040.0086.24.02.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
24 փետրվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 1999 թվականի N 86
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածի համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների նորմատիվները` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված աշխատողների պաշտոնային դրույքաչափերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 24-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
|
Հավելված |
Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ Դատարանի աշխատակազմի «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների
|
| ||
| Հաստիքային միավորի անվանումը | Հաստիքային միավորի թիվը | |
|
| ||
| Գրասենյակի պետ |
1 | |
| Խորհրդատու | յուրաքանչյուր դատավորին 2-ական միավոր | |
| Իրավաբան-մասնագետ | յուրաքանչյուր պալատի նախագահին 2-ական միավոր նախագահին 1 միավոր | |
| Գրասենյակի քարտուղար | յուրաքանչյուր պալատին 2-ական միավոր | |
| Տնտեսագետ | յուրաքանչյուր 4 դատարանի համար 1-ական միավոր վճռաբեկ դատարանի համար 1 միավոր | |
| Գանձապահ, պարետ | 1-ական միավոր | |
| Դատական նիստի կարգադրիչ, վիճակագրի ցրիչ |
յուրաքանչյուր պալատին 1-ական միավոր | |
| Հավաքարար | յուրաքանչյուր 500 քառ. մ մաքրվող տարածքի համար 1 միավոր | |
| Շենքի և սարքավորումների սպասարկման գծով ծառայողներ ու այլ սպասարկող անձնակազմ |
15 | |
|
Հայաստանի Հանրապետության |
Է. Թադևոսյան |