ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2006 թվականի թիվ 118-Ն
քաղ. Երևան
ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 26-րդ կետով և 31-րդ հոդվածով, հիմք ընդունելով Նորք-Մարաշի համայնքի ղեկավարի առաջարկությունը,
Նորք-Մարաշի թաղային համայնքի ավագանին որոշում է`
Հաստատել Նորք-Մարաշի թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։
| Համայնքի ղեկավար` | Վ. Մկրտչյան | 
| Հավելված 1 Նորք-Մարաշ համայնքի ավագանու 2006 թ. դեկտեմբերի 4-ի թիվ 118-Ն որոշման | 
Նորք-Մարաշ թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը ԵՎ պաշտոնային դրույքաչափերը
| N | Հաստիքի անվանումը | Քանակ | Դրույքաչափ (դրամ) | 
| 1. | Համայնքի ղեկավար | 180000 | |
| 2. | Համայնքի ղեկավարի տեղակալ | 90000 | |
| 3. | Աշխատակազմի քարտուղար | 85000 | |
| 4. | Համայնքի ղեկավարի իրավախորհրդատու | 75000 | |
| 5. | Համայնքի ղեկավարի օգնական | 75000 | |
| 6. | Բաժնի պետ | 3 | 75000 | 
| 7. | Աշխատակազմի գլխ. մասնագետ | 3 | 75000 | 
| 8. | Գլխավոր հաշվապահ | 1 | 70000 | 
| 9. | Աշխատակազմի առաջատար մասնագետ | 7 | 60000 | 
| 10. | Աշխատակազմի 1-ին կարգի մասնագետ | 8 | 55000 | 
| 11. | Աշխատակազմի 2-րդ կարգի մասնագետ | 4.5 | 48000 | 
| 12. | Մեքենագրուհի | 1 | 40000 | 
| 13. | Վարորդ | 1 | 55000 | 
| 14. | Փոստատար (ցրիչ) | 1 | 30000 | 
| 15. | Հավաքարար | 1 | 40000 | 
| 16. | Պահակ * | 1 | 40000 | 
| Ընդամենը | 36.5 | X | 
| Համայնքի ղեկավար` | Վ. Մկրտչյան | 
 
                