«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 ապրիլի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60306123
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
14 ապրիլի 2006 թ. |
N 04-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի նոյեմբերի 7-ի «Ծառայությունների ծավալի մասին» ձև թիվ 1-ծառայություններ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 20-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. «Ծառայությունների ծավալի մասին» ձև թիվ 1-ծառայություններ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգի 2.9 կետում «ֆինանսական (ծածկագիր 65)» բառերը փոխարինել «ֆինանսական գործունեություն (ծածկագիր 65, 66, 67)» բառերով:
2. «Ծառայությունների ծավալի մասին» ձև թիվ 1-ծառայություններ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի 08 տողում «ֆինանսական» բառը փոխարինել «ֆինանսական գործունեություն» բառերով:
Նախագահ | Ս. Մնացականյան |