«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 օգոստոսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003249
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
30 հուլիսի 2003 թ. |
N 261-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի ԹԻՎ 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 գլուխը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի ապրիլի 29-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների և հաշիվների պարտադիր երաշխավորման մասին» կանոնակարգ 20-ի 12.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12.2. Բանկերը երաշխիքային վճարները կատարում են (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը դրանք գանձում է) յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 10-րդ աշխատանքային օրը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` |
Տ. Սարգսյան |
2003 թ. օգոստոսի 5 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|