ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
28 հուլիսի 2017 թ. |
N 251-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱԼԵՔՍ-ԳՐԻԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈԻԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 10-ի թիվ 224-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ԿԱ ՊԵԿ կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետի և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 37-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթները՝
Հրամայում եմ`
1. Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48 հոդվածի դրույթներով «ԱԼԵՔՍ-ԳՐԻԳ» ՍՊԸ (ՀՎՀՀ 01842346) կողմից 30.05.2017 թ. ներկայացված դիմումը համարել բավարարված։
2. 2017 թվականի մայիսի 30-ից դադարեցված համարել «ԱԼԵՔՍ-ԳՐԻԳ» ՍՊԸ «Մաքսային հսկողության տարածքի կազմակերպման գործունեության» թիվ 00011 լիցենզիայի գործողությունը։
Ժամանակավոր պաշտոնակատար Վ. Միրումյան