Basic information
Number
թիվ 118-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.12.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԵԹՀՏ 2006.12.15/14(33) Հոդ.40
Enactment organisation
Նորք-Մարաշ թաղային համայնքի ավագանի
Enactment date
04.12.2006
Signing organisation
Նորք-Մարաշ համայնքի թաղապետ
Signing date
04.12.2006
Effective date
25.12.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2006 թվականի թիվ 118-Ն

քաղ. Երևան

 

ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 26-րդ կետով և 31-րդ հոդվածով, հիմք ընդունելով Նորք-Մարաշի համայնքի ղեկավարի առաջարկությունը,

Նորք-Մարաշի թաղային համայնքի ավագանին որոշում է`

Հաստատել Նորք-Մարաշի թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։

 

Համայնքի ղեկավար`

Վ. Մկրտչյան

 

 

Հավելված 1

Նորք-Մարաշ համայնքի ավագանու

2006 թ. դեկտեմբերի 4-ի

թիվ 118-Ն որոշման

 

Նորք-Մարաշ թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը ԵՎ պաշտոնային դրույքաչափերը

N Հաստիքի անվանումը Քանակ Դրույքաչափ (դրամ)
1. Համայնքի ղեկավար   180000
2. Համայնքի ղեկավարի տեղակալ   90000
3. Աշխատակազմի քարտուղար   85000
4. Համայնքի ղեկավարի իրավախորհրդատու   75000
5. Համայնքի ղեկավարի օգնական   75000
6. Բաժնի պետ 3 75000
7. Աշխատակազմի գլխ. մասնագետ 3 75000
8. Գլխավոր հաշվապահ 1 70000
9. Աշխատակազմի առաջատար մասնագետ 7 60000
10. Աշխատակազմի 1-ին կարգի մասնագետ 8 55000
11. Աշխատակազմի 2-րդ կարգի մասնագետ 4.5 48000
12. Մեքենագրուհի  1 40000
13. Վարորդ  1 55000
14. Փոստատար (ցրիչ)  1 30000
15. Հավաքարար  1 40000
16. Պահակ *  1 40000
  Ընդամենը 36.5 X

Համայնքի ղեկավար`

Վ. Մկրտչյան