Գլխավոր տեղեկություն
Համար
N 752-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հունիսի 2006 թվականի N 752-Ա

 

«ՄԱՍՏԵՐՍՏԱՄՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿՆԻՔՆԵՐԻ, ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ ու 33-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 909-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Վերաձևակերպել «Մաստերստամպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2004 թվականի հունվարի 16-ի` ոչ պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստման կամ արտադրության N 12 լիցենզիան` սահմանելով իրավաբանական անձի գտնվելու վայրը` քաղ. Երևան, Լեոյի 7, բն.16, և գործունեության իրականացման վայրը` քաղ. Երևան, Մովսես Խորենացու 43:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հունիսի 7
Երևան