Գլխավոր տեղեկություն
Համար
N 14
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.04.2001-14.06.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.04.25/10(128) Հոդ.58
Ընդունող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
10.04.2001
Ստորագրող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.04.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.09.2004

600.0014.10.04.01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

10 ապրիլի 2001 թ.
ք. Երևան

 

N 14

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԿԴՐՈՒՅՔ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 31 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի դ) կետը, 17-րդ հոդվածի է) կետը և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի N 31 որոշումը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Հաստատել երկդրույք սակագնային համակարգում էլեկտրաէներգիայի՝ արտադրող-մեծածախ գնորդ-վաճառող պայմանագրերի օրինակելի ձևը (կցվում է):

2. ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի N 31 որոշման 1.1-1.6 կետերում նշված արտադրող ընկերություններին և «Հայէներգո» ՓԲԸ-ին՝ մինչև 2001 թվականի մայիսի 1-ը վերակնքել էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագրերը՝ համապատասխանեցնելով սույն որոշմամբ հաստատված ձևին, և ներկայացնել ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի գրանցմանը:

3. ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի N 31 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) 3-րդ կետում «2001 թվականի փետրվարի 1-ից մինչև 2001 թվականի մարտի 31-ն» բառերը փոխարինել «2001 թվականի փետրվարի 1-ից մինչև 2001 թվականի ապրիլի 30-ն», իսկ «իսկ 2001 թվականի ապրիլի 1-ից» բառերը փոխարինել «իսկ 2001 թվականի մայիսի 1-ից» բառերով:

բ) 4-րդ կետում «2001 թվականի փետրվարի 1-ից մինչև 2001 թվականի մարտի 31-ն» բառերը փոխարինել «2001 թվականի փետրվարի 1-ից մինչև 2001 թվականի ապրիլի 30-ն», իսկ «իսկ 2001 թվականի ապրիլի 1-ից՝» բառերը փոխարինել «իսկ 2001 թվականի մայիսի 1-ից՝» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՀՀ Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ՝

Վ. Մովսեսյան


 

Հաստատված է
ՀՀ էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի 2001 թ.ապրիլի 10-ի
N 14 որոշմամբ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԵՐԿԴՐՈՒՅՔ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ

(արտադրողի և մեծածախ գնորդ-վաճառողի միջև)

 

2001 թ. _________  ____

ք._______________

 

______________________________________________________

(արտադրող ընկերության անվանումը)

 

______________________________________________________,

այսուհետև՝ Վաճառող, ի դեմս ___________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

որը ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և _______ __________________________________,

  (ընկերության անվանումը)

 

այսուհետև՝ Գնորդ, ի դեմս ______________________________________

____________________________________________________, որը,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետև համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետև՝ Պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. Պայմանագրում օգտագործված հասկացությունները

 

էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր (Օպերատոր)՝ Գնորդի կազմում գտնվող

ծառայություն, որը սահմանված կարգով իրականացնում է էլեկտրաէներգետիկական համակարգի

կարգավորումը.

առաքման կետ՝ Էլեկտրական ցանցի այն կետը, որտեղ տեղի է ունենում Վաճառողի էլեկտրական

էներգիայի հանձնումը (առաքումը) Գնորդին.

բեռնվածքի օրական գրաֆիկ՝ Վաճառողի կողմից արտադրվող էլեկտրական հզորության ժամային

մակարդակները գեներատորների սեղմակների վրա.

էլեկտրաէներգիայի գին՝ Վաճառողի կողմից առաքված էլեկտրաէներգիայի՝ սույն պայմանագրում

ամրագրված գինը.

էլեկտրական հզորության գին՝ Վաճառողի կողմից ապահովված պայմանագրային էլեկտրական ակտիվ

հզորության՝ սույն պայմանագրում ամրագրված գինը.

