«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2005 թվականի N 2290-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1579-Ն ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1928-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4.3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի մասնագիտական կրթության վարչությունը բաժանման միջոցով վերակազմակերպել նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության և բարձրագույն մասնագիտական կրթության վարչության:
Գիտության և գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչությունը վերանվանել գիտության և հետբուհական կրթության վարչություն:
Տեղեկատվության վերլուծության և զարգացման ծրագրերի բաժինը բաժանման միջոցով վերակազմակերպել տեղեկատվության վերլուծության բաժնի` այն միավորելով հասարակայնության հետ կապերի բաժնի հետ որպես վարչություն և զարգացման ծրագրերի առանձին բաժնի:
Մարզառազմական և արտադպրոցական դաստիարակության բաժինը վերակազմակերպել մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության:
2. Սահմանել, որ`
ա) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող վարչությունը կարող է ունենալ առնվազն 7 հաստիքային միավոր.
բ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բաժինը կարող է ունենալ առնվազն 3 հաստիքային միավոր:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված N 2 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Վարչություններ
Հանրակրթության վարչություն
Նախնական և միջին մասնագիտական կրթության վարչություն
Բարձրագույն մասնագիտական կրթության վարչություն
Գիտության և հետբուհական կրթության վարչություն
Մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչություն
Միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն
Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն
Անձնակազմի կառավարման վարչություն
Օրենսդրության և իրավաբանական վարչություն
Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
2. Քարտուղարություն
3. Բաժիններ
Զարգացման ծրագրերի բաժին
II. Առանձնացված ստորաբաժանումներ
1. Գործակալություններ
ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով
Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն
2. Տեսչություններ
Լեզվի պետական տեսչություն
Կրթության պետական տեսչություն»։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1928-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|