1-ին կետով «Ակադեմիկոս Ա. Լ. Մնջոյանի Գյումրիի ՀԷԿ» ՍՊԸ-ի «Գյումրի ՀԷԿ»-ից առաքվող էլեկտրաէներգիայի համար սահմանված սակագինը:

4. 1999 թ. սեպտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. դեկտեմբերի 4-ի N 57 որոշման 2-րդ կետը:

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահի տեղակալ

Ն. Գրիգորյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.02.2000, N 3 01.04.2000, N 18
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան