«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
29 դեկտեմբերի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05002441
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
5 դեկտեմբերի 2002 թ. N 397-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԽՄԲԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերստուգիչ խմբի կանոնադրությունը` համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ներքին աուդիտի կազմակերպման և անցկացման կարգը» ` համաձայն հավելված 2-ի (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1997 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերստուգիչ խմբի կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 313 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված 1 |
Հաստատված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԽՄԲԻ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԵՐԵՎԱՆ 2002
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետև` Կենտրոնական բանկ) վերստուգիչ խումբը (այսուհետև` Վերստուգիչ խումբ) Կենտրոնական բանկի հատուկ կառուցվածքային ստորաբաժանում է, որի գործունեությունը կառավարչական վերահսկողության ընդհանուր համակարգի անբաժանելի մաս է կազմում և կոչված է նպաստելու Կենտրոնական բանկի քաղաքականության հիմնական սկզբունքների և նպատակների իրագործմանը:
2. Վերստուգիչ խումբն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Կենտրոնական բանկի խորհրդի որոշումներով, Կենտրոնական բանկի նախագահի որոշումներով, կարգադրություններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:
3. Վերստուգիչ խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված աշխատանքային ծրագրով:
Գ Լ ՈՒ Խ 2
ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԽՄԲԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
4. Վերստուգիչ խմբի նպատակն է Կենտրոնական բանկի գործունեության անկախ և անկողմնակալ գնահատման հիման վրա վերջինիս իրական վիճակի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը Կենտրոնական բանկի ղեկավարությանը և տեղ գտած թերությունների և սխալների շտկման և առկա խնդիրների լուծման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը:
5. Վերստուգիչ խմբի խնդիրն է Կենտրոնական բանկի գործունեությանն առնչվող ռիսկերի ուսումնասիրումը, դրանց նվազեցման և կանխարգելման նպատակով ձևավորված ներքին հսկողության մեխանիզմների բավարարության և արդյունավետության գնահատումն ու այդ մեխանիզմներն ըստ նախատեսվածի գործելու հավաստիացումը, մասնավորապես`
5.1. Կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման և ներքին հսկողության համակարգերի ուսումնասիրումը,
5.2. ֆինանսական և գործառնական տեղեկատվության ստուգումը,
5.3. Կենտրոնական բանկի ռեսուրսների օգտագործման արդյունավետության ուսումնասիրումը,
5.4. Կենտրոնական բանկի ակտիվների պահպանման և ֆիզիկական պահպանությանն ուղղված կազմակերպչական միջոցների բավարարության, արդյունավետության և համարժեքության գնահատումը,
5.5. Կենտրոնական բանկում տեղեկատվական համակարգերի ձեռքբերման, ներդրման, աշխատանքի, շահագործման, կառավարման, դիտարկման (մոնիտորինգի) մակարդակի գնահատումը,
5.6. Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի և արտաքին այլ պահանջների, ինչպես նաև Կենտրոնական բանկի նախագահի և խորհրդի կողմից հաստատված քաղաքականության, հրահանգների և ներքին այլ պահանջների իրականացման համարժեքության գնահատումը:
6. Վերստուգիչ խմբի աշխատանքներն իրականացվում են Կենտրոնական բանկում աուդիտի անցկացումը սահմանող կարգերով և այլ իրավական ակտերով` Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված աշխատանքային պլանին համապատասխան և Կենտրոնական բանկի նախագահի և խորհրդի հանձնարարությամբ:
7. Վերստուգիչ խմբի անդամներն անկախ են Կենտրոնական բանկի այլ կառուցվածքային ստորաբաժանումներից: Անկախությունն ապահովվում է Կենտրոնական բանկում վերստուգիչ խմբի հատուկ կարգավիճակով:
8. Վերստուգման աշխատանքները Կենտրոնական բանկի ստորաբաժանումներում գործող ներքին հսկողության համակարգերի մաս չեն կազմում: Վերստուգիչ խմբի կողմից պարբերաբար իրականացվող ստուգումները չեն փոխարինում տվյալ ստորաբաժանման պատասխանատու աշխատակցի կողմից մշտապես իրականացվող ընթացիկ ստուգումներին:
9. Վերստուգման աշխատանքները ստորաբաժանումներում պետք է իրականացվեն օբյեկտիվ և անկողմնակալ` պահպանելով ստուգվող ստորաբաժանման ներքին գործելակարգը:
10. Վերստուգիչը պարտավոր է հայտնել ցանկացած անձնական շահագրգռվածության մասին, որը կարող է խանգարել նրան տվյալ օղակում վերստուգում իրականացնելիս:
11. Վերստուգիչը պատասխանատու է իր պարտականությունների պատշաճ կատարման համար, վերստուգման աշխատանքներում պարտավոր է ցուցաբերել շրջահայացություն, ապահովել ստորաբաժանումներից ստացված փաստաթղթերի պահպանումը, վերադարձը և իրեն հայտնի դարձած տեղեկատվության գաղտնիությունը:
12. Վերստուգիչ խումբն անմիջական պատասխանատվություն չի կրում ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքների և գործառնությունների համար:
13. Վերստուգիչ խումբն ինքնուրույն է որոշում վերստուգման աշխատանքի ձևերը և մեթոդները:
Գ Լ ՈՒ Խ 3
ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԽՄԲԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
14. Վերստուգիչ խումբը հաշվետու է Կենտրոնական բանկի խորհրդին և նախագահին: Վերստուգիչ խումբը պարտավոր է բացահայտված խախտման կամ թերացման յուրաքանչյուր փաստի մասին տեղեկացնել Կենտրոնական բանկի նախագահին և խորհրդին:
15. Վերստուգիչ խմբի կողմից իրականացված ստուգումների արդյունքում, ինչպես նաև Կենտրոնական բանկի նախագահի կամ խորհրդի հանձնարարականներով այլ հարցերի կամ փաստաթղթերի վերաբերյալ կազմվում և Կենտրոնական բանկի խորհրդին է ներկայացվում եզրակացություն:
16. Վերստուգիչ խումբը կատարած աշխատանքների վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվություններ է ներկայացնում Կենտրոնական բանկի խորհրդին:
Գ Լ ՈՒ Խ 4
ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
17. Վերստուգիչ խումբը գլխավորում է գլխավոր վերստուգիչը:
18. Գլխավոր վերստուգիչին Կենտրոնական բանկի նախագահի առաջարկով աշխատանքի է նշանակում և ազատում Կենտրոնական բանկի խորհուրդը:
19. Գլխավոր վերստուգիչը ենթարկվում է անմիջականորեն Կենտրոնական բանկի խորհրդին և նախագահին:
20. Գլխավոր վերստուգիչի բացակայության դեպքում վերջինիս պաշտոնական պարտականությունները գլխավոր վերստուգիչի առաջարկով և Կենտրոնական բանկի նախագահի կարգադրությամբ կատարում է վերստուգիչ խմբի բաժնի պետերից մեկը:
21. Կենտրոնական բանկի գլխավոր վերստուգիչն իրականացնում է հետևյալ գործառույթները.
21.1. Ղեկավարում է վերստուգիչ խմբի գործունեությունը, կազմակերպում է նրա աշխատանքը, կատարում է պարտականությունների բաշխում վերստուգիչ խմբի բաժինների միջև, հաստատում է վերստուգիչ խմբի աշխատակիցների պաշտոնեական պարտականությունները:
21.2. Իր իրավասությունների սահմաններում ստորաբաժանման բաժինների պետերին տալիս է հանձնարարություններ, կարգադրություններ և ցուցումներ:
21.3. Ընդունում է որոշումներ վերստուգիչ խմբի իրազեկության ներքո գտնվող բոլոր հարցերի գծով:
21.4. Անհրաժեշտ պայմաններ է ստեղծում աշխատակիցների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների արդյունավետ իրականացման համար և անձնական պատասխանատվություն է կրում վերստուգիչ խմբի խնդիրների և գործառույթների իրականացման համար:
21.5. Մասնակցում է Կենտրոնական բանկի խորհրդի և վարչության նիստերին, Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի որոշմամբ` այլ հանձնաժողովների նիստերին, դիտորդի կարգավիճակով կարող է մասնակցել Կենտրոնական բանկում գործող բոլոր հանձնաժողովների նիստերին` վերջիններից պահանջելով քննարկվելիք նյութերին առնչվող տեղեկատվություն և փաստաթղթեր:
21.6. Ապահովում է վերստուգիչ խմբի աշխատանքային պլանի և Կենտրոնական բանկում աուդիտորական ստուգումների պլանի կազմումը և հսկում է դրանց կատարումը:
21.7. Ապահովում է վերստուգիչ խմբի կողմից աուդիտորական ստուգումների պլանավորման և կազմակերպման, աշխատանքային փաստաթղթերի պատրաստման ու ձևավորման, աուդիտորական ստուգումների արդյունքներով միջոցառումների իրականացման նկատմամբ հետստուգումային հսկողության աշխատանքների իրականացումը:
21.8. Ապահովում է Կենտրոնական բանկի ստորաբաժանումների աուդիտորական ստուգումների անցկացումը` հաստատված ստուգումների պլանի համաձայն, հաստատում է աուդիտորական ստուգումների ծավալը և ծրագրերը, դիտարկում վերջիններիս հետ կապված նյութերը:
21.9. Անարգել մուտք է գործում Կենտրոնական բանկի ստորաբաժանումներ և տարածքներ` Կենտրոնական բանկի համապատասխան իրավական ակտերով սահմանված ձևերով:
21.10. Կենտրոնական բանկի ստորաբաժանումներից պահանջում և սահմանված ժամկետներում ստանում է բացատրություններ ու ցանկացած տեղեկատվություն` վերջիններիս իրազեկության սահմաններում, որոնք անհրաժեշտ են վերստուգիչ խմբի խնդիրների և գործառույթների իրականացման համար:
21.11. Անհրաժեշտության դեպքում գրավոր հարցման միջոցով երրորդ անձանցից ստանում է տեղեկություններ վերստուգիչ խմբի խնդիրների և գործառույթների իրականացման նպատակներով:
21.12. Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկի նախագահի թույլտվությամբ վերստուգման աշխատանքներում ներգրավում է բանկի այլ կառուցվածքային ստորաբաժանումների մասնագետների:
21.13. Ապահովում է աուդիտորական եզրակացության և Կենտրոնական բանկի ստորաբաժանումների աուդիտորական ստուգումների արդյունքներով համապատասխան առաջարկությունների և խորհրդատվության ներկայացումը Կենտրոնական բանկի ղեկավարությանը:
21.14. Ապահովում է Կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվության աուդիտորական ստուգման նպատակով արտաքին աուդիտորի ընտրության մրցույթի անցկացման կազմակերպումը և կոորդինացնում է Կենտրոնական բանկի արտաքին աուդիտորների հետ աշխատանքները:
21.15. Ապահովում է Կենտրոնական բանկի ստորաբաժանումների արտաքին աուդիտորական ստուգումների արդյունքներով առաջարկված միջոցառումների ժամանակացույցի իրականացման նկատմամբ հետստուգումային հսկողությունը և վերջինիս արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը Կենտրոնական բանկի ղեկավարությանը:
21.16. Ապահովում է վերստուգիչ խմբի գործունեության մեջ գաղտնիության պատշաճ մակարդակի պահպանումը:
21.17. Ապահովում է վերստուգիչ խմբի գործունեության վերաբերյալ հաշվետվությունների որակով և ժամանակին ներկայացումը Կենտրոնական բանկի խորհրդին:
21.18. Ապահովում է վերստուգիչ խմբի իրազեկության տակ գտնվող հարցերի վերաբերյալ իրավական ակտերի և մեթոդական ցուցումների նախագծերի մշակումը, հաստատում է Կենտրոնական բանկի գործունեության ոլորտների աուդիտի անցկացման մեթոդների և ընթացակարգերի գծով մեթոդական ցուցումները:
21.19. Վերստուգիչ խմբի և գլխավոր վերստուգիչի իրազեկության սահմաններում դիտարկում և մակագրում (վիզավորում) է Կենտրոնական բանկի իրավական ակտերի նախագծերը:
21.20. Տնօրինում է վերստուգիչ խմբին հասցեագրված թղթակցությունները և հսկում է վերջիններիս որակով և ժամանակին կատարումը:
21.21. Մակագրում և Կենտրոնական բանկի ստորաբաժանումներին, այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց է ուղղում վերստուգիչ խմբի իրազեկության տակ գտնվող հարցեր:
21.22. Կենտրոնական բանկի ղեկավարության քննարկմանն է ներկայացնում վերստուգիչ խմբի աշխատակիցների ընդունման, տեղափոխման և ազատման վերաբերյալ առաջարկություններ:
21.23. Միջոցներ է ձեռնարկում վերստուգիչ խմբի աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացման նպատակով, ապահովում է աշխատանքային նորմալ պայմանների առկայություն, ստեղծագործական նախաձեռնության զարգացում, ներքին աուդիտի հարցերով աշխատանքային փորձի փոխանակում:
21.24. Կենտրոնական բանկի ղեկավարությանն առաջարկություններ է ներկայացնում վերստուգիչ խմբի աշխատակիցների աշխատավարձի բարձրացման և պարգևատրման կապակցությամբ:
21.25. Իրականացնում է հսկողություն վերստուգիչ խմբի բյուջեի (ծախսերի իրականացման) օգտագործման նկատմամբ:
21.26. Իրականացնում է Կենտրոնական բանկի խորհրդի և Կենտրոնական բանկի նախագահի կողմից տրված այլ լիազորություններ:
Գ Լ ՈՒ Խ 5
ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
22. Վերստուգիչ խմբի անդամ կարող է հանդիսանալ բարձրագույն կրթություն և Կենտրոնական բանկում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ ունեցող անձը:
23. Վերստուգիչ խմբի անդամներին Կենտրոնական բանկի նախագահի առաջարկով աշխատանքի է նշանակում և ազատում Կենտրոնական բանկի խորհուրդը:
24. Վերստուգիչ խումբն իր կառուցվածքում ունի երեք բաժիններ:
25. Վերստուգիչ խմբի բաժիններն են`
25.1. Ֆինանսական աուդիտի բաժինը.
25.2. Գործառնական աուդիտի բաժինը.
25.3. Տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտի բաժինը:
26. Վերստուգիչ խմբում ներառվող բաժինների գործունեության կազմակերպումն ու ղեկավարումն իրականացվում է համապատասխան բաժինների պետերի կողմից, որոնք կազմակերպում են իրենց բաժիններին ամրագրված գործառույթների և խնդիրների պլանավորումն ու իրականացումը` կրելով դրանց ժամանակին և որակով կատարման նկատմամբ պատասխանատվություն:
27. Վերստուգիչ խմբի բաժինների պետերն անմիջականորեն հաշվետու են գլխավոր վերստուգիչին:
28. Վերստուգիչ խմբի բաժինների պետերն իրենց իրավասությունների սահմաններում աշխատակիցներին տալիս են հանձնարարություններ և ցուցումներ:
Գ Լ ՈՒ Խ 6
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺՆԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
29. Ֆինանսական աուդիտի բաժնի խնդիրներն են.
29.1. Կենտրոնական բանկի ֆինանսական գործունեության և տեղեկատվության ուսումնասիրման և վերլուծության հիման վրա վերջիններիս անկախ և անկողմնակալ գնահատումը` համոզվելու, որ տեղեկատվությունը ստույգ է, հուսալի, ժամանակին, ամբողջական և պիտանի` որոշումներ ընդունելու համար.
29.2. Կենտրոնական բանկի ֆինանսական ակտիվների անվտանգ պահպանման միջոցների ուսումնասիրումը և հարկ եղած դեպքում` այդ ակտիվների առկայության ստուգումը:
30. Ֆինանսական աուդիտի բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները.
30.1. Ֆինանսական աուդիտի ստուգումների պլանավորման նպատակով իրականացնում է Կենտրոնական բանկի ֆինանսական գործունեությանն առնչվող ռիսկերի գնահատում.
30.2. Մշակում է ֆինանսական աուդիտի բաժնի կողմից իրականացվող աուդիտորական ստուգումների տարեկան պլանը և կոնկրետ աուդիտորական ստուգումների ծրագրերը.
30.3. Իրականացնում է Կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների գնահատում, ստուգում է Կենտրոնական բանկի ստորաբաժանումների կողմից գործառնությունների իրականացման և վերջիններիս հաշվապահական հաշվառման և հաշվետվություններում արտացոլման հիմնավորվածությունն ու արժանահավատությունը, այդ թվում`
- Կենտրոնական բանկի եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը (ստուգվում է եռամսյակը մեկ անգամ).
- Կենտրոնական բանկի ծախսերի նախահաշվի և կապիտալ ներդրումների ծրագրի կատարողականը և վերջինիս վերլուծությունը (ուսումնասիրվում է եռամսյակը մեկ անգամ).
- Կենտրոնական բանկի միջազգային պահուստների վիճակի և կազմի հաշվետվությունը (ուսումնասիրվում է եռամսյակը մեկ անգամ).
- Կենտրոնական բանկի եռամսյակային բանբերի հաշվեկշռային տվյալները (ստուգվում է եռամսյակը մեկ անգամ):
30.4. Կենտրոնական բանկի իրավական ակտերին և աուդիտորական ստուգումների հաստատված պլանին համապատասխան իրականացնում է ֆինանսական աուդիտ, այդ թվում`
- Կենտրոնական բանկի դրամական պահուստների և դրամարկղային հանգույցներում, տարածքային դրամարկղային կենտրոններում գտնվող դրամանիշերի և այլ արժեքների, դրանց անվտանգ և հուսալի պահպանության, ինչպես նաև իրականացվող գործառույթների` Հայաստանի Հանրապետության օրենսդրական, իրավական, նորմատիվային ակտերին, ընդունված ստանդարտներին, Կենտրոնական բանկի խնդիրներին և քաղաքականությանը համապատասխանության ստուգում,
- Կենտրոնական բանկի կողմից արտաքին և ներքին շուկաներում իրականացվող ֆինանսական գործառնությունների (այդ թվում` ավանդային, վարկային, հավատարմագրային, արժեթղթերով գործառնություններ, ռեպո և հակադարձ ռեպո գործառնություններ, արտարժույթի առուվաճառք, թղթակցային հաշիվներ, արտարժույթի կանխիկացում, ակրեդիտիվներ, այլ գործառնություններ) աուդիտ,
- միջազգային ֆինանսական կազմակերպությունների (Արժույթի միջազգային հիմնադրամ, Գերմանահայկական հիմնադրամ) հետ գործառնությունների աուդիտ,
- անհրաժեշտության դեպքում` Կենտրոնական բանկի փայամասնակցությամբ կազմակերպությունների գործունեության ստուգումներին մասնակցություն («ԱրՔա», «Հայինկասացիա» և այլն),
- կառավարության և այլ կազմակերպությունների բանկային սպասարկման աուդիտ,
- Կենտրոնական բանկի ներքին գործառնությունների (հիմնական միջոցների և կապիտալ ներդրումների և այլն) աուդիտ,
- այլ գործառնությունների ֆինանսական աուդիտ:
30.5. Իրականացնում է աուդիտորական ստուգումների գործընթացում ստացված տեղեկատվության հավաքագրում, համակարգում, վերլուծություն, գնահատում և փաստաթղթավորում:
30.6. Կազմում և Կենտրոնական բանկի շահագրգիռ ստորաբաժանումների հետ համաձայնեցնում է աուդիտորական տեղեկանքները և աուդիտորական ստուգումների արդյունքների եզրակացությունները:
30.7. Կենտրոնական բանկի գլխավոր վերստուգիչին ներկայացնում է ստուգումների արդյունքում հայտնաբերված թերությունների, խախտումների վերացմանը և պրոբլեմների լուծմանն ուղղված առաջարկություններ:
30.8. Իրականացնում է Կենտրոնական բանկի ստորաբաժանումների աուդիտորական ստուգումների նյութերով համապատասխան տեղեկատվական բազայի լրացումը:
30.9. Մասնակցում է Կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության արտաքին աուդիտի նպատակով անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության հետ կապված աշխատանքներին:
30.10. Համագործակցում է արտաքին աուդիտի հետ` վերջինիս կողմից Կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվության աուդիտորական ստուգումների ընթացքում և մասնակցում է արտաքին աուդիտորների կողմից տրված առաջարկությունների քննարկմանը:
30.11. Իրականացնում է Կենտրոնական բանկի ստորաբաժանումների ներքին և արտաքին աուդիտորական ստուգումների արդյունքներով առաջարկված միջոցառումների կատարման նկատմամբ հետստուգումային հսկողություն և արդյունքների վերաբերյալ գլխավոր վերստուգիչին տրամադրում է համապատասխան տեղեկատվություն:
30.12. Մասնակցում է վերստուգիչ խմբի իրազեկության տակ գտնվող հարցերի վերաբերյալ իրավական ակտերի և մեթոդական ցուցումների մշակմանը, ուսումնասիրում և կազմում Կենտրոնական բանկի ստորաբաժանումների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ եզրակացություններ:
30.13. Մասնակցում է վերստուգիչ խմբի ծախսերի պլանավորմանը:
30.14. ՈՒսումնասիրում է ներքին աուդիտի գծով միջազգային փորձը:
30.15. Համագործակցում է նեղ մասնագիտական ոլորտներում (շինարարություն, ահազանգման համակարգ և այլն) իրականացվող աուդիտորական ստուգումներում Կենտրոնական բանկի նախագահի կամ խորհրդի որոշմամբ ներգրավված արտաքին փորձագետների հետ:
30.16. Ժամանակին կազմում և գլխավոր վերստուգիչին է տրամադրում բաժնի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:
30.17. Կենտրոնական բանկի նախագահի կամ խորհրդի որոշմամբ մասնակցում է տարբեր հանձնաժողովների և աշխատանքային խմբերի աշխատանքներին:
30.18. Իրականացնում է այլ գործառույթներ` գլխավոր վերստուգիչի հանձնարարությամբ:
Գ Լ ՈՒ Խ 7
ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
31. Գործառնական աուդիտի բաժնի խնդիրներն են.
31.1. Կենտրոնական բանկի գործունեության բոլոր բնագավառների, իրականացվող գործառույթների ուսումնասիրման և վերջիններիս հետ կապված ռիսկերի վերլուծության հիման վրա` ձևավորված ներքին հսկողության համակարգերի համարժեքության, բավարարության, օգտակարության, արդյունավետության և հուսալիության անկախ ու անկողմնակալ գնահատումը, ինչպես նաև վերոհիշյալ բնագավառներում առկա ռիսկերի նվազեցման կամ կանխարգելման ու ներքին հսկողության համակարգերի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,
31.2. Կենտրոնական բանկի ստորաբաժանումների նպատակների, խնդիրների, կազմակերպչական կառուցվածքի և գործառնությունների վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրման հիման վրա Կենտրոնական բանկի ռեսուրսների տնօրինման, ինչպես նաև գործառույթների և գործառնությունների իրականացման համարժեքության, օգտակարության և արդյունավետության գնահատումը:
32. Գործառնական աուդիտի բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`
32.1. Կենտրոնական բանկում աուդիտորական ստուգումների պլանավորման նպատակով իրականացնում է Կենտրոնական բանկի ստորաբաժանումների գործունեության հետ առնչվող ռիսկերի գնահատում և կազմում է վերստուգիչ խմբի ստուգումների ամփոփ պլանը:
32.2. Մշակում է Գործառնական աուդիտի բաժնի կողմից իրականացվող աուդիտորական ստուգումների տարեկան պլանը և կոնկրետ աուդիտորական ստուգումների ծրագրերը:
32.3. ՈՒսումնասիրում է Կենտրոնական բանկի գործունեության բոլոր բնագավառներում և ստորաբաժանումներում, այդ թվում` տարածքային ստորաբաժանումներում (տարածքային դրամարկղային կենտրոն, պահուստային բանկ), ձևավորված ներքին հսկողության համակարգերը, գնահատում հսկողության գործող մեխանիզմների համարժեքությունը, բավարարությունը, օգտակարությունը, արդյունավետությունը և հուսալիությունը:
32.4. Ստուգում է Կենտրոնական բանկի ստորաբաժանումների կողմից իրականացվող գործառույթների և գործառնությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրական և իրավական ակտերին, ընդունված ստանդարտներին, Կենտրոնական բանկի խնդիրներին և քաղաքականությանը համապատասխանությունը:
32.5. Ստուգում է Կենտրոնական բանկի ծախսերի նախահաշվի կատարողականը, կատարված ծախսերի օգտակարությունը և ծախսերի նախահաշվով նախատեսված միջոցների տնօրինման արդյունավետությունը:
32.6. Գնահատում է Կենտրոնական բանկի ստորաբաժանումների կողմից ղեկավարությանը որոշումներ ընդունելու համար տրամադրվող տեղեկատվության համարժեքությունը, օգտակարությունը և բավարարությունը:
32.7. Իրականացնում է կասկածելի և ոչ ստանդարտ (ոչ նորմալ) կամ սխալ գործարքների և գործառնությունների պարզաբանմանն ու վերլուծությանն ուղղված աշխատանքներ:
32.8. Իրականացնում է աուդիտորական ստուգումների գործընթացում ստացված տեղեկատվության հավաքագրում, համակարգում, վերլուծություն, գնահատում և փաստաթղթավորում:
32.9. Կազմում և Կենտրոնական բանկի շահագրգիռ ստորաբաժանումների հետ համաձայնեցնում է աուդիտորական տեղեկանքներն ու աուդիտորական ստուգումների արդյունքների եզրակացությունները:
32.10. Կենտրոնական բանկի գլխավոր վերստուգիչին ներկայացնում է ստուգումների արդյունքում բացահայտված թերությունների, խախտումների վերացմանը և պրոբլեմների լուծմանն ուղղված առաջարկություններ:
32.11. Կազմակերպում է Կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության արտաքին աուդիտի նպատակով անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթի անցկացման աշխատանքները:
32.12. Համագործակցում է արտաքին աուդիտի հետ` վերջինիս կողմից Կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվության աուդիտորական ստուգումների ընթացքում և մասնակցում է արտաքին աուդիտորների կողմից տրված առաջարկությունների քննարկմանը:
32.13. Իրականացնում է Կենտրոնական բանկի ստորաբաժանումների ներքին և արտաքին աուդիտորական ստուգումների արդյունքներով առաջարկված միջոցառումների իրականացման նկատմամբ հետստուգումային հսկողություն և արդյունքների վերաբերյալ գլխավոր վերստուգիչին տրամադրում է համապատասխան տեղեկատվություն:
32.14. Իրականացնում է Կենտրոնական բանկի ստորաբաժանումների աուդիտորական ստուգումների նյութերով համապատասխան տեղեկատվական բազայի լրացում:
32.15. Մշակում է Կենտրոնական բանկի ստորաբաժանումների գործունեության մեջ առկա ռիսկերի գնահատման, ներքին հսկողության մեխանիզմների ձևավորման և գործունեության, Կենտրոնական բանկի ներքին աուդիտի իրականացման մեթոդներ և մեթոդական ցուցումներ:
32.16. ՈՒսումնասիրում է ներքին աուդիտորական ստուգումների նյութերը` աուդիտի մեթոդների և ընթացակարգերի կատարելագործման ու անցկացված աուդիտի գնահատման նպատակով:
32.17. Իրականացնում է վերստուգիչ խմբի ծախսերի պլանավորում և ծախսերի կատարման նկատմամբ հսկողություն` համապատասխան (պարզաբանող) տեղեկատվություն տրամադրելով գլխավոր վերստուգիչին և Կենտրոնական բանկի բյուջետային հանձնաժողովին:
32.18. Մշակում է վերստուգիչ խմբի իրազեկության սահմաններում գտնվող հարցերի վերաբերյալ նորմատիվային ակտեր և տրամադրում Կենտրոնական բանկի ստորաբաժանումների գործունեությանը վերաբերող նորմատիվային ակտերի նախագծերի վերաբերյալ եզրակացություններ:
32.19. ՈՒսումնասիրում է ներքին աուդիտի գծով միջազգային փորձը:
32.20. Համագործակցում է նեղ մասնագիտական ոլորտներում իրականացվող աուդիտորական ստուգումներում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ներգրավված արտաքին փորձագետների հետ:
32.21. Ժամանակին կազմում և գլխավոր վերստուգիչին է տրամադրում բաժնի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:
32.22. Կենտրոնական բանկի նախագահի կամ խորհրդի որոշմամբ մասնակցում է տարբեր հանձնաժողովների և աշխատանքային խմբերի աշխատանքներին:
32.23. Իրականացնում է այլ գործառույթներ` գլխավոր վերստուգիչի հանձնարարությամբ:
Գ Լ ՈՒ Խ 8
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
33. Տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտի բաժնի խնդիրներն են`
33.1. Կենտրոնական բանկի ավտոմատացված տեղեկատվական համակարգերում և դրանց առնչվող ոլորտներում, ներառյալ փոխկապակցված ոչ ավտոմատացված ընթացակարգերը, առկա ռիսկերի վերհանումը, դրանց նվազեցման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը, կիրառվող անվտանգության միջոցառումների համարժեքության, արդյունավետության և տեղին օգտագործման գնահատումը:
34. Տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտի բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`
34.1. Տարեկան աուդիտորական ստուգումների պլանավորման նպատակով իրականացնում է Կենտրոնական բանկում տեղեկատվական համակարգերին բնորոշ ռիսկերի գնահատում:
34.2. Վերոհիշյալ ռիսկերի գնահատականների հիման վրա կազմում է տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտի ստրատեգիան` նշելով յուրաքանչյուր համակարգի ստուգման պարբերականությունը:
34.3. Տեղեկատվական աուդիտի ստրատեգիայի հիման վրա մշակում է Կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի տարեկան աուդիտորական ստուգումների պլանները:
34.4. Կենտրոնական բանկում աուդիտի իրականացման կարգին և հաստատված տարեկան աուդիտորական պլանին համապատասխան իրականացնում է Կենտրոնական բանկում (այդ թվում նաև` պահուստային բանկի և տարածքային դրամարկղային կենտրոնների) ավտոմատացված տեղեկատվական համակարգերի կազմակերպչական, տեխնիկական, ծրագրային, տեղեկատվական բաղադրիչների, ինչպես նաև նրանցում կիրառվող անվտանգության միջոցառումների աուդիտորական ստուգումներ, այդ թվում նաև`
- տեղեկատվական տեխնոլոգիաներում կատարված կամ կատարվելիք ներդրումների (բյուջեի), ծախսերի և օգուտների արդյունավետության գնահատման աուդիտ,
- նոր համակարգերի ներդրման և տեստավորման գործընթացի և վերջիններիս` սահմանված արարողակարգերին համապատասխանելու աուդիտ,
- գործող համակարգերի ֆունկցիոնալ, ծրագրային և տեխնոլոգիական փոփոխությունների կառավարման աուդիտ,
- Կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանումներում, ինչպես նաև տարբեր տեխնոլոգիական համակարգերում արտակարգ իրավիճակներում գործողությունների պլանների` ներառյալ շահագործվող համակարգերի և տվյալների պահուստային կրկնօրինակների վերագործարկման պայմանների, դրանց աշխատունակության աուդիտ,
- տեղեկատվական համակարգերում տվյալների գաղտնիության, ամբողջականության, համարժեքության և հասանելիության ապահովման մեխանիզմների կիրառման արդյունավետության աուդիտ,
- վճարահաշվարկային համակարգերի աուդիտ,
- տեղեկատվական և վճարահաշվարկային համակարգերի փաստաթղթավորման մակարդակի աուդիտ,
- տեղեկատվական համակարգերի և նրանցում պահվող տեղեկատվության պաշտպանվածության և անվտանգության մակարդակի աուդիտ,
- Կենտրոնական բանկում շահագործվող անվտանգության համակարգերի և ծրագրերի աուդիտ:
34.5. Իրականացնում է նաև Կենտրոնական բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ռազմավարական ծրագրի գնահատում և իրագործման աուդիտորական ստուգումներ:
34.6. Իրականացնում է աուդիտորական ստուգումների գործընթացում ստացված տեղեկատվության հավաքագրում, համակարգում, վերլուծություն, գնահատում և փաստաթղթավորում:
34.7. Կազմում և Կենտրոնական բանկի շահագրգիռ ստորաբաժանումների հետ համաձայնեցնում է աուդիտորական տեղեկանքներն ու աուդիտի արդյունքների վերաբերյալ եզրակացությունները:
34.8. Գլխավոր վերստուգիչին ներկայացնում է առաջարկություններ` ստուգման ժամանակ բացահայտված թերությունների և խախտումների վերացման ու պրոբլեմների լուծման նպատակով միջոցների ձեռնարկման վերաբերյալ:
34.9. Լրացնում և վարում է վերստուգիչ խմբի կողմից աուդիտորական ստուգումների արդյունքում ձևավորված համապատասխան տեղեկատվական բազան:
34.10. Համագործակցում է արտաքին աուդիտորի հետ` վերջինիս կողմից իրականացվող Կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվության աուդիտորական ստուգումներն իրականացնելիս` տեղեկատվական համակարգերի մասով:
34.11. Մասնակցում է արտաքին աուդիտորների կողմից առաջարկված միջոցառումների ժամանակացույցով վերստուգիչ խմբի գործունեությանը վերաբերող միջոցառումների իրականացման ուղղությամբ առաջարկությունների պատրաստմանը:
34.12. Իրականացնում է Կենտրոնական բանկի ստորաբաժանումների ներքին և արտաքին աուդիտորական ստուգումների արդյունքներով առաջարկված միջոցառումների իրականացման նկատմամբ հետստուգումային հսկողություն, որի արդյունքների վերաբերյալ գլխավոր վերստուգիչին տրամադրում է համապատասխան տեղեկատվություն:
34.13. Մշակում է վերստուգիչ խմբի իրազեկության տակ գտնվող հարցերի վերաբերյալ իրավական ակտերի, մեթոդների և մեթոդական ցուցումների նախագծեր, ինչպես նաև ուսումնասիրում և կազմում է Կենտրոնական բանկի տեղեկատվական տեխնոլոգիաներին վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ եզրակացություններ:
34.14. Կոորդինացնում է վերստուգիչ խմբի աշխատանքների ավտոմատացման հարցերը:
34.15. Մասնակցում է Կենտրոնական բանկում նոր համակարգերի նախագծման աշխատանքներին` վերահսկելով վերջիններիս համապատասխանությունը «օգտագործողի» ներկայացրած պահանջներին, միջազգային ընդունված ստանդարտներին և առկա/հնարավոր ռիսկերի ընդունելի մակարդակին:
34.16. Համագործակցում է նեղ մասնագիտական ոլորտներում իրականացվող աուդիտորական ստուգումներում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ներգրավված արտաքին փորձագետների հետ:
34.17. Աշխատանքային անհրաժեշտության դեպքում վերստուգիչ խմբի աշխատակիցներին տրամադրում է Կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի շահագործման վերաբերյալ խորհրդատվություն:
34.18. ՈՒսումնասիրում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ընդունված միջազգային ստանդարտները և արտասահմանյան կենտրոնական բանկերի ու այլ կազմակերպությունների ներքին աուդիտին վերաբերող նյութերը` դրանք Կենտրոնական բանկում կիրառելու նպատակահարմարությունը գնահատելու և համապատասխան միջոցառումներ իրականացնելու նպատակով:
34.19. Պատասխանում է բաժնի իրազեկության տակ գտնվող հարցերին և հարցադրումներին:
34.20. Ժամանակին կազմում է բաժնի գործունեության վերաբերյալ հաշվետվությունները:
34.21. Կենտրոնական բանկի նախագահի կամ խորհրդի որոշմամբ մասնակցում է տարբեր հանձնաժողովների և աշխատանքային խմբերի աշխատանքներին:
34.22. Իրականացնում է այլ գործառույթներ` գլխավոր վերստուգիչի հանձնարարությամբ:
Գ Լ ՈՒ Խ 9
ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ
35. Կենտրոնական բանկի կողմից վերստուգիչ խմբին ամրակցված գույքը գտնվում է նրա օպերատիվ կառավարման ներքո:
36. Վերստուգիչ խումբն իրեն վերապահված լիազորությունների սահմաններում համագործակցում է Կենտրոնական բանկի այլ կառուցվածքային ստորաբաժանումների հետ:
37. Կենտրոնական բանկի ստորաբաժանումների աշխատակիցները պարտավոր են աջակցել վերստուգիչ խմբի կողմից իրականացվող ստուգումներին:
38. Կենտրոնական բանկի ստորաբաժանումներն ու ներքին հսկողության օղակները ոչ ստանդարտ և կասկածելի փաստերի, ինչպես նաև կատարված սխալների և տեղ գտած թերությունների վերաբերյալ ընթացիկ (պարբերաբար) տեղեկատվություն են ներկայացնում վերստուգիչ խմբին` Կենտրոնական բանկի համապատասխան իրավական ակտերով սահմանված ձևերով:
39. Աուդիտորական ստուգումների ընթացքում վերստուգիչ խմբի և Կենտրոնական բանկի ստորաբաժանումների փոխհարաբերությունները (տեղեկությունների տրամադրման ձևերը, ժամկետները և այլն) սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված համապատասխան նորմատիվային ակտերով:
40. Վերստուգիչ խումբն իր իրազեկության սահմաններում Կենտրոնական բանկի նախագահի կամ խորհրդի հանձնարարությամբ, Կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումների առաջարկով և իր նախաձեռնությամբ կարող է կազմակերպել հատուկ փորձաքննություններ և հետազոտություններ (Կենտրոնական բանկի համակարգերի, այլ):
41. Վերստուգիչ խումբն աուդիտորական ստուգումների ժամանակ Կենտրոնական բանկի ստորաբաժանումներից պահանջում և ստանում է պարզաբանումներ, բացատրություններ և տեղեկատվություն` վերջիններիս իրազեկության սահմաններում, որոնք անհրաժեշտ են աուդիտորական ստուգումների իրականացման ընթացքում:
42. Ինքնուրույն կամ ստուգվող ստորաբաժանման աշխատակիցների օգնությամբ կատարում է ստացված փաստաթղթերի, այդ թվում` տեղային և ինքնավար համակարգչային ցանցերում պահվող ֆայլերի ու ցանկացած այլ գրությունների կրկնօրինակում (պատճենահանում):
43. Վերստուգիչ խմբի անդամներն իրավունք ունեն վերստուգման ընթացքում մուտք գործել ստուգվող ստորաբաժանման տարածք, ինչպես նաև այլ տարածքներ, որտեղ պահպանվում են փաստաթղթեր (արխիվ), կանխիկ դրամ և այլ արժեքներ (դրամապահոց), տվյալների համակարգչային մշակումներ (համակարգչային դահլիճ) և մեքենայական կրիչներ` նյութապատասխանատու անձանց, ստորաբաժանման ղեկավարի կամ նրա հանձնարարությամբ այլ աշխատակցի պարտադիր ուղեկցությամբ:
44. Վերստուգիչ խմբի կողմից իրականացված աուդիտի եզրակացությունը քննարկվում է Կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ:
45. Առանձին դեպքերում վերստուգիչ խմբի եզրակացությունները կարող են անմիջապես ներկայացվել Կենտրոնական բանկի նախագահին և խորհրդին:
Հավելված 2 |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ
Գ Լ ՈՒ Խ I
ԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում (այսուհետ` Կենտրոնական բանկ) ներքին աուդիտի խնդիրները և անցկացման կարգը:
2. Սույն կարգի իմաստով`
2.1. Ներքին աուդիտը` վերստուգիչ խմբի կողմից Կենտրոնական բանկում իրականացվող գործառույթ է` ուղղված Կենտրոնական բանկի գործունեության անկախ և անկողմնակալ քննմանն ու գնահատմանը:
2.2. Վերստուգող անձնակազմը` վերստուգիչ խմբի այն աշխատակիցներն են, որոնք գլխավոր վերստուգիչի կողմից լիազորված են անցկացնելու կոնկրետ աուդիտորական ստուգում:
2.3. Պատասխանատու վերստուգողը վերստուգող անձնակազմի այն մասնակիցն է, որը նշանակվում է գլխավոր վերստուգիչի կողմից և կոորդինացնում է վերստուգող անձնակազմի կողմից իրականացվող տվյալ աուդիտորական ստուգման աշխատանքները, ընդունում է որոշումներ աուդիտի իրականացման վայրում:
2.4. Ստուգվող ստորաբաժանումը` Կենտրոնական բանկի կառուցվածքային կամ տարածքային ստորաբաժանումը, տարածքային դրամարկղային կենտրոնը (այսուհետև` կենտրոն) կամ Կենտրոնական բանկի կողմից ստեղծված հիմնարկն է:
2.5. Աուդիտորական բացահայտումը` աուդիտի անցկացման ընթացքում հայտնաբերված սխալը, չարաշահումը, բացթողումը, ոչ համարժեք գործողությունները, թերությունը, ինչպես նաև կատարելագործման անհրաժեշտությամբ այլընտրանքն է:
Գ Լ ՈՒ Խ II
ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
3. Կենտրոնական բանկում ներքին աուդիտ իրականացնելիս վերստուգիչ խումբն ուղղորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով և աուդիտի շրջանակներում կիրառվող միջազգայնորեն ընդունված ստանդարտների պահանջներով և սկզբունքներով:
4. Կենտրոնական բանկում ներքին աուդիտի իրականացման հիմնական խնդիրներն են`
ա) Կենտրոնական բանկի հաշվապահական, ֆինանսական և տեղեկատվական համակարգերի, դրանցում վարչական և գործառնական հսկողության կիրառման և համարժեքության դիտարկումն ու գնահատումը,
բ) Կենտրոնական բանկի ստորաբաժանումների գործունեության և գործառնությունների համապատասխանության դիտարկումը` գործող օրենքներին, այլ իրավական ակտերին, ընդունված քաղաքականությանը, ծրագրերին, ընթացակարգերին,
գ) կառավարման, տեղեկատվական և այլ նպատակներով տրամադրվող տեղեկատվության հուսալիության, հավաստիության և ժամանակին լինելու հանգամանքի վկայագրումը, այդ թվում`
1. Կենտրոնական բանկի եռամսյակային ֆինանսական հաշվետվությունների,
2. Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վերաբերյալ եռամսյակային կտրվածքով տրամադրվող տեղեկանքի,
3. Կենտրոնական բանկի ծախսերի նախահաշվի և կապիտալ ներդրումների ծրագրի կատարողականի վերաբերյալ եռամսյակային կտրվածքով տրամադրվող տեղեկանքի,
4. Կենտրոնական բանկի եռամսյակային հաշվետվության,
5. Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի հանձնարարությամբ` այլ հաշվետվությունների, տեղեկանքների, տեղեկությունների:
դ) Կենտրոնական բանկի դրամական պահուստներում, դրամարկղային հանգույցներում և կենտրոններում արժեքների առկայության, դրանց պահպանման պայմանների հուսալիության և հավաստիության` ամսական կտրվածքով վկայագրումը,
ե) հատուկ խնդիրների և վերլուծությունների իրականացումը` Կենտրոնական բանկի նախագահի կամ խորհրդի հանձնարարությամբ, Կենտրոնական բանկի ստորաբաժանումների ղեկավարների առաջարկով, գլխավոր վերստուգիչի նախաձեռնությամբ,
զ) արտաքին աուդիտի հետ համագործակցությունը` լիարժեք աուդիտի ապահովման և ներքին ու արտաքին աուդիտի աշխատանքների կրկնությունը նվազեցնելու նպատակով:
6. Սույն կարգի 4-րդ կետում նշված խնդիրների իրականացման նպատակով վերստուգիչ խմբի կողմից մշակվում և պարբերաբար արդիականացվում են աուդիտի անցկացման ձևերի և ընթացակարգերի մեթոդները, որոնք հաստատվում են գլխավոր վերստուգիչի կողմից և կիրառվում են աուդիտի անցկացման ընթացքում:
7. Սույն կարգի 4-րդ կետում նշված խնդիրների իրականացման նպատակով գլխավոր վերստուգիչը Կենտրոնական բանկի նախագահի կողմից հաստատված կարգով կարող է Կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանումներից ստանալ տեղեկատվություն` ստորաբաժանումների գործունեության ընթացքում, ինչպես նաև համակարգերում տեղ գտած թերությունների, բացթողումների, սխալների և ոչ համարժեք գործողությունների վերաբերյալ:
8. Աուդիտի ենթակա ոլորտներում ռիսկերի գնահատման հիման վրա մշակվում է Կենտրոնական բանկում ներքին աուդիտի իրականացման ռազմավարությունը, որտեղ ամրագրվում է Կենտրոնական բանկի գործունեության ոլորտների աուդիտի անցկացման արդյունավետ ժամանակացույցը:
Գ Լ ՈՒ Խ III
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ
9. Յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում հաջորդ տարվա աուդիտորական ստուգումների պլանը կազմելու նպատակով վերստուգիչ խմբի կողմից ուսումնասիրվում են Կենտրոնական բանկի գործունեության առանձին ոլորտներում կատարված զարգացումները, իրականացված իրավական և ռազմավարական փոփոխությունները, Կենտրոնական բանկի քաղաքականության փոփոխությունները, և վերջիններիս հիման վրա իրականացվում է աուդիտի ենթակա ոլորտներում ռիսկերի գնահատում` անհրաժեշտության դեպքում ճշգրտումներ մտցնելով ներքին աուդիտի իրականացման ռազմավարության մեջ:
10. Հիմք ընդունելով սույն կարգի 4-րդ կետում նշված խնդիրները, Կենտրոնական բանկում աուդիտի իրականացման արդիականացված ռազմավարությունը, նախկինում անցկացված աուդիտորական ստուգումները, Կենտրոնական բանկի նախագահի և խորհրդի կողմից տրված հանձնարարականները, ինչպես նաև Կենտրոնական բանկի համապատասխան իրավական ակտերով վերստուգիչ խմբի գործունեությանը վերագրված ընթացակարգերը` վերստուգիչ խումբը կազմում է հաջորդ տարվա աուդիտորական ստուգումների նախնական պլանը:
11. Մինչև աուդիտորական ստուգումների պլանի կազմումը, գլխավոր վերստուգիչը համապատասխան գրությամբ դիմում է Կենտրոնական բանկի ստորաբաժանումների ղեկավարներին` պարզելու իրենց ոլորտներում աուդիտի անցկացման պահանջարկը:
12. Սույն կարգի 11-րդ կետում նշված պահանջարկի առկայության դեպքում ստորաբաժանումների ղեկավարները գլխավոր վերստուգիչին գրավոր ներկայացնում են իրենց ստորաբաժանման գործունեության այն ոլորտը կամ ոլորտները, որտեղ հաջորդ տարվա ընթացքում աուդիտի անցկացման անհրաժեշտություն կա:
13. Հաշվի առնելով սույն կարգի 12-րդ կետում նշված ձևով Կենտրոնական բանկի ստորաբաժանումների ղեկավարների կողմից ներկայացված գրությունները` կազմվում է հաջորդ տարվա աուդիտորական ստուգումների պլանը, որն արտացոլում է աուդիտի ենթակա բնագավառները, աուդիտի նպատակները, աուդիտի անցկացման ժամանակացույցը:
14. Աուդիտորական ստուգումների պլանը ներկայացվում է Կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը և հաստատվելուց հետո հիմք է հանդիսանում հաջորդ տարվա աուդիտորական ստուգումների իրականացման համար:
15. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված պլանով չնախատեսված, անհետաձգելի կամ այլ պատճառներով շտապ աուդիտի անցկացման անհրաժեշտության դեպքերում, հաստատված աուդիտորական ստուգումների պլանը կարող է փոփոխվել Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի հանձնարարությամբ, ինչպես նաև գլխավոր վերստուգիչի նախաձեռնությամբ` Կենտրոնական բանկի խորհրդի հետ համաձայնեցմամբ:
Գ Լ ՈՒ Խ IV
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ
16. Աուդիտորական ստուգումների տարեկան պլանի հիման վրա գլխավոր վերստուգիչը կոնկրետ աուդիտորական ստուգման կազմակերպման և անցկացման նպատակով վերստուգիչ խմբի բաժնի պետերի ներկայացմամբ ընտրում է վերստուգող անձնակազմ և ճշգրտում աուդիտի ենթակա ստորաբաժանումները: Աուդիտորական ստուգման աշխատանքներում Կենտրոնական բանկի նախագահի համաձայնությամբ կարող են ներգրավվել Կենտրոնական բանկի այլ ստորաբաժանումների աշխատակիցներ կամ հրավիրված նեղ մասնագիտացմամբ փորձագետներ:
17. Գլխավոր վերստուգիչն աուդիտորական ստուգում սկսելուց առաջ աուդիտորական ստուգման հետ առնչվող ստորաբաժանումների ղեկավարներին գրավոր (հավելված 1) կամ բանավոր եղանակով`
ա) տեղեկացնում է կայանալիք աուդիտի նպատակների, օբյեկտի, աուդիտի անցկացման ժամկետների, աուդիտ անցկացնող անձնակազմի և/կամ աուդիտի անցկացման համար պատասխանատու վերստուգողի վերաբերյալ,
բ) ներկայացնում է աուդիտի անցկացման համար անհրաժեշտ պայմանները, որոնց ապահովումն ակնկալվում է աուդիտի իրականացման ընթացքում, մասնավորապես, համագործակցող աշխատակցի առկայությունը, անհրաժեշտ փաստաթղթերին, տեղեկատվությանը, տեխնիկածրագրային համակարգերին առնչությունը, համապատասխան տարածքներում մուտքի մատչելիությունը, այլ պայմաններ:
18. Յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար համապատասխան միջոցներ է ձեռնարկում իր ստորաբաժանման ներսում աուդիտի իրականացումը պատշաճ մակարդակով անցկացնելու ուղղությամբ` ապահովելով նախատեսվող ստուգման կապակցությամբ համապատասխան տարածքներ մուտքի իրավունքի տրամադրումը, տեխնիկածրագրային համակարգերին առնչությունների թույլատրումը, պահանջվող տեղեկատվության նախապատրաստումը, և աուդիտորական ստուգումների իրականացման պայմանների բավարարման վերաբերյալ տեղեկացնում է գլխավոր վերստուգիչին առավելագույնը երկու աշխատանքային օրվա ընթացքում:
19. Այն դեպքում, երբ աուդիտը կրում է անսպասելի կամ հանկարծակի բնույթ, ստուգվող ստորաբաժանման ղեկավարը աուդիտի անցկացման վերաբերյալ նախօրոք չի տեղեկացվում: Նշված դեպքերում`
ա) եթե աուդիտը չի նախատեսում Կենտրոնական բանկի կենտրոնական գրասենյակի տարածքից դուրս գործուղում, վերստուգիչ խմբի աշխատակիցները ստուգման վայր են գործուղվում գլխավոր վերստուգիչի կամ նրան փոխարինողի հրահանգի հիման վրա (հավելված 2),
բ) եթե աուդիտը նախատեսում է գործուղում Կենտրոնական բանկի տարածքային ստորաբաժանումներ, վերստուգիչ խմբի աշխատակիցները ստուգման վայր են գործուղվում Կենտրոնական բանկի նախագահի կարգագրով:
20. Սույն կարգի 19-րդ կետի «բ» ենթակետով սահմանված աուդիտորական ստուգումների իրականացման նպատակով վերստուգիչ խմբի համապատասխան աշխատակիցների գործուղման կազմակերպման ու ապահովման պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի համապատասխան իրավական ակտերով:
21. Սույն կարգի 19-րդ կետով սահմանված աուդիտորական ստուգումների դեպքում պատասխանատու վերստուգողը ստուգվող ստորաբաժանում ներկայանալիս աուդիտի իրականացման հրահանգը կամ կարգագիրը ներկայացնում է ստուգվող ստորաբաժանման ղեկավարին, որն ապահովում է տվյալ ստուգումն անմիջապես անցկացնելու համար պահանջվող պայմանները:
22. Ներքին աուդիտի անցկացման նախնական փուլում կատարվում է աուդիտի բնագավառի դիտարկում, որի ընթացքում վերստուգող անձնակազմն իրեն հասանելի աղբյուրներից, այդ թվում` Կենտրոնական բանկի համակարգերից և Կենտրոնական բանկի ստորաբաժանումներից հավաքագրում է աուդիտորական ստուգման նպատակների իրագործմանն անհրաժեշտ տեղեկատվություն:
23. Աուդիտի բնագավառի դիտարկման ընթացքում վերստուգող անձնակազմի մասնակիցը, ելնելով ստուգման նպատակներից, կարող է իրականացնել ստորև բերված գործողությունները`
ա) ծանոթանալ աուդիտի բնագավառի նախկին աուդիտորական ստուգումների փաստաթղթերին, աուդիտորական ստուգումների արդյունքներին` աուդիտորական բացահայտումներին, դրանց էականությանը, շտկման կարիք ունեցող հարցերին, նախկին աուդիտորական ստուգումների առաջարկների կատարման հետստուգումային արդյունքներին,
բ) ծանոթանալ ստուգվող բնագավառում արտաքին (այդ թվում` արտաքին աուդիտորական) կազմակերպությունների, փորձագետների և Կենտրոնական բանկի ղեկավարության հանձնարարությամբ կատարված այլ ստուգումների արդյունքներին,
գ) ծանոթանալ Կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանումներում առկա այն փաստաթղթերին և տեղեկատվությանը, որոնք վերաբերում են աուդիտի ենթակա բնագավառը կանոնակարգող իրավական և օրենսդրական ակտերին, ընդունված քաղաքականությանը և մոտեցումներին, ստանդարտներին, ընթացակարգերի ձեռնարկներին, ղեկավարության հրահանգներին, ստորաբաժանման թղթակցություններին, աուդիտի նպատակների իրականացման համար կարևոր այլ փաստաթղթերին և տեղեկատվությանը, վերջիններիս վերաբերյալ քաղվածքներին, աուդիտի օբյեկտի հետ առնչվող կարևոր հարցերի շուրջ անցկացված քննարկումների կամ խորհրդակցությունների արձանագրություններին,
դ) ծանոթանալ ստուգվող ստորաբաժանման գործառույթներին, խնդիրներին, նպատակներին, կազմակերպչական կառուցվածքին, պարտականություններին, պատասխանատվություններին, դրանց տարանջատմանը, աշխատակիցներին, աշխատատեղերի նկարագրությանը, ստուգվող համակարգի գործունեությանը, գործառույթներին, շահագործմանը, կառավարմանը, տեխնիկածրագրային և անվտանգության առումներով տրված լուծումներին, ծանոթանալ վերջիններիս կողմից ղեկավարությանը տրամադրվող տեղեկատվությանը, հաշվետվություններին, աշխատանքային պլաններին և դրանց կատարողականներին, կատարված աշխատանքի արդյունքներին,
ե) այցելել ստուգվող ստորաբաժանում, հետևել գործառնությունների իրականացմանը, անձնակազմին, դիտարկել տեխնիկածրագրային միջոցները/համակարգերը, տարածքի օգտագործումը, հարցազրույց անցկացնել ստորաբաժանման ղեկավարության հետ, հարցեր ուղղել աշխատակիցներին, պարզաբանել պրոբլեմային հարցերի առկայությունը, ծանոթանալ ստորաբաժանման ընթացիկ գործունեության արդյունքներին, պլանավորվող փոփոխություններին և վերակազմավորումներին,
զ) իրականացնել աուդիտորական դիտարկման այլ ընթացակարգեր:
24. Աուդիտի ենթակա բնագավառի դիտարկումն ավարտելուց հետո պատասխանատու վերստուգողը կամ վերստուգող անձնակազմի մասնակիցը արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա կազմում է նշված բնագավառի հիմնական գործընթացները, ներքին հսկողության և վերջիններիս ռիսկերի առկայությունը պարզաբանող գծապատկերներ և/կամ նկարագրություններ կամ արդիականացնում է նախկինում անցկացված աուդիտի արդյունքում ձևավորված գծապատկերները և/կամ նկարագրությունները, որից հետո կազմում է «Աուդիտորական դիտարկման հուշաթերթիկը» (հավելված 3):
25. Աուդիտի բնագավառի դիտարկման արդյունքները կարող են բավարար փաստարկներ պարունակել աուդիտի վերջնական հաշվետվություն և եզրակացություն կազմելու համար:
26. «Աուդիտորական դիտարկման հուշաթերթիկի» հիման վրա պատասխանատու վերստուգողի կողմից կազմվում է «Աուդիտորական ստուգման ծրագիրը» (հավելված 4), որով սահմանվում են վերստուգող անձնակազմի յուրաքանչյուր մասնակցի կողմից իրականացվելիք աուդիտորական ընթացակարգերը` կից հարցաշարերով, եթե այդպիսիք նախատեսվում են` ելնելով ստուգման բնագավառից և նպատակից:
27. Աուդիտորական ստուգման ծրագիրը հաստատվում է գլխավոր վերստուգիչի կողմից և հիմք է հանդիսանում ոչ միայն աուդիտորական ստուգումների իրականացման, այլև աուդիտի կառավարման, վերահսկողության, ինչպես նաև հետագայում նմանատիպ աուդիտորական ստուգումների ծրագրեր կազմելու համար:
Գ Լ ՈՒ Խ V
ՀԱՃԱԽԱԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՈՒԴԻՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ
28. Կենտրոնական բանկում հաճախակի աուդիտորական ստուգման օբյեկտներ են հանդիսանում սույն կարգի 4-րդ կետի «գ» և «դ» ենթակետերում բերված թվարկումները:
29. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատվող հաշվետվությունների և ֆինանսական տեղեկանքների վերաբերյալ անկախ եզրակացության ստացման նպատակով, վերջիններս մինչև Կենտրոնական բանկի խորհուրդ ներկայացնելը, Կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների կողմից գրավոր ներկայացվում են վերստուգիչ խումբ` ստորև բերված ժամկետներում`
ա) Կենտրոնական բանկի եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը և «Կենտրոնական բանկի ծախսերի նախահաշվի և կապիտալ ներդրումների ծրագրի կատարողականը» տեղեկանքը ներկայացվում են եռամսյակի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ վերջիններիս կից վերլուծությունները` հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա առաջին աշխատանքային օրը, սակայն ոչ ուշ, քան Կենտրոնական բանկի խորհրդի նիստին ներկայացնելուց 10 օր առաջ,
բ) «Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վերաբերյալ» տեղեկանքը ներկայացվում է եռամսյակի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում,
գ) «Կենտրոնական բանկի բանբերը» ներկայացվում է հաշվետու եռամսյակին հաջորդող 5-րդ շաբաթվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան Կենտրոնական բանկի խորհրդի նիստին ներկայացնելուց 10 աշխատանքային օր առաջ,
դ) Կենտրոնական բանկի խորհրդի և նախագահի որոշմամբ այլ տեղեկանքներ` հաստատված համապատասխան ժամկետներում:
30. Կենտրոնական բանկում հաճախակի անցկացվող աուդիտորական ստուգումների պարագայում անհրաժեշտության դեպքում գլխավոր վերստուգիչի որոշմամբ վերստուգող անձնակազմի անդամների կողմից իրականացվում է աուդիտի բնագավառի դիտարկում` սույն կարգի 22-րդ կետից մինչև 27-րդ կետը նկարագրված ձևով:
31. Հաճախակի անցկացվող աուդիտորական ստուգումների անընդհատության և օպերատիվության ապահովման նպատակով` գլխավոր վերստուգիչն այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին և վերջիններիս կողմից վերստուգիչ խմբին տրամադրվում է Կենտրոնական բանկի համապատասխան տեխնիկածրագրային համակարգերին, տարածքներին, փաստաթղթերին, տեղեկություններին, համակարգչային ֆայլերին անընդհատ հասանելիության իրավասություն:
32. Կենտրոնական բանկի դրամական պահուստներում, դրամարկղային հանգույցներում և կենտրոններում արժեքների առկայությունը, հաշվառումը և պահպանումը վերստուգիչ խմբի կողմից ստուգվում է ամսական կտրվածքով, ստուգման օրերը և ժամանակահատվածը սահմանվում են գլխավոր վերստուգիչի կողմից:
Գ Լ ՈՒ Խ VI
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄ
33. Վերստուգող անձնակազմի մասնակիցն աուդիտորական ստուգման ընթացքում առաջնորդվում է աուդիտի իրականացման ծրագրով, սակայն, աուդիտի նպատակներից ելնելով, կարող է ցուցաբերել նաև ինքնուրույն մոտեցումներ` հավաքագրելով բավարար, լիիրավ, էական (նշանակալի), օգտակար աուդիտորական ապացույցներ կամ հիմնավորումներ:
34. Աուդիտորական ստուգման ընթացքում ստուգվող ստորաբաժանման համագործակցող աշխատակիցը և մյուս աշխատակիցները աջակցում են վերստուգող անձնակազմի մասնակցին` արագ և անխոչընդոտ ստուգում իրականացնելու նպատակով:
35. Աուդիտորական ստուգման ընթացքում վերստուգող անձնակազմի մասնակիցը կարող է իրականացնել հետևյալ աուդիտորական ընթացակարգերը`
ա) հարցազրույց վարել ստորաբաժանման ղեկավարի կամ աշխատակիցների հետ,
բ) հետևել ստորաբաժանման կողմից իրականացվող աշխատանքի ընթացքին,
գ) ուսումնասիրել աշխատանքային և այլ փաստաթղթերը, ստորաբաժանման կողմից կիրառվող, գրանցվող, մշակվող և տրամադրվող տեղեկատվությունը,
դ) միջոցներ ձեռնարկել երրորդ կողմերից, այդ թվում` Կենտրոնական բանկի ներքին ստորաբաժանումներից, Կենտրոնական բանկի գործընկերներից կամ այլ կազմակերպություններից` հաստատումներ ստանալու նպատակով,
ե) հաշվարկել գույքը, արժեքները, ֆիզիկապես քննել տեխնիկածրագրային համակարգերը և հնարավորությունները, դիտարկել աշխատանքային և տարածքային պայմանները,
զ) իրականացնել վերլուծական ընթացակարգեր,
է) իրականացնել փորձարարական և փորձնական գործողություններ կամ գործառնություններ` այդ նպատակով նախատեսված տեստային միջավայրերում,
ը) իրականացնել այլ գործողություններ` կապված աուդիտորական ստուգման նպատակների իրագործման հետ:
36. Աուդիտորական եզրակացության հիմնավորման նպատակով աուդիտորական ստուգման ընթացքում վերստուգողը կարող է հավաքագրել փաստաթղթեր`
ա) պատճենահանելով ստորաբաժանման մոտ առկա փաստաթղթերը,
բ) կազմելով և ստուգվող ստորաբաժանման ղեկավարի հետ համատեղ ստորագրելով ստուգման միջանկյալ ակտեր, տեղեկանքներ,
գ) տեղեկատվական համակարգերից ստանալով տեղեկանքներ, քաղվածքներ, տեղեկատվություն` էլեկտրոնային տեսքով,
դ) ձևավորելով իրականացված վերլուծությունների և մշակումների փաստաթղթեր,
ե) այլ եղանակներով:
37. Աուդիտորական ստուգման ընթացքում էական թերությունների բացահայտման դեպքում պատասխանատու վերստուգողն այդ մասին անմիջապես տեղեկացնում է գլխավոր վերստուգիչին` անհրաժեշտության դեպքում աուդիտորական ստուգման ծրագրում լրամշակումներ կամ փոփոխումներ իրականացնելու նպատակով:
38. Դրամական, ապրանքանյութական, գույքային և այլ արժեքների աուդիտորական ստուգման արդյունքում և ըստ անհրաժեշտության` այլ դեպքերում վերստուգողի կողմից կազմվում է ստուգման ակտ (2 օրինակից), ակտի օրինակները ստորագրվում են վերստուգողի և ստուգվող ստորաբաժանման ղեկավարի ու անհրաժեշտության դեպքում` պատասխանատու աշխատակիցների կողմից: Երկկողմանի ստորագրված ակտի մեկ օրինակը կցվում է աուդիտի աշխատանքային փաստաթղթերին, իսկ երկրորդ օրինակը մնում է ստուգվող ստորաբաժանման մոտ:
39. Աուդիտի անցկացման ընթացքում վերստուգող անձնակազմի մասնակիցը աուդիտորական բացահայտումներ հայտնաբերելիս յուրաքանչյուր բացահայտման համար կազմում է «Աուդիտորական բացահայտման թերթիկ» (հավելված 5), որտեղ համառոտ կերպով ներկայացվում են բացահայտման ձևավորման կամ առկայության պայմանները, վերջիններիս հնարավոր կամ փաստացի հետևանքները և դրանց շտկման ուղղությամբ արված առաջարկությունները` պատշաճ կերպով հղումներ տալով համապատասխան հիմնավորող աշխատանքային փաստաթղթերին:
40. Վերստուգող անձնակազմի մասնակիցը, ավարտելով աուդիտորական ստուգման ծրագրով նախատեսված աշխատանքները, կազմում է «Աուդիտորական ստուգման հաշվետվություն» (հավելված 6), որին կցելով «Աուդիտորական բացահայտման թերթիկները» և համապատասխան աշխատանքային փաստաթղթերը` ամբողջությամբ ներկայացնում է պատասխանատու վերստուգողին:
41. Պատասխանատու վերստուգողը 40-րդ կետում նշված ձևով ստացված փաստաթղթերի հիման վրա կազմում է կատարված աուդիտորական ստուգման հաշվետվությունը (հավելված 6), որը կից աուդիտորական փաստաթղթերով ներկայացվում է գլխավոր վերստուգիչին:
42. Գլխավոր վերստուգիչը կատարված աշխատանքների քանակական և որակական գնահատման նպատակով ուսումնասիրում և վերստուգող անձնակազմի հետ քննարկում է աուդիտորական ստուգման հաշվետվությունը կից փաստաթղթերով, որի արդյունքում կամ հաստատում է աուդիտորական ստուգման հաշվետվությունը, կամ տալիս է լրացուցիչ հանձնարարականներ` կատարված աշխատանքների ամբողջականությունն ապահովելու նպատակով:
43. Վերստուգող անձնակազմի մասնակիցների ունեցած էական անհամաձայնությունների առկայության դեպքում, վերջիններիս կարծիքները (աշխատանքային փաստաթղթեր, աուդիտորական բացահայտման թերթիկներ և ստուգման հաշվետվություն) կցվում են գլխավոր վերստուգիչի կողմից հաստատված հաշվետվությանը և սույն կարգի 49-րդ կետով սահմանված ձևով ներկայացվում Կենտրոնական բանկի խորհրդին և նախագահին:
Գ Լ ՈՒ Խ VII
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
44. Գլխավոր վերստուգիչն աուդիտորական ստուգման հաշվետվությունը սույն կարգի 42-րդ կետում նշված ձևով հաստատելուց հետո գրավոր եղանակով ներկայացնում է ստուգվող ստորաբաժանման ղեկավարներին` համաձայնեցման:
45. Անհրաժեշտության դեպքում գլխավոր վերստուգիչի նախաձեռնությամբ կազմակերպվում է աուդիտորական ստուգման հաշվետվության համատեղ քննարկում` աուդիտի անցկացման ստորաբաժանման ղեկավարների և համապատասխան աշխատակիցների հետ, որի ընթացքում իրականացվում է աուդիտորական բացահայտումների և դրանց հետ կապված առաջարկությունների համաձայնեցում:
46. Աուդիտորական ստուգման հաշվետվության քննարկման արդյունքում պատասխանատու վերստուգողը, հաշվի առնելով ստորաբաժանման ղեկավարներից ստացված կարծիքները և մեկնաբանությունները, անհրաժեշտության դեպքում ճշգրտումներ կամ փոփոխություններ է կատարում աուդիտորական ստուգման հաշվետվությունում, կազմում է աուդիտորական ստուգման հաշվետվության վերջնական տարբերակը և/կամ աուդիտորական եզրակացությունը և ներկայացնում գլխավոր վերստուգիչին` հաստատման:
47. Աուդիտորական ստուգման հաշվետվության նախնական տարբերակի քննարկման արդյունքները կարող են արձանագրվել և համատեղ ստորագրվել ստուգվող ստորաբաժանման ղեկավարի և գլխավոր վերստուգիչի կողմից` կցվելով աուդիտորական ստուգման հաշվետվության վերջնական տարբերակին:
48. Աուդիտորական ստուգման հաշվետվության նախնական տարբերակի քննարկման ընթացքում աուդիտորական բացահայտումների և կատարված առաջարկությունների վերաբերյալ գլխավոր վերստուգիչի հետ փոխադարձ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում ստուգվող ստորաբաժանման ղեկավարը առավելագույնը երկու օրվա ընթացքում վերստուգիչ խմբին ներկայացնում է գրավոր կարծիք, որը կցվում է աուդիտորական ստուգման հաշվետվության վերջնական տարբերակին:
49. Գլխավոր վերստուգիչը աուդիտորական ստուգման հաշվետվությունը կարող է քննարկել Կենտրոնական բանկի խորհրդի` համապատասխան բնագավառի հարցերը կոորդինացնող անդամի/անդամների հետ, որից հետո աուդիտորական ստուգման հաշվետվությունը և/կամ եզրակացությունը` կից առաջարկությունների ժամանակացույցով ներկայացնում է Կենտրոնական բանկի խորհրդին և նախագահին:
50. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատվող հաշվետվությունների և ֆինանսական տեղեկանքների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները վերստուգիչ խումբը ներկայացնում է Կենտրոնական բանկի խորհրդին հետևյալ ժամկետներում`
ա) Կենտրոնական բանկի եռամսյակային ֆինանսական հաշվետվության, «Կենտրոնական բանկի ծախսերի նախահաշվի և կապիտալ ներդրումների ծրագրի կատարողականը» տեղեկանքի և կից վերլուծությունների վերաբերյալ եզրակացությունը` սույն կարգի 29-րդ կետի «ա» ենթակետում նշված ժամկետում տեղեկանքը և կից վերլուծությունները ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում,
բ) «Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վերաբերյալ» տեղեկանքի վերաբերյալ եզրակացությունը` նշված տեղեկանքը սույն կարգի 29-րդ կետի «բ» ենթակետում նշված ժամկետում ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում,
գ) «Կենտրոնական բանկի բանբերի» վերաբերյալ եզրակացությունը` «Կենտրոնական բանկի բանբերը» սույն կարգի 29-րդ կետի «գ» ենթակետում նշված ժամկետում ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
51. Կենտրոնական բանկի դրամական պահուստներում, դրամարկղային հանգույցներում և կենտրոններում արժեքների առկայության, հաշվառման և պահպանման աուդիտորական ստուգման հաշվետվությունն աուդիտի անցկացումից հետո մեկ շաբաթվա ընթացքում ներկայացվում է Կենտրոնական բանկի նախագահին և
ա) եթե աուդիտորական ստուգման հաշվետվությունը էական բացահայտումներ է պարունակում, նույն ժամանակահատվածում ներկայացվում է նաև Կենտրոնական բանկի խորհրդին,
բ) եթե աուդիտորական ստուգման հաշվետվությունը էական բացահայտումներ չի պարունակում, յուրաքանչյուր ամսվա ստուգումների ամփոփ հաշվետվությունը ներկայացվում է Կենտրոնական բանկի խորհրդին մինչև խորհրդի հաջորդ ամսվա երկրորդ նիստը:
52. Վերստուգիչ խմբում աուդիտորական ստուգման հետ կապված փաստաթղթերը (աուդիտի իրականացման հրահանգ կամ կարգագիր, աուդիտորական դիտարկման հուշաթերթիկ, աուդիտորական բացահայտման թերթիկ, աուդիտորական ստուգման ծրագիր, աուդիտորական ստուգման ընթացքում հավաքագրած կամ ձևավորած փաստաթղթեր, աուդիտորական ստուգման հաշվետվություն և/կամ աուդիտորական եզրակացություն), ներառյալ սույն կարգի 8-րդ գլխում հիշատակված աուդիտորական փաստաթղթերը, որպես ամբողջական փաթեթ, թղթային եղանակով պահվում են թղթապանակներում և/կամ էլեկտրոնային եղանակով` հատուկ այդ նպատակով ստեղծված տվյալների էլեկտրոնային բազայում:
Գ Լ ՈՒ Խ VIII
ՀԵՏՍՏՈՒԳՈՒՄԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
53. Վերստուգիչ խումբը կատարում է հետստուգումային հսկողություն Կենտրոնական բանկի ստորաբաժանումների կողմից այն միջոցառումների իրականացման նկատմամբ, որոնք առաջարկվել են Կենտրոնական բանկի ներքին և արտաքին աուդիտորական ստուգումների արդյունքում և հաստատվել են Կենտրոնական բանկի խորհրդի կողմից:
54. Կենտրոնական բանկի ստորաբաժանումները սույն կարգի 53-րդ կետում նշված միջոցառումների իրականացման վերաբերյալ տեղեկանք են ներկայացնում վերստուգիչ խումբ` Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված ժամանակացույցով սահմանված ժամկետի ավարտից հետո առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում:
55. Վերստուգիչ խմբի կողմից հետստուգումային հսկողությունն իրականացվում է սահմանված ժամանակացույցով նախատեսված ժամկետը լրանալուց հետո առավելագույնը 3 ամսվա ընթացքում, եթե այլ բան սահմանված չէ Կենտրոնական բանկի խորհրդի որոշումներով, նախագահի հրահանգներով կամ գլխավոր վերստուգիչի նախաձեռնությամբ:
56. Հետստուգումային հսկողության ընթացքում լրացվում է «Հետստուգումային հսկողության թերթիկը» (հավելված 7), որը պարունակում է սույն կարգի 53-րդ կետում նշված միջոցառումների իրականացման արդյունքների վերաբերյալ ստույգ տեղեկատվություն:
57. Հետստուգումային հսկողությունը կարող է իրականացվել ինչպես բանավոր հարցման, այնպես էլ տեղում ստուգումների միջոցով` ըստ անհրաժեշտության կիրառելով սույն կարգի 4-րդ, 5-րդ և 6-րդ գլուխներում նկարագրված ընթացակարգերը:
58. Հետստուգումային հսկողություն իրականացնելիս գլխավոր վերստուգիչը կարող է գրավոր բացատրություններ պահանջել Կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանման ղեկավարից` կապված աուդիտորական ստուգման արդյունքում առաջարկված միջոցառումների կատարման հետ:
59. Գլխավոր վերստուգիչից ստանալով սույն կարգի 58-րդ կետում նշված հարցումը` ստորաբաժանման ղեկավարը վերջինիս գրավոր եղանակով պատշաճ պատասխան է ներկայացնում երկու օրվա ընթացքում:
60. Հետստուգումային վերահսկողության արդյունքների վերաբերյալ վերստուգիչ խմբի բաժնի պետերի կողմից կազմվում և գլխավոր վերստուգիչին են ներկայացվում հաշվետվություններ, որոնց հիման վրա գլխավոր վերստուգիչը կազմում և Կենտրոնական բանկի խորհրդին է ներկայացնում եռամսյակային հաշվետվություն` ներքին և արտաքին աուդիտորական ստուգումների արդյունքներով կատարված առաջարկությունների իրականացման վերաբերյալ:
Հավելված 1 |
Հուշագիր
ՈՒՄ` [Պաշտոն]
[Անուն, ազգանուն]
ՈՒՄԻՑ` [Գլխավոր վերստուգիչ]
ԱՄՍԱԹԻՎ`
ՀՈՒՇԱԳՐԻ ՀԱՄԱՐԸ`
ՀՈՒՇԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ`
1. Աուդիտի օբյեկտը (բնագավառը) և հիմքը
2. Աուդիտի նպատակը
3. Վերստուգող խմբի կազմը
4. Աուդիտի տևողությունը և ծավալումը
Նշված աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով խնդրում եմ Ձեր ստորաբաժանումից նշանակել պատասխանատու (ներ)` աուդիտի խմբի հետ համագործակցելու նպատակով, որն իրավասու կլինի աուդիտի ընթացքում տրամադրել աուդիտի օբյեկտի վերաբերյալ պահանջվող տեղեկություններն ու համապատասխան նյութերը և անհրաժեշտության դեպքում տալ պարզաբանումներ ծագած հարցերի վերաբերյալ:
Հավելված 2 |
ԱՈՒԴԻՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ ________
___ _______________ 20__թ.
Աուդիտորական ստուգման ստորաբաժանումը -
___________________________________________________________
Աուդիտորական ստուգման օբյեկտը (բնագավառը) -
___________________________________________________________
Աուդիտորական ստուգման նպատակը -
___________________________________________________________
Աուդիտորական ստուգման ժամկետները -
___________________________________________________________
Աուդիտորական ստուգման մասնակիցները -
___________________________________________________________
Աուդիտորական ընթացակարգերը -
___________________________________________________________
ԳԼԽԱՎՈՐ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ`
________________________________ ________________________
ստորագրություն
Հավելված 3 |
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԽՈՒՄԲ
«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»
ԳԼԽԱՎՈՐ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ
____________________
(ստորագրություն)
___ _____________ 20-թ.
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ
1. Աուդիտորական ստուգման օբյեկտը (բնագավառը) -
___________________________________________________________
2. Աուդիտորական ստուգման նպատակը -
___________________________________________________________
3. Աուդիտորական ստուգման (դիտարկման) ժամկետները -
___________________________________________________________
4. Աուդիտորական ստուգման մասնակիցները -
___________________________________________________________
5. Նախկին աուդիտորական ստուգման`
ա) անցկացման (դիտարկման) ժամկետները -
___________________________________________________________
բ) արդյունքները/բացահայտումները -
___________________________________________________________
գ) առաջարկությունների կատարումը -
___________________________________________________________
6. Արտաքին աուդիտի առաջարկությունների կատարումը -
___________________________________________________________
7. Այլ պաշտոնական ստուգումների արդյունքները և առաջարկությունների կատարումը -
___________________________________________________________
8. Աուդիտորական ստուգման օբյեկտը կանոնակարգող ակտերը -
___________________________________________________________
9. Աուդիտորական ստուգման օբյեկտի հետ կապված ստորաբաժանումները/ֆունկցիաները -
___________________________________________________________
10. Աուդիտորական ստուգման օբյեկտի հետ կապված տեխնիկածրագրային միջավայրը
___________________________________________________________
11. Աուդիտորական ստուգման օբյեկտի հաշվառման հետ կապված փաստաթղթերը -
___________________________________________________________
12. Աուդիտորական ստուգման օբյեկտի վերաբերյալ հաշվետվությունները (տեղեկանքները) -
___________________________________________________________
13. Իրականացվող և իրականացման ենթակա նախագծեր` կապված աուդիտորական ստուգման
օբյեկտի հետ
___________________________________________________________
14. Աուդիտորական ստուգման օբյեկտի և նպատակի հետ կապված այլ տեղեկատվություն -
___________________________________________________________
15. Աուդիտորական ստուգման օբյեկտի հետ առնչվող ռիսկերի վերլուծություն -
___________________________________________________________
16. Աուդիտորական`
ա) ստուգման ենթակա հարցերը (դրանց հիմնավորումը) -
___________________________________________________________
բ) ստուգման մեթոդները -
___________________________________________________________
գ) ստուգման ծավալները -
___________________________________________________________:
Պատասխանատու վերստուգող` - |
_____________ |
Վերստուգիչ խմբի ____________ բաժնի պետ` - |
_____________ |
Հավելված 4 |
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԽՈՒՄԲ
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԾՐԱԳԻՐ
«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»
ԳԼԽԱՎՈՐ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ
____________________
(ստորագրություն)
___ _____________ 20-թ.
Հ/հ |
Աուդիտորական |
Աուդիտորական |
Աուդիտորական |
Աուդիտորական |
Աուդիտորական |
1. |
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
5. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Պատասխանատու վերստուգող` - |
_____________ |
Վերստուգիչ խմբի ____________ բաժնի պետ` - |
_____________ |
Հավելված 5 |
Աուդիտորական բացահայտման թերթիկ Հ/հ
Ստուգման ամսաթիվը`
Աուդիտորական ստուգման օբյեկտը (բնագավառը)`
[Կարճ նկարագրեք աուդիտի ենթարկված ոլորտը, գործառնությունը, համակարգը]
Աուդիտորական բացահայտումը
[Նկարագրվում է բացահայտված թերությունը/բացթողումը/սխալը]
Աուդիտորական բացահայտման ընթացակարգը
[Նկարագրվում է` ինչ եղանակով է բացահայտվել թերությունը (հարցազրույց, փաստաթղթերի ստուգում և այլն)]
Աուդիտորական բացահայտման ծագման պատճառը
[Նկարագրվում է պատճառը, որի արդյունքում տեղ է գտել տվյալ բացահայտման փաստը]
Աուդիտորական բացահայտման հետևանքը/հետևանքները
[Նկարագրվում է հետևանքը (ները), որը բերել է (կարող է բերել) տվյալ բացահայտումը]
Առաջարկություն` [Լրացրեք առաջարկության էությունը, իմաստը]
|
Վերստուգող`
Ներկայացման ամսաթիվը
Պատասխանատու վերստուգող`
Հավելված 6 |
Տրվում է ___________
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Առաջարկությունների տրամադրման ամսաթիվը`
Առաջարկությունների քննարկման ամսաթիվը`
Վերստուգողներ`
1.
Աուդիտորական ստուգման օբյեկտը (բնագավառը)`
[Կարճ նկարագրեք աուդիտի ենթարկված ոլորտը, գործառնությունը, համակարգը]
Ստուգվող ստորաբաժանում (ներ)`
1. [Ստորաբաժանումը (ները), որտեղ անցկացվել է աուդիտը]
Աուդիտորական ստուգման նպատակը`
[Լրացրեք աուդիտի անցկացման նպատակը]
Աուդիտորական դիտարկման ժամանակահատվածը`
Աուդիտորական ստուգման անցկացման ժամանակահատվածը`
Առաջարկություն թիվ [ ] [Լրացրեք առաջարկության էությունը, իմաստը, որպես վերնագիր] | |
[Ռիսկի տեսակը] |
[Բարձր, միջին, ցածր] |
Դիտարկում
Հետևություն
Առաջարկություն
Առաջարկության ներդրման համար պատասխանատու ստորաբաժանումը`
[Ստորաբաժանումը (ները), որը պետք է իրականացնի առաջարկությունը]
Օժանդակող ստորաբաժանում (-ներ)
[Ստորաբաժանումը (ները), որը պետք է համագործակցի պատասխանատուի հետ]
Պատասխանատու ստորաբաժանման արձագանք`
Ընդունելի է` q
Ընդունելի չէ` [Լրացվում են մերժման փաստարկները]___________________
Առաջարկության իրականացման ժամկետը`
Առաջարկություն թիվ` [] [Լրացրեք առաջարկության էությունը, իմաստը] |
Դիտարկում
Հետևություն
Առաջարկություն
Առաջարկության ներդրման համար պատասխանատու ստորաբաժանումը`
[Ստորաբաժանումը (ները), որը պետք է իրականացնի առաջարկությունը]
Օժանդակող ստորաբաժանում (ներ)
[Ստորաբաժանումը (ները), որը պետք է համագործակցի պատասխանատուի հետ]
Ստուգվող ստորաբաժանման արձագանք`
Ընդունելի է` q
Ընդունելի չէ` [Լրացվում են մերժման փաստարկները]___________________
Առաջարկության իրականացման ժամկետը`
Հավելված 7 |
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԽՈՒՄԲ
_______________________________________________________
Հետստուգումային հսկողության իրականացման թերթիկ
«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»
ԳԼԽԱՎՈՐ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ
____________________
(ստորագրություն)
___ _____________ 20-թ.
Հ/հ |
Աուդիտորական ստուգման առարկան/ոլորտը |
Աուդիտորական |
Վերստուգողը |
Կատարումը |
1. |
|
|
|
|
2. |
|
|
|
|
3. |
|
|
|
|
4. |
|
|
|
|
5. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Պատասխանատու վերստուգող` |
_____________ |
Վերստուգիչ խմբի ____________ բաժնի պետ` |
_____________ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.12.2009, թիվ 374-Ն | 11.02.2010, N 397-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|