պայմանագրային հզորություն՝ Վաճառողի կողմից ապահովվող ակտիվ էլեկտրական հզորություն

(արտադրվող և պահուստային), որը, համաձայն Պայմանագրի, պետք է պատրաստ լինի

յուրաքանչյուր ամսվա ընթացքում արտադրելու էլեկտրական էներգիա.

պատրաստականություն՝ Վաճառողի արտադրող էներգատեղակայանքների պատրաստ վիճակը՝

արտադրել և առաքել էլեկտրաէներգիա պայմանագրային հզորության սահմաններում և սահմանված

տեխնիկական պայմաններին համապատասխան.

օպերատորի գրանցամատյան՝ սահմանված կարգով Գնորդի կողմից լրացվող մատյան, որում

գրանցվում են Օպերատորի կարգադրությունները.

օպերատորի կարգադրություններ՝ Գնորդի Օպերատորի կողմից հզորության կարգավարման

վերաբերյալ Վաճառողին ուղղված կարգադրություններ.

 

2. Պայմանագրի առարկան

 

2.1 Վաճառողը վաճառում, իսկ Գնորդը գնում է էլեկտրաէներգիա և հզորություն՝ Պայմանագրով սահմանված կարգով:

2.2 Կողմերի փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն Պայմանագրով:

 

3. Էլեկտրաէներգիայի եվ էլեկտրական հզորության գները

 

3.1 Վաճառողի էլեկտրաէներգիայի երկդրույք սակագինը (էլեկտրաէներգիայի՝ դրամ/կՎտժ, էլեկտրական հզորության՝ դրամ/կՎտ/ամիս դրույքները) սահմանում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը (այսուհետև՝ հանձնաժողով):

3.2 ՀՀ օրենքով սահմանված դեպքերում և կարգով էլեկտրաէներգիայի առաքումը և էլեկտրական հզորության ապահովումը կարող են գնահատվել հանձնաժողովի կողմից սահմանված սակագնից ավելի ցածր գնով: Նման դեպքերում կողմերը համապատասխան փոփոխություններ են կատարում N1 հավելվածում, որն ուժի մեջ է մտնում հանձնաժողովի կողմից գրանցվելուց հետո:

3.3 Հանձնաժողովի կողմից երկդրույք սակագնի (էլեկտրաէներգիայի և/կամ էլեկտրական հզորության) փոփոխման դեպքում նոր սակագինը ուժի մեջ է մտնում հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետից: Համապատասխանորեն նորացվում է Պայմանագրի N1 հավելվածի համաձայնագիրը։

 

4. Կողմերի պարտավորությունները

 

4.1 Վաճառողը պարտավորվում է.

 

4.1.1 Ապահովել Պայմանագրի N 2 հավելվածում ամրագրված պայմանագրային հզորությունների պատրաստականությունը:

4.1.2 Գնորդին առաքել էլեկտրաէներգիա Պայմանագրի N 2 հավելվածում նշված էլեկտրական հզորությունների սահմաններում, յուրաքանչյուր օրվա համար Գնորդի (Օպերատորի) կողմից սահմանված բեռնվածքի օրական գրաֆիկով:

4.1.3 Անհապաղ տեղեկացնել Գնորդին (նրա լիազոր ներկայացուցչին) իր էլեկտրատեղակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի խափանման (թերությունների) հայտնաբերման մասին և ապահովել դրանց վերականգնումը ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում: Նշված ժամանակահատվածում հաշվառքի սարքերով չհաշվառված էլեկտրաէներգիայի քանակությունը հաշվառվում է վերահսկիչ հաշվառքի սարքերի ցուցմունքներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ համապատասխան իրավական ակտերով սահմանված կարգով:

4.1.4 Կատարել Գնորդի (Օպերատորի) լիազորությունների սահմաններում տրվող կարգադրությունները:

4.1.5 Սահմանված կարգով ապահովել առևտրային հաշվառքի սարքերի սպասարկումը և պահպանումը:

4.1.6 Գնորդի պահանջի դեպքում Գնորդի հետ համատեղ իրականացնել պայմանագրային հզորությունների պատրաստականության ստուգում և արդյունքներն ամրագրել «Պայմանագրային էլեկտրական հզորության պատրաստականության ստուգման մասին ակտում» (հավելված 5):

 

4.2 Գնորդը պարտավորվում է.

 

4.2.1 Գնել իր սահմանած ռեժիմով Վաճառողի առաքած էլեկտրաէներգիան և պատրաստական էլեկտրական հզորությունը՝ վճարելով դրանց դիմաց Պայմանագրով սահմանված կարգով:

4.2.2 Մինչև տվյալ ամսվա 22-ը հանձնաժողովի հետ համաձայնեցված կարգով Վաճառողին ներկայացնել հաջորդ ամիս արտադրվող էլեկտրական հզորությունների փոփոխությունը:

4.2.3 Վաճառողին ներկայացնել էլեկտրաէներգիայի առաքման հաջորդ օրվա հայտը և բեռնվածքի օրական գրաֆիկը՝ մինչև տվյալ օրվա ժամը 1600-ն:

4.2.4 Սահմանված կարգով վարել կարգավարական գրանցամատյանները:

4.2.5 Պահպանել «Գնորդ-Վաճառող» օպերատիվ կարգավարական խոսակցությունների ձայնագրությունները:

4.2.6 Վաճառողի պահանջով ներկայացնել գրանցամատյանների տվյալները և խոսակցությունների ձայնագրությունները:

4.3 Կողմերը պարտավորվում են էլեկտրաբաշխիչ սարքվածքների հաղորդադողերի վրա ապահովել առաքվող էլեկտրաէներգիայի լարման թույլատրելի մակարդակները՝ ըստ N 3 հավելվածի:

 

5. Էլեկտրական էներգիայի ԵՎ հզորության չափումները

 

5.1 Առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը որոշվում է առաքման կետերում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքներով (տեղակայության կետերը բերված են N 4 հավելվածում):

Առևտրային հաշվառքի սարքերը Վաճառողի և հաղորդողի (բաշխողի) հաշվեկշռային պատկանելության բաժանման սահմանից (սահմանազատման կետերից) դուրս տեղադրելու դեպքում Գնորդին առաքված էլեկտրաէներգիայի փաստացի քանակը որոշելու համար առևտրային հաշվառքի սարքերով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակին գումարվում (հանվում) է հաշվառքի սարքերի տեղադրման և հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետերի միջև ընկած ցանցի տարրերում էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստի չափը: Էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստի հաշվարկը համապատասխան իրավական ակտերով սահմանված կարգով կատարում է Վաճառողը և համաձայնեցնում Գնորդի հետ:

5.2 Առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքները համատեղ գրանցում են Կողմերի լիազոր ներկայացուցիչները՝ հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա առաջին օրը, ժամը1100-ին, որի մասին կազմվում է երկկողմ ակտ (հավելված 6), և որի հիման վրա կազմվում է «Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի և էլեկտրական հզորության մասին ակտ» (հավելված 7):

5.3 Կողմերից մեկի պահանջով կատարվում են հաշվառքի սարքերի ցուցմունքների միջանկյալ գրանցումներ:

5.4 Գնորդի (նրա լիազոր ներկայացուցչի) չներկայանալու դեպքում հաշվառքի սարքերի ցուցմունքները գրանցվում են միակողմանի:

5.5 Էլեկտրական էներգիայի փաստացի առաքված քանակը հաշվարկվում է համապատասխան իրավական ակտերով սահմանված կարգով:

5.6 Վճարման ենթակա հզորություն է համարվում էլեկտրական բեռնվածքը կրելու համար փաստացի պատրաստ էլեկտրական հզորությունը՝ համաձայն պատրաստականության ստուգումների արդյունքների: Եթե Գնորդը, շահագործման պայմաններից կամ ռեժիմներից ելնելով, աննպատակահարմար է համարում պատրաստականության ամսական ստուգումները, ապա վճարման ենթակա հզորություն է համարվում այդ ամսվա պայմանագրային հզորությունը: Ընդ որում, եթե որևէ ամսվա համար Պայմանագրի N 2 հավելվածով ամրագրվել են պայմանագրային էլեկտրական հզորության պատրաստականության տարբեր մակարդակներ, ապա հաշվարկային է համարվում դրանցից առավելագույնը:

Եթե Գնորդն իրականացրել է պատրաստականության ստուգում, ապա վճարման ենթակա էլեկտրական հզորություն է համարվում Կողմերի միջև կազմված «Պայմանագրային էլեկտրական հզորության պատրաստականության ստուգման մասին ակտում» (հավելված 5) արձանագրված հզորությունը: Պատրաստականության ստուգումն իրականացվում է Վաճառողի և Գնորդի կողմից փոխհամաձայնեցված կարգով:

5.7 Եթե Վաճառողը արտապլանային նորոգման կապակցությամբ որոշակի ժամկետով հայտավորում է պայմանագրային հզորության որոշակի նվազում, ապա այդ ժամկետի համար հզորության վճարումը համամասնորեն նվազեցվում է:

Եթե պլանային նորոգումների ժամկետների և տևողությունների խախտման հետևանքով փոխվում է Վաճառողի պատրաստականության մակարդակը, ապա կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են փոփոխություններ կատարել «Պայմանագրային հզորությունների մասին համաձայնագրում» (հավելված 2), որն ուժի մեջ է մտնում հանձնաժողովում գրանցելուց հետո:

 

6. Վճարման կարգը

 

6.1 Վաճառողին վճարվող էլեկտրաէներգիայի արժեքը որոշվում է էլեկտրաէներգիայի և էլեկտրական հզորության գների հիման վրա (հավելված 1)՝ «Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի և էլեկտրական հզորության ակտում» կատարված հաշվարկով ( հավելված 7)։

6.2 Էլեկտրական հզորության համար վճարման ենթակա ամսական գումարը որոշվում է հետևյալ կերպ.

ա) եթե տվյալ ամսին պատրաստականության ստուգումներ չեն կատարվել, ապա վճարման ենթակա գումարը որոշվում է՝ ելնելով տվյալ ամսվա պայմանագրային հզորությունից.

բ) եթե տվյալ ամսին կատարվել են պատրաստականության ստուգումներ, ապա վճարման ենթակա գումարը որոշվում է ելնելով փաստացի պատրաստական հզորությունից.

գ) եթե տվյալ ամսին եղել են հզորության հայտավորված նվազումներ, ապա հզորության համար հաշվարկած վճարման ենթակա ամսական գումարը նվազում է դրանցով պայմանավորված վճարման նվազումների գումարային արժեքով։ Յուրաքանչյուր հայտավորված հզորության նվազման կապակցությամբ վճարման ենթակա նվազումը հաշվարկվում է N 7 հավելվածում տրված բանաձևով։

6.3 Ելնելով «Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի և էլեկտրական հզորության ակտից» (հավելված 7), Վաճառողը կազմում և մինչև հաջորդ ամսվա 5-ը Գնորդին է ներկայացնում վճարման փաստաթուղթ, որտեղ նշվում է տվյալ ամսվա ընթացքում վճարման ենթակա ընդհանուր գումարը։

6.4 Գնորդը պարտավոր է վճարման փաստաթուղթը ստանալու օրվանից հաշված 10 բանկային օրվա ընթացքում վճարման ենթակա գումարը փոխանցել Վաճառողի բանկային հաշվեհամարին։

6.5 Նախորդ կետում նշված ժամկետում չվճարելու դեպքում, Վաճառողը կարող է հիշեցման կարգով (հեռախոսագիր, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) Գնորդին զգուշացնել վճարման ուշացման մասին: Ապառքը չմարելու դեպքում, հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 25-ից Գնորդը Վաճառողին տույժ է վճարում յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի ———%-ի չափով (բայց 0,05%-ից ոչ ավելի):

