«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2006 թվականի N 254-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 698-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1116-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 15-ի «Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող զբոսայգիների, պուրակների ու այգիների տարածքները «Կենտրոն-կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին» N 698-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման վերնագրում «վարձակալության» բառը փոխարինել «կառուցապատման» բառով.
բ) որոշման նախաբանում «76-րդ հոդվածի 5-րդ մասին» բառերը փոխարինել
«481-րդ հոդվածին» բառերով.
գ) որոշման 1-ին կետում «վարձակալության» բառը փոխարինել «կառուցապատման» բառով.
դ) որոշման 2-րդ և 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
ե) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող և սահմանված կարգով այլ անձանց` օգտագործման իրավունքով հատկացված զբոսայգիների, պուրակների ու այգիների հողամասերի վարձակալության պայմանագրերը պահպանում են իրենց իրավական ուժը մինչև պայմանագրերում նշված ժամկետների ավարտը»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Երևանի քաղաքապետարանին գույք հանձնելու մասին» N 1116-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 3-րդ կետում «անհատույց օգտագործման» բառերը փոխարինել «կառուցապատման» բառով.
բ) որոշման 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|