«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
29 ՀՈՒՆՎԱՐԻ 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60303032
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
12 օգոստոսի 2002 թ. |
N 166-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հարկային պետական ծառայությունում հետաքննությունների գործերի մասին» Ձև թիվ 1-հետաքննություն (եռամսյակային) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 | |
|
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Հարկային պետական ծառայությունում հետաքննությունների գործերի մասին» ձև N 1-հետաքննություն (եռամսյակային) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային հանցագործությունների գծով հետաքննության բաժինը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:
3. Հաշվետվությունը կազմելիս անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալ սահմանումով. հարկային հանցագործությունները դրանք տնտեսական բնույթի հանցագործություններ են, որոնք որակավորվում են ՀՀ քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով` 1551, 1611, 1612, 1623, 1624, 1625, 1626, 2072:
4. Հաշվետվությունը ներկայացվում է մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը:
5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. «Նյութերի քանակը» սյունակներում բերվում են նախորդ տարվանից մնացած նյութերի (սյունակ 2), հաշվետու ժամանակահատվածում մուտքագրված նյութերի (սյունակ 3) և դրանց գումարային քանակն ըստ համապատասխան հոդվածների:
7. «Նյութերի ընթացքը» սյունակներում բերվում են նյութերի այն քանակները, որոնց վերաբերյալ ըստ համապատասխան հոդվածների հարուցվել է քրեական գործ (սյունակ 5), մերժվել է քրեական գործի հարուցումը (սյունակ 6), ուղարկվել է նախաքննության այլ մարմին (սյունակ 7) և հաշվետու ժամանակահատվածի վերջում մնացած և հաջորդ ժամանակահատված փոխանցվածները (սյունակ 8):
8. «Անձանց թվաքանակը» սյունակում (9) բերվում է մուտքագրված գործերով առնչված անձանց թվաքանակն ըստ համապատասխան հոդվածների:
9. Հետաքննության ընթացքում վերականգնված գումարի չափն ըստ համապատասխան հոդվածների բերվում է սյունակ 10-ում:
10. «Հարուցված քրեական գործերի ընթացքը» սյունակներում բերվում են այն քրեական գործերի քանակները, որոնց վերաբերյալ ըստ համապատասխան հոդվածների հարուցվել է քրեական գործ (սյունակ 11), ուղարկվել է դատարան (սյունակ 12), կարճվել է (սյունակ 13), կասեցվել է (սյունակ 14), ուղարկվել է նախաքննության (սյունակ 15) և հաշվետու ժամանակահատվածի վերջում մնացած և հաջորդ ժամանակահատված տեղափոխված գործերը (սյունակ 16):
ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |||||||||
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ
|
|||||||||
|
Ա Մ Փ Ո Փ Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ
200...թ. ___________ եռամսյակի համար
Հոդ- |
Նյութերի քանակը |
Նյութերի ընթացքը |
Առնչվող ան- |
Հետաքննու- |
Հարուցված քրեական գործերի ընթացքը | |||||||||||
մնա- |
մուտքը |
ընդա- |
հարուց- |
մերժվել է |
ուղարկվել է |
փոխանցվել |
քրեական |
ուղարկվել |
կարճ- |
կասեց- |
ուղարկվել |
մնա- | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 | |
1551 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
1611 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
1612 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
1623 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
1624 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
1625 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
1626 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
2072 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
Այլ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
Ընդա- |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հաշվետվությանը լրացնող բացատրություններ______________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Ղեկավար | |
Կատարող______________ |
Անուն, ազգանուն_________________ |
հեռ___________ |
Պաշտոն_______________________ |
__ ____________200_ թ. | Ստորագրություն_________________ |