Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 174
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի վարչություն
Ընդունման ամսաթիվ
20.10.1995
Ստորագրման ամսաթիվ
20.10.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հոկտեմբերի 1995 թվականի թիվ 174

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի օգոստոսի 31-ի թիվ 142 որոշմամբ հաստատված թիվ 1 ԵՎ թիվ 2 հավելվածներում փոփոխություններ կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների և տեղեկանքների ձևերի ու դրանց ներկայացման ժամկետների մասին,, թիվ 142 որոշմամբ հաստատված թիվ 1 և թիվ 2 հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները.

Թիվ 1 հավելվածում նշված թիվ 4-րդ ձևին («Տեղեկանք արտասահմանյան և տեղական բանկերի հետ «լորո» և «նոստրո» հաշիվների վերաբերյալ») վերաբերող «Ներկայացման հաճախականությունը» սյունակում «ամսական» բառը փոխարինել «կիսամյակային» բառով:

Թիվ 2 հավելվածի 1-ին կետը վերաշարադրել հետևյալ կերպ.

«1. Արդշինբանկ, Հայէկոնոմբանկ և Հայագրոբանկ բանկերն ամսական և եռամսյակային հաշվետվությունները և տեղեկանքները ներկայացնում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 12-ը, տարեկան հաշվետվությունները մինչև հաջորդող տարվա փետրվարի 5-ը»:


քաղ. Երևան
թիվ 174