Basic information
Number
N 86
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (24.02.1999-01.07.2005)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2009.04.15/19(685)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
24.02.1999
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
24.02.1999
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
24.02.1999
Effective date
24.02.1999
Interrupt date
25.11.2006

040.0086.24.02.99

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
24 փետրվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 փետրվարի 1999 թվականի N 86
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածի համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների նորմատիվները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված աշխատողների պաշտոնային դրույքաչափերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 24-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 1999 թվականի
փետրվարի 24-ի N 86 որոշման

 

Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ն Ե Ր

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ Դատարանի աշխատակազմի «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների

 


Հաստիքային միավորի անվանումը Հաստիքային միավորի թիվը

Գրասենյակի պետ

1

 
Խորհրդատու յուրաքանչյուր դատավորին 2-ական միավոր
 
Իրավաբան-մասնագետ յուրաքանչյուր պալատի նախագահին 2-ական միավոր
նախագահին 1 միավոր
 
Գրասենյակի քարտուղար յուրաքանչյուր պալատին 2-ական միավոր
 
Տնտեսագետ յուրաքանչյուր 4 դատարանի համար 1-ական միավոր
վճռաբեկ դատարանի համար 1 միավոր
 
Գանձապահ, պարետ 1-ական միավոր
 
Դատական նիստի կարգադրիչ,
վիճակագրի ցրիչ
յուրաքանչյուր պալատին 1-ական միավոր
 
Հավաքարար յուրաքանչյուր 500 քառ. մ մաքրվող տարածքի համար 1 միավոր
 
Շենքի և սարքավորումների սպասարկման գծով ծառայողներ ու այլ սպասարկող անձնակազմ

15

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Է. Թադևոսյան