Գլխավոր տեղեկություն
Համար
N 30
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.12.1999-25.08.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.12.30/32.1
Ընդունող մարմին
Էներգետիկայի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
29.10.1999
Ստորագրող մարմին
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.10.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.08.2013

600.0030.29.10.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 1999 թվականի, N 30
քաղ. Երևան 

 

1999-2000 ԹԹ. ՁՄՌԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի ա) կետով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել`

1.1. 1999-2000 թ.թ. ձմռան ժամանակաշրջանի կենտրոնացված ջեռուցման սակագներն ըստ բնակավայրերի` ներառյալ ավելացված արժեքի հարկը (հավելված):

1.2. 1999-2000 թ.թ. ձմռան ժամանակաշրջանի համար «Հայգազարդ» ՊՓԲԸ-ի «Գյումրիջերմո» ջերմամատակարարման արտադրամասի կողմից ջեռուցման նպատակով առաքվող ջերմային էներգիայի սակագինը` 7890 դրամ/Գկալ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999թ. դեկտեմբերի 1-ից:

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախագահ`

Վ. Մովսեսյան

 

 Հավելված
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
1999 թ. հոկտեմբերի 29-ի N 30 որոշման

 

1999/2000 թթ. ձմռան ժամանակաշրջանի ջեռուցման սակագները ըստ բնակավայրերի

 

N/N  Բնակավայրի անվանումը (քաղաքներ) Ջեռուցման տևողությունը`օր  Բնակչությանը ջեռուցման համար 1 քմ բնակելի մակերեսի
դր./քմ
Այլ սպառողների ջեռուցման համար
դր./Գկալ
1.

Երևան

90

1450

10696

2

Գյումրի

120

 2616

10221

3 Աբովյան

 90

1252

8798

4 Հրազդան

120

1323

9955

5

Վեդի

90

1308

10110

 6 Սևան

120

1678

8281

7 Չարենցավան

100

1236

7857

8

Ջերմուկ

120

 1634

8237

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախագահ`

Վ. Մովսեսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.07.2013, N 265-Ն 25.08.2013, N 30
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան