Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 122
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.07.1999-31.05.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.04.01/8(74)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.07.1999
Վավերացման ամսաթից
20.07.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.05.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 հուլիսի 1999 թվականի

թիվ 122

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 «ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» 3-ՐԴ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժը կորցրել է 31.05.01 թիվ 146)

 

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 232 որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» 3-րդ կանոնակարգում (նոր խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

 1.1. Կանոն 1.1-ի աղյուսակի վերջում ավելացնել նոր տող.

 

 23  Վարկային ներդրումների ամփոփագիր  23  անհրաժեշտության դեպքում

 

 1.2. Կանոն 2.3-ի 31-րդ կետում նշված «Ռոսիյսկի Կրեդիտ-Արմենիա» բանկի անվանումը փոխարինել «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ» անվանումով:

 1.3. Կանոն 2.4-ի վերջին նախադասությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ. «Բանկի կողմից ինքնուրույն բացված հաշիվները ՀՀ ԿԲ ներկայացվող հաշվեկշռում չեն արտացոլվում որպես առանձին հաշիվ»:

 1.4. «Ն11, Ն12, Ն21, Ն22, Ն3, Ն41, Ն42 և ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվների վերաբերյալ» թիվ 3 հաշվետվության ձևի 3-րդ և 4-րդ էջերը փոխարինել նոր տարբերակներով (կցվում են):

 1.5. Կանոն 2.8-ի վերջին պարբերությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պակասեցվող գումարներ» սյունակում լրացվում են ԿԲ «Կանոնակարգ 2»-ի կանոն 24.3-ի միայն 3-րդ պարբերությամբ նախատեսված նվազեցումները»:

 1.6. «Հաշվետվություն վարկային ներդրումների, դեբիտորական պարտքերի և ինվեստիցիոն արժեթղթերի վերաբերյալ» թիվ 6 հաշվետվության ձևը փոխարինել նոր տարբերակով (կցվում է):

 1.7. Կանոն 2.10.

 ա) 1-ին պարբերությունից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն. «Միջբանկային վարկերի հաշվարկում ընդգրկվում են նաև միջբանկային ավանդները»:

 բ) 7-րդ պարբերությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ. «1-ին («Վարկային ներդրումներ ընդամենը») և 2-րդ («Ոչ ռեզիդենտներին տրված վարկեր ընդամենը») կետերը (բացառությամբ ենթակետերի (և 3-րդ կետն ամբողջությամբ լրացվում են համաձայն վարկային պայմանագրերում նշված սկզբնական ժամկետների` ներառյալ երկարաձգումները և ժամկետանց օրերը»:

 գ) Հանել 8-րդ և 9-րդ պարբերությունները:

 1.8. «Ներգրավված և տեղաբաշխված միջոցների ժամկետայնության վերաբերյալ» թիվ 9 հաշվետվության ձևը փոխարինել նոր տարբերակով (կցվում է):

 1.9. Կանոն 2.13.

 ա) 3-րդ պարբերությունից հետո ավելացնել հետևյալ պարբերությունները.

 «Եթե ներգրավված միջոցները ցպահանջ չեն և չունեն հստակ սահմանված մարման ժամկետներ, ապա համարվում են ցպահանջ:

 Թիվ 9 հաշվետվության մեջ ներգրավված միջոցների կազմում չեն ընդգրկվում պետական արժեթղթերի գրավադրմամբ և հակադարձ ռեպո պայմանագրի համաձայն ներգրաված միջոցները, բանկերի կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով հավաքագրված միջոցները, նաև պարտավորություններն այն մասով, որոնք հանդիսանում են ապահովվածություն տեղաբաշխված միջոցների համար:

 Հաշվային պլանի «Այլ պարտավորություններ» բաժնում հաշվառված այն պարտավորությունները, որոնք հաշվեգրումների արդյունք չեն, լրացվում են ըստ հաճախորդների պատկանելության` համապատասխան տողերում: «Պարտավորություններ այլ անձանց նկատմամբ» տողում լրացվում են այն պարտավորությունները, որոնք բանկի ծախսերով կատարված հաշվեգրումների արդյունք են, և այն պարտավորությունները, որոնց` ըստ հաշվետերերի պատկանելությունը հաշվետվության ներկայացման օրվա դրությամբ դեռևս պարզաբանված չէ` համապատասխան փաստաթղթերի բացակայության հետևանքով:

 Եթե տեղաբաշխված միջոցները ցպահանջ չեն և չունեն հստակ սահմանված մարման ժամկետներ, ապա համարվում են 180 օրից ավելի մարման ժամկետ ունեցող:

 Թիվ 9 հաշվետվության մեջ տեղաբաշխված միջոցների կազմում չեն ընդգրկվում բանկերի կանոնադրական հիմնադրամի համալրման կուտակման հաշիվները. սառեցված հաշիվները, հետգնման պայմանագրով վաճառված արժեթղթերի գումարները, հիմնական միջոցներն ու ոչ նյութական ակտիվները և նրանց ձեռքբերման նպատակով կատարված կանխավճարները, նաև տեղաբաշխված միջոցներն այն մասով, որոնց համար համապատասխան պարտավորությունները հանդիսանում են ապահովվածություն:

 «Կանխիկ դրամական միջոցներ» տողում լրացվում են նաև բանկի կողմից ձեռք բերված ոսկու ստանդարտացված ձուլակտորները: Ոսկու ոչ ստանդարտացված ձուլակտորները, ճանապարհին գտնվող դրամական միջոցները, ճանապարհին գտնվող կանխիկին հավասարեցված վճարային քարտերը, ՀՀ ԿԲ խորհրդի կողմից չհամաձայնեցված վճարային քարտերը թիվ 9 հաշվետվության մեջ չեն ընդգրկվում:

 «Պահանջներ ՀՀ կառավարության նկատմամբ» տողում լրացվում են բանկի կողմից ձեռք բերված պետական գանձապետական արժեթղթերը (բացառությամբ գրավադրված և հետգնման պայմանագրով վաճառված արժեթղթերի), հետգնման պայմանագրի համաձայն տնօրինվող պետական արժեթղթերը (ըստ տնօրինման ժամկետի): Կառավարության նկատմամբ այլ պահանջները (կանխավճարներ հարկերի գծով, հետաձգված հարկերի գծով առաջացած ակտիվներ և այլն) հաշվետվության մեջ պետք է արտացոլվեն կառավարության նկատմամբ պարտավորությունների (հաշվեգրումներ, հետաձգված հարկային պարտավորություններ և այլն) հետ հաշվանցված (կանխավճարից հանած պարտավորության գումարը): Եթե պարտավորության գումարը գերազանցում է կանխավճարի չափը, ապա տարբերություն կազմող գումարը լրացվում է «Պարտավորություններ այլ անձանց նկատմամբ» տողի ցպահանջ սյունակում: Եթե կանխավճարի չափը գերազանցում է պարտավորության գումարը, ապա տարբերություն կազմող գումարը լրացվում է «Պահանջներ այլ անձանց նկատմամբ» տողի ցպահանջ սյունակում:

 Հաշվետվության «Այլ արժեթղթեր» տողում լրացվում են բանկի կողմից այլ անձանց (բանկերի և այլ կազմակերպությունների) կանոնադրական հիմնադրամներում ունեցած բաժնեմասերը և փայամասնակցությունները, ինչպես նաև վաճառքի և վերավաճառքի նպատակով ձեռք բերված արժեթղթերը:

 «Պահանջներ այլ անձանց նկատմամբ» տողում լրացվում են հաշվային պլանի «Այլ ակտիվներ» բաժնի «Այլ ակտիվներ» հաշվում առկա միջոցները, «Այլ գործառնությունների գծով ստացվելիք գումարներ» և «Առհաշիվ տրված գումարներ և կանխավճարներ» բաժիններում հաշվառված միջոցները, բացառությամբ «Ֆակտորինգային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ», «Ֆինանսական լիզինգի գծով ստացվելիք գումարներ» և «Գալիք ժամանակաշրջանի ծախսեր» ենթաբաժինների: «Ֆակտորինգային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ» և «Ֆինանսական լիզինգի գծով ստացվելիք գումարներ» ենթաբաժինների միջոցները հաշվետվության մեջ լրացվում են առանձին տողում:

 «Այլ գործառնությունների գծով ստացվելիք գումարներ», «Առհաշիվ տրված գումարներ և կանխավճարներ» բաժիններում և «Այլ ակտիվներ» բաժնի «Այլ ակտիվներ» հաշվում հաշվառված այն միջոցները, որոնք պահանջ են բանկերի նկատմամբ, պետք է ընդգրկվեն հաշվետվության «Պահանջներ բանկերի նկատմամբ» համապատասխան տողերում»:

 բ) Վերջին պարբերությունից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.

 ««Փոփոխվող տոկոսադրույքներով» տողում միջոցները լրացվում են ըստ տոկոսադրույքների վերանայմանը մնացած ժամկետների, այլ ոչ թե ըստ մարմանը մնացած ժամկետների:

 Օրինակ 1. եթե բանկը ներգրավել է մինչև 5 տարի մարման ժամկետով դեպոզիտ, որի տոկոսադրույքները վերանայվելու են յուրաքանչյուր 3 ամիսը մեկ, ապա հաշվետվության «Փոփոխվող տոկոսադրույքներով» տողում այդ դեպոզիտի գումարը պետք է լրացվի «90-119 օր» սյունակում, իսկ հաջորդ հաշվետու ժամանակաշրջանում նույն դեպոզիտի գումարը կարտացոլվի «60-89 օր» սյունակում:

 Օրինակ 2. եթե բանկը ներգրավել է մինչև 3 տարի մարման ժամկետով դեպոզիտ, որի տոկոսադրույքները վերանայվելու են շուկայի ցանկացած փոփոխության դեպքում, ապա հաշվետվության «Փոփոխվող տոկոսադրույքներով» տողում այդ դեպոզիտի գումարը պետք է լրացվի «ցպահանջ» սյունակում:

 «Ֆիքսված տոկոսադրույքներով» տողում լրացվում են այն միջոցները, որոնք ներգրավվել և տեղաբաշխվել են ֆիքսված տոկոսադրույքներով: Ներգրավված և տեղաբաշխված միջոցներն արտացոլվում են ըստ նրանց մարմանը մնացած ժամկետների»»:

 1.10. «Կանոնադրական հիմնադրամի ձևավորման մասին» թիվ 10 հաշվետվության ձևը փոխարինել նոր տարբերակով (կցվում է):

 1.11. Կանոն 2.14.

 ա) Երկրորդ պարբերության «2-րդ էջում» բառերը հանել:

 բ) «Վերջին պարբերության «կանոն 5.7-ում սահմանված ժամկետում» բառերը փոխարինել «կանոն 4.7-ում սահմանված ժամկետում» բառերով:

 1.12. ««Խոշոր» փոխառուների վերաբերյալ» թիվ 14 հաշվետվության ձևը փոխարինել նոր տարբերակով (կցվում է):

 1.13. Կանոն 2.18-ի առաջին պարբերության «կապիտալի 10%-ը» բառերը փոխարինել «կապիտալի 5%-ը» բառերով:

 1.14. Կանոն 2.24-ից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր կանոն.

 «Կանոն 2.25.

 Վարկային ներդրումների ամփոփագրի տեքստային տեղեկատվությունն անհրաժեշտ է լրացնել մեծատառերով` բառերի միջև թողնելով մեկ ազատ (բաց) տեղ: Եթե ամփոփագրի վանդակներից որևէ մեկը լրացման կարիք չունի, ապա համապատասխան վանդակը պետք է դատարկ մնա (գծիկ կամ այլ խորհրդանիշ (սիմվոլ) պետք չէ դնել):

 1-ին սյունակում լրացվում է յուրաքանչյուր վարկառուի առանձնահատուկ կոդը (կոդը կարող է որոշել լրացնողը), որը յուրաքանչյուր վարկառուի համար պետք է լինի միակը: Եթե մի վարկառուի վերաբերյալ լրացվում է մի քանի տող, ապա յուրաքանչյուր տողի 1-ին սյունակում տվյալ վարկառուի կոդը կրկնվում է:

 2-րդ սյունակում լրացվում է վարկատուի (բանկի) և վարկառուի միջև կնքված վարկային պայմանագրի համարը (օրինակ` 5): Համարից առաջ ոչ մի նշան (օրինակ` «N» կամ «թիվ») չպետք է դրվի:

 3-րդ սյունակում լրացվում է վարկառուի վարկային հաշվի համարը (օրինակ` 123006798101):

 4-րդ սյունակում լրացվում է վարկառուի լրիվ անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, եթե վարկառուն իրավաբանական անձ է (օրինակ` ԱՐԵՎԻԿ ՍՊԸ (ՓԱՅԼ Փ/Ձ)), որտեղ փակագծերում նշվածը վարկառուի նախկին անվանումն է: Եթե վարկառուն ֆիզիկական անձ է, ապա պետք է լրացվի անձի անունը, ազգանունը (օրինակ` ՀԱՍՄԻԿ ԱՎԱԳՅԱՆ (ՀԱՍՄԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ)), որտեղ փակագծերում նշվածը վարկառուի նախկին անուն, ազգանունն է: Նախկինը գրվում է, եթե անվանումը կամ անուն, ազգանունը փոփոխվել են:

 5-րդ սյունակում լրացվում է վարկառուի ՀՎՀՀ-ն (հարկ վճարողի հաշվառման համարը), իսկ եթե ՀՎՀՀ չունի` ՀՀ պետական եկամուտների նախարարությունում գրանցված չէ, ապա այդ սյունակում լրացվում են վարկառուի անձնագրի տվյալները` սերիան, համարը` առանց ազատ (բաց) տեղերի և գծիկների (օրինակ` XICL576128):

 6-րդ սյունակում լրացվում է վարկառուի իրավաբանական հասցեն, եթե վարկառուն իրավաբանական անձ է, իսկ եթե վարկառուն ֆիզիկական անձ է` բնակության հասցեն (օրինակ` ԵՐԵՎԱՆ ՓԱՓԱԶՅԱՆ 5/8):

 7-րդ սյունակում լրացվում է Կ տառը, եթե վարկառուն բանկի հետ կապված անձ է: Կ տառի կողքին ոչինչ չպետք է գրվի (կետ (.) և այլն):

 8-րդ սյունակում լրացվում է վարկի փաստացի տրման ամսաթիվը:

 9-րդ սյունակում լրացվում է վարկի մարման ամսաթիվը` ըստ վարկային պայմանագրի: Եթե վարկը նախատեսված է մարել մաս-մաս, ապա լրացվում են վարկային պայմանագրով նախատեսված վարկի մաս-մաս մարման ամսաթվերը (յուրաքանչյուրն` առանձին տողի վրա):

 10-րդ սյունակում լրացվում են վարկային պայմանագրով նախատեսված վարկի ամբողջական կամ մաս-մաս մարման ենթակա գումարները (յուրաքանչյուրն` առանձին տողի վրա):

 11-րդ սյունակում լրացվում է վարկի գումարը` համաձայն վարկային պայմանագրի (օրինակ` եթե պայմանագրով նախատեսված է վարկառուին տրամադրել 10000 ԱՄՆ-ի դոլարի վարկ, վանդակում գրվում է` 10000, իսկ եթե նախատեսված է 1100000 դրամի վարկ, գրվում է` 1100000):

 12-րդ սյունակում լրացվում է տրված վարկի գումարի արժույթին համապատասխան ISO կոդը` ըստ վարկային պայմանագրի (օրինակ` ԱՄՆ-ի դոլարով վարկի համար` USD, հայկական դրամով վարկի համար` AMD և այլն):

 13-րդ սյունակում լրացվում է վարկի գումարը համարժեք դրամով (օրինակ, եթե տրվել է 10000 ԱՄՆ-ի դոլար, ապա 12-րդ սյունակում լրացվում է այդ գումարը համարժեք դրամով):

 Ամփոփագրի հաջորդ սյունակներում արտացոլված բոլոր գումարային տվյալները լրացվում են դրամով:

 14-րդ սյունակում լրացվում է վարկի տրամադրման ձևը` կանխիկ կամ անկանխիկ, այսինքն, եթե վարկը տրամադրվել է կանխիկ ձևով, գրվում է կանխիկ բառի առաջին տառը` Կ, իսկ եթե տրամադրվել է անկանխիկ ձևով` Ա:

 15-րդ սյունակում լրացվում է տարեկան կտրվածքով տոկոսադրույքը` ըստ վարկային պայմանագրի (օրինակ` 24 (առանց տոկոսի նշանի)):

 16-րդ սյունակում լրացվում է տոկոսադրույքի հաշվարկման եղանակը` ՊԱՐԶ կամ ԲԱՐԴ, կամ ՖԻՔՍՎԱԾ և այլն` համաձայն վարկային պայմանագրի:

 17-րդ սյունակում լրացվում են վարկային պայմանագրով նախատեսված տոկոսների մարման պայմանները (օրինակ` կարող է գրվել` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՄՍՎԱ 1-ԻՆ կամ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ և այլն):

 18-րդ սյունակում լրացվում է վարկի օգտագործման կոնկրետ նպատակը (օրինակ` ԱՌԵՎՏՈՒՐ կամ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, կամ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ և այլն):

 19-րդ սյունակում լրացվում է գրավառուի (բանկի) և գրավատուի միջև կնքված գրավի պայմանագրի համարը (լրացման կարգը` ինչպես ամփոփագրի 2-րդ սյունակում է նախատեսված):

 20-րդ սյունակում լրացվում է գրավի գնահատված արժեքը` ըստ գրավի պայմանագրի:

 21-րդ սյունակում լրացվում է գրավի առարկան (օրինակ` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ կամ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑ, կամ ՈՍԿԻ, կամ այլ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂ, կամ ՏԱՐԲԵՐ ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ և այլն):

 22-րդ սյունակում լրացվում է գրավի առարկայի գտնվելու վայրը` ԳՐԱՎԱՌՈՒ կամ ԳՐԱՎԱՏՈՒ, կամ ԵՐՐՈՐԴ ԱՆՁ:

 23-րդ սյունակում լրացվում է երաշխավորության գումարը:

 24-րդ սյունակում լրացվում է երաշխավորողի անվանումը (լրացման կարգը` ինչպես 4-րդ սյունակի համար է նախատեսված):

 25-րդ սյունակում լրացվում է վարկառուի վճարունակության գնահատականը` 1 կամ 2, կամ 3, կամ 4` համապատասխանաբար ամենաբարձր գնահատական ընդունելով 4-ը, իսկ ամենացածրը` 1-ը (օգտվելով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 1998 թ. մայիսի 6-ի թիվ 26 արձանագրային որոշմամբ հաստատված «Վարկային ռիսկի և վարկերի դասակարգման նպատակով վարկառուի ֆինանսական վիճակի գնահատման չափանիշների վերաբերյալ» մեթոդական ցուցումներում ամրագրված չափանիշներից և ցուցաբերելով սուբյեկտիվ մոտեցում):

 26-րդ սյունակում լրացվում է վարկառուի ստանձնած պարտավորությունների (վարկեր, դեբիտորական պարտքեր, լիզինգ, ֆակտորինգ և այլն) հաշվեկշռային ընդհանուր մնացորդը:

 27-րդ սյունակում լրացվում է վարկառուի ստանձնած պարտավորությունների (վարկեր, դեբիտորական պարտքեր, լիզինգ, ֆակտորինգ և այլն) և ստացված երաշխիքների ու երաշխավորությունների արտահաշվեկշռային ընդհանուր մնացորդը:

 28-րդ սյունակում լրացվում է վարկառուի հետ փոխկապակցված անձանց ստանձնած պարտավորությունների (վարկեր, դեբիտորական պարտքեր, լիզինգ, ֆակտորինգ և այլն) հաշվեկշռային ընդհանուր մնացորդը:

 29-րդ սյունակում լրացվում է վարկառուի հետ փոխկապակցված անձանց ստանձնած պարտավորությունների (վարկեր, դեբիտորական պարտքեր, լիզինգ, ֆակտորինգ և այլն) և ստացված երաշխիքների ու երաշխավորությունների արտահաշվեկշռային ընդհանուր մնացորդը:

 30-րդ սյունակում լրացվում է վարկառուի ստանձնած նախկին` վերջին մեկ տարվա ընթացքում վերջին մարված պարտքի վերջին փաստացի մարման ամսաթիվը:

 31-րդ սյունակում լրացվում է վարկառուի ստանձնած նախկին` վերջին մեկ տարվա ընթացքում վերջին մարված պարտքի վերջին փաստացի մարված գումարը:

 32-րդ սյունակում լրացվում է մարված տոկոսների ընդհանուր գումարը:

 33-րդ սյունակում լրացվում է դուրս գրված տոկոսների ընդհանուր գումարը:

 34-րդ և 35-րդ սյունակներում լրացվում է հաշվեկշռում առկա ժամկետային և ժամկետանց տոկոսագումարների մնացորդը:

 36-րդ սյունակում լրացվում է ժամկետային վարկի փաստացի մնացորդը:

 37-րդ սյունակում լրացվում է ժամկետանց վարկի փաստացի մնացորդը:

 38-րդ սյունակում լրացվում է երկարաձգված վարկի գումարը` համաձայն վարկատուի և վարկառուի միջև կնքված վարկի երկարաձգման պայմանագրի:

 39-րդ սյունակում լրացվում է երկարաձգման օրվա ամսաթիվը:

 40-րդ սյունակում լրացվում է երկարաձգման ժամկետը (օրինակ` 30 ՕՐ կամ 60 ՕՐ):

 41-րդ սյունակում լրացվում է վարկային պայմանագրում ամրագրված տոկոսադրույքի վերանայման օրվա ամսաթիվը, եթե տեղի է ունեցել տոկոսադրույքի վերանայում:

 42-րդ սյունակում լրացվում է վերանայված տոկոսադրույքը` տարեկան կտրվածքով (օրինակ` 36 (առանց տոկոսի նշանի)):

 43-րդ սյունակում լրացվում է վարկային ռիսկի դասը (օրինակ` ՎՏԱՆԳԱՎՈՐ)` համաձայն ՀՀ կենտրոնական բանկի ու ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման ու հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի»:

 44-րդ սյունակում լրացվում է ռիսկի գործակիցը` առանց տոկոսի նշանի:

 45-րդ սյունակում լրացվում է պահուստին ուղղված մասհանման գումարը:

 Ամփոփագիրն անհրաժեշտ է թարմացնել յուրաքանչյուր տվյալի փոփոխության դեպքում: Ամփոփագրում ընդգրկված յուրաքանչյուր վարկառուի ստանձնած պարտավորությունների մարումից հետո բանկը պետք է առնվազն 5 տարի պահպանի (արխիվացնի) լրացված տվյալները»:

 1.15. Հանել կանոն 3.1-ի վերջին պարբերության վերջին նախադասությունը:

 1.16. Կանոն 3.2-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Կանոն 3.2.

 «Հաշվետվությունը համարվում է ընդունված, եթե` 

մագնիսական կրիչը (մագնիսական սկավառակը կամ էլեկտրոնային փոստի միջոցով հաղորդված տեղեկատվությունը) չունի ծրագրային կամ մեխանիկական թերություն. մագնիսական կրիչի ու ձևաթղթի տեղեկատվությունը համընկնում է. հաշվետվությունը ներկայացվել է մագնիսական կրիչով (էլեկտրոնային փոստով) և ձևաթղթով (բացառությամբ թիվ 02, թիվ 15, թիվ 17 և թիվ 19 ձևերի). հաշվետվությունը լրացվել է առանց թերությունների և սխալների (միտումնավոր կամ ոչ միտումնավոր) ու նմանատիպ այլ դեպքերում»:

 1.17. Կանոն 3.3-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Կանոն 3.3.

 «Հաշվետվությունների ընդունման և փաստաթղթային վերահսկողության բաժնի` տվյալ բանկի համապատասխան վերահսկողը, հաշվետվությունների պարզաբանման և մեկնաբանման կարիք ունեցող կետերի վերաբերյալ, ինչպես նաև առանձին վերլուծական նպատակներից ելնելով, ծանուցման միջոցով բանկերից կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ:

 Բանկը պարտավոր է ծանուցումն ստանալուց հետո ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում (եթե ծանուցման մեջ այլ ժամկետ նշված չէ), միջոցներ ձեռնարկել` ծանուցմամբ պահանջվող պարզաբանումները և (կամ) այլ տեղեկություններն ապահովելու համար:

 Հաշվի առնելով բանկի գտնվելու վայրը` բանկին ծանուցումը կարող է տրվել հեռախոսի (հեռախոսագրի), էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցներով:

 Այդ փաստաթղթով բանկի լիազոր ներկայացուցիչը կարող է հրավիրվել հաշվետվությունների ընդունման և փաստաթղթային վերահսկողության բաժին` հաշվետվությունների ճշտված փաթեթը ներկայացնելու կամ հաշվետվությունների վերաբերյալ պարզաբանումներ ու մեկնաբանումներ տալու համար:

 Ծանուցումը ստորագրվում է փաստաթղթային վերահսկողության վարչության պետի ու հաշվետվությունների ընդունման և փաստաթղթային վերահսկողության բաժնի պետի կողմից»:

 1.18. Հանել կանոն 3.4-ը ամբողջությամբ:

 1.19. Կանոն 4.8-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Կանոն 4.8.

 «Հաշվետվություն արտարժութային գործառնությունների վերաբերյալ» թիվ 19 (օրական) հաշվետվությունը, անկախ իրականացված գործարքի ծավալի մեծությունից, ներկայացվում է ՀՀ ԿԲ ֆինանսական գործառնությունների դեպարտամենտ: Մինչև ժամը 1600 կայացած գործարքները ներկայացվում են յուրաքանչյուր օր, մինչև ժամը 1700 (հաշվետվությունում արտացոլված տվյալները կարող են հաղորդվել նաև կապի միջոցներով` ֆաքս, հեռախոս, էլեկտրոնային փոստ և այլն): Ժամը 1600-ից հետո իրականացված գործարքները պետք է ներկայացվեն հաջորդ օրը ներկայացվող հաշվետվությունում` որպես առանձին հաշվետվություն»:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 Ձև թիվ 3

 էջ 3

 

 Նորմատիվների հաշվարկի մեջ ընդգրկվող միջին ցուցանիշների հաշվարկը

 (շարունակություն)

 

 Ամսաթիվը ___ _____________ թ-ից մինչև ___ _____________ թ.

 

 Ռիսկով կշռված ակտիվների հաշվարկն ըստ օրերի

 

 (հազար դրամ)

Ամսվա օրերը

Հաշվեկշռային հոդվածներ

Պակա-սեցվող գումար

Ընդհանուր ակտիվներ (1+2+3+
4+5+6)

Հետհաշվե-կշռային հոդվածներ ռիսկի 100 % կշիռ 

 Ռիսկով կշռված ակտիվներ (2*10%+3*20%+4*50%+5+6+8)

 Բարձր իրացվելի ակտիվներ

Ն2 (1) նոր-մատիվի հաշվարկի համար պակա-սեցվող գումար 

Ն2 (1) նոր-մատիվի հաշվարկի համար ընդհանուր ակտիվներ

Ցպահանջ պարտա-վորու-թյուններ 

Ռիսկի 0 % կշիռ

Ռիսկի 10 % կշիռ

Ռիսկի 20 % կշիռ 

Ռիսկի 50 % կշիռ 

Ռիսկի 100 % կշիռ

 

 1

 3

 4

 5

6

8 9 10 11 12

13

 1

 

 

 

 

 

 

 

         

 

 2

 

 

 

 

 

 

 

         

 

 ...

 

 

 

 

 

 

 

         

 

 31

 

 

 

 

 

 

 

         

 

 Միջին

 

 

 

 

 

 

 

         

 

 

 Ձև թիվ 3

 էջ 4

 

 Նորմատիվների հաշվարկի մեջ ընդգրկվող միջին ցուցանիշների հաշվարկը

(շարունակություն)

 

 Ամսաթիվը ___ _____________ թ-ից մինչև ___ _____________ թ.

 

 Բանկի հետ կապված անձանց տրված վարկերը

 

 (հազար դրամ)

 Կազմա-կերպության (վարկառուի անվանումը)

Ժամկետային վարկի մնացորդը 

Ժամկետանց
վարկի մնացորդը   

Այլ փոխառու-թյուններ 

 Հետհաշվեկշռային երաշխավորություններ

Ընդամենը (2+3+4+5) 

 

 1

2

 3

 4

 5

 6

 Ընդամենը

 

 

 

 

 

 1

 

 

 

 

 

 

 ...

 

 

 

 

 

 

34

 

 

 

 

 

 

 35

 

 

 

 

 

 

 

Ձև թիվ 6

 (ամսական)

 

 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

 ՎԱՐԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ, ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԵՎ ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 Բանկի անվանումը ________________________________

 Ամսաթիվը _______________ թ.

I. Վարկային ներդրումներն ըստ ժամկետների

 (հազար դրամ)

 

Ժամկետները

 Ընդամենը

 

 մինչև 29 օր

30-ից 59 օր 

60-ից 89 օր 

90-ից 179 օր

180-ից 359 օր

360 օր և ավելի

 դրամով

 արտարժ.

 դրամով

  արտարժ.

 դրամով

  արտարժ.

դրամով

  արտարժ.

դրամով

  արտարժ.

դրամով

  արտարժ.

դրամով

  արտարժ.

7

8

9

10

11

12

13

14

15 

 1. Վարկային ներդրումներ ընդամենը (2+3)                            

 այդ թվում`

1.1. ժամկետային վարկեր

1.2. Երկարաձգված վարկեր

1.3. Ժամկետանց վարկեր

                           

 2. Ոչ ռեզիդենտներին տրված վարկեր ընդամենը

                           

 այդ թվում`

2.1. ժամկետային վարկեր

2.2. Երկարաձգված վարկեր

2.3. Ժամկետանց վարկեր

                           

 3. ռեզիդենտներին տրված վարկերն ըստ ճյուղերի

այդ թվում`

3.1 արդյունաբերություն,

այդ թվում`

լեռնահանքային

էներգետիկա

սննդի

թեթև

քիմիական

շինանյութերի

թանկարժեք իրեր

մետալուրգիա

մեքենաշին. և

էլեկտրատեխնիկ.

այլ

3.2. գյուղատնտեսություն

3.3. շինարարություն

3.4. տրանսպորտ և կապ

3.5. առևտուր

3.6. ֆինանսական

հատված

այդ թվում`

ռեզիդենտ վարկեր

3.7. այլ ճյուղեր

                           

(12 և 13 սյունակները տրվում են «360 օր և ավելի» ժամկետի համար)

 

 II. Վարկային ռիսկի դիմաց հաշվարկվող պահուստի չափը

 (հազար դրամ)

  Վարկային ռիսկի խմբերը

 Տրված վարկերի չմարված գումարը

  Ընդամենը
(3+4) 

  Տրված վարկերի գծով պահուստ

 առաջնակարգ ապահով.

 այլ ապահ. և ապահ. չունեցող

 մնացորդը

 1

 2

 3

 4

 5

 6

 1. Ստանդարտ          
 2. Ոչ ստանդարտ          
 3. Կասկածելի          
 4. Անհուսալի          
 Ընդամենը          

 

III. Դեբիտորական պարտքերի դիմաց հաշվարկվող պահուստի չափը

 (հազար դրամ)

  Դեբիտորական պարտքերի դասերը

 Դեբիտորական պարտքերի մնացորդը

  Ընդամենը
(3+4) 

  Դեբիտորական պարտքերի գծով պահուստ

 առաջնակարգ ապահով.

 այլ ապահ. և ապահ. չունեցող

 մնացորդը

 1

 2

 3

 4

 5

 6

 1. Ստանդարտ          
 2. Ոչ ստանդարտ          
 3. Կասկածելի          
 4. Անհուսալի          
 Ընդամենը          

 

IV. Ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի չափը

 (հազար դրամ)

  Արժեթղթերի դասերը

 Ընդամենը
(3+4) 

   Արժեթղթերի գծով պահուստ

 մնացորդը

 1

 4

 5

 6

 1. Ոչ ռիսկային      
 2. Ռիսկային      
 3. Միջին ռիսկային      
4. Բարձր ռիսկային      
5. Անհուսալի      
 Ընդամենը      

 

 Բանկի վարչության նախագահ` ______________

 Կ.Տ.

 Գլխավոր հաշվապահ` ______________________

 

 Ձև թիվ 9

 (ամսական)

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԵՎ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԱՅՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 Բանկի անվանումը ______________________________

 Ամսաթիվը ___________________

 

 

1. Ներգրավված միջոցների ժամկետայնության վերաբերյալ

 (հազար դրամ)

     կշիռ ժամկետանց   Մարմանը մնացել է Ընդամենը 
ցպահանջ   մինչև 29 օր  30-ից 59 օր 60-ից 89 օր 90-ից 119 օր 120-ից 149 օր 150-ից 179 օր 180 օրից ավելի
   1  1  2  3 3' ռ. կ. 5 6 7 8 9 10  11
 1.1  Բանկերի թղթակցային հաշիվներ 100 %        x x x x x x x  
 1.2  Պարտավորություններ բանկերի և միջազգային ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ 85 %                       
 1.3  Պարտավորություններ ֆիզիկական անձանց նկատմամբ 70 %                       
 1.4  Պարտավորություններ տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ 80 %                       
 1.5  Բանկերի կողմից թողարկված արժեթղթեր 100 %                      
 1.6  Պարտավորություններ այլ անձանց նկատմամբ 100 %                      
 1.7  Հաշվարկված վճարվելիք տոկոսներ 100 %                      
 Ընդամենը  X                      
 Այդ թվում`                        

I խմբի արտարժույթով  

II խմբի արտարժույթով 

«Խոշոր» պարտավորություններ

Փոփոխվող տոկոսադրույքներով

Ֆիքսված տոկոսադրույքներով

X

X

20%

X

X

   

X

X

 

X

X

               

 

 2. Տեղաբաշխված միջոցների ժամկետայնության վերաբերյալ

 

 2.1 Կանխիկ դրամական միջոցներ 100 %   x      x x x x x x x
 2.2 Պահանջներ ՀՀ ԿԲ-ի նկատմամբ 100 %                     
 2.3 Պահանջներ ՀՀ բանկերի նկատմամբ  90 %                     
 2.4 Պահանջներ Եվրահամայնքի միության կազմի մեջ մտնող երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի և Շվեյցարիայի բանկերի, նրանց դուստր բանկերի և մասնաճյուղերի նկատմամբ 100 %                     
 2.5 Պահանջներ այլ երկրների բանկերի նկատմամբ  80 %                     
 2.6 Պարտավորություններ այլ  90 %                     
 2.7 Պահանջներ Եվրահամայնքի միության կազմի մեջ մտնող երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի և Շվեյցարիայի կառավարությունների նկատմամբ 100 %                     
 2.8 Այլ երկրների կառավարությունների նկատմամբ 80 %                     
 2.9 Վարկային ներդրումներ 70 %                     
 2.10 Հաշվարկված ստացվելիք տոկոսներ 50 %                     
 2.11 Այլ արժեթղթեր 50 %                     
 2.12 Ֆինանսական լիզինգ, ֆակտորինգ 70 %                     
 2.13 Պահանջներ այլ անձանց նկատմամբ 70 %                     
 Ընդամենը                      
 Այդ թվում`                      

I խմբի արտարժույթով 

II խմբի արտարժույթով 

Փոփոխվող տոկոսադրույքներով

Ֆիքսված տոկոսադրույքներով

X

X

X

X

   

X X X X

             

       ՃԵՂՔՎԱԾՔ

x

x

         
   Այդ թվում` I խմբի արտարժույթ

x

     x      
 

 II խմբի արտարժույթ

x

     x      
   ՃԵՂՔՎԱԾՔ ՓՈՓՈԽՎՈՂ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

x
x

   
 
 x
 x
     
   ՃԵՂՔՎԱԾՔ ՖԻՔՍՎԱԾ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

x
x

   
 
 x
 x
     

 կուտակ.
գեպ
 եթե (11)<0
ապա 0.6*(11)
 գեպ
(3'+12)
 11 12  13 
     
     
     
     
     

 

 * «Խոշոր» պարտավորություններ են համարվում բանկի ներգրաված միջոցների  20 %-ը գերազանցող պարտավորությունները:

 

 Բանկի վարչության նախագահ` _________________________________

 

 Կ. Տ. Գլխավոր հաշվապահ` _________________________________

 

 Ձև թիվ 10

 (կիսամյակային, յուրաքանչյուր փոփոխության դեպքում)

 

 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

 Կանոնադրական հիմնադրամի ձևավորման մասին

 

 Բանկի անվանումը __________

 Ամսաթիվը ______ թ.

 

Կանոնադրական հիմնադրամի 

հայտարարման ամսաթիվը _________ թ.

Կանոնադրական հիմնադրամի

համալրման ամսաթիվը _________ թ. 

 

 I. Կանոնադրական հիմնադրամի ձևավորումը

 

 NN

 Բաժնե-տերերի (փայա-տերերի) լրիվ անվանումը

բաժնե-տիրոջ (փայա-տիրոջ) ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը 

 սեփակա-նության ձևը

բաժնե-տեր դառնալու ամսա-թիվը 

 ռեզի-դենտ (ոչ ռեզի-դենտ)

Հայտարարված մասնաբաժինը 

Փաստացի վճարված մասնաբաժինը 

Փոստային ինդեքսը, հասցեն նշել շրջանը, հեռախոսը, ֆաքսը 

Սպա-սարկող բանկը և հաշվի համարը 

 ընդամենը (հազ. դրամ)

այդ թվում 

տես. կշիռը կանոն 
կապիտ(%)

  ընդամենը (հազ. դրամ) 

 այդ թվում 

 տես. կշիռը կանոն 
կապիտ(%)

 

 դրամով (հազ. դրամ) 

արտ-արժույ-թով (հազ. միավոր)

արտ-ար-ժույթի կոդը 

 դրամով (հազ. դրամ)  

 արտար-ժույթով 
(հազ. միավոր)

 արտար-ժույթի կոդը 

 

 1

 2

 3

 4

 5

 6

 7

 8

 9

 10

 11

12 

13 

14 

15 

16 

17 

 1                                  
 ..                                  
 18                                  
 19                                  
 

Ընդամենը

                               
  այդ թվում ոչ ռեզիդենտ բաժնետերեր (փայատերեր)                                 

 

Բաժնետերերի (փայատերերի) ընդհանուր թիվը  
այդ թվում` ոչ ռեզիդենտների  

 

 III. Փոխկապակցված բաժնետերեր (փայատերեր)

 

 1  
 2  
 3  
 4  
 5  

 Բանկի խորհրդի նախագահ __________________

 Կ.Տ.

 

 Ձև 14

 (ամսական)

 

 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

 «Խոշոր» փոխառուների վերաբերյալ

 

 Բանկի անվանումը ________________

 Ամսաթիվը __________ թ-ից մինչև __________ թ.

 

 (հազար դրամ)

 N

 Փոխառուի անվանումը

 Ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը

 Սեփակա-նության ձևը 

Ժամկետային վարկերի գծով ընդհ. պարտավորութ. գումարը 

Երկա-րաձգված պարտա-վորութ-յունների գումարը 

Ժամկետանց պարտա-վորությունների գումարը  

Հետհաշ-վեկշռում հաշվառված երաշխա-վորու-թյուններ 

Տվյալ փոխառուի հետ փոխկա-պակցված անձանց ընդհ. պարտավ. գումար 

Ֆակտո-րինգային գործառ-նություն-ների գծով պարտավ. գումար 

Այլ փոխա-ռություն-ներ 

Ընդամենը`

 5+6+7+
8+9+10+11

գումարը համա-պատաս-խան ռիսկի կշռով 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

 

Ընդամենը 

 x

0

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

 

 1 2 ** 24 25

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

0

0

0

 

 

 Բանկի վարչության նախագահ` __________

 Կ.Տ.

 Գլխավոր հաշվապահ` __________

 

 Ձև N 23

 (անհրաժեշտության դեպքում)

 

 Վարկային ներդրումների ամփոփագիր

 

 Բանկի անվանումը ________________

 Ամսաթիվը __________ թ-ից մինչև __________ թ.

 

 Վարկա-ռուի կոդը

Վար-կային պայմա-նագրի համարը 

Վարկա-ռուի վար-կային հաշվի համարը 

Վարկա-ռուի անվա-նումը 

Վարկա-ռուի ՀՎՀՀ կամ անձ-նագրի տվյալ-ները

Վարկա-ռուի հասցեն 

Բանկի հետ կապվա-ծությունը 

Վարկի տրման ամսաթիվը 

Վարկի մարման պայմանները 

Վարկի գումարը 

 Ի՞նչ արժույթով է տրա-մադրված

 Վարկի գումարը համարժեք դրամով

Վարկի տրամա-դրման ձևը 

Տոկոսա-դրույքը 

Տոկոսա-դրույքի հաշ-վարկման եղանակը 

Տոկոսների մարման պայման-ները 

Ամսաթիվը

Գումարը

 1

3

 4

5

 7

10 

11 

12 

13 

14 

15 

16 

17 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վարկի նպա-տակը 

Գրավի պայմա-նագրի համարը 

Գրավի գնա-հատված արժեքը 

Գրավի առարկան 

Գրավի առար-կայի գտնվելու վայրը 

Երաշխա-վորության գումաը 

Երաշխա-վորողի անվանումը 

Վարկա-ռուի վճարու-նակության գնահա-տականը 

Վարկառուի և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից ստանձնած պարտավությունների գումարային մնացորդը 

Վարկառուի կողմից ստանձնած նախկին պարտավորություն 

Հաշվեգրված տոկոսներ 

 Վարկառուի կողմից

 Փոխկապ. անձանց կողմից

 Մարման ամսաթիվ

Գումարը 

 Մարված

Դուրս գրված 

 Հաշվեկշռ.

Արտահաշվ. 

 Հաշվեկշռ. 

 Արտահաշվ. 

18 

19 

20 

21 

22 

23 

24 

25 

 26

 27

 28

 29

30 

31

 32

33

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հաշվեկշռային

Վարկի փաստացի մնացորդը 

Երկարաձգում 

Տոկոսադրույքի վերանայում 

 Տոկոսա-դրույքը

Վարկային ռիսկի դասը 

 Ռիսկի գոր-ծակիցը

Պահուստային ուղղված մասհանման գոումարը  

Ժամկե-տային

 Ժամկե-տանց

 Ժամկե-տային

 Ժամկե-տանց

Գումարը

Ամսաթիվը

  Ժամկետը

 Ամսաթիվը

34

35

36 

37

 38

39

 40

41 

 42

43

44 

45 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Բանկի վարչության նախագահ` __________

 Կ.Տ.

 Գլխավոր հաշվապահ` __________

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.05.2001, թիվ 146 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան