Գլխավոր տեղեկություն
Համար
N 1988-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.12.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.05.15/10(43) Հոդ.1485
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.11.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.11.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 նոյեմբերի 2005 թվականի N 1988-Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանն իր տնօրինության` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով գնահատված շարժական գույքը (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով` համաձայն հավելվածի:

2. Սահմանել օտարվող գույքի մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել աճուրդ` աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակելով ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին,

բ) աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

4. Սահմանել, որ`

ա) աճուրդի հաղթողը պարտավոր է`

աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը` Հայաստանի Հանրապետության արժույթով,

իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) առաջին աճուրդում գույքը չվաճառվելու դեպքում այն վաճառելու նպատակով կազմակերպվում են նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր միավոր գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. նոյեմբերի 23
Երևան

  

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
նոյեմբերի 15-ի N 1988-Ն որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՑ ՕՏԱՐՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Անվանումը

Թողարկման տարեթիվը

Ձեռքբերման տարեթիվը

Սկզբնական արժեքը (հազ. դրամ)

Մաշվա-ծությունը (տոկոս)

Հաշվեկշռային (մնացորդային) արժեքը (հազ. դրամ)

Օտարվող գույքի գնահատվող արժեքը (հազ. դրամ)

Գույքի  օտարման (նվազագույն, մեկնարկային) գինը (հազ. դրամ)

Վերագնահատման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը

Տեխնիկական վիճակը (սարքին, անսարք, շահագործման համար ոչ պիտանի)

Եթե գույքը վաճառքի է ներկայացվում 2-րդ և ավելի անգամ, ապա նշել կայացած աճուրդների (մրցույթների) թիվը և յուրաքանչյուր անգամ գնի նվազեցման չափը (տոկոսը)

Ավտոմեքե-նաների համար նշել պետհա-մարանիշը, տեխնիկական անձնագրի համարը  և վազքը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

1.

Ավտոմեքենա
«ԳԱԶ-3110»

1997 թ.

1997 թ.

5800.0

100

0

1562.3

1562.3

19.09.2005 թ.

սարքին

 

026 ԼԼ 10
ВЩ 683722  
169572 կմ

2.

Ավտոմեքենա
«ՎԱԶ-2107»   

1997 թ.

1997 թ.

3858.0

100

0

1039.2

1039.2

19.09.2005 թ.

սարքին

 

220 ԼԼ  01
ВЩ 683744  
224687 կմ

3.

«ԵրԱԶ» միկրոավտոբուս 3218

1997 թ.

1997 թ.

4682.314

100

0

1261.2

1261.2

19.09.2005 թ.

սարքին

 

497 ՍԼ 63
ВЩ 683750  
55969 կմ

4.

Ավտոմեքենա 
«Դեու Էսպերո»

1995 թ.

1998 թ.

3500.0

100

0

946.0

946.0

19.09.2005 թ.

սարքին

 

258 ԼՕ 64
SC-011257 
193589 կմ

5.

Ավտոմեքենա
«ՆԻՎԱ-21213» 

1996 թ.

1996 թ.

3489.3

100

0

1162.8

1162.8

19.09.2005 թ.

սարքին

 

286 ԼԼ 10
SC-016626 
201016 կմ

6.

Ավտոմեքենա
«ՎԱԶ-2107»

1995 թ.

2001 թ.

1680.0

100

0

403.2

403.2

19.09.2005 թ.

սարքին

 

464 SU 36
ВЩ 678162 
133415 կմ

7.

Ավտոմեքենա
«ՎԱԶ-21061»

1997 թ.

2001 թ.

1680.0

100

0

403.2

403.2

19.09.2005 թ.

սարքին

 

733 ՏԼ 17
BY 772400  
114750 կմ

8.

Ավտոմեքենա
«ՈՒԱԶ-31512-01»

1985 թ.

1989 թ.

3.016

100

0

204.0

204.0

13.06.2005 թ.

անսարք

 

258 ՍԼ 38 BC 642496
51660 կմ

9.

Ավտոմեքենա
«Մոսկվիչ-2140»

1988 թ.

1988 թ.

41.0

100

0

162.0

162.0

13.06.2005 թ.

շահագործման համար ոչ պիտանի

 

6527 ADB  
BT 319371
78837 կմ

10.

Ավտոմեքենա
«Մոսկվիչ-2140»

1976 թ.

1987 թ.

2.405

100

0

162.0

162.0

13.06.2005 թ.

շահագործման համար ոչ պիտանի

 

3285 ADB 
BT 18424
224798 կմ

11.

Ավտոմեքենա
«ՈՒԱԶ-3303-01» 

1988 թ.

1989 թ.

3.288

100

0

153.0

153.0

13.06.2005 թ.

շահագործման համար ոչ պիտանի

 

առանց պետհա-մարանիշի (1999թ-ին հանձնվել է Գյումրու պետավտո-տեսչություն) ВФ 995659, 
47652 կմ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան