Գլխավոր տեղեկություն
Համար
N 37-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2002-25.08.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.08.15/19(105) Հոդ.126
Ընդունող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
11.06.2002
Ստորագրող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.08.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 օգոստոսի 2002 թ.
Պետական գրանցման թիվ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

11 հունիսի 2002 թ.
ք. Երևան

N 37-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 7 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. սեպտեմբերի 1-ի N 42 որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» N 7 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով ներկայացվող ֆինանսական հաշվետվությանը կից՝ «Տեղեկատվություն ապրանքանյութական արժեքների ելքի մասին» 1-4´ ձևը և դրա լրացման հրահանգը (հավելված):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. սեպտեմբերի 1-ի N 42 որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» N 7 որոշման 1.1 կետով հաստատված` «Ապրանքանյութական արժեքների ելքի մասին» տեղեկատվական 1-4 ձևը և 1.2 կետով հաստատված՝ «Ապրանքանյութական արժեքների ելքի մասին» տեղեկատվական 1-4 ձևի լրացման հրահանգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ՝

Վ. Մովսեսյան

 

 

Հավելված

Հաստատված է
ՀՀ էներգետիայի կարգավորող հանձնաժողովի 2002 թ. հունիսի 11-ի N37 որոշմամբ

 

__________________________________________

Կազմակերպության (ընկերության) անվանումը

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵԼՔԻ ՄԱՍԻՆ

 

ձև N 1-4´

 

առ 1 _______________ 200 թ.

 

Ներկայացման ժամկետը՝ մինչև հաշվետու եռամսյակին (տարվան*) հաջորդող ամսվա 25-ը
 

հազ. դրամ

N

Նյութական արժեքների
անվանումը

Հաշվետու տարվա
սկզբի
մնա-
ցորդը

Մուտքի
ընդհա-
նուր
գու-
մարը

Ելքի ընդհա-
նուր
գումա-
րը

Նյութական արժեքների ելքի ուղղությունը

Հաշվետու
ժամա-
նակա-
շրջանի
վերջի
մնացորդը

Ընդգրկ-
ված է
հիմնա-
կան
գործու-
նեության
ծախսե-
րում

Օտար-
ված է

Ընդգրկ-
ված է
կապիտալ
ներդրում-
ներում

Այլ

 

1

2

3

4

5

6

7

8

9

1

Նյութեր, այդ թվում՝

 

 

 

 

 

 

 

 

1.1

Հումք և նյութեր

 

 

 

 

 

 

 

 

1.2

Գնովի կիսապատրաստուքներ,
համալրող շինվածքներ և դետալներ

 

 

 

 

 

 

 

 

1.3

Վառելիք

 

 

 

 

 

 

 

 

1.4

Տարա և տարանյութեր

 

 

 

 

 

 

 

 

1.5

Պահեստամասեր

 

 

 

 

 

 

 

 

1.6

Շինանյութեր

 

 

 

 

 

 

 

 

1.7

Գյուղատնտեսական
նշանակության
նյութեր

 

 

 

 

 

 

 

 

1.8

Վերամշակման հանձնված
նյութեր

 

 

 

 

 

 

 

 

1.9

Այլ նյութեր

 

 

 

 

 

 

 

 

2

Արագամաշ առարկաներ

 

 

 

 

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ (1+2)

 

 

 

 

 

 

 

 


*) Ներկայացման ժամկետը՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը

 

«Տեղեկատվություն ապրանքանյութական արժեքների ելքի մասին»

 

Ձև 1-4´-ի լրացման հրահանգը

 

Սույն տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով է ներկայացվում ինչպես միջանկյալ, այնպես և տարեկան հաշվետու ժամանակաշրջանի համար՝ աճողական տվյալներով:

Տեղեկատվական 1-4 ձևում ցույց է տրվում որոշ ընթացիկ ակտիվների՝ նյութերի և արագամաշ առարկաների (ըստ ենթահաշիվների) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվություն՝

տարեսկզբի մնացորդը (սյունակ 2)

 հաշվետու ժամանակաշրջանի դեբետային շրջանառությունը (սյունակ 3)

 հաշվետու ժամանակաշրջանի կրեդիտային շրջանառությունը (սյունակ 4)

 հիմնական գործունեության ծախսերում ընդգրկված նյութերի և արագամաշ առարկաների հաշվեկշռային արժեքը (սյունակ 5)

 հաշվետու ժամանակաշրջանում օտարված (վաճառված) նյութերի և արագամաշ առարկաների հաշվեկշռային արժեքը (սյունակ 6)

 հաշվետու ժամանակաշրջանում կապիտալ ներդրումներում ընդգրկված նյութերի և արագամաշ առարկաների հաշվեկշռային արժեքը (սյունակ 7)

 հաշվետու ժամանակաշրջանում 5-րդ, 6-րդ և 7-րդ սյունակներում չընդգրկված նյութերի և արագամաշ առարկաների ելքի գումարը (սյունակ 8)

 հաշվետու ժամանակաշրջանի վերջի մնացորդը (սյունակ 9)

 տեղեկատվության 1 տողում ներկայացված է 211 «Նյութեր» հաշվի մնացորդը և շրջանառությունը

 տեղեկատվության 1.1 տողում ներկայացվում է 2111 «Հումք և նյութեր» ենթահաշվի մնացորդը և շրջանառությունը

 տեղեկատվության 1.2 տողում ներկայացվում է 2112 «Գնովի կիսապատրաստուքներ, համալրող շինվածքներ և դետալներ» ենթահաշվի մնացորդը և շրջանառությունը

 տեղեկատվության 1.3 տողում ներկայացվում է 2113 «Վառելիք» ենթահաշվի մնացորդը և շրջանառությունը

 տեղեկատվության 1.4 տողում ներկայացվում է 2114 «Տարա և տարանյութեր» ենթահաշվի մնացորդը և շրջանառությունը

 տեղեկատվության 1.5 տողում ներկայացված է 2115 «Պահեստամասեր» ենթահաշվի մնացորդը և շրջանառությունը

 տեղեկատվության 1.6 տողում ներկայացված է 2116 «Շինանյութեր» ենթահաշվի մնացորդը և շրջանառությունը

 տեղեկատվության 1.7 տողում ներկայացված է 2117 «Գյուղատնտեսական նշանակության նյութեր» ենթահաշվի մնացորդը և շրջանառությունը

 տեղեկատվության 1.8 տողում ներկայացված է 2118 «Վերամշակման հանձնված նյութեր» ենթահաշվի մնացորդը և շրջանառությունը

 տեղեկատվության 1.9 տողում ներկայացված է 2119 «Այլ նյութեր» ենթահաշվի մնացորդը և շրջանառությունը

 տեղեկատվության 2 տողում ներկայացվում է 213 «Արագամաշ առարկաներ» հաշվի մնացորդը և շրջանառությունը։