ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 1996 թվականի N 38
Արժութային դիլերներին ԵՎ փոխանակման կետերի ղեկավարներին ներկայացվող մասնագիտական համապատասխանության չափանիշների ԵՎ նրանց քննման կարգի մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորման և վերահսկողության մասին» N 141 որոշմամբ հաստատված կանոնակարգ 8-ի դրույթների կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Արժութային դիլերներին և փոխանակման կետերի ղեկավարներին ներկայացվող մասնագիտական համապատասխանության չափանիշները և նրանց քննման» կարգը (կցվում է) ու այն ներառել կանոնակարգ 8-ի մեջ` որպես 8-րդ գլուխ:
2. Կանոնակարգ 8-ի հավելվածում ներկայացված հարցաթերթիկի ձևի փոխարեն հաստատել «Արժութային դիլերի (փոխանակման կետի ղեկավարի) մասին» տեղեկանքի ձևը (կցվում է):
3. Կանոնակարգ 8-ի 6-րդ գլխի 2.1 կետի «գ» ենթակետում «հարցաթերթիկ» բառը փոխարինել «տեղեկանք արժութային դիլերի (փոխանակման կետի ղեկավարի) մասին» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի նոյեմբերի 1-ից:
քաղ. Երևան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻՆ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՔՆՆՄԱՆ
1. Արժութային դիլերը (կամ ղեկավարը) պետք է բավարարի հետևյալ չափանիշներին`
- իր կողմից իրականացվող արտարժութային գործառնությունների իմացություն,
- արժութային կարգավորման և վերահսկողության մասին ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընդունված որոշումների իմացություն:
2. Փոխանակման կետի ղեկավարը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին`
- փոխանակման կետի կողմից իրականացվող գործառնությունների իմացություն,
- փոխանակման կետերի գործունեության կարգավորման և վերահսկողության մասին ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընդունված որոշումների իմացություն:
3. Արժութային դիլերների և փոխանակման կետերի ղեկավարների մասնագիտական համապատասխանության քննման կարգը
3.1. Արժութային դիլերների և փոխանակման կետերի ղեկավարների մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է ՀՀ կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի կողմից:
Արժութային դիլերները և փոխանակման կետերի ղեկավարները պարտավոր են լիցենզիա ստանալու համար կենտրոնական բանկի համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո, 10-օրյա ժամկետում, ներկայանալ կենտրոնական բանկ` մասնագիտական համապատասխանությունը պարզելու նպատակով քննում անցնելու համար:
3.2. Արժութային դիլերների և փոխանակման կետերի ղեկավարների մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է գրավոր (տեստային) քննման միջոցով:
3.3. Տեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը մշակվում է կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչության և իրավաբանական վարչության կողմից:
Տեստում պարունակվող հարցերի ցանկը կազմվում է` ելնելով ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 16-ի «ՀՀ տարածքում արժութային կարգավորման և վերահսկողության մասին» N 141 որոշմամբ հաստատված կանոնակարգի դրույթներից:
Տեստերը հաստատվում են կենտրոնական բանկի նախագահի կողմից, ենթակա չեն հրապարակման և պահվում են կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչությունում:
Տեստերը վերանայվում են ոչ պակաս, քան տարին 2 անգամ` հաշվի առնելով արժութային կարգավորման և վերահսկողության վերաբերյալ նոր օրենքների և նորմատիվ (իրավական) ակտերի ընդունումը:
Տեստերը կարող են վերանայվել նաև անհրաժեշտության դեպքում, կենտրոնական բանկի նախագահի հանձնարարությամբ:
3.4. Տեստերը և դրանցում պարունակվող հարցերի թիվը տարբերակվում են ըստ քննում անցնող ղեկավարների թեկնածուների (ելնելով նրանց ներկայացվող չափանիշներից) հետևյալ խմբերի`
ա) արժութային դիլերներ (կամ ղեկավար) - (30 հարց)
բ) փոխանակման կետի ղեկավար - (30 հարց)
3.5. Արժութային դիլերների և փոխանակման կետերի ղեկավարների տեստային քննումն անցկացվում է հանձնաժողովի առնվազն 3 անդամների ներկայությամբ:
3.6. Տեստերի հարցերի պատասխանների արդյունքներն ամփոփվում և ներկայացվում են հանձնաժողովին:
3.7. Տեստերի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է մի քանի պատասխաններ, որոնցից մեկը ճիշտ է:
Տեստի հարցերի ճիշտ պատասխանը գնահատվում է 1 միավոր:
3.8. Տեստերի հարցերի գնահատումը և ամփոփումը կատարվում է հետևյալ կերպ`
3.8.1. Եթե արժութային դիլերը կամ փոխանակման կետի ղեկավարը հավաքել է առավելագույն հնարավոր միավորների մինչև 70 %-ը ներառյալ, ապա արձանագրվում է, որ արժութային դիլերը կամ փոխանակման կետի ղեկավարը մասնագիտական համապատասխանության առումով չի համապատասխանում կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին:
3.8.2. Եթե արժութային դիլերը կամ փոխանակման կետի ղեկավարը հավաքել է առավելագույն հնարավոր միավորների 71 և ավել տոկոսը, ապա արձանագրվում է, որ արժութային դիլերը կամ փոխանակման կետի ղեկավարն իր մասնագիտական համապատասխանության առումով համապատասխանում է կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին:
3.9. Եթե արժութային դիլերը կամ փոխանակման կետի ղեկավարը չի համապատասխանում մասնագիտական համապատասխանության չափանիշներին, ապա նրանք կարող են կրկին անգամ դիմել կենտրոնական բանկ, ոչ շուտ, քան 6 ամիս հետո:
3.10. Արժութային դիլերների կամ փոխանակման կետերի ղեկավարների հարցը քննարկվում է լրացված համապատասխան տեղեկանքի առկայության դեպքում (ձևը կցվում է):
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐԻ (ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ՂԵԿԱՎԱՐԻ) ՄԱՍԻՆ
Սա այն նվազագույն տեղեկատվությունն է, որը Դուք պարտավոր եք ներկայացնել կենտրոնական բանկ, սակայն կարող եք ներկայացնել նաև լրացուցիչ տեղեկատվություն, որը կօգնի կենտրոնական բանկին պարզելու Ձեր մասնագիտական համապատասխանությունը:
1. Ընդհանուր տեղեկատվություն
Անունը, ազգանունը, հայրանունը Հասցեն Ծննդյան թիվը Ծննդավայրը Քաղաքացիությունը Անձնագրի սերիան և համարը հեռախոսահամարներ |
___________________________ ___________________________ ___________________________ ___________________________ ___________________________ ___________________________ ___________________________ |
2. Կրթություն, որակավորում և փորձ
Ուսումնական հաստատության Վայրը |
___________________________ |
Հաճախումների |
___________________________ |
Աստիճանները |
___________________________ |
(այդ թվում` դպրոցի) անվանումը |
___________________________ |
Ժամանակաշրջանները |
___________________________ |
3. Հակառակ ժամանակագրական կարգով տվեք վերջին 5 տարիներին Ձեր աշխատանքային փորձի մասին տեղեկատվություն:
- Կազմակերպության (ձեռնարկության) գտնվելու վայրը
- Աշխատանքի ժամկետը _____ -ից մինչև _____
- Պաշտոնը, աշխատանքի բնույթը
- Նախկինում եղել եք կամ ներկայումս հանդիսանում եք անհատ ձեռներեց, տվեք այդ գործունեության նկարագիրը:
4. Նախկինում եղել եք դատված, թե` ոչ, ներկայումս գտնվում եք նախաքննության, դատաքննության մեջ, թե` ոչ:
5. Նշեք առնվազն 3 անձնական տեղեկանք ներկայացնողների անունն ու լրիվ փոստային հասցեն: Վերջիններս պետք է անձամբ ծանոթ լինեն Ձեզ և չպետք է որևէ կերպ առնչվեն այս առաջարկության հետ:
1. Անուն, հեռախոսի համարը
2. Հասցե
3. Զբաղմունք
6. Ես հավաստիացնում եմ, որ սույն տեղեկանքում պարունակվող տեղեկատվությունը ստույգ է և լիակատար, գիտակցում եմ, որ նրանում որևէ էական փաստի սխալ ներկայացում կամ բացթողում կարող է հանգեցնել լիցենզիայի անվավեր ճանաչման:
Ես համաձայն եմ կենտրոնական բանկին տեղեկացնել անձնական, կենսագրական և ֆինանսական տեղեկատվության մեջ տեղի ունեցող կամ ակնկալվող որևէ էական փոփոխության փաստի մասին:
(ստորագրություն) |
(ստորագրման ամսաթիվը) |