«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302273
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
10 սեպտեմբերի 2002 թ. |
N 228-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՏԱՌԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 5-ԱՆՏԱՌՏՆՏ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Ամփոփ հաշվետվություն անտառխախտումների մասին» Ձև թիվ 5-անտառտնտն պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՆՏԱՌԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 5-ԱՆՏԱՌՏՆՏ (ՏԱՐԵԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Անտառխախտումների մասին» ձև N 5-անտառտնտ (տարեկան) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև փետրվարի 10-ը:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Բ Ա Ժ Ի Ն 1
ԱՆՏԱՌԽԱԽՏՈՒՄՆԵՐ
5. Տող 101-ում բերվում են շրջայցերի և ստուգումների ժամանակ հայտնաբերված և ակտավորված անտառխախտումների քանակներն ըստ խմբերի:
6. Անտառխախտումների ակտերի քանակները բերվում են սյունակներ 1, 4, 6, 8 և 10-ում:
7. Ապօրինի անտառհատումների ակտավորման ժամանակ նշվում է ինչպես հատված ծառերի, թփերի, գեղազարդային և տեխնիկական կուլտուրաների քանակը (սյունակ 2), այնպես էլ հատված փայտանյութի ծավալն՝ ըստ հատված ծառի բնի (սյունակ 3):
8. Չթույլատրված վայրերում անասունների արածեցման արձանագրման դեպքում նշվում է անասունների գլխաքանակը (սյունակ 5), իսկ ապօրինի հողազավթման (պետանտառֆոնդի տարածքում չթույլատրված հողօգտագործում, շինությունների կառուցում և այլն) և խոտհունձի դեպքում՝ տարածքը հեկտարով (սյունակներ 7 և 9):
Բ Ա Ժ Ի Ն 2
ԱՆՏԱՌԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՇԱՐԺԸ
9. Տող 201-ում բերվում են իրավապահ մարմիններին հանձնված անտառխախտումների ակտերի քանակներն ըստ բաժին 1-ում բերված խմբերի:
10. Տող 202-ում բերվում է իրավապահ մարմինների կողմից հարուցված քրեական գործերի քանակը:
11. Տող 203-ում բերվում է իրավապահ մարմինների կողմից չհարուցված քրեական գործերի քանակը:
12. Տող 204-ում բերվում է իրավապահ մարմինների կողմից կարճված գործերի քանակը:
13. Տող 205-ում բերվում է իրավապահ մարմինների կողմից նշանակված տույժերի գործերի քանակը:
Բ Ա Ժ Ի Ն 3
ԱՆՏԱՌԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎՆԱՍԻ ԳՈՒՄԱՐԸ
14. Տող 301-ի համապատասխան սյունակներում բերվում են հայտնաբերված անտառխախտումների դիմաց սահմանված վնասի գումարները, որոնք ենթակա են գանձման, ըստ բաժին 1-ում բերված խմբերի:
15. Տող 302-ում բերվում են շրջայցերի և ստուգումների ժամանակ հայտնաբերված և ակտավորված անտառխախտումների դիմաց սահմանված այն գումարները, որոնք առանց իրավապահ մարմինների միջամտության կամավոր մուծվել են անտառխախտողների կողմից:
16. Տող 303-ում բերվում են իրավապահ մարմինների կողմից վճռված վնասի հատուցման այն գումարները, որոնք մուծել են անտառխախտողները:
17. Տող 304-ում բերվում են կամավոր և վճռման որոշումներով մուծված գումարներն ըստ անտառխախտման ակտերի:
|
Ա Մ Փ Ո Փ Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՆՏԱՌԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
200….թ. համար
Բ ա ժ ի ն 1
ԱՆՏԱՌԽԱԽՏՈՒՄՆԵՐ
|
Ապօրինի |
Անասունների չթույլա- |
Հողազավթում |
Անօրինական խոտհունձ և այլն |
Որս- |
Ակտերի ընդհա- | |||||
ակտերի քանա- |
ծառերի քանա- |
ծա- |
ակտերի քանա- |
գլխա- |
ակտերի քանա- |
տա- |
ակտերի |
տա- | |||
Ա |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
Անտառխախ- |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Բ ա ժ ի ն 2
Անտառխախտումների գործերի շարժը
Տողի |
|
Գործերի քանակն ըստ անտառխախտման ուղղությունների | |||||
ընդա- |
ապօրինի |
անասունների չթույլատրված արածեցում |
հողա- |
անօրի- |
որսկա- | ||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
201 |
Հանձնվել է հետաքննության |
|
|
|
|
|
|
202 |
այդ թվում՝ հարուցվել է |
|
|
|
|
|
|
203 |
մերժվել է |
|
|
|
|
|
|
204 |
կարճվել է |
՝ |
|
|
|
|
|
205 |
նշանակվել է տույժ |
|
|
|
|
|
|
Բ ա ժ ի ն 3
Անտառխախտումների վնասի գումարը
Տողի |
|
Վնասի գումարն ըստ | |||||
ընդա- |
ապօրինի |
անասուն- |
հողա- |
անօրի- |
որսկանոն- | ||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
301 |
Գանձման ենթակա վնասի գումարը |
|
|
|
|
|
|
302 |
որից՝ |
|
|
|
|
|
|
303 |
վերականգնվել է ըստ վճիռների |
|
|
|
|
|
|
304 |
Վերականգնված ընդհանուր գումարը |
|
|
|
|
|
|
Կատարող ___________________ Հեռ. __________________ ____”________________ 200_թ. |
Ղեկավար
Անուն, ազգանուն ___________________
Պաշտոն _________________________ Ստորագրություն ____________________ |