Հաշվարկված տույժը չի կարող գերազանցել հաշվարկային ամսում վճարման ենթակա ընդհանուր գումարի 10%-ը։

6.6 ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և Կողմերի համաձայնությամբ նախատեսված տույժերը կարող են չկիրառվել կամ զիջվել։

 

7. Կողմերի պատասխանատվությունը

 

7.1 Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

8. Ֆորսմաժորային իրավիճակներ

 

8.1 Կողմերն ազատվում են պայմանագրային պարտավորությունների չկատարման համար պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների, որոնք ստեղծվել են Կողմերի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, ինչպես նաև ՀՀ կառավարության գործողությունները կամ անգործությունը (ներառյալ գույքի բռնագրավումը), որոնք խոչընդոտում են Կողմերի գործունեությանը կամ հանգեցնում նրանց ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման՝ հակառակ նրանց գործադրված ջանքերի՝ խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

8.2 Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց՝ նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

9. Լրացուցիչ պայմաններ

 

9.1 Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերն ու դրանց միացման շղթաները ստուգում և կապարակնքում են Կողմերը՝ համապատասխան իրավական ակտերով սահմանված կարգով:

9.2 Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի սպասարկումն ու շահագործումն ապահովվում է սեփականատերերի կողմից՝ իրենց միջոցներով։ Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի փոխարինման դեպքում Կողմերը կազմում են համապատասխան ակտ:

9.3 Էլեկտրաէներգիայի որակի հսկումը և գրանցումը կատարվում է՝

ա) հաճախությունը՝ Գնորդի (Օպերատորի) մոտ տեղակայված գրանցող հաճախաչափով.

բ) լարումը՝ Վաճառողի էլեկտրական բաշխիչ սարքվածքի հաղորդադողերի վրա տեղակայված գրանցող (չափիչ) սարքերով:

9.4 Էներգահամակարգի վթարային իրավիճակներում Գնորդն իրավունք ունի փոխել Վաճառողի՝ նախօրոք հայտարարված բեռնվածքի օրական գրաֆիկը:

Վթարային իրավիճակների սկիզբն ու ավարտը հայտարարում է Գնորդը (Օպերատորը)՝ այդ մասին տեղեկացնելով Վաճառողին:

 

10. Տարաձայնությունների լուծումը

 

10.1 Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև առաջացած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հանձնաժողովի միջնորդությամբ:

Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը՝ վեճերը լուծելու դատական կարգով:

 

11. Պայմանագրի գործողության ժամկետը

 

11.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում հանձնաժողովի կողմից գրանցման պահից և գործում է մինչև 2001 թ.______։

11.2 Պայմանագիրը կարող է փոփոխվել փոխադարձ համաձայնությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում: Փոփոխված Պայմանագիրը ուժի մեջ է մտնում հանձնաժողովի կողմից գրանցման պահից:

11.3. Պայմանագիրը կազմված է երեք օրինակից՝ մեկական օրինակ յուրաքանչյուր Կողմի և հանձնաժողովի համար:

 

12. Այլ պայմաններ1

 

(լրացնում են Կողմերը՝ կախված Վաճառողի հիմնական սարքավորումների առանձնահատկություններից, ըստ Կողմերի հայեցողության)

____________________________________________________

____________________________________________________

____________________________________________________

____________________________________________________

____________________________________________________

____________________________________________________

____________________________________________________

____________________________________________________

____________________________________________________

____________________________________________________

 

________

1 չպետք է հակասեն Պայմանագրին, ՀՀ օրենքներին և այլ իրավական ակտերին:

 

13. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցանկը

 

Հավելված N 1. Համաձայնագիր էլեկտրաէներգիայի և էլեկտրական հզորության գների մասին

Հավելված N 2. Համաձայնագիր պայմանագրային հզորությունների մասին

Հավելված N 3. Լարման վերահսկիչ կետեր և վերահսկվող արժեքների թույլատրելի շեղումների ցանկ

Հավելված N 4. Առաքման կետերի և հաշվառքի սարքերի տեղակայությունը

 

14. Ամենամսյա կազմվող փաստաթղթերի օրինակելի ձԵՎերի ցանկը

 

Հավելված N 5. Ակտ պայմանագրային էլեկտրական հզորության պատրաստականության ստուգման մասին

Հավելված N 6. Ակտ առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի ցուցմունքների գրանցման և

առաքված էլեկտրաէներգիայի քանակության մասին

Հավելված N 7. Ակտ վճարման ենթակա էլեկտրաէներգիայի և էլեկտրական հզորության մասին

 

15. Կողմերի իրավաբանական հասցեները ԵՎ հաշվարկային համարները

 

Գնորդ Վաճառող
Հասցեն՝ ՀՀ, Երևան, Աբովյան 27 Հասցեն_______________
Հ/հ 220701 «Արդշինբանկ»-ում Հ/հ__________________
____________________ ___________________

Հեռախոս

Հեռախոս
Հեռատիպ Հեռատիպ
Ֆաքս Ֆաքս

Գործունեության լիցենզիա N

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար

 

Ղեկավար

 _______________________ _______________________
(ստորագրություն, անուն, ազգանուն) (ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ.

Կ.Տ.

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողով

 

Գրանցված է 2001 թ.______________ ______

Գրանցման N _________

Կ.Տ.

 

Պատասխանատու ________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

 

Հավելված 1
էլեկտրաէներգիայի առուվաճառքի
2001 թ.______ ____
N____ պայմանագրի

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

էլեկտրաէներգիայի եվ էլեկտրական հզորության գների մասին

 

1. Սույնով Գնորդը և Վաճառողը փոխադարձ համաձայնությամբ սահմանում են էլեկտրական էներգիայի և էլեկտրական հզորության ստորև բերված գները.

 

էլեկտրական էներգիայի գին՝ ___________ դրամ/կՎտժ.

 

էլեկտրական հզորության գին՝ ___________ դրամ/կՎտ/ամիս:

 

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից Վաճառողի համար հաստատված գործող սակագինը հետևյալն է.

 

էլեկտրական էներգիայի դրույքը՝ ___________ դրամ/կՎտժ.

 

էլեկտրական հզորության դրույքը՝ ___________ դրամ/կՎտ/ամիս:

 

3. Էլեկտրական էներգիայի գինը և էլեկտրական հզորության գինը ուժի մեջ են մտնում 2001 թ._________ ____-ից և գործում են մինչև 2001 թ.________ ____ -ը:

 

ԳՆՈՐԴ

ՎԱՃԱՌՈՂ

_______________________

_______________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)


2001 թ. _____________ _____


2001 թ. ____________ _____


Կ.Տ.


Կ.Տ.

 

Համաձայնեցված է

ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողով

Պատասխանատու __________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

2001 թ. _____________________ ___

Կ.Տ.

 

 

Հավելված 2
էլեկտրաէներգիայի առուվաճառքի
2001 թ.______ ____
N____ պայմանագրի

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Պայմանագրային հզորությունների մասին

 

Սույնով Գնորդը և Վաճառողը փոխադարձ համաձայնությամբ սահմանում են պայմանագրային հզորությունների հետևյալ մակարդակները.

 

  Ակտիվ հզորություն (կՎտ) Առաքվող էլեկտրաէներգիա* (կՎտժ)
Պայմանագրային Այդ թվում «սառը» պահուստային
Հունվար      
Փետրվար      
Մարտ      
Ապրիլ      
Մայիս      
Հունիս      
Հուլիս      
Օգոստոս      
Սեպտեմբեր      
Հոկտեմբեր      
Նոյեմբեր      
Դեկտեմբեր      

 

Ծանոթություն. Եթե որևէ ամսվա (ամիսների) ընթացքում նախատեսվում են ակտիվ հզորության պայմանագրային պատրաստականության տարբեր մակարդակներ, ապա աղյուսակում նշվում են այդ մակարդակները (կՎտ) և դրանց տևողությունները (օր):

 

ԳՆՈՐԴ

ՎԱՃԱՌՈՂ

_______________________

_______________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)


2001 թ. _____________ _____


2001 թ. ____________ _____


Կ.Տ.


Կ.Տ.

 

Համաձայնեցված է

ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողով

Պատասխանատու __________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

2001 թ. _____________________ ___

Կ.Տ.

 

* պայմանագրային մեծություն չէ:

 

 

Հավելված 3
էլեկտրաէներգիայի առուվաճառքի
2001 թ.______ ____
N____ պայմանագրի

 

Ց Ա Ն Կ

 

Լարման վերահսկիչ կետերի եվ վերահսկվող արժեքների թույլատրելի շեղումների

 

Ենթակայանի անվանումը Հաղորդադողեր (կՎ) Լարման շեղումներ (± կՎ)
    Առավելագույն բեռնվածքի դեպքում Նվազագույն բեռնվածքի դեպքում
        
       
       
       

 

ԳՆՈՐԴ

ՎԱՃԱՌՈՂ

_______________________

_______________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)


2001 թ. _____________ _____


2001 թ. ____________ _____


Կ.Տ.


Կ.Տ.

 

 

Հավելված 4
էլեկտրաէներգիայի առուվաճառքի
2001 թ.______ ____
N____ պայմանագրի

 

Առաքման կետերի ԵՎ հաշվառքի սարքերի տեղակայութունը

 

1. __________________ -ի (Վաճառող) և ________________-ի (Գնորդ) միջև տեղակայված առաքման կետերն են.

 

______________ ենթակայան՝ տեղակայված _________________________

_______________ենթակայան՝ տեղակայված ________________________

______________ ենթակայան՝ տեղակայված _________________________

______________ ենթակայան՝ տեղակայված _________________________

 

2. Առևտրային և վերահսկիչ հաշվառքի սարքերի տեղակայման կետերը

 

Առևտրային հաշվառքի սարքերի տեղադրման վայրերը, N և տեսակը Հոսանքի և լարման տր-ների փոխարկման գործակիցները Վերահսկիչ հաշվառքի սարքերի տեղադրման վայրերը, N և տեսակը Հոսանքի և լարման տր-ների փոխարկման գործակիցները
Kհտ Kլտ Kհտ Kլտ Kհտ Kլտ Kհտ Kլտ
               
               
               
               

 

_________________________________________________________

_________________________________________________________

 

Առևտրային հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է___________ __________________________ -ը:

 

Վերահսկիչ հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է ___________ __________________________ -ը:

 

ԳՆՈՐԴ

ՎԱՃԱՌՈՂ

_______________________

_______________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)


2001 թ. _____________ _____


2001 թ. ____________ _____


Կ.Տ.


Կ.Տ.

 

 

Հավելված 5
էլեկտրաէներգիայի առուվաճառքի
2001 թ.______ ____
N____ պայմանագրի

 

Ա Կ Տ*

 

պայմանագրային էլեկտրական հզորության պատրաստականության ստուգման մասին

 

2001 թ._______ __

 

Սույնով հաստատվում է, որ 2001 թ._____ __- ին Վաճառողի և Գնորդի միջև կնքված «Էլեկտրաէներգիայի առուվաճառքի մասին» պայմանագրի համաձայն Գնորդն անցկացրել է պատրաստականության ստուգում 2001թ._____________

(ամիս)

ժամանակահատվածի համար և հաստատվում է, որ Վաճառողն ունի ______ Մվտ փաստացի պատրաստի հզորություն, որը ենթակա է վճարման Գնորդի կողմից:

 

ԳՆՈՐԴԻ ԼԻԱԶՈՐ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ


ՎԱՃԱՌՈՂ

_______________________

_______________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)


2001 թ. _____________ _____


2001 թ. ____________ _____



Կ.Տ.

 

Հաստատում եմ ՝

 

ԳՆՈՐԴ

______________________________

(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)

2001 թ. _____________________ ____

  Կ.Տ.

 

* Ծանոթություն. Սույն ակտը չի կազմվում, եթե Գնորդը, համաձայն սույն պայմանագրի 5.6 կետի, պայմանագրային հզորության պատրաստականության ստուգում չի անցկացրել:

 

 

Հավելված 6
էլեկտրաէներգիայի առուվաճառքի
2001 թ.______ ____
N____ պայմանագրի

 

Ա Կ Տ

 

առեվտրային եվ վերստուգիչ հաշվառքի սարքերի ցուցմունքների գրանցման եվ առաքված էլեկտրաէներգիայի քանակության մասին

 

2001 թ. _______ __

 

Հաշվարկային ժամանակը՝ 2001 թ.________________

(ամիս)

 

Առևտրային հաշվառքի սարքերի տեղակայությունը Հաշվառքի սարքերի ցուցմունքները (կՎտժ) 2001 թ.______ ____ դրությամբ (նախորդ հաշվարկային ժամանակաշրջանի վերջը) Հաշվառքի սարքերի ցուցմունքները (կՎտժ) 2001 թ.______ ____ դրությամբ (ընթացիկ հաշվարկային ժամանակաշրջանի վերջը) Ցուցմունքների տարբերությունը (կՎտժ) Հաշվառքի (փոխարկման) գործակից Առաքված էներգիա (կվտժ)
           
           
           
           
           

 

Ընդամենը առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը՝______ կՎտժ

______________________________________________________

(բառերով)

 

ԳՆՈՐԴ

ՎԱՃԱՌՈՂ

_______________________

_______________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)


2001 թ. _____________ _____


2001 թ. ____________ _____


Կ.Տ.


Կ.Տ.

 

 

Հավելված 7
էլեկտրաէներգիայի առուվաճառքի
2001 թ.______ ____
N____ պայմանագրի

 

Ա Կ Տ

 

Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի ԵՎ էլեկտրական հզորության մասին

 

2001 թ. _______ __

 

Հաշվարկային ժամանակը՝ 2001 թ._____________

(ամիս)

 

_______ ամսվա ընթացքում վճարման ենթակա էլեկտրական հզորությունը

 

Պատրաստական հզորություն Պայմանա-
գրային
գինը (դր/կՎտ/
ամիս)
Փաստացի
հզորության
վճարը
(մլն դր.)
Հզորության հայտավորված նվազում Հզորության
վճարման
ենթակա
արժեքը
(մլն դր.)
Պայմանագրային
(կՎտժ)
Փաստացի
(կՎտժ)
Հզորություն
(կՎտ)
Տևողություն
(ժամ)
Վճարման
նվազումը,
(մլն դր.)
                

 

__________ամսվա ընթացքում վճարման ենթակա էլեկտրաէներգիան

 

  Քանակությունը (կՎտժ) Էլեկտրաէներգիայի պայմանագրային գինը (դրամ/կՎտժ) Էլեկտրաէներգիայի արժեքը (դրամ)
Առաքված էլեկտրաէներգիա      

 

_____ամսվա ընթացքում վճարման ենթակա ընդհանուր գումարը՝ ____դրամ

(________________________________________________)

(բառերով)

 

ԳՆՈՐԴ

ՎԱՃԱՌՈՂ

_______________________

_______________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)


2001 թ. _____________ _____


2001 թ. ____________ _____


Կ.Տ.


Կ.Տ.

 

*Հզորության հայտավորված նվազման հետևանքով վճարման նվազումը որոշվում է հետևյալ կերպ.

(Վճարման նվազում) = (Հզորության նվազում)* (Տևողություն)* (Հզորության գին)/ (Ամսվա ժամերի թիվ)