Գլխավոր տեղեկություն
Համար
N 208-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.01.2003-19.01.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.12.23/31.1 Հոդ.294
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.09.2002
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2003

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302314

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

10 սեպտեմբերի 2002 թ.

ք. Երևան

N 208-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԹԱՓՈՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Ամփոփ հաշվետվություն թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև թիվ 1-թափոն պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի 1-ի:


Նախագահ

Ս. Մնացականյան
 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

10 սեպտեմբերի 2002 թ.

թիվ 208-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԹԱՓՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» ձև N 1-թափոն (տարեկան) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև մայիսի 5-ը:

4. Հաշվետվությունը ներկայացվում է առանձին` ըստ հանրապետության, մարզերի, քաղաքների և ամփոփ` ըստ գյուղական համայնքների:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բ ա ժ ի ն  1

 

Թափոնների առաջացումն ու շարժը

 

6. Սյունակ 1-ում բերվում է հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմակերպություններում առկա թափոնների քանակը:

7. Սյունակ 2-ում բերվում է այլ կազմակերպություններից հաշվետու կազմակերպություններին տրամադրած թափոնների քանակը:

8. Սյունակ 3-ում բերվում է անմիջականորեն վիճակագրական տեղեկություններ տրամադրող կազմակերպություններում առաջացած թափոնների քանակը:

9. Սյունակ 4-ում բերվում է հաշվետու կազմակերպությունների կողմից այլ կազմակերպություններին տրամադրած թափոնների քանակը:

10. Սյունակ 5-ում բերվում է կազմակերպությունների կողմից վնասազերծված, ոչնչացված թափոնների (ինչպես իրենց մոտ առաջացած, այնպես էլ դրսից ստացված) քանակը:

11. Սյունակ 6-ում բերվում է թափոնների այն քանակը, որը հաշվետու կազմակերպություններն իրենց միջոցներով` սեփական կամ վարձակալած տրանսպորտային միջոցներով, տեղափոխվել են թափոնակուտակիչներ, իսկ սյունակ 7-ում` դրանցից առանձնացվում է տեղափոխված կենցաղային թափոնների քանակը:

12. Սյունակ 8-ում բերվում է հաշվետու տարում օգտագործված թափոնների քանակը:

13. Սյունակ 9-ում բերվում է կազմակերպություններում առկա թափոնների քանակը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ:

 

Բ ա ժ ի ն  2

 

Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշներ

 

14. Այս բաժինը լրացվում է բաժին 1-ին ցուցանիշներին համապատասխան:

15. Տող 201-ում բերվում են դրամական բոլոր ծախսերը` կապված թափոնների հետ (ներառյալ տրանսպորտային, էներգետիկ ծախսերը, այդ նպատակով կատարված աշխատանքի դիմաց վճարումները և այլն):

16. Տող 202-ում բերվում են թափոնների վնասազերծման, ոչնչացման համար կատարված ծախսերն` անկախ նրանից, թափոնները կազմակերպություններինն են, թե ընդունված են այլ կազմակերպություններից:

17. Տող 203-ում բերվում են թափոնների վերօգտագործման (ուտիլիզացիա) նախապատրաստման նպատակով կատարված ծախսերն` անկախ նրանից, թափոնները կազմակերպություններինն են, թե ընդունված են այլ կազմակերպություններից:

18. Տող 204-ում բերվում են հաշվետու կազմակերպությունների սեփական միջոցներով թափոնները թափոնակուտակիչներ տեղափոխման և տեղադրման համար կատարած ծախսերը:

19. Տող 205-ում բերվում են այլ կազմակերպություններին տրված թափոնների դիմաց հաշվետու կազմակերպությունների կատարած վճարումները:

20. Տող 206-ում բերվում են այլ կազմակերպություններից (անկախ թափոնների ընդունման նպատակներից) ընդունած թափոնների դիմաց կատարած վճարումները:

21. Տող 207-ում բերվում են կազմակերպությունների բոլոր դրամական մուտքերը` կապված թափոնների շարժի, դրանց վերամշակման և օգտագործման հետ (ներառյալ այդ նպատակով կատարված աշխատանքների, էներգետիկ ծախսումների, տրանսպորտային ծառայությունների դիմաց այլ կազմակերպություններից ստացված վճարումները):

22. Տող 208-ում բերվում են այն գումարները, որոնք ստացվել են այլ կազմակերպություններից` նրանց թափոնների ընդունման համար:

23. Տող 209-ում բերվում են այն գումարները, որոնք ստացվել են այլ կազմակերպություններից` իրենց թափոնները նրանց տրամադրելու համար:

24. Տող 210-ում բերվում են թափոնների վերամշակումից ստացված եկամուտներն` անկախ նրանից, թափոնները կազմակերպություններինն են, թե ընդունվել են այլ կազմակերպություններից, իսկ տող 211-ում առանձնացվում են այլ կազմակերպություններից ընդունված թափոնների վերամշակումից ստացված եկամուտները:

 

Բ ա ժ ի ն  3

 

Թափոնների առաջացումն ըստ տեսակների, խմբերի, ծավալները ԵՎ շարժը

 

25. Սյունակ Բ-ում բերվում է թափոնների լրիվ անվանումը:

26. Սյունակ Դ-ում բերվում է թափոնների վտանգավորության դասը:

27. Սյունակ Ե-ում բերվում է տեխնոլոգիական պրոցեսի կամ արտադրության լրիվ անվանումը, որտեղ առաջացել են թափոնները:

28. Սյունակ Զ-ում բերվում է թափոնների ֆիզիկա-քիմիական բնութագրերը (ագրեգատային վիճակը, հիմնական բաղադրիչների պարունակությունը):

29. Սյունակ 1-ում բերվում է կազմակերպությունների տարածքներում գտնվող թափոնակուտակիչների տեսակը, զբաղեցրած մակերեսը:

30. Մյուս սյունակների ցուցանիշների լրացումը կատարվում է բաժին 1-ի ցուցանիշների լրացման կարգին համապատասխան:

 

Ներմուծեք նկարագրությունը_17995

ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 


Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգի»

 

Ով է ներկայացնում ______________________________

(անվանումը)

 

Գտնվելու վայրը ________________________________

 

էլեկտրոնային փոստի հասցեն ________________________

Ձև N 1-թափոն

 

տարեկան

 

Հաստատված է՝ ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

10 սեպտեմբերի 2002 թ.

թիվ 208-Ն որոշմամբ

 

Ներկայացվում է՝

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն

 

Ներկայացնում է՝

ՀՀ բնապահպանության

նախարարությունը

 

Հաշվետվության ներկայացման ժամ կետը՝

մինչև մայիսի 5-ը

Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով։

 

Ա Մ Փ Ո Փ  Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

200... թ.

 

Բ ա ժ ի ն  1

 

Թափոնների առաջացումն ու շարժը

 

(տոննա)

Տողի համարը

 

 

Թափոնների ընդհանուր քանակությունը տարեսկզբին

 

Ստացվել են թափոններ այլ կազմակեր-
պություններից

 

Առաջացել են թափոններ

      

Տրվել է այլ կազմակեր-
պությունների

Վնասազերծված, ոչնչացված է կազմակերպության
կողմից

Տեղափոխվել են թափոնակուտակիչներ կազմակերպության միջոցներով

Օգտագործված (ուտիլիզացված) թափոններ 

Թափոնների ընդհանուր քանակությունը տարեվերջին(1+2+3-4-5-6-8)

 

ընդամենը

այդ թվում՝ կենցաղային թափոնների

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

8

9

101

Ընդամենը
(102+103 +
+104+105+106+107)

                 

102

այդ թվում՝
վտանգավորության
I դասի

                 

103

վտանգավորության II դասի

                 

104

վտանգավորության III դասի

                 

105

Վտանգավորության IV դասի

                 

106

Վտանգավորության V դասի (առանց կենցաղայինի)

                 

107

կենցաղային թափոններ

                 

 

Բ ա ժ ի ն  2

 

Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշներ

 

Տողի համարը

 

Ընդամենը, հազ. դրամ

այդ թվում՝ վտանգավոր թափոնների համար

Ա

Բ

1

2

201

Դրամական ծախսումներ, ընդամենը
(202+203+204+205+206)

   

202

այդ թվում թափոնների՝ վնասազերծման, ոչնչացման

   

203

վերօգտագործման (ուտիլիզացիա) նախապատրաստման

   

204

թափոնակուտակիչներ տեղափոխման և տեդադրման

   

205

վճարումներ այլ կազմակերպություն­ներին տրված թափոնների դիմաց

   

206

վճարումներ այլ կազմակերպություն­ներից ստացված թափոնների դիմաց

   

207

Դրամական մուտքեր, ընդամենը
(208+209+2 10)

   

208

այդ թվում՝ այլ կազմակերպություն­ներից նրանց թափոնների ընդունման համար

   

209

այլ կազմակերպություններից թափոնները նրանց տրամադրելու համար

   

210

թափոնների վերամշակումից ստացված արտադրանքի կամ կիսաֆաբրիկատի իրացումից

   

211

այդ թվում՝ ի հաշիվ այլ կազմակերպություններից ստացված թափոնների վերամշակումից

   

 

Բ ա ժ ի ն  3

 

Թափոնների առաջացումն ըստ տեսակների, խմբերի, ծավալները եվ շարժը

 

Տողի համարը

Թափոն-
ների անվանումը

Թափոն-
ների կոդը

Թափոն-
ների վտանգա-
վորության դասը

Տեխնոլոգիա-
կան պրոցեսը կամ արտադրու-
թյունը, որտեղ առաջա-
ցել են թափոնները

Թափոնների
ֆիզիկա-
քիմիական
բնութագրերը
(ագրեգատային
վիճակը,
հիմնական
բաղադրիչների պարունա-
կությունը)

Թափոնա-
կուտա-
կիչների տեսակը, զբաղեցրած տարածքը, քառ.մ
Առկա թափոնների քանա-
կությունը կազմակեր-
պությունում տարեսկզբին
Առաջա-
ցել են թափոն-
ներ կազմակեր-
պությունում

Ստացվել են
թափոններ այլ կազմակեր-
պություն-
ներից

Օգտագործված
(ուտիլիզացված) թափոններ

Վնասազերծված,
ոչնչացված
թափոններ
Տրվել է այլ կազմակեր-
պություն-
ների
Տեղափոխվել են թափոնա-
կուտակիչներ
Թափոն-
ների առկա քանա-
կությունը տարե-
վերջին
ընդա-
մենը

այդ թվում՝ այլ կազմակեր-
պություններից ստացված

ընդա-
մենը

այդ թվում՝ այլ կազմակեր-
պություններից ստացված

ընդա-
մենը

այդ թվում՝ կեն ցաղային թափոն-
ների

Ա

Բ

Գ

Դ

Ե

Զ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

301

                                 

302

                                 

303

                                 

304

                                 

305

                                 
306                                  
307                                  
308                                  
309                                  
310                                  
311                                  
312                                  
313                                  
314                                  
315                                  
316                                  
317                                  
318                                  
319                                  
320                                  
321                                  
322                                  
323                                  

324

                                 

 

 

Կատարող __________________

 

Հեռ.______________________

 

____ __________ 200... թ.

 

Ղեկավար

 

Անուն, ազգանուն _________

 

Պաշտոն _______________

 

Ստորագրություն___________