Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 127
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.2002-25.08.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.01/34(406)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.04.2002
Վավերացման ամսաթից
30.04.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.02.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

30 ապրիլի 2002 թվականի

թիվ 127

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԼՈՒԾԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 33-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Լուծարման ընթացակարգում գտնվող բանկերի լուծարային կառավարիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման կարգը» (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակման պահից:

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2002 թվականի ապրիլի 30-ի
թիվ 127 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

ԼՈՒԾԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

 

Սույն կարգի նպատակն է` կանոնակարգել լուծարման գործընթացում գտնվող բանկերի լուծարային կառավարիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ մամուլում տեղեկությունների հրապարակման կարգն ու պայմանները:

 

ԿԱՆՈՆ 1. ԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն կարգը սահմանված է համաձայն «Բանկերի սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 33-րդ հոդվածների պահանջների և կարգավորում է լուծարման ընթացակարգում գտնվող բանկերի (այսուհետև` լուծարվող բանկ) լուծարային կառավարիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ մամուլում տեղեկությունների հրապարակման կարգը և պայմանները:

 

ԿԱՆՈՆ 2. ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ` ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Լուծարային կառավարիչը պարտավոր է սույն կարգով սահմանված կարգով, ամիսը մեկ անգամ, իսկ իր հայեցողությամբ նաև ավելի հաճախ, Հայաստանի Հանրապետությունում հրատարակվող և առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում հրապարակել իր գործունեության վերաբերյալ «Բանկերի սնանկության մասին» ՀՀ օրենքով և սույն կարգով սահմանված տեղեկություններ (այսուհետև` տեղեկություններ):

2. Լուծարային կառավարիչը տեղեկությունները հրապարակում է սույն կարգով հաստատված ձևերին համապատասխան, եթե սույն կարգով տեղեկությունների հրապարակման ազատ ոճը թույլատրված չէ:

 

ԿԱՆՈՆ 3. ՄԻՋԱՆԿՅԱԼ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

1. Լուծարային կառավարիչը «Բանկերի սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված միջանկյալ հաշվեկշիռը հրապարակում է սույն կարգի հավելված 1-ով սահմանված ձևին համապատասխան:

2. Միջանկյալ լուծարային հաշվեկշիռն առանձնակի ծավալուն լինելու դեպքում լուծարային կառավարիչը կարող է այն մամուլում հրապարակել առանձին մասերով` պահպանելով հրապարակումների հաջորդականությունը օրական հաճախականությամբ:

3. Միջանկյալ լուծարային հաշվեկշիռը պետք է պարունակի նաև լուծարվող բանկին սեփականության իրավունքով պատկանող` այլ անձանց մոտ գրավադրված գույքի մասին տեղեկություններ:

4. Միջանկյալ հաշվեկշիռը մամուլում հրապարակելու օրվան հաջորդող աշխատանքային օրը լուծարային կառավարիչը պարտավոր է թերթի 1 օրինակը ներկայացնել Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությանը:

 

ԿԱՆՈՆ 4. ԸՆԹԱՑԻԿ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

1. Լուծարային կառավարիչը հրապարակում է հետևյալ ընթացիկ տեղեկատվությունը.

ա) լուծարվող բանկի գտնվելու վայրը (փոփոխության դեպքում).

բ) ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Լուծարման ընթացակարգում գտնվող բանկերի լուծարային կառավարիչների կողմից բանկի գույքի իրացման կարգի» կանոն 3-ի 3-րդ կետով նախատեսված հայտարարությունը (եթե կազմակերպվելու է սակարկություն), ինչպես նաև նշված կարգով (իսկ հրապարակային սակարկությունները կանոնակարգող օրենքի ընդունման և ուժի մեջ մտնելու դեպքում` այդ օրենքով սահմանված կարգով) կազմակերպված սակարկությունների արդյունքների մասին տեղեկություններ.

գ) տեղեկություններ լուծարվող բանկի պարտատերերի պահանջների բավարարման օրենքով սահմանված հերթի պահանջների բավարարման մասին, որտեղ նշվում է այն հերթը, որում ընդգրկված պահանջները տվյալ ժամանակահատվածի ընթացքում բավարարվում են կամ ենթակա են բավարարման.

դ) լուծարվող բանկի ամփոփ հաշվեկշիռը, որը պետք է պարունակի ՀՀ տարածքում գործող բանկերի` մամուլում հրապարակվող հաշվեկշիռների համար սահմանված նվազագույն տեղեկությունները (հրապարակվում է կիսամյակը մեկ).

ե) լուծարային կառավարչի հայեցողությամբ` այլ տեղեկություններ:

2. Սույն կանոնով սահմանված տեղեկությունները հրապարակվում են ազատ ոճով (բացառությամբ` լուծարվող բանկի ամփոփ հաշվեկշռի):

3. Սույն կանոնով նախատեսված տեղեկություններն առանձնակի ծավալուն լինելու դեպքում լուծարային կառավարիչը կարող է դրանք մամուլում հրապարակել առանձին մասերով` պահպանելով հրապարակումների հաջորդականությունը` օրական հաճախականությամբ:

4. Սույն կանոնով նախատեսված տեղեկությունները մամուլում հրապարակելու օրվան հաջորդող աշխատանքային օրը լուծարային կառավարիչը պարտավոր է թերթի 1 օրինակը ներկայացնել Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությանը:

 

ԿԱՆՈՆ 5. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Մինչև «Բանկերի սնանկության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված լուծարային կառավարիչները պետք է առաջնորդվեն սույն կարգով:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

__________

 

«____________» լուծարվող բանկի միջանկյալ հաշվեկշիռ

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ (ՁԵՎ 1)

 

Թիվ

Գույքի տեսակը

Գումարը

 1

Կանխիկ դրամական միջոցներ

 

 2

Կանխիկ հավասարեցված վճարային փաստաթղթեր

 

 3

Լուծարային հաշվին առկա միջոցներ

 

 4

Թանկարժեք մետաղներ և քարեր

 

 5

Պետական արժեթղթեր

 

 6

Ոչ պետական արժեթղթեր

 

 7

Պահանջներ Հայաստանի Հանրապետության և համայնքների նկատմամբ

 

 8

Պահանջներ ՀՀ կենտրոնական բանկի և առևտրային բանկերի նկատմամբ

 

 9

Պահանջներ արտերկրում գործող բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների նկատմամբ

 

 10

Վարկային պահանջներ

 

 11

Դեբիտորական պահանջներ

 

 12

Գրասենյակային գույք

 

 13

Փոխադրամիջոցներ

 

 14

Անշարժ գույք

 

 15

Այլ գույք

 

 16

Գույքի ընդհանուր կազմ

 

ԲԱՆԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ * (ՁԵՎ 2)

 

Թիվ

Պարտավորության տեսակը

Գումարը

Հերթը

Քննարկման արդյունքը

 1

Պարտավորություններ ֆիզիկական անձանց նկատմամբ

     

 2

Պարտավորություններ առևտրային բանկերի նկատմամբ

     

 3

Պարտավորություններ ՀՀ ԿԲ նկատմամբ

     

 4

Պարտավորություններ ՀՀ նկատմամբ, ադ թվում հարկային պարտավորություններ

     

 5

Պարտավորություններ իրավաբան անձանց նկատմամբ

     

 6

Պարտավորություններ համայնքների նկատմամբ

     

 7

Պարտավորություններ այլ երկրներ պետական կամ համայնքային բյուջեների նկատմամբ

     

 8

Այլ պարտավորություններ

     

 9

Լուծարվող բանկի հաշվեկշռում արտացոլված պահանջների ընդհանուր գումար

     

 

* Պարտավորությունների ցանկում հրապարակվում է յուրաքանչյուր ավանդատուի, վարկատուի և այլ պարտատիրոջ անունը կամ անվանումը, ինչպես նաև յուրաքանչյուրին հասանելիք գումարի չափը:

 

ԲԱՆԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ** (ՁԵՎ 3)

 

 Թիվ

Պարտավորության տեսակը

Գումարը

Հերթը

 1

Պարտավորություններ ֆիզիկական անձանց նկատմամբ

   

 2

Պարտավորություններ առևտրային բանկերի նկատմամբ

   

 3

Պարտավորություններ ՀՀ կենտրոնական բանկի նկատմամբ

   

 4

Պարտավորություններ ՀՀ նկատմամբ, այդ թվում՝ հարկային պարտավորություններ

   

 5

Պարտավորություններ իրավաբանական անձանց նկատմամբ

   

 6

Պարտավորություններ համայնքների նկատմամբ

   

 7

Պարտավորություններ այլ երկրների պետ. կամ համայնքների բյուջեների նկատմամբ

   

 8

Այլ պարտավորություններ

   

 9

Լուծարվող բանկին ներկայացված պահանջների ընդհանուր գումար

   

 

** Պարտավորությունների ցանկում հրապարակվում է բանկին պահանջ ներկայացրած յուրաքանչյուր ավանդատուի, վարկատուի և այլ պարտատիրոջ անունը կամ անվանումը, ինչպես նաև յուրաքանչյուրին հասանելիք գումարի չափը:

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՎ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՄԵՐԺՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ *** (ՁԵՎ 4)

 

Թիվ

Պահանջի տեսակը

Գումարր

Հերթը

Քննարկման արդյունքը

1

 Պարտավորություններ ֆիզիկական անձանց նկատմամբ  

 

 

2

Պարտավորություններ առևտրային բանկերի կատմամբ

     

3

Պարտավորություններ ՀՀ ԿԲ նկատմամբ

     

4

Պարտավորություններ ՀՀ նկատմամբ, այդ թվում հարկային պարտավորություններ

     

5

Պարտավորություններ իրավաբան անձանց նկատմամբ

     

6

Պարտավորություններ համայնքների նկատմամբ

     

7

Պարտավորություններ այլ երկրներ պետական կամ համայնքային բյուջեների նկատմամբ

     

8

Այլ պարտավորություններ

     

9

Լուծարվող բանկի հաշվեկշռում արտացոլված պահանջների ընդհանուր գումար

     

 

*** Լուծարվող բանկին ներկայացված և լուծարային կառավարչի կողմից մերժված պահանջների ցանկում հրապարակվում է բանկին պահանջ ներկայացրած յուրաքանչյուր ավանդատուի, վարկատուի և այլ պարտատիրոջ անունը կամ անվանումը:

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՄՈՏ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ (ՁԵՎ 5)

 

Թիվ

Գրավադրված գույքի բնորոշումը, պայմանագրով սահմանված կամ բանկի կողմից գնահատված կամ մոտավոր արժեքը

Գրավառուի անունը կամ անվանումը

Գրավով ապահովված պարտավորության տեսակը և չափը

Գրավով ապահովված գույքի գտնվելու վայրը

Գրավի պայմանագրի կնքման ամսաթիվն ու այլ տեղեկություններ

1

         

2

         

3

         

4

         

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.04.2005, N 170-Ն 25.08.2005, թիվ 127
05.12.2002, N 386-Ն ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան