ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 1997 թվականի N 154
«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ» 1-ԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1-ին կանոնակարգի 20-րդ կանոնում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ կետ.
«7. ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանով ոչ ավել, քան 1 ամիս ժամկետով համազգային, միջազգային և այլ միջոցառումների ընթացքում հաճախորդների բանկային սպասարկումն իրականացնելու նպատակով կարող են գրանցվել ժամանակավոր գործառնական գրասենյակներ:
Ժամանակավոր գործառնական գրասենյակները գրանցվելու համար ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
ա) բանկի միջնորդագիրը,
բ) բանկի իրավասու մարմնի որոշումը,
գ) ժամանակավոր գործառնական գրասենյակ բացելու անհրաժեշտությունը հիմնավորող տեղեկանք,
դ) գործառնական գրասենյակի տեխնիկական հագեցվածության մասին (հեռախոսային կապ, թղթադրամի իսկությունը ստուգող սարք, չհրկիզվող պահարան, ցուցանակ) տեղեկանք:
Ժամանակավոր գործառնական գրասենյակը գրանցելու միջնորդագիրը ՀՀ կենտրոնական բանկը քննարկում է 5-օրյա ժամկետում»:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|