«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302365
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 օգոստոսի 2002 թ. |
N 125-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՐՔԻՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 6-ՄԵՔ (ՏԱՐԻՆ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հաշվետվություն գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և սարքինության վիճակի մասին» Ձև թիվ 6-ՄԵՔ (տարին երեք անգամ) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՐՔԻՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 6-ՄԵՔ (ՏԱՐԻՆ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Հաշվետվություն գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և սարքինության վիճակի մասին» ձև թիվ 6-մեք (տարին երեք անգամ) հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը լրացվում է գյուղական (քաղաքային) համայնքների և գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող` գյուղատնտեսական տեխնիկա ունեցող կազմակերպությունների կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
3. Հաշվետվությունում լրացվում են գյուղատնտեսական տեխնիկայի առկա քանակն, անկախ դրանց սեփականության ձևից, պատկանելիությունից և սարքինության վիճակից:
4. «Տրակտորներ, ընդամենը»` թիվ 01 տողով, թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող տրակտորների թիվը, ներառյալ այն տրակտորները, որոնց վրա մոնտաժված են բուլդոզերներ, սկրեպերներ, առու փորողներ, ոռոգման մեքենաներ, արմատահանող հավաքողներ և այլն:
5. «Բեռնատար ավտոմեքենաներ»` թիվ 02 տողով, թիվ 1 և 2 սյունակներում, լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող բեռնատար ավտոմեքենաների թիվը, ներառյալ ավտոցիստեռները (բենզին, կաթ և այլն փոխադրող): Այն ավտոմեքենաները, որոնց վրա մոնտաժված են հատուկ հարմարանքներ (ավտոբենզին լիցքավորողներ, ինքնաշարժ կռունկներ) այս տողով չեն լրացվում:
6. «Հացահատիկահավաք կոմբայններ բոլոր մակնիշի»` թիվ 03 տողով, թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող հացահատիկահավաք կոմբայնների թիվը:
7. «Տրակտորային կցասայլակներ»` թիվ 04 տողով, թիվ 1 և 2 սյունակներում, լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող միայն տրակտորային կցասայլակների թիվը: Այս տողով, ավտոմոբիլային կցասայլերը ցույց չեն տրվում:
8. «Տրակտորային խոտհնձիչներ»` թիվ 05 տողով, թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող տրակտորային կցովի, կախովի և կիսակախովի խոտհնձիչները (ներառյալ հնձիչ մանրացնողները և հնձիչ տափակեցնողները), որոնք նախատեսված են խոտի, կանաչ կերի և սիլոսի, եգիպտացորեն, արևածաղիկ և խոտաբույսեր հնձելու համար: Այս տողով չեն ընդգրկվում խուրձ կապող հնձիչները:
9. «Կերահավաք կոմբայններ` ներառյալ սիլոսահավաք»` թիվ 06 տողով, թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող կերահավաք (ներառյալ սիլոսահավաք) կոմբայնները:
10. «Կարտոֆիլահավաք կոմբայններ»` թիվ 07 տողով, թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են բոլոր մակնիշի, առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող կարտոֆիլ հավաքող կոմբայնները: Այս տողով, կարտոֆիլ քանդող և տնկող մեքենաները ցույց չեն տրվում:
11. «Մամլիչբարդոձիչներ»` թիվ 08 տողով, թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող մամլիչ-բարդոձիչները:
12. «Հատիկազտիչ մեքենաներ»` թիվ 09 տողով, թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող հատիկազտիչ մեքենաները, ներառյալ հատիկ մաքրող-չորացնող կայանների ու կոմպլեքսների մաքրող մեքենաները:
13. «Տրակտորային շարքացաններ»` թիվ 10 տողով, թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող շարքացանները:
14. «Տրակտորային գութաններ»` թիվ 11 տողով, թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են միայն ընդհանուր օգտագործման, առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող տրակտորային գութանները, առանց ճահճային, այգիների և այլ գութանների:
15. «Կուլտիվատորներ»` թիվ 12 տողով, թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող կուլտիվատորները, առանց հարթակտրիչների ու խորը փխրեցնողների:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի | |
Ում է ներկայացվում (անվանումը)______________________
Ով է ներկայացնում (անվանումը)______________________
___________________________________________
Հիմնադիրները (մասնակիցները)** □ 1 □ 2 □ 3 □ 4
1. պետություն 2.համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի
Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է
Կազմակերպական-իրավական ձևը _______________ □
ծածկագիրը՝* I_I_I_I
Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________
_________________________ ծածկագիրը՝* I_I_I_I
Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը*
I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը * _I_I_I_I_I_I_I
Մարզը ________________________________ I_I_I
Գտնվելու վայրը_________________________________
*) Լրացվում է իրավաբանական անձանց պետռեգիստրի կողմից **) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում նշումները կատարվում |
Ձև N 6-գտ մեք Հաստատված է ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի _09__օգոստոսի 2002 թ. թիվ __125-Ն___որոշմամբ
Ներկայացվում է՝
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն կամ տարածքային բաժանմունք Ներկայացնում են՝ իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, գյուղական և քաղաքային համայնքները
Հաշվետվության ներկայացման ժամկետը՝
հունվարի 3-ին, ապրիլի 3-ին, հուլիսի 3-ին |
Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները և տեղեկատվությունը սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՐՔԻՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
առ ____ __________ 200__թ
|
Տողի N |
Առկայությունը |
որից` սարքին |
Ա |
Բ |
1 |
2 |
Տրակտորներ-ընդամենը |
01 |
|
|
Բեռնատար ավտոմեքենաներ |
02 |
|
|
Հացահատիկահավաք կոմբայններ բոլոր մակնիշների |
03 |
|
|
Տրակտորային կցասայլակներ |
04 |
|
|
Տրակտորային խոտհնձիչներ |
05 |
|
|
Կերահավաք կոմբայններ` ներառյալ սիլոսահավաք |
06 |
|
|
Կարտոֆիլահավաք կոմբայններ |
07 |
|
|
Մամլիչ-բարդոձիչներ |
08 |
|
|
Հատիկազտիչ մեքենաներ |
09 |
|
|
Տրակտորային շարքացաններ |
10 |
|
|
Տրակտորային գութաններ |
11 |
|
|
Կուլտիվատորներ |
12 |
|
|
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը*) (13) __ ______ մարդ *) լրացնում են միայն իրավաբանական անձինք և հիմնարկները | |
____ ________________ 200 թ. | Ղեկավար՝ _______________________ |
կատարողի ազգանունը և հեռախոսի համարը |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.08.2012, թիվ 30-Ն | 01.01.2013, N 125-Ն | |
30.01.2009, թիվ 04-Ն | 26.03.2009, N 125-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|