ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 դեկտեմբերի 1997 թվականի N 323
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քննարկելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ներկայացված «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի փոփոխված տարբերակը, հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնական խնդրի պահանջները և այն, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ընթացիկ վարկավորումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության իրագործման բաղկացուցիչ մասն է, և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1997 թվականի ծախսերի նախահաշվի վարչական ծախսերի սահմանաքանակում խնայողությունների առկայությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը.
1. «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծից հանել 21-րդ հոդվածը:
2. «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ ենթակետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերի նկատմամբ եկամուտների մուտքերն ավելացնել 108 մլն դրամով` ի հաշիվ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1997 թվականի վարչական ծախսերի խնայողության:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|