040.0864.30.12.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 1998 թվականի N 864
քաղ. Երևան
ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բնօգտագործման վճարի դրույքաչափերը (կցվում են):
2. Սահմանել, որ`
ա) օգտակար հանածոների արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է ելնելով հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ծավալից, դրույքաչափից և տվյալ օգտակար հանածոյի իրացման փաստացի գնից, բացառությամբ սույն կետի «դ» ենթակետում նախատեսված դեպքի.
բ) հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված և չիրացված մասի համար վճարը, հաշվարկվում է ելնելով նախորդ ժամանակաշրջանում արդյունահանված օգտակար հանածոյի իրացման փաստացի գների միջինից.
գ) եթե հաշվետու ժամանակաշրջանում իրացվում է նախորդ ժամանակաշրջանում արդյունահանված և չիրացված օգտակար հանածո, որի համար վճարը վճարվել է սույն կետի «բ» ենթակետին համապատասխան, ապա անհրաժեշտության դեպքում կատարվում է վերահաշվարկ` ելնելով օգտակար հանածոյի իրացման փաստացի գնից.
դ) ազնիվ, գունավոր, հազվագյուտ մետաղների և գունագեղ քարերի (բացառությամբ` օնիքսանման մարմարի և լիստվենիտի) համար վճարը հաշվարկվում է ելնելով հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ծավալից, դրույքաչափից և տվյալ մետաղի կամ քարի միջազգային շուկայական միջին գնից` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և քարերի պետական գանձարանի կողմից հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարված գինը.
ե) համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացվող մրցույթների` շահագործման հանձնվող հանքավայրերի համար կարող են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել սույն որոշմամբ սահմանված դրույքաչափերից տարբերվող դրույքաչափեր:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` երկամսյա ժամկետում բնական պաշարների արդյունավետ օգտագործման համար Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն բնօգտագործման վճարի գանձման օբյեկտի տարր հանդիսացող փաստացի ծավալների նկատմամբ չափաքանակներ և սահմանափակումներ սահմանելու վերաբերյալ:
4. Լիազորել Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և քարերի պետական գանձարանին հրապարակելու ազնիվ, գունավոր, հազվագյուտ մետաղների և գունագեղ քարերի միջազգային շուկայական միջին գինը եռամսյակի վերջին ամսվա դրությամբ, մինչև եռամսյակին հաջորդող առաջին ամսվա 10-րդ օրը:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափեր սահմանելու և վճարումների կարգը հաստատելու մասին» N 221 որոշման NN 1 և 2 հավելվածները, որոշմամբ հաստատված կարգի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 10-րդ, 14-րդ և 16-րդ կետերը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու պահից:
| 
 
  | 
Ա. Դարբինյան | 
| 
 Հաստատված է  | 
Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր
ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ
I. Ջրօգտագործման համար վճարի դրույքաչափերը
1. Մակերևութային (բացառությամբ Սևանա լճից) ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար`
| 
 ձկնաբուծության նպատակով  | 
 1 դրամ  | 
| 
 արդյունաբերական, խմելու և  | 
 0,5 դրամ  | 
| 
 ոռոգման նպատակով  | 
 0,0 դրամ:  | 
2. Սևանա լճից ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար
| 
 ոռոգման նպատակով  | 
 0,2 դրամ  | 
| 
 այլ նպատակներով  | 
 1,5 դրամ:  | 
3. Խմելու համար պիտանի ստորերկրյա քաղցրահամ ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար` 1,0 դրամ:
4. Խմելու համար ոչ պիտանի ստորերկրյա քաղցրահամ ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար`
| 
 ոռոգման նպատակով  | 
 0,0 դրամ  | 
| 
 այլ նպատակներով  | 
 1,0 դրամ:  | 
II. Օգտակար հանածոների արդյունահանված պաշարների համար վճարի դրույքաչափերը
1. Ազնիվ մետաղների յուրաքանչյուր գրամի արդյունահանման համար`
| 
 ոսկի  | 
 6 տոկոս  | 
| 
 արծաթ  | 
 6 տոկոս  | 
| 
 պլատին  | 
 6 տոկոս  | 
2. Գունավոր և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր տոննայի արդյունահանման համար`
| 
 պղինձ  | 
 6 տոկոս  | 
| 
 մոլիբդեն  | 
 6 տոկոս  | 
| 
 կապար  | 
 4 տոկոս  | 
| 
 ցինկ  | 
 4 տոկոս  | 
| 
 ալյումին  | 
 5 տոկոս  | 
| 
 ռենիում  | 
 5 տոկոս  | 
| 
 կադմիում  | 
 5 տոկոս  | 
| 
 սելեն  | 
 5 տոկոս  | 
| 
 թելուր  | 
 5 տոկոս  | 
3. Վառելիքաէներգետիկ հումքի յուրաքանչյուր տոննայի արդյունահանման համար`
| 
 ածուխ  | 
 5 տոկոս  | 
| 
 տորֆ  | 
 3 տոկոս  | 
| 
 այրվող թերթաքարեր  | 
 3 տոկոս  | 
4. Երեսապատման քարերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար`
| 
 տուֆ  | 
 5 տոկոս  | 
| 
 ֆելզիտային տուֆ (այդ թվում`  | 
 6 տոկոս  | 
| 
 գրանիտ (գրանոդիորիտ, գրանոսիենիտ)  | 
 7 տոկոս  | 
| 
 մարմար, մարմարացված կրաքարեր  | 
 5 տոկոս  | 
| 
 դեկորատիվ մարմար  | 
 6 տոկոս  | 
| 
 կոնգլոմերատներ և կոնգլոբրեկչիաներ  | 
 7 տոկոս  | 
| 
 տրավերտին  | 
 6 տոկոս  | 
| 
 բազալտ  | 
 4,5 տոկոս  | 
| 
 հիալոբազալտ  | 
 6 տոկոս  | 
5. Շինարարական քարերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար`
| 
 տուֆ  | 
 4 տոկոս  | 
| 
 տուֆաավազաքարեր  | 
 3,5 տոկոս  | 
| 
 բազալտ  | 
 3,5 տոկոս  | 
| 
 անդեզիտ, անդեզիտաբազալտ և այլն  | 
 3,5 տոկոս  | 
| 
 պրոֆիրիտ  | 
 3 տոկոս  | 
| 
 կրաքար  | 
 3,5 տոկոս  | 
6. Լցանյութերի և բալաստային հումքի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար`
| 
 հրաբխային խարամ  | 
 3 տոկոս  | 
| 
 պեմզա  | 
 4 տոկոս  | 
| 
 ավազախճաքարային խառնուրդ  | 
 3 տոկոս  | 
| 
 բալաստային հումք (պորֆիրիտ,  | 
 3 տոկոս  | 
7. Շինանյութերի արտադրության հումքի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար`
| 
 ցեմենտի հումք (կավեր, կրաքարեր)  | 
 6 տոկոս  | 
| 
 կրաքար (կիր ստանալու համար)  | 
 3 տոկոս  | 
| 
 կավեր  | 
 4 տոկոս  | 
| 
 բնական հանքային ներկեր  | 
 4 տոկոս  | 
| 
 գիպսատար կավեր  | 
 4 տոկոս  | 
8. Գունագեղ քարերի յուրաքանչյուր կիլոգրամի արդյունահանման համար`
| 
 ագաթ  | 
 6 տոկոս  | 
| 
 փիրուզ  | 
 6 տոկոս  | 
| 
 վանակատ (ծիածանվող օբսիդիան)  | 
 6 տոկոս  | 
| 
 հասպիս  | 
 6 տոկոս  | 
| 
 օնիքսանման մարմար  | 
 5 տոկոս  | 
| 
 լիստվենիտ  | 
 5 տոկոս  | 
9. Մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր միավորի արդյունահանման համար`
| 
 ցեոլիտ (խոր.մ)  | 
 5 տոկոս  | 
| 
 պեռլիտ (խոր.մ)  | 
 6 տոկոս  | 
| 
 դիատոմիտ (խոր.մ)  | 
 6 տոկոս  | 
| 
 բենտոնիտ (տոննա)  | 
 6 տոկոս  | 
| 
 դունիտ և պերիդոտիտ (տոննա)  | 
 4 տոկոս  | 
| 
 հրակայուն կավեր (տոննա)  | 
 4 տոկոս  | 
| 
 անդեզիտ, անդեզիտաբազալտ  | 
 4 տոկոս  | 
| 
 կերակրի աղ (տոննա)  | 
 3 տոկոս  | 
| 
 ծծումբ  | 
 3 տոկոս  | 
| 
 կվարցիտ (ապակու հումք, ֆլյուս) (տոննա)  | 
 3 տոկոս  | 
| 
 դոլոմիտ (տոննա)  | 
 3,5 տոկոս  | 
| 
 բարիտ (տոննա)  | 
 5 տոկոս  | 
| 
 տեխնիկական քարաղ (տոննա)  | 
 3 տոկոս  | 
10. Հանքային ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար`
| 
 արդյունաբերական նպատակով  | 
 4,5 տոկոս  | 
| 
 բուժական նպատակով  | 
 3 տոկոս  | 
| 
 ածխաթթու գազ  | 
 3 տոկոս  | 
| 
 հանքային աղեր (կգ)  | 
 2 տոկոս  | 
| 
 ջերմային էներգիա (կկալ)  | 
 2 տոկոս  | 
III. Կենսապաշարների օգտագործման համար վճարի դրույքաչափերը
1. Ծառի տեսակի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար`
| 
 Անտառային  | 
 Հեռավորու-  | 
 Դրույքաչափը (դրամով)  | |||
| 
 Շինափայտ առանց կեղևի, ըստ ծառի  | 
 Վառելափայտ  | ||||
| 
 25-ից ավելի  | 
 13-24  | 
 3-12  | 
|||
| 
 Հաճարենի  | 
 մինչև 10  | 
 3,640  | 
 3,220  | 
 2,800  | 
 700  | 
| 
 10-25  | 
 2,800  | 
 2,520  | 
 2,240  | 
 630  | |
| 
 25-40  | 
 2,520  | 
 2,240  | 
 1,680  | 
 560  | |
| 
 40-ից ավելի  | 
 2,240  | 
 1,960  | 
 1,680  | 
 420  | |
| 
 Կաղնի, Հացենի  | 
 մինչև 10  | 
 3,920  | 
 3,640  | 
 2,800  | 
 700  | 
| 
 10-25  | 
 3,080  | 
 2,800  | 
 2,240  | 
 630  | |
| 
 25-40  | 
 2,520  | 
 2,240  | 
 1,680  | 
 560  | |
| 
 40-ից ավելի  | 
 1,960  | 
 1,680  | 
 1,400  | 
 420  | |
| 
 Բոխի, թխկի, թեղի  | 
 մինչև 10  | 
 1,260  | 
 1,120  | 
 840  | 
 700  | 
| 
 10-25  | 
 1,120  | 
 980  | 
 840  | 
 630  | |
| 
 25-40  | 
 980  | 
 840  | 
 700  | 
 560  | |
| 
 40-ից ավելի  | 
 840  | 
 700  | 
 420  | 
 420  | |
| 
 Ցանկում չնշված այլ ծառատեսակներ  | 
 մինչև 10  | 
 980  | 
 840  | 
 700  | 
 420  | 
| 
 10-25  | 
 700  | 
 700  | 
 560  | 
 350  | |
| 
 25-40  | 
 560  | 
 560  | 
 420  | 
 280  | |
| 
 40-ից ավելի  | 
 420  | 
 420  | 
 280  | 
 210  | |
Նշված կետում հեռավորությունն անտառի սկզբից ծառահատումն ընկած տարածությունն է:
2. Արդյունագործական նպատակով բույսերի յուրաքանչյուր միավորի օգտագործման համար`
| վերգետնյա մասեր | արմատներ | |
| դեղաբույսեր (կգ) | 150 դրամ | 500 դրամ | 
| տեխնիկական բույսեր (կգ) | 100 դրամ | 300 դրամ | 
| սննդային բույսեր (կգ) | 20 դրամ | 100 դրամ | 
| գեղազարդային բույսեր (հատ) | 5 դրամ | 
3. Արդյունագործական նպատակով օգտագործվող պտուղների, հատապտուղների և ընկույզավորների յուրաքանչյուր կիլոգրամի օգտագործման համար`
| 
 պտուղներ, հատապտուղներ  | 
30 դրամ | 
| 
 տխիլ (տկողին), ընկույզ  | 
60 դրամ | 
4. Կենդանիների տեսակների յուրաքանչյուր գլխի օգտագործման (որսի) համար`
| 
 լոր  | 
 100 դրամ  | 
| 
 կտցար  | 
 100 դրամ  | 
| 
 քարակաքավ  | 
 500 դրամ  | 
| 
 նապաստակ  | 
 800 դրամ  | 
| 
 վայրի աղավնի  | 
 100 դրամ  | 
| 
 ջրլող թռչուններ (կռնչան բադ, փոքր  | 
 500 դրամ  | 
5. Ձկների տեսակների և խեցգետնի յուրաքանչյուր կիլոգրամի արդյունագործական և սիրողական որսի համար`
| 
 սիգ  | 
 20 դրամ  | 
| 
 լոքո  | 
 50 դրամ  | 
| 
 ծածանազգիներ  | 
 25 դրամ  | 
| 
 խեցգետին  | 
 200 դրամ  | 
| 
 կարմրախայտ  | 
 1,500 դրամ  | 
| 
 ցանկում չնշված այլ ձկնատեսակներ  | 
 25 դրամ  | 
6. Խոտհունձի նպատակով անտառային ֆոնդի տարածքների յուրաքանչյուր հեկտարի օգտագործման համար`
| 
 բարելավված խոտհարքներում և  | 
 2,000 x Գ դրամ  | 
| 
 խոտհարքներում  | 
 1,000 x Գ դրամ,  | 
որտեղ հողային կադաստրային արժեքի Գ գործակիցը հավասար է մարզի համար հողի տվյալ տարվա կադաստրային արժեքի և հողի կադաստրային արժեքի տվյալ տարվա միջին հանրապետական ցուցանիշի հարաբերությանը:
7. Անասունների յուրաքանչյուր գլխի արածեցման նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար`
| 
 խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր`  | 
|
| 
 - բարելավված արոտավայրերում  | 
500 դրամ | 
| 
 - բնական արոտավայրերում  | 
450 դրամ: | 
8. Մեղվաբուծության նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար յուրաքանչյուր փեթակի համար` 1,500 դրամ:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|