040.0202.22.04.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
18 դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 1998 թվականի N 808
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ՈՒ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ 1999 թվականի հունվարի 12-ից Հայաստանի Հանրապետությունում գործելու են առաջին ատյանի ու վերաքննիչ դատարաններ, և վերջիններիս նյութատեխնիկական ապահովման միջոցառումների ֆինանսավորման նպատակով, ինչպես նաև «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 և 20 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի` «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների նորմատիվները` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանների աշխատակազմերի` «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների նորմատիվները` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել առաջարկություն առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների աշխատակազմերի աշխատողների` օրենքով չսահմանված պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ.
բ) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների գործունեության համար անհրաժեշտ գույք, տնտեսական ապրանքներ ձեռք բերելու և այլ անհրաժեշտ ծախսերի համար 1999 թվականին հնարավորության դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը ֆինանսական միջոցներ հատկացնել առաջնահերթ կարգով:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Դարբինյան | 
| 
 Հավելված N 1  | 
Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի` «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների
| N/N ը/կ  | 
Հաստիքային միավորի անվանումը | Հաստիքային միավորի թիվը | 
| 1. | Գրասենյակի պետ | 
 1  | 
| 2. | Գրասենյակի քարտուղար | 
 յուրաքանչյուր նստավայրում` 1  | 
| 3. | Գանձապահ | 
 0,5  | 
| 4. | Ցրիչ | 
 յուրաքանչյուր նստավայրում` 1  | 
| 5. | Պարետ | 
 յուրաքանչյուր նստավայրում` 1  | 
| 
 6.  | 
Հավաքարար | 
 յուրաքանչյուր 500 քմ մաքրվող տարածքի համար` 1 միավոր, բայց 0,5 միավորից ոչ պակաս  | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Է. Թադևոսյան | 
| 
 Հավելված N 2  | 
Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ Հանրապետության վերաքննիչ դատարանների աշխատակազմերի` «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների
| N/N ը/կ  | 
Հաստիքային միավորի անվանումը | Հաստիքային միավորի թիվը | 
| 1. | Գրասենյակի պետ | 
 1  | 
| 2. | Գրասենյակի քարտուղար | 
 յուրաքանչյուր 3 դատավորին` 1  | 
| 3. | Գանձապահ | 
 0,5  | 
| 4. | Ցրիչ | 
 1  | 
| 5. | Պարետ | 
 1  | 
| 6. | Հավաքարար | 
 յուրաքանչյուր 500 քմ մաքրվող տարածքի համար` 1 միավոր, բայց 0,5 միավորից ոչ պակաս  | 
| 7. | Վարորդ | 
 1  | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Է. Թադևոսյան |