ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 1998 թվականի |
N 37 |
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԵՎ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի հոդված 20-ի «դ» կետով, ի լրումն 1997 թ. նոյեմբերի 20-ի թիվ 17 որոշման` «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների միջև կնքվող պայմանագրերի գրանցման մասին» որոշում է`
Հաստատել ՀՀ էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների միջև կնքված և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից գրանցման ենթակա պայմանագրերի ցանկը (հավելված):
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի |
Վ. Մովսեսյան |
Հավելված |
Ց Ա ՆԿ
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԵՎ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ
1. Բնական գազի մատակարարման գծով`
● բնական գազ ներկրող-բնական գազ փոխադրող (տեղափոխող)
● բնական գազ փոխադրող-բնական գազ բաշխող
● բնական գազ բաշխող-էլեկտրական և (կամ) ջերմային էներգիա արտադրող
2. Ջերմային էներգիայի մատակարարման գծով`
● ջերմային էներգիա արտադրող և (կամ) հաղորդող-ջերմային էներգիա բաշխող և (կամ) հաղորդող
3. Էլեկտրական էներգիայի մատակարարման գծով`
● էլեկտրական էներգիա արտադրող-էլեկտրական էներգիա հաղորդող
● էլեկտրական էներգիա արտադրող-էլեկտրական էներգիայի կենտրոնական կարգավարական ծառայություն իրականացնող
● էլեկտրական էներգիա արտադրող-էլեկտրական էներգիա բաշխող
● էլեկտրական էներգիայի կենտրոնական կարգավարական ծառայություն իրականացնող-էլեկտրական էներգիա բաշխող
● էլեկտրական էներգիա հաղորդող-էլեկտրական էներգիայի կենտրոնական կարգավարական ծառայություն իրականացնող
● էլեկտրական էներգիա հաղորդող-էլեկտրական էներգիա բաշխող
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.07.2013, N 265-Ն | 25.08.2013, N 37 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|