600.0004.30.01.02
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
13 փետրվարի 2002 թ. |
N 6 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՆԹԱՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՊԱՌՈՂԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԹՈԴԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել ենթասպառողների էլեկտրամատակարարման ապահովման համար սպառողի մատուցած ծառայության վճարների հաշվարկի մեթոդիկան (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀՀ էներգետիկայի կարգավորող |
Վ. Մովսեսյան |
Հաստատված է |
Մ Ե Թ Ո Դ Ի Կ Ա
Ենթասպառողների էլեկտրամատակարարման ապահովման համար սպառողի մատուցած ծառայության վճարների հաշվարկի
1. Սույն մեթոդիկան սահմանում է էլեկտրամատակարարող ընկերության կողմից սպառողի էլեկտրատեղակայանքներով այլ սպառողներին (ենթասպառողներին) և (կամ) բաշխման ցանցերը սնելու հետ կապված սպառողի կողմից էլեկտրամատակարարող ընկերությանը էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման հետևանքով առաջացող լրացուցիչ ծախսերի հաշվարկման կարգը:
2. Էլեկտրամատակարարող ընկերության կողմից հատուցման ենթակա են սպառողի կողմից կատարված այն լրացուցիչ ծախսերը, որոնք առաջանում են սպառողի սեփականությունը հանդիսացող կամ նրա տնօրինման տակ գտնվող տեղակայանքների օգտագործմամբ՝ այլ սպառողների կամ բաշխման ցանցի սնման համար՝ հետևյալ գործունեություններն իրականացնելիս՝
ա) էլեկտրաէներգիայի հաղորդումը 0.22-110 կՎ էլեկտրատեղակայանքներով (մալուխներ, օդային գծեր, կոմուտացիոն սարքեր),
բ) լարման փոխակերպումը 110/35/6(10) կՎ, 35/6(10) կՎ, 35/0.4 կՎ, 6(10)/0.4 կՎ:
3. Էլեկտրամատակարարող ընկերության կողմից հատուցման ենթակա չեն 0.4-35 կՎ օղակային ընդհանուր սխեմայում միացված սպառողի ծախսերը, եթե տվյալ սպառողի սնումը՝ կախված ռեժիմից, կարող է իրականացվել բաշխիչ ցանցի օղակի մեջ գտնվող յուրաքանչյուր գծից կամ բաշխիչ սարքավորումից։
4. Էլեկտրամատակարարող ընկերության և սպառողի հարաբերությունները՝ կապված սույն մեթոդիկայի հիման վրա հաշվարկված ծախսերի հատուցման հետ, կարգավորվում են ԷՄՕԿ-ով, պայմանագրով, որի անբաժանելի մասն է հանդիսանում սույն մեթոդիկային համապատասխան կազմված երկկողմ հաստատված փոխադարձ հաշվարկի ակտը:
5. Սույն մեթոդիկայի 4-րդ կետում նշված փոխադարձ հաշվարկի անհամաձայնությունը չի կարող հիմք հանդիսանալ ենթասպառողի կամ սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելու համար:
6. Ենթասպառողների էլեկտրամատակարարման ապահովման համար սպառողի մատուցած ծառայության ամսական վճարի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
C = a1 x n1 x W1/W2+ a2 x n2 + Wենթ x (a3+a4+a5) + a6 x T x Wենթ/100
որտեղ՝
C - մատուցված ծառայության ամսական վճարի չափն է (դրամ),
Wենթ - ենթասպառողների առևտրային հաշվառքի սարքերով հաշվառված ամսական էլեկտրաէներգիայի քանակությունն է (կՎտժ),
n1 - 110, 35, 6(10)կՎ լարման ենթակայաններում ենթասպառողներին սնող բջիջների քանակն է,
a1 - 1 բջջի համար ամսական մատուցված ծառայության վճարն է (4800 դրամ՝ առանց ԱԱՀ-ի),
W1 - տվյալ բջջով ենթասպառողի սպառած էլեկտրաէներգիայի ամսական քանակն է,
W2 - տվյալ բջջով անցած էլեկտրաէներգիայի ամսական ընդհանուր քանակն է,
n2 - 0.22-0.4 կՎ լարումով սնվող ենթասպառողների միացման կետերի քանակն է,
a2 - 1 միացման կետի օգտագործման համար ամսական ծառայության վճարն է (260 դրամ՝ առանց ԱԱՀ-ի),
a3 - 110 կՎ լարման ենթակայաններում 1 կՎտժ էլեկտրաէներգիայի փոխակերպման ծառայության վճարն է (0.482 դրամ/կՎտժ՝ առանց ԱԱՀ-ի),
a4 - 35 կՎ լարման ենթակայաններում 1 կՎտժ էլեկտրաէներգիայի փոխակերպման ծառայության վճարն է (0.863 դրամ/կՎտժ՝ առանց ԱԱՀ-ի),
a5 - 6(10) կՎ լարման ենթակայաններում 1 կՎտժ էլեկտրաէներգիայի փոխակերպման ծառայության վճարն է (0.97 դրամ/կՎտժ՝ առանց ԱԱՀ-ի),
a6 - ենթասպառողների էլեկտրամատակարարման հետևանքով սպառողի տրանսֆորմատորում և գծերում առաջացող կորուստների չափն է (%),
a6 = a'+ a''’’
T - սպառողի համար էլեկտրաէներգիայի սակագինն է (ցերեկային, դրամ/կՎտժ):
Ենթասպառողների էլեկտրամատակարարման հետևանքով սպառողի տրանսֆորմատորում և գծերում առաջացող կորուստները որոշվում են համաձայն հետևյալ աղյուսակի.
|
Կորուստները |
Կորուստները |
35 կՎ և բարձր լարումով սնվող սպառողների համար |
1.3% |
2% |
6 (10) կՎ լարումով ուղիղ բջջով սնվող սպառողների համար |
1.3% |
2% |
6(10) կՎ լարումով ոչ ուղիղ բջջով սնվող սպառողների համար |
- |
2% |
0.22-0.4 կՎ լարումով սնվող |
- |
2% |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.04.2004, N 41-Ն | 27.05.2004, N 6 | |
30.09.2002, N 61-Ն | 11.11.2002, N 6 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|