ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 փետրվարի 2020 թ. |
N 532-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ N Կ-XX-001400 ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ԱՆԵՍԹԵԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և նույն հոդվածի 8-րդ մասը, վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2019 թվականի սեպտեմբերի 24-ին քաղաք Երևան, Տիտոգրադյան փողոց, թիվ 14 շենք հասցեում գործող ««ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությունում Աշոտ Հովհաննեսի Մանուկյանի բժշկական փաստաթղթերի լրացման, դրանց պահպանման, շրջանառության համապատասխանությունը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19.3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներին պարզելու նպատակով հարուցված վարչական վարույթի շրջանակում իրականացված զննման արդյունքում խախտումների հայտնաբերման փաստը` այն է`
1. Ընկերության բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հրաչ Համբարձումի Սիմոնյանը չունի վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վկայական՝ խախտելով լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 43-րդ հոդվածներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված N 5 հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 19.2-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ),
2. Ընկերության բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Վիկտորյա Կամոյի Բաբայանը չունի վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վկայական՝ խախտելով լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 43-րդ հոդվածներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված N 5 հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 19.2-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ),
3. Ընկերության բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Շավարշ Արմենակի Այվազյանը չունի վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վկայական՝ խախտելով լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 43-րդ հոդվածներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված N 5 հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 19.2-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ),
4. Ընկերության բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Եվա Գուրգենի Ավետիսյանը չունի համապատասխան հետդիպլոմային կրթության վկայական՝ խախտելով լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 43-րդ հոդվածներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված N 5 հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 19.2-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ)`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել «ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության (ք. Երևան, Տիտոգրադյան 14 հասցե) Առողջապահության նախարարության կողմից 2009 թվականի դեկտեմբերի 30-ին տրամադրված N Կ-XX-001400 լիցենզիայով նախատեսված հիվանդանոցային` անեսթեզիոլոգիական և վերակենդանացման բժշկական օգնության և սպասարկման տեսակներով զբաղվելու իրավունքը անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հրաչ Համբարձումի Սիմոնյանի մասով, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Վիկտորյա Կամոյի Բաբայանի մասով, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Շավարշ Արմենակի Այվազյանի մասով, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Եվա Գուրգենի Ավետիսյանի մասով՝ մինչև խախտման պատճառների վերացումը:
2. (կետն ուժը կորցրել է 05.03.20 N 868-Ա)
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:
4. (կետն ուժը կորցրել է 05.03.20 N 868-Ա)
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. Թորոսյան |