«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 05002169
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
28 օգոստոսի 2002 թ. |
N 10/7-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 27-րդ ենթակետով և 53-րդ հոդվածով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովներում վիճակահանություններ անցկացնելու կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԿԸՀ-ի 26.05.1999 թ. թիվ արձ. 26 կետ 4 «Տեղամասային ընտրական հանձնաժողովներում վիճակահանություններ անցկացնելու կարգի մասին» որոշումը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ` |
Ա. Սահրադյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
Տեղամասային ընտրական հանձնաժողովներում վիճակահանություններ անցկացնելու
1. Քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովն իր նիստում կատարում է վիճակահանություն և որոշում քվեաթերթիկներն ստորագրող հանձնաժողովի 3 անդամներին։ Հանձնաժողովի նախագահը վիճակահանությանը մասնակցող հանձնաժողովի անդամների թվին համապատասխան պատրաստում է վիճակահանության թերթիկներ՝ 3-ի վրա կատարելով որևիցե նշում, դրանք քառապատիկ ծալում և գցում է վիճակահանության համար նախատեսված արկղի մեջ։ Հանձնաժողովի անդամների կողմից թերթիկները հանելուց հետո վիճակահանության արդյունքների մասին գործավարության մատյանում կազմվում է արձանագրություն։
2. Քվեարկության օրը ժամը 700-ին տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստում կատարվում է վիճակահանություններ և որոշվում են՝ քաղաքացիների գրանցումն իրականացնող (յուրաքանչյուր 1000 ընտրողին մեկական անդամ), քվեաթերթիկներ հատկացնող (յուրաքանչյուր 1000 ընտրողին մեկական անդամ), քվեաթերթիկները կնքող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամներին:
Հանձնաժողովի նախագահը վիճակահանությանը մասնակցող հանձնաժողովի անդամների թվին համապատասխան պատրաստում է վիճակահանության թերթիկներ, որոնցում նշվում է՝
ա) «քաղաքացիների գրանցումը իրականացնող» 2 (հատ)
բ) «քվեաթերթիկներ հատկացնող» (2 հատ)
գ) «քվերաթերթիկներ կնքող» (1 հատ)
դ) «քվեատուփի համար պատասխանատու» (1 հատ):
Վիճակահանության թերթիկները քառապատիկ ծալվում և գցվում են վիճակահանության համար նախատեսված արկղի մեջ: Հանձնաժողովի անդամների կողմից թերթիկները հանելուց հետո վիճակահանության արդյունքների մասին գործավարության մատյանում կազմվում է արձանագրություն։
3. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատանքային հերթափոխը կատարվում է 3-ժամյա հաճախականությամբ՝ հանձնաժողովի նախագահի կողմից:
4. Հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և քարտուղարը վիճակահանության չեն մասնակցում: Նրանք կարող են փոխարինել հանձնաժողովի մյուս անդամներին նրանց ժամանակավոր բացակայության ընթացքում։