«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 օգոստոսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003250
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
30 հուլիսի 2003 թ. | N 265-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 14-ում (այսուհետև` կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունը`
1.1. կանոնակարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«13. Կանոնակարգի 12-րդ կետում նշված լիզինգային, ֆակտորինգային և ունիվերսալ վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալի նվազագույն չափը ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 3-ից: Մինչև 2005 թվականի հունվարի 3-ը լիզինգային, ֆակտորինգային և ունիվերսալ վարկային կազմակերպությունների հիմնադրման, վարկային կազմակերպության գործունեություն իրականացնող կազմակերպությունների վերագրանցման (բացառությամբ` կանոնակարգի 131 կետում նշված դեպքի), բանկերի կողմից իրենց գործունեության տեսակը վարկային կազմակերպության վերափոխելու ժամանակ ընդհանուր կապիտալի չափը հավասար է կանոնադրական կապիտալի չափին».
1.2. կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 131-րդ կետով.
«131. Վարկային կազմակերպության գործունեություն իրականացնող վերագրանցվող վարկային կազմակերպությունները կանոնադրական և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը պետք է համալրեն գրանցումից և լիցենզավորումից հետո վեց ամսվա ընթացքում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից տասն օր հետո:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|