Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 35738/19 և 2933/21
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 08.08.2023
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
15.06.2023
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2023

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Գանգատներ թիվ 35738/19 և 2933/21

 

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի

և Հակոբ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի

(տե՛ս կից աղյուսակը)

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), 2023 թվականի հունիսի 15-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Թիմ Այքը [Tim Eicke]՝ Նախագահ, Բրանկո Լուբարդա [Branko Lubarda], Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]`դատավորներ,

և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,

հաշվի առնելով կից աղյուսակում նշված տարբեր ամսաթվերի ներկայացված վերոնշյալ գանգատները,

հաշվի առնելով գործերը հաշտության համաձայնությամբ կարգավորելու վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները,

անցկացնելով խորհրդակցություն, որոշեց հետևյալը.

 

ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Դիմումատուների ցանկը ներկայացված է կից աղյուսակում:

Դիմումատուներին ներկայացրել են Երևանում գործող իրավաբաններ պրն Ա. Թևանյանը և պրն Կ. Թումանյանը:

Կալանավորման համար համապատասխան և բավարար հիմքերի բացակայության վերաբերյալ և թիվ 2933/21 գանգատի դեպքում չափազանց երկար ժամկետով կալանքի վերաբերյալ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն դիմումատուների կողմից ներկայացված բողոքներն ուղարկվել են Հայաստանի կառավարություն (Կառավարություն):

Դատարանն ստացել է գործը հաշտության համաձայնությամբ կարգավորելու վերաբերյալ կողմերի կողմից ստորագրված հայտարարությունը, որի համաձայն դիմումատուները համաձայնել են հրաժարվել Հայաստանի դեմ հետագա պահանջներից այն փաստերի առնչությամբ, որոնք հիմք են սույն գանգատների համար՝ կից աղյուսակում մանրամասնորեն ներկայացված գումարները Կառավարության կողմից իրենց վճարելու պարտավորությունը կատարելու պայմանով: Այդ գումարները կփոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, և դրանք ենթակա են վճարման Դատարանի կողմից կայացված որոշման մասին ծանուցվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում: Այդ գումարները նշված եռամսյա ժամկետում չվճարելու դեպքում Կառավարությունը պարտավորվում է այդ ժամկետը լրանալու օրվանից մինչև վճարման օրն այդ գումարների համար վճարել պարզ տոկոս՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ:

Վճարումը համարվելու է գործերի վերջնական լուծում:

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Հաշվի առնելով գանգատների առարկայի համանմանությունը՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քննության առնել համատեղ՝ մեկ որոշմամբ։

Դատարանը հաշվի է առնում կողմերի միջև առկա հաշտության համաձայնությունը: Դատարանը գտնում է, որ համաձայնությունը հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա, ինչպես սահմանված է Կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով, ինչպես նաև գտնում է, որ գանգատների քննությունը շարունակելու հիմնավոր պատճառներ չկան։

Նշվածը հաշվի առնելով՝ նպատակահարմար է գանգատները հանել քննվող գործերի ցուցակից:

Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝

Որոշում է միացնել գանգատները.

Որոշում է գանգատները Կոնվենցիայի 39-րդ հոդվածին համապատասխան հանել իր կողմից քննվող գործերի ցուցակից:

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2023 թվականի հուլիսի 6-ին։

 

Վիկտորիա Մարադուդինա՝

Թիմ Այքը՝

Քարտուղարի տեղակալի
պաշտոնակատար

Նախագահ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ

կետի համաձայն բողոքներ

պարունակող գանգատների ցանկը

(կալանավորման համար համապատասխան

և բավարար հիմքերի բացակայությունը)

 

Թիվ

Գանգատ թիվ , ներկայացնելու ամսաթիվը

Դիմումատուի անունը
Ծննդյան տարեթիվը

Ներկայացուցչի անունը և գտնվելու վայրը

Կառավա-րության հայտարա-րությունն ստանալու ամսաթիվը

Դիմումատուի հայտարա-րությունն ստանալու ամսաթիվը

Ոչ նյութական վնասի դիմաց դիմումա-տուներից յուրա-քանչյուրին շնորհվող գումարը
(եվրոյով)1

Յուրաքանչյուր գանգատի համար ծախսերի և ծախքերի դիմաց շնորհվող գումարը(եվրոյով)2

1.

35738/19
2019 թվականի հունիսի 24

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ
1987

Թևանյան Արմեն
Երևան

2023 թվականի մարտի 22

2022 թվականի դեկտեմբերի 20

2 000

250

2.

2933/21
2021 թվականի հունվարի 13

Հակոբ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
1954

Թումանյան Կարեն
Վանաձոր

2023 թվականի մարտի 22

2023 թվականի մարտի 14

3 000

250

 

______________________

1 Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ:

2 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ: