«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 հունիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60006180
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 30 մայիսի 2006 թ.
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ք. ԵրևանN 89-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ, 79-րդ, 791 -րդ հոդվածները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 14-ի «Ժեներալ դեզ Օ» ընկերության ներկայացրած ֆինանսական առաջարկի վերաբերյալ եզրակացություն տալու մասին» N 170-Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից`
1.1. սպառողներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը՝ 122.400 դրամ՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 146.880 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
1.2. սպառողներին ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը՝ 10.080 դրամ, մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 12.096 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
1.3. սպառողներին կեղտաջրերի մաքրման ծառայության մատուցման սակագինը՝ 11.520 դրամ՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 13.824 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
1.4. ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող այլ անձանց կամ համայնքներին՝
ա) խմելու ջրի մատակարարման մեծածախ ծառայության մատուցման սակագինը՝ 7.20 դրամ՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 8.64 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
բ) ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մեծածախ ծառայության մատուցման սակագինը՝ 15.80 դրամ` յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացվող ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 18.96 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
1.5. «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը՝ 5.10 դրամ՝ յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացվող ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 6.12 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի մարտի 22-ի «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին» N 26-Ն որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հուլիսի 1-ից։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |