Գլխավոր տեղեկություն
Համար
N 71
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.10.2001-11.06.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.10.10/17(80) Հոդ.148
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.09.2001
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.10.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2006

603.0071.10.09.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

10 սեպտեմբերի 2001 թ.
ք. Երևան

N 71

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԵՎ ՍՊԱՌՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՁԵՎ-ԷՆԵՐԳԵՏԻԿԱ) ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ» ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի առաջին մասով և 15 հոդվածի «թ» ենթակետով սահմանված դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

հաստատել «Էներգիա արտադրող և սպառող կազմակերպությունների (ձև-էներգետիկա) ընտրանքային հետազոտության անցկացման հարցաթերթը» և դրա լրացման մասին Հրահանգը (կցվում է):

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ

 

ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԵՎ ՍՊԱՌՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

Ձև-«Էներգետիկա»

 

2000 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ

 

Տրամադրվող տեղեկատվության անանունությունը երաշխավորվում է:

 

Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2001 թ. սեպտեմբերի 10-ի թիվ 71 որոշմամբ

 

1. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԵՎ ՍՊԱՌՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1.1. Կազմակերպության անվանումը _________________________________
1.2. Գործունեության հասցեն _____________________________________

1.3. Պետռեգիստրում գրանցման համարը

                         
 

1.4. Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը

               
 

1.5. Կազմակերպական-իրավական ձևը (նշել միայն մեկը`)

X

 

1.5.1. Բաց բաժնետիրական ընկերություն  

 

 

1.5.2. Փակ բաժնետիրական ընկերություն  

 

 

1.5.3. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն  

 

 

1.5.4. Լիակատար տնտեսական ընկերակցություն  

 

 

1.5.5. Արտադրական կոոպերատիվ  

 

 

1.5.6. Այլ  

 

 

Ծանոթություն. Նշված տեղեկությունները լրացնել ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի տվյալների հիման վրա:

 

1.6. Կազմակերպությունը* 1.6.1. Գործել է

 

 
  1.6.2. Չի գործել

 

 
  1.6.3. Չի հայտնաբերվել

 

 

 

________________

* Լրացվում է հաշվարարի կողմից

 

2. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ (ԹՈՂԱՐԿՈՒՄԸ) ԵՎ ՍՊԱՌՈՒՄԸ

 

Ցուցանիշի անվանումը Տողի համարը Քանակը հազ. կՎտ/ժամ
2000 թ. 1999 թ.
Թողարկվել է էլեկտրաէներգիա
(ինքնաարտադրություն), ընդամենը
01    

այդ թվում`
- ստացիոնար էլեկտրակայանների կողմից
(նշել տիպը) -----------------------------

02    
- շարժական էլեկտրակայանների կողմից 03    
Ստացվել է դրսից 04    
Ընդամենը մուտք (տող 01+04) 05    
Սպառվել է էլեկտրաէներգիա, ընդամենը
(տող 07+08+09)
06    
այդ թվում`
- արտադրական (տեխնոլոգիական)
կարիքների համար
07    
- էլեկտրակայանի սեփական կարիքների համար 08    
- կորուստներ գործարանային ցանցում, տրանսֆորմատորային ենթակայաններում և փոխակերպիչներում 09    
Դուրս է բաց թողնվել 10    
Ընդամենը ծախս (տող 06+10) 11    

 

3. ՍՊԱՌՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ԸՍՏ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, %-ՈՎ

 

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

Տեսակարար կշիռը

Սպառվել է էլեկտրաէներգիա, ընդամենը

01

100 %

այդ թվում`

- էլեկտրաշարժիչների կողմից (դարձիչ ուժի համար)

02

 
- արտադրական տեղամասերի լուսավորման համար

03

 
- ջեռուցման համար

04

 
- այլ սպառում

05

 

 

4. ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Ցուցանիշի անվանումը Տողի համարը Քանակը
հազ. Հ.կալ
2000 թ. 1999 թ.
Արտադրվել է ջերմային էներգիա
(ինքնաարտադրություն), ընդամենը
01    
Ստացվել է դրսից 02    
Ընդամենը մուտք (տող 01+02) 03    
Սպառվել է (օգտագործվել է) ջերմային էներգիա, ընդամենը
(տող 05+06+07)
04    
այդ թվում`
- արտադրական (տեխնոլոգիական)
նպատակների համար
05    
- ջեռուցման համար 06    
- այլ սպառում 07    
Դուրս է բաց թողնվել 08    
Ընդամենը ծախս (տող 04+08) 09    

 

5. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

(լրացվում են ամբողջական թվերով, առանց տասնորդական նիշի)

Էներգա-
կիրներ
Տողի հա-
մարը
Չափի միա-
վորը
Ջերմա-
տվու-
թյունը* (գործա-
կից)
Մնա-
ցորդը
առ 01.01.
2000 թ.
Արտա-
դրվել է
Ստաց-
վել է դրսից
այդ
թվում`
Սպառ-
վել է
(օգտա-
գործ-
վել է) ընդա-
մենը
այդ թվում` Դուրս
է
բաց թող-
նըվել
Մնա-
ցորդը
առ 31.12.
2000 թ.
իրենց
կող-
մից ներ-
կըր-
ված
սեփա-
կան էլ. էներ-
գիա
արտա-
դրու-
թյան
համար
սեփա-
կան
ջերմ.
էներ-
գիա արտա-
դրու-
թյան
համար
ոչ
էներ-
գետիկ նպա-
տակ-
ներով
տրանս-
պորտի կողմից
մնա-
ցած
այլ սպա-
ռում-
ներ
Ա 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
I. Առաջ-
նային

- քարա-
ծուխ
01 տոննա                          
- անմշակ նավթ 02 տոննա    

x

                   
- բնա-
կան
գազ
03 հազ.մ3  

x

x

                 

x

- փայտ 04 մ3                          
- փայտի թափոն 05 տոննա                          
II. Երկրոր-
դային


-վերա-
մշակված
գազ **
06 հազ.մ3                          
- սինթեզ
գազ
07 հազ.մ3                          
- հեղուկ
գազ
08 տոննա                          
- նավթ
(կերոսին)
09 տոննա                          
- ավիա-
կերոսին
10 տոննա                          
- բենզին 11 տոննա                          
- ավիա-
բենզին
12 տոննա                          
- դիզ.
վառելիք
13 տոննա                          
- մազութ 14 տոննա                          
- քսա-
յուղեր
15 տոննա                          
- ուայտ
սպիրիտ
16 տոննա                          
- այլ
նավ-
թային
արտա-
դրանք
17 տոննա                          
                               
                               
     

* Կազմակերպությունները չեն լրացնում

** Մաքրված գազեր, ներառյալ էթիլեն, պրոպիլեն, բութիլեն, բուտադիեն և այլ նավթային գազեր (համապատասխան "PRՕDCՕM" դասակարգչի 23.20.22.00 կոդի)

 

__________ 2001 թ.

 

ՂԵԿԱՎԱՐ` _________________

ստորագրություն

 

 

 

_______________________

կատարողի ազգանունը և հեռախոսի համարը

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԵՎ ՍՊԱՌՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ձև- «Էներգետիկա»

 

1. Ընդհանուր դրույթներ

 

Էներգիա (էներգակիրներ) արտադրող և սպառող կազմակերպությունների ընտրանքային հետազոտության նպատակն է ստանալ տնտեսության տարբեր ոլորտներում գործող կազմակերպությունների (անկախ կազմակերպա-իրավական ձևից) էներգիայի արտադրության և սպառման վերաբերյալ ամբողջական և արժանահավատ վիճակագրական տեղեկատվություն: Ստացված տեղեկությունները հիմք կհանդիսանան էներգոհաշվեկշռի կազմման համար:

 

2. Հարցերի պատասխանների գրանցում

 

Բ ա ժ ի ն  1

 

Տեղեկություններ էներգիա արտադրող եվ սպառող կազմակերպությունների մասին

 

1.1-1.5 տողերը լրացվում են ՀՀ ձեռնարկությունների պետռեգիստրի կողմից տրված վկայականի տվյալների հիման վրա:

1.6 տողը լրացվում է հաշվարարի կողմից:

Նշված կետը լրացնելիս «Գործել է» ասելով պետք է հասկանալ հաշվետու ժամանակաշրջանում ակտիվ գործունեության իրականացումը` այն է արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) կամ զուտ հասույթի առկայությունը գործունեության որևէ տեսակի գծով:

 

Բ ա ժ ի ն  2


Էլեկտրաէներգիայի արտադրությունը (թողարկումը) եվ սպառումը

 

Տող 01 «Թողարկվել է էլեկտրաէներգիա»

 

լրացվում է կազմակերպության կողմից թողարկված էլեկտրաէներգիայի քանակը:

 

Տող 02 «Ստացիոնար կայանների կողմից»

 

ցույց է տրվում ստացիոնար կայանների (հիդրոէլեկտրակայան, ջերմաէլեկտրակայան), կողմից թողարկված էլեկտրաէներգիայի քանակը, նշելով տիպը:

 

Տող 03 «Շարժական կայանների կողմից»

 

ցույց է տրվում շարժական կայանների կողմից (լրացվում է 100կՎտ-ից բարձր հզորություն ունեցող կայանների համար) թողարկված էլեկտրաէներգիայի քանակը:

Առանձին ստացիոնար էլեկտրակայան է համարվում ագրեգատների համակցությունը (առաջնային շարժիչ գեներատորի հետ), նախատեսված էլեկտրաէներգիայի թողարկման համար, տեղադրված առանձին շենքում կամ շենքի հատուկ հատկացված մասում: Եթե էլեկտրագեներատորային տեղակայանքները գտնվում են նույն շենքի տարբեր արտադրամասերում կամ տարբեր շենքերում, սակայն աշխատում են ընդհանուր վահանակից, ապա դրանք համարվում են մեկ էլեկտրակայան:

Շարժական էլեկտրակայաններ են համարվում էներգագնացքները, վագոն-էլեկտրակայանները, մեքենաների վրա տեղադրված էլեկտրակայանները և այլն: Այն էլեկտրակայանները, որոնք ձեռք են բերվել կազմակերպության կողմից որպես շարժական, սակայն ամրացվել են հիմքի վրա, համարվում են ստացիոնար:

 

Տող 04 «Ստացվել է դրսից»

 

ցույց է տրվում դրսից` արտադրող կայաններից կամ բաշխիչ ցանցերից ստացված էլեկտրաէներգիայի քանակը:

 

Տող 05 «Ընդամենը մուտք»

 

ցույց է տրվում թողարկված և դրսից ստացված էլեկտրաէներգիայի քանակը (գնված ինչպես «Հայէներգո»-ից, այնպես էլ այլ կազմակերպություններից):

 

Տող 06 «Սպառվել է էլեկտրաէներգիա»

 

ցույց է տրվում կազմակերպության կողմից սպառված ամբողջ էլեկտրաէներգիան, որը թողարկվել է ինչպես սեփական կայանների (ստացիոնար և շարժական) կողմից, այնպես էլ ստացվել է դրսից, հանած դուրս բացթողնված էլեկտրաէներգիայի քանակը (տող 10):

 

Տողեր 07-09

 

ցույց է տրվում կազմակերպության կողմից սպառված էլեկտրաէներգիայի բաշխումը ըստ նպատակային օգտագործման:

 

Տող 07 «Արտադրական (տեխնոլոգիական) կարիքների համար»

 

ցույց է տրվում էլեկտրաէներգիայի այն քանակը, որը սպառվել է`

Էլեկտրաէներգիան, որը ծախսվել է կազմակերպության կողմից թողարկվող էլեկտրաշարժիչների կամ էլեկտրաապարատների փորձարկման համար, ներառվում է կազմակերպությունում սպառված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալում և այդ թվում` տեխնոլոգիական նպատակների (էլեկտրաապարատների փորձարկման ժամանակ) և դարձիչ ուժի համար (էլեկտրաշարժիչների փորձարկման ժամանակ).

Եթե կազմակերպությունում բացակայում է դարձիչ ուժի, տեխնոլոգիական կարիքների և լուսավորման ու ջեռուցման համար սպառված էլեկտրաէներգիայի առանձնացված հաշվառումը, ապա էլեկտրաէներգիայի սպառումը հարկ է որոշել շարժիչի, էլեկտրասարքի, լուսավորման սարքավորման հզորության և դրանց աշխատած ժամերով:

 

Տող 08 «Ծախսված է էլեկտրակայանի սեփական կարիքների համար»

 

ցույց է տրվում ինչպես էլեկտրաշարժիչների կողմից էլեկտրակայանի սեփական կարիքների, այնպես էլ էլեկտրակայանի շենքի լուսավորման համար սպառված էլեկտրաէներգիայի քանակը:

 

Տող 09 «Կորուստները գործարանային ցանցերում, տրանսֆորմատորային ենթակայաններում

և փոխակերպիչներում»

 

ցույց են տրվում էլեկտրաէներգիայի կորուստները ինչպես գործարանային ցանցերում, այնպես էլ տրանսֆորմատորային ենթակայաններում և փոխակերպիչներում:

 

Տող 10 «Դուրս է բաց թողնվել»

 

ցույց է տրվում օգտակար առաքված էլեկտրաէներգիայի այն քանակը, որը բաց է թողնվել այլ կազմակերպություններին և հիմնարկներին (բացառությամբ իր ներկայացուցչություններին և մասնաճյուղերին):

 

Բ ա ժ ի ն  3

 

Սպառված էլեկտրաէներգիայի կառուցվածքն ըստ ուղղությունների, %-ով:

 

Տող 05 «Այլ սպառում»

 

ցույց է տրվում սպառված էլեկտրաէներգիայի այն քանակը, տոկոսային արտահայտությամբ, որը չի ներառվել 02-04 տողերում:

 

Բ ա ժ ի ն  4

 

Ջերմային էներգիայի արտադրությունը եվ օգտագործումը

 

Տողեր 01, 02, 04, 08

 

համապատասխանաբար, ցույց են տրվում կազմակերպությունում արտադրված (ինքնաարտադրություն), դրսից ստացված և կազմակերպության ներսում սպառված ու դուրս բացթողնված ջերմային էներգիայի ծավալները: Ընդ որում, կազմակերպության ներսում սպառված ջերմային էներգիան 05 և 06 տողերում տարանջատվում է ըստ արտադրական (տեխնոլոգիական) կարիքների և վարչական շենքերի, արտադրամասերի ջեռուցման նպատակների:

 

Բ ա ժ ի ն  5

 

Տեղեկություններ սկզբնական եվ երկրորդային էներգակիրների մասին

 

Սյունակ 3 «Ջերմատվությունը»

 

լրացվում է ՀՀ ԱՎԾ-ում:

 

Սյունակ 5 «Արտադրվել է»

 

լրացնում են հիմնականում վառելիք արտադրող և քիմիական արդյունաբերության կազմակերպությունները, որտեղ արտադրության գործընթացում առաջնային էներգակիրների և վառելիքի այլ տեսակների վերամշակումից ստանում են երկրորդային էներգակիրներ:

 

Սյունակ 6 «Ստացվել է դրսից»

 

ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը կազմակերպությունը գնել է, անհատույց կամ ապրանքափոխանակման կարգով (բարտերով) ձեռք է բերել այլ կազմակերպություններից:

 

Սյունակ 7 «Իրենց կողմից ներկրված»

 

ցույց է տրվում այլ երկրներից ստացված էներգակիրների այն քանակը, որը կազմակերպությունը անձամբ է ներկրել:

 

Սյունակ 8 «Սպառվել է ընդամենը»

 

ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որն օգտագործվել է կազմակերպության կողմից իր արդյունաբերա-արտադրական գործունեությունը իրականացնելու համար:

 

Սյունակ 9-ը և 10-ը «Սեփական էլեկտրաէներգիայի արտադրության համար» և «Սեփական

ջերմաէներգիայի արտադրության համար»

 

լրացնում են միայն այն կազմակերպությունները, որոնք ունեն սեփական էլեկտրաէներգիայի կամ ջերմային էներգիայի արտադրություն: Նշված սյունակներում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը ծախսվել է կազմակերպությունում բացառապես էլեկտրական կամ ջերմային էներգիա ստանալու համար:

 

Սյունակ 11 «Ոչ էներգետիկ նպատակներով»

 

ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը օգտագործվում է որպես հումք, բայց ոչ որպես վառելիք: Օրգանական վառելիքը կարող է օգտագործվել որպես հումք ոչ վառելիքային արտադրանքի արտադրության համար: Օրինակ` հում նավթը օգտագործվում է էթիլենի արտադրության համար, կամ բնական գազը կարող է օգտագործվել ամմիակի արտադրության համար, մազութը` ասֆալտի արտադրության համար, քսայուղերը` մեքենաների և շարժիչների յուղման համար:

Այստեղ չի հաշվառվում ավտոտրանսպորտի աշխատանքի համար ծախսված վառելանյութի քանակը: Այն առանձնացված ցույց է տրվում 12-րդ սյունակում:

 

Սյունակ 13 «Մնացած այլ սպառումներ»

 

ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը կազմակերպության կողմից օգտագործվել է արտադրական (տեխնոլոգիական) կարիքների, վառարանների, տրանսֆորմատորների և այլ էներգետիկ սարքավորումների, տեխնիկական շահագործման, մաքրման աշխատանքների և այլնի համար:

Օրինակ, բնական գազի, մազութի օգտագործված քանակը վառարանների տաքացման համար և այլն:

Ընդ որում` 9-13-րդ սյունակների տվյալների հանրագումարը պետք է հավասար լինի 8-րդ սյունակի տվյալներին:

 

Սյունակ 14 «Դուրս է բաց թողնվել»

 

ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը կազմակերպությունը վաճառել է, անհատույց կամ ապրանքափոխանակման կարգով (բարտերով), փոխանցել է այլ կազմակերպություններին (բացառությամբ իր ներկայացուցչություններին և մասնաճյուղերին):

 

Սյունակ 15-ը հավասար է սյն.4+սյն.5+սյն.6- սյն.8- սյն.14:

 

Ըստ առանձին էներգակիրների գծով 5-րդ բաժնի համապատասխան տողերը լրացնելիս հարկ է հաշվի առնել հետևյալը`

 

Տող 04 «Վերամշակված գազ»

 

դա մաքրված գազերն են, ներառյալ էթիլեն, պրոպիլեն, բութիլեն, բուտադիեն և այլ նավթային գազեր (համապատասխան "PRՕDCՕM" դասակարգչի 23.20.22.00 կոդի):

 

Տող 08 (Հեղուկ գազ), 11 (Բենզին), 14 (Մազութ), 15 (Քսայուղեր)

 

ցույց է տրվում դրանց ընդհանուր քանակը, անկախ դրանց տեսակներից և մակնիշներից:

 

Տող 17 «Այլ նավթային արտադրանք»

 

ցույց է տրվում այն էներգակիրների քանակը, որոնք չեն ներառվել 06-16 տողերում:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

25 սեպտեմբերի 2001 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60301150

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.05.2006, N 06-Ն 11.06.2006, N 71
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան