ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 ապրիլի 2011 թվականի N 285-Ա
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 848-Ն որոշմամբ հաստատված՝ «Տաթև» վանական համալիրը և հարակից գյուղական համայնքները զբոսաշրջության կենտրոն հայտարարելու ծրագրի շրջանակներում մշակութային և բնապահպանական միջավայրի և տարածքների համալիր պահպանության գոտիները որոշելու, տեղում ուսումնասիրելու և համապատասխան առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովի նախագահին` 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել «Տաթև» վանական համալիրի շուրջ տիրող իրավիճակը և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 2011 թ. ապրիլի 5 | 
| Հավելված | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
մշակութային ԵՎ բնապահպանական միջավայրի ԵՎ տարածքների համալիր պահպանության գոտիները որոշելու, տեղում ուսումնասիրելու ԵՎ համապատասխան առաջարկություններ ներկայացնելու հանձնաժողովԻ
| Ն. Սարգսյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ  | |
| Ա. Գիլոյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարության  | |
| Վ. Վարդանյան | - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության | |
| Ս. Շաքարյան | - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի  օգտագործման բաժնի պետ | |
| Ֆ. Եգորյան | - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի  | |
| Մ. Նալբանդյան | - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի | |
| Զ. Զեյթունցյան | - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի  | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|