ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
1 մարտի 2000 թվականի |
թիվ 47 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԹԻՎ 89 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՑ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի հունիսի 1-ի թիվ 89 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցներից ավանդների ներգրավման կարգի» 4.4 կետը վերաշարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«4.4. Ավանդային պայմանագրի տոկոսադրույքը կարող է վերանայվել ըստ անհրաժեշտության` ելնելով ֆինանսական շուկայում տիրող իրավիճակից»:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|