Գլխավոր տեղեկություն
Համար
N 2126-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.02.2006-20.08.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.01.29/6(241) Հոդ.109
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.01.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 9 հունվարի 2003 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2002 թվականի N 2126-Ն


ԵՐԵՎԱՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 444 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի պետական հանրակրթական համակարգի կառավարման հետագա ապակենտրոնացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի թաղային համայնքներին և Երևանի քաղաքապետին վերապահել Երևանի քաղաքապետարանի ենթակայության` կառավարման և ֆինանսավորման նոր կարգի անցած հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդների կազմի 40 տոկոսը ձևավորելու լիազորությունը:

(1-ին կետը խմբ. 29.12.05 N 2333-Ն)

2. Սահմանել, որ`

ա) սույն որոշման 1-ին կետում նշված դպրոցների կառավարման խորհուրդները կազմված են 7 անդամից: Երևանի թաղային համայնքներին և Երևանի քաղաքապետին վերապահված խորհրդի 3 անդամներից մեկին առաջադրում է Երևանի քաղաքապետը, երկուսին` թաղային համայնքի ղեկավարը` ավագանու համաձայնությամբ.

բ) Երևանի քաղաքապետի և Երևանի թաղային համայնքի ղեկավարի կողմից առաջադրված անձը չի կարող ընդգրկվել մեկից ավելի խորհուրդների կազմերում.

գ) Երևանի քաղաքապետարանի ենթակայության` կառավարման և ֆինանսավորման նոր կարգի անցած հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդները ձևավորվում և գործադիր մարմինների տնօրեններն ընտրվում ու պաշտոնի են նշանակվում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգերի համաձայն։

(2-րդ կետը խմբ. 29.12.05 N 2333-Ն)

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրով նախատեսված կառավարման և ֆինանսավորման նոր կարգի անցման ժամանակացույցը հաստատելու մասին» N 444 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշմամբ հաստատված ժամանակացույցում՝

ա) «Նոր Նորքի թաղային համայնք 2004 թվական» բառերը փոխարինել «Նոր Նորքի թաղային համայնք 2003 թվական» բառերով,

բ) «Շենգավիթի թաղային համայնք 2004 թվական» բառերը փոխարինել «Շենգավիթի թաղային համայնք 2003 թվական» բառերով։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. դեկտեմբերի 28
      Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.07.2009, N 912-Ն 20.08.2009, N 2126-Ն
29.12.2005, N 2333-Ն 16.02.2006, N 2126-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան