Basic information
Number
N 879-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (23.09.2011-06.10.2011)
Status
Չի գործում
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
22.09.2011
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
22.09.2011
Effective date
23.09.2011
Interrupt date
06.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2011 թվականի N 879-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱԹԵՆՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հունական ապրանքային վարկի հետ կապված հարցը կարգավորելու համար բանակցություններին մասնակցելու նպատակով 2011 սեպտեմբերի 27-29-ը Աթենք (Հունաստանի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Պատվիրակության՝ Աթենք գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Ա. Մարությանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Տ. Սամվելյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3. Ընդունել ի գիտություն, որ Վ. Մնացականյանի և Հ. Թոռչյանի` Աթենք գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և «Արդշինինվեստբանկ» բաց բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Մարությանի՝ Աթենք գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. սեպտեմբերի 22
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 սեպտեմբերի 22-ի N 879-Ա

 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-29-Ը ԱԹԵՆՔ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ա. Մարության

 - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
  պետական պարտքի կառավարման վարչության
  արտաքին պետական պարտքի կառավարման
  բաժնի պետ-վարչության պետի տեղակալ

   

Տ. Սամվելյան

 - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի
   վարչության երկկողմ հարաբերությունների երկրորդ
   բաժնի վարիչ

   

Վ. Մնացականյան

 - ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության
   պետի տեղակալ (համաձայնությամբ)

   

Հ. Թոռչյան

 - «Արդշինինվեստբանկ» ԲԲԸ-ի լուծարվող բանկի
    լուծարային կառավարիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Change History
Changing Act Corresponding incorporation
05.10.2011, N 922-Ա 06.10.2011, N 879-Ա
Changed acts
Changing Act Corresponding incorporation