«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 մայիսի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302084
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
3 ապրիլի 2002 թ. |
N 106 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ԹԻՎ 09 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի ե) ենթակետով, 36, 39, 45 հոդվածներով, «ՀՀ պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 10, 13, 14, 15 հոդվածներով սահմանված դրույթների պահանջներով, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 04.02.2002 թ. ՆԿ-1045 կարգադրության 4-րդ կետով սահմանված հանձնարարականի` ՀՀ վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
«Ազգային վիճակագրական ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2000 թվականի օգոստոսի 15-ի թիվ 09 որոշմամբ հաստատված (ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 04.12.2001 թ. թիվ 74 և 18.12.2001 թ. թիվ 99 որոշումների խմբագրությամբ) «ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կանոնադրությունում և կառուցվածքում» կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) կանոնադրության 6.2.3. կետում`
ա) «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«դ) նշանակում և ազատում է Ծառայության աշխատակազմի աշխատակիցներին, տարածքային և գործառնական ստորաբաժանումների ղեկավարներին.».
բ) «ե» ենթակետում կատարել լրացում` հետևյալ բովանդակությամբ.
«անհրաժեշտության դեպքում պատվիրակում է սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները.».
գ) «ժ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում է կարգապահական տույժեր Ծառայության աշխատակազմի աշխատակիցների, գործառնական և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների, համակարգի այլ աշխատողների նկատմամբ՝ խորհրդակցելով համապատասխան ստորաբաժանման գործունեությունը համակարգող Խորհրդի անդամի, իր տեղակալի և Ծառայության աշխատակազմի ղեկավարի հետ: Կիրառում է խրախուսման միջոցներ նաև պետական վիճակագրական աշխատանքների իրականացման գործում էական մասնակցություն ցուցաբերած մասնագետների նկատմամբ.».
դ) «ժբ» ենթակետից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետեր.
«ժգ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Ծառայության աշխատակազմի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրահանգները, կարգադրությունները և ցուցումները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
ժդ) վերահսկողություն է իրականացնում հիմնարկին ամրակցված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
«ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:»:
2) կանոնադրության 6.2.4. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«6.2.4 Ծառայության նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է Ծառայության նախագահի տեղակալը, իսկ Խորհրդի աշխատանքների գծով՝ Խորհրդի նախագահի կարգադրությամբ՝ Խորհրդի անդամներից մեկը»:
3) կանոնադրության «6.3» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«6.3 Ծառայության նախագահի տեղակալը
6.3.1 Ծառայության նախագահի տեղակալը նշանակվում և ազատվում է Խորհրդի կողմից՝ Ծառայության նախագահի ներկայացմամբ:
6.3.2. Ծառայության նախագահի տեղակալը՝
ա) փոխարինում է Ծառայության նախագահին` նրա բացակայության դեպքում.
բ) Խորհրդի որոշումներով և Նախագահի հանձնարարությամբ համակարգում է Ծառայության աշխատանքները.
գ) Ծառայության խնդիրներին համապատասխան իրականացնում է վիճակագրական հաշվետվությունների հաշվառման, վերահսկման ստուգման, ինչպես նաև խախտումների հայտնաբերման դեպքում համապատասխան ներգործության միջոցներ կիրառելու աշխատանքների համակարգումը.
դ) իրականացնում է Ծառայության նախագահի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) Խորհրդի որոշումներով և Նախագահի հանձնարարությամբ համագործակցում է պետական և այլ մարմինների հետ.
զ) Խորհրդի որոշումներով և Նախագահի հանձնարարությամբ համակարգում է զարգացման և այլ համապատասխան ծրագրերի մշակումը.
է) առաջարկություններ է ներկայացնում նախագահին նրա իրավասությանը վերաբերող հարցերով.
ը) Խորհրդի որոշումներով և Նախագահի հանձնարարությամբ կազմակերպում է Ծառայությունում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների ճշգրիտ կատարման աշխատանքները և դրանց նկատմամբ վերահսկողությունը.
թ) Խորհրդի որոշումներով և Նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Ծառայության աշխատակազմի աշխատանքների կատարման համար նորմատիվ-տեխնիկական ապահովման կազմակերպումը.
ժ) կատարում է նախագահի այլ հանձնարարականներ»:
4) կանոնադրության «6.4» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«6.4 Ծառայության աշխատակազմի ղեկավարը
6.4.1 Ծառայության աշխատակազմի ղեկավարը (այսուհետ` աշխատակազմի ղեկավար) քաղաքացիական ծառայող է: Աշխատակազմի ղեկավարը պաշտոնի նշանակվում և ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն:
6.4.2 Աշխատակազմի ղեկավարը՝
ա) կազմակերպում է Ծառայության աշխատակազմի գործունեությունը և ղեկավարում Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները.
բ) իր լիազորությունների շրջանակում առաջարկություններ է ներկայացնում Նախագահին Ծառայության աշխատակազմի կառուցվածքային, տարածքային և գործառնական ստորաբաժանումների պետերին պաշտոնից ազատման վերաբերյալ՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում.
գ) իր լիազորությունների շրջանակում արձակում է կարգադրություններ, տալիս հրահանգներ, ցուցումներ.
դ) օրենքով իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է Ծառայությանը ամրակցված գույքը.
ե) կազմակերպում է Ծառայության բյուջեի նախագծի նախապատրաստման աշխատանքները.
զ) իր լիազորությունների շրջանակում ապահովում է կապը պետական և այլ մարմինների հետ.
է) իր լիազորությունների շրջանակում կազմակերպում է Ծառայությունում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների ճշգրիտ կատարման աշխատանքները և դրանց նկատմամբ վերահսկողությունը.
ը) Ծառայության նախագահին առաջարկություններ է ներկայացնում Ծառայության աշխատակազմի աշխատողների, տարածքային և գործառնական ստորաբաժանումների ղեկավարների նկատմամբ խրախուսանքի և կարգապահական ներգործության միջոցների կիրառման հարցում.
թ) իրականացնում է Ծառայության աշխատակազմի աշխատանքների կատարման համար նորմատիվ-տեխնիկական ապահովման կազմակերպումը.
ժ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության, նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման այլ մարմինների աշխատակազմերի հետ.
ժա) կազմակերպում է համակարգի աշխատողների վերապատրաստման և ատեստավորման հարցերի հետ կապված միջոցառումները.
ժբ) վերահսկում է Ծառայության աշխատակազմի գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժգ) Նախագահի հետ համատեղ ստորագրում է խորհրդակցությունների ու քննարկումների արձանագրությունները.
ժդ) Նախագահի ստորագրությանն է ներկայացնում նախագահի հրամանները, հանձնարարականները, կարգադրությունները և թղթակցությունը:
6.4.3 Աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում Նախագահի հրամանով նրան փոխարինում է այլ պաշտոնյա»:
5) կանոնադրության 6.5.1 կետի «Ծառայության նախագահի տեղակալ-ծառայության աշխատակազմի ղեկավարի» բառերը փոխարինել «Ծառայության աշխատակազմի ղեկավարի» բառով:
6) կանոնադրության 6.6.1. կետում`
ա) 1-ին պարբերությունում «Ծառայության նախագահի տեղակալ-ծառայության աշխատակազմի ղեկավարի» բառերը փոխարինել «Ծառայության աշխատակազմի ղեկավարի» բառով:
բ) 2-րդ պարբերությունում «Ծառայության նախագահի տեղակալ-ծառայության աշխատակազմի ղեկավարի» բառերը փոխարինել «Ծառայության աշխատակազմի ղեկավարի» բառով:
գ) 3-րդ և 4-րդ պարբերությունները հանել:
7) կանոնադրության 6.7. կետի վերնագրում «կենտրոնական ապարատի» բառերը փոխարինել «աշխատակազմի» բառով:
8) կանոնադրության 6.7.1 կետում «կենտրոնական ապարատի» բառերը փոխարինել «աշխատակազմի» բառով:
9) կանոնադրության «6.7.2» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«6.7.2 Ծառայության աշխատակազմի կառուցվածքը հաստատվում է Խորհրդի կողմից որպես սույն կանոնադրության բաղկացուցիչ մաս՝ ըստ վիճակագրական և քաղաքացիական ծառայության գործառույթների նկարագրերի (հավելվածը կցվում է).»:
Նախագահ՝ |
Ս. Մնացականյան |
Հավելված
Հաստատված է |
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի կառուցվածքը վիճակագրական եվ քաղաքացիական ծառայության գործառույթների նկարագրերով