603.0071.10.09.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
10 սեպտեմբերի 2001 թ. |
N 71 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԵՎ ՍՊԱՌՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՁԵՎ-ԷՆԵՐԳԵՏԻԿԱ) ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ» ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի առաջին մասով և 15 հոդվածի «թ» ենթակետով սահմանված դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
հաստատել «Էներգիա արտադրող և սպառող կազմակերպությունների (ձև-էներգետիկա) ընտրանքային հետազոտության անցկացման հարցաթերթը» և դրա լրացման մասին Հրահանգը (կցվում է):
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ |
ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԵՎ ՍՊԱՌՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
Ձև-«Էներգետիկա»
2000 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ
Տրամադրվող տեղեկատվության անանունությունը երաշխավորվում է: |
Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
Հաստատված է |
1. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԵՎ ՍՊԱՌՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1.1. Կազմակերպության անվանումը _________________________________
Ծանոթություն. Նշված տեղեկությունները լրացնել ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի տվյալների հիման վրա: |
1.6. Կազմակերպությունը* | 1.6.1. Գործել է |
|
||
1.6.2. Չի գործել |
|
|||
1.6.3. Չի հայտնաբերվել |
|
________________
* Լրացվում է հաշվարարի կողմից
2. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ (ԹՈՂԱՐԿՈՒՄԸ) ԵՎ ՍՊԱՌՈՒՄԸ
Ցուցանիշի անվանումը | Տողի համարը | Քանակը հազ. կՎտ/ժամ | |
2000 թ. | 1999 թ. | ||
Թողարկվել է էլեկտրաէներգիա (ինքնաարտադրություն), ընդամենը |
01 | ||
այդ թվում` |
02 | ||
- շարժական էլեկտրակայանների կողմից | 03 | ||
Ստացվել է դրսից | 04 | ||
Ընդամենը մուտք (տող 01+04) | 05 | ||
Սպառվել է էլեկտրաէներգիա, ընդամենը (տող 07+08+09) |
06 | ||
այդ թվում` - արտադրական (տեխնոլոգիական) կարիքների համար |
07 | ||
- էլեկտրակայանի սեփական կարիքների համար | 08 | ||
- կորուստներ գործարանային ցանցում, տրանսֆորմատորային ենթակայաններում և փոխակերպիչներում | 09 | ||
Դուրս է բաց թողնվել | 10 | ||
Ընդամենը ծախս (տող 06+10) | 11 |
3. ՍՊԱՌՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ԸՍՏ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, %-ՈՎ
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Տեսակարար կշիռը | |
Սպառվել է էլեկտրաէներգիա, ընդամենը |
01 |
100 % | |
այդ թվում` |
02 |
||
- արտադրական տեղամասերի լուսավորման համար |
03 |
||
- ջեռուցման համար |
04 |
||
- այլ սպառում |
05 |
4. ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Ցուցանիշի անվանումը | Տողի համարը | Քանակը հազ. Հ.կալ | |
2000 թ. | 1999 թ. | ||
Արտադրվել է ջերմային էներգիա (ինքնաարտադրություն), ընդամենը |
01 | ||
Ստացվել է դրսից | 02 | ||
Ընդամենը մուտք (տող 01+02) | 03 | ||
Սպառվել է (օգտագործվել է) ջերմային էներգիա, ընդամենը (տող 05+06+07) |
04 | ||
այդ թվում` - արտադրական (տեխնոլոգիական) նպատակների համար |
05 | ||
- ջեռուցման համար | 06 | ||
- այլ սպառում | 07 | ||
Դուրս է բաց թողնվել | 08 | ||
Ընդամենը ծախս (տող 04+08) | 09 |
5. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(լրացվում են ամբողջական թվերով, առանց տասնորդական նիշի)
Էներգա- կիրներ |
Տողի հա- մարը |
Չափի միա- վորը |
Ջերմա- տվու- թյունը* (գործա- կից) |
Մնա- ցորդը առ 01.01. 2000 թ. |
Արտա- դրվել է |
Ստաց- վել է դրսից |
այդ թվում` |
Սպառ- վել է (օգտա- գործ- վել է) ընդա- մենը |
այդ թվում` | Դուրս է բաց թող- նըվել |
Մնա- ցորդը առ 31.12. 2000 թ. | ||||
իրենց կող- մից ներ- կըր- ված |
սեփա- կան էլ. էներ- գիա արտա- դրու- թյան համար |
սեփա- կան ջերմ. էներ- գիա արտա- դրու- թյան համար |
ոչ էներ- գետիկ նպա- տակ- ներով |
տրանս- պորտի կողմից |
մնա- ցած այլ սպա- ռում- ներ | ||||||||||
Ա | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
I. Առաջ- նային - քարա- ծուխ |
01 | տոննա | |||||||||||||
- անմշակ նավթ | 02 | տոննա |
x |
||||||||||||
- բնա- կան գազ |
03 | հազ.մ3 |
x |
x |
x | ||||||||||
- փայտ | 04 | մ3 | |||||||||||||
- փայտի թափոն | 05 | տոննա | |||||||||||||
II. Երկրոր- դային -վերա- մշակված գազ ** |
06 | հազ.մ3 | |||||||||||||
- սինթեզ գազ |
07 | հազ.մ3 | |||||||||||||
- հեղուկ գազ |
08 | տոննա | |||||||||||||
- նավթ (կերոսին) |
09 | տոննա | |||||||||||||
- ավիա- կերոսին |
10 | տոննա | |||||||||||||
- բենզին | 11 | տոննա | |||||||||||||
- ավիա- բենզին |
12 | տոննա | |||||||||||||
- դիզ. վառելիք |
13 | տոննա | |||||||||||||
- մազութ | 14 | տոննա | |||||||||||||
- քսա- յուղեր |
15 | տոննա | |||||||||||||
- ուայտ սպիրիտ |
16 | տոննա | |||||||||||||
- այլ նավ- թային արտա- դրանք |
17 | տոննա | |||||||||||||
* Կազմակերպությունները չեն լրացնում
** Մաքրված գազեր, ներառյալ էթիլեն, պրոպիլեն, բութիլեն, բուտադիեն և այլ նավթային գազեր (համապատասխան "PRՕDCՕM" դասակարգչի 23.20.22.00 կոդի)
__________ 2001 թ.
|
ՂԵԿԱՎԱՐ` _________________
|
_______________________
կատարողի ազգանունը և հեռախոսի համարը
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԵՎ ՍՊԱՌՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ձև- «Էներգետիկա»
1. Ընդհանուր դրույթներ
Էներգիա (էներգակիրներ) արտադրող և սպառող կազմակերպությունների ընտրանքային հետազոտության նպատակն է ստանալ տնտեսության տարբեր ոլորտներում գործող կազմակերպությունների (անկախ կազմակերպա-իրավական ձևից) էներգիայի արտադրության և սպառման վերաբերյալ ամբողջական և արժանահավատ վիճակագրական տեղեկատվություն: Ստացված տեղեկությունները հիմք կհանդիսանան էներգոհաշվեկշռի կազմման համար:
2. Հարցերի պատասխանների գրանցում
Բ ա ժ ի ն 1
Տեղեկություններ էներգիա արտադրող եվ սպառող կազմակերպությունների մասին
1.1-1.5 տողերը լրացվում են ՀՀ ձեռնարկությունների պետռեգիստրի կողմից տրված վկայականի տվյալների հիման վրա:
1.6 տողը լրացվում է հաշվարարի կողմից:
Նշված կետը լրացնելիս «Գործել է» ասելով պետք է հասկանալ հաշվետու ժամանակաշրջանում ակտիվ գործունեության իրականացումը` այն է արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) կամ զուտ հասույթի առկայությունը գործունեության որևէ տեսակի գծով:
Բ ա ժ ի ն 2
Էլեկտրաէներգիայի արտադրությունը (թողարկումը) եվ սպառումը
Տող 01 «Թողարկվել է էլեկտրաէներգիա»
լրացվում է կազմակերպության կողմից թողարկված էլեկտրաէներգիայի քանակը:
Տող 02 «Ստացիոնար կայանների կողմից»
ցույց է տրվում ստացիոնար կայանների (հիդրոէլեկտրակայան, ջերմաէլեկտրակայան), կողմից թողարկված էլեկտրաէներգիայի քանակը, նշելով տիպը:
Տող 03 «Շարժական կայանների կողմից»
ցույց է տրվում շարժական կայանների կողմից (լրացվում է 100կՎտ-ից բարձր հզորություն ունեցող կայանների համար) թողարկված էլեկտրաէներգիայի քանակը:
Առանձին ստացիոնար էլեկտրակայան է համարվում ագրեգատների համակցությունը (առաջնային շարժիչ գեներատորի հետ), նախատեսված էլեկտրաէներգիայի թողարկման համար, տեղադրված առանձին շենքում կամ շենքի հատուկ հատկացված մասում: Եթե էլեկտրագեներատորային տեղակայանքները գտնվում են նույն շենքի տարբեր արտադրամասերում կամ տարբեր շենքերում, սակայն աշխատում են ընդհանուր վահանակից, ապա դրանք համարվում են մեկ էլեկտրակայան:
Շարժական էլեկտրակայաններ են համարվում էներգագնացքները, վագոն-էլեկտրակայանները, մեքենաների վրա տեղադրված էլեկտրակայանները և այլն: Այն էլեկտրակայանները, որոնք ձեռք են բերվել կազմակերպության կողմից որպես շարժական, սակայն ամրացվել են հիմքի վրա, համարվում են ստացիոնար:
Տող 04 «Ստացվել է դրսից»
ցույց է տրվում դրսից` արտադրող կայաններից կամ բաշխիչ ցանցերից ստացված էլեկտրաէներգիայի քանակը:
Տող 05 «Ընդամենը մուտք»
ցույց է տրվում թողարկված և դրսից ստացված էլեկտրաէներգիայի քանակը (գնված ինչպես «Հայէներգո»-ից, այնպես էլ այլ կազմակերպություններից):
Տող 06 «Սպառվել է էլեկտրաէներգիա»
ցույց է տրվում կազմակերպության կողմից սպառված ամբողջ էլեկտրաէներգիան, որը թողարկվել է ինչպես սեփական կայանների (ստացիոնար և շարժական) կողմից, այնպես էլ ստացվել է դրսից, հանած դուրս բացթողնված էլեկտրաէներգիայի քանակը (տող 10):
Տողեր 07-09
ցույց է տրվում կազմակերպության կողմից սպառված էլեկտրաէներգիայի բաշխումը ըստ նպատակային օգտագործման:
Տող 07 «Արտադրական (տեխնոլոգիական) կարիքների համար»
ցույց է տրվում էլեկտրաէներգիայի այն քանակը, որը սպառվել է`
-
էլեկտրաապարատների կողմից տեխնոլոգիական կարիքների համար (չորացում, տաքացում, էլեկտրահալում, էլեկտրոլիզ, էլեկտրաեռակցում և այլն).
-
կազմակերպության բոլոր էլեկտրաշարժիչների կողմից դարձիչ ուժի համար, բացառությամբ կազմակերպության էլեկտրակայանի սեփական կարիքները սպասարկող էլեկտրաշարժիչների:
Էլեկտրաէներգիան, որը ծախսվել է կազմակերպության կողմից թողարկվող էլեկտրաշարժիչների կամ էլեկտրաապարատների փորձարկման համար, ներառվում է կազմակերպությունում սպառված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալում և այդ թվում` տեխնոլոգիական նպատակների (էլեկտրաապարատների փորձարկման ժամանակ) և դարձիչ ուժի համար (էլեկտրաշարժիչների փորձարկման ժամանակ).
-
արտադրական և վարչական շենքերի լուսավորման և ջեռուցման համար (բացառությամբ էլեկտրակայանների):
Եթե կազմակերպությունում բացակայում է դարձիչ ուժի, տեխնոլոգիական կարիքների և լուսավորման ու ջեռուցման համար սպառված էլեկտրաէներգիայի առանձնացված հաշվառումը, ապա էլեկտրաէներգիայի սպառումը հարկ է որոշել շարժիչի, էլեկտրասարքի, լուսավորման սարքավորման հզորության և դրանց աշխատած ժամերով:
Տող 08 «Ծախսված է էլեկտրակայանի սեփական կարիքների համար»
ցույց է տրվում ինչպես էլեկտրաշարժիչների կողմից էլեկտրակայանի սեփական կարիքների, այնպես էլ էլեկտրակայանի շենքի լուսավորման համար սպառված էլեկտրաէներգիայի քանակը:
Տող 09 «Կորուստները գործարանային ցանցերում, տրանսֆորմատորային ենթակայաններում
և փոխակերպիչներում»
ցույց են տրվում էլեկտրաէներգիայի կորուստները ինչպես գործարանային ցանցերում, այնպես էլ տրանսֆորմատորային ենթակայաններում և փոխակերպիչներում:
Տող 10 «Դուրս է բաց թողնվել»
ցույց է տրվում օգտակար առաքված էլեկտրաէներգիայի այն քանակը, որը բաց է թողնվել այլ կազմակերպություններին և հիմնարկներին (բացառությամբ իր ներկայացուցչություններին և մասնաճյուղերին):
Բ ա ժ ի ն 3
Սպառված էլեկտրաէներգիայի կառուցվածքն ըստ ուղղությունների, %-ով:
Տող 05 «Այլ սպառում»
ցույց է տրվում սպառված էլեկտրաէներգիայի այն քանակը, տոկոսային արտահայտությամբ, որը չի ներառվել 02-04 տողերում:
Բ ա ժ ի ն 4
Ջերմային էներգիայի արտադրությունը եվ օգտագործումը
Տողեր 01, 02, 04, 08
համապատասխանաբար, ցույց են տրվում կազմակերպությունում արտադրված (ինքնաարտադրություն), դրսից ստացված և կազմակերպության ներսում սպառված ու դուրս բացթողնված ջերմային էներգիայի ծավալները: Ընդ որում, կազմակերպության ներսում սպառված ջերմային էներգիան 05 և 06 տողերում տարանջատվում է ըստ արտադրական (տեխնոլոգիական) կարիքների և վարչական շենքերի, արտադրամասերի ջեռուցման նպատակների:
Բ ա ժ ի ն 5
Տեղեկություններ սկզբնական եվ երկրորդային էներգակիրների մասին
Սյունակ 3 «Ջերմատվությունը»
լրացվում է ՀՀ ԱՎԾ-ում:
Սյունակ 5 «Արտադրվել է»
լրացնում են հիմնականում վառելիք արտադրող և քիմիական արդյունաբերության կազմակերպությունները, որտեղ արտադրության գործընթացում առաջնային էներգակիրների և վառելիքի այլ տեսակների վերամշակումից ստանում են երկրորդային էներգակիրներ:
Սյունակ 6 «Ստացվել է դրսից»
ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը կազմակերպությունը գնել է, անհատույց կամ ապրանքափոխանակման կարգով (բարտերով) ձեռք է բերել այլ կազմակերպություններից:
Սյունակ 7 «Իրենց կողմից ներկրված»
ցույց է տրվում այլ երկրներից ստացված էներգակիրների այն քանակը, որը կազմակերպությունը անձամբ է ներկրել:
Սյունակ 8 «Սպառվել է ընդամենը»
ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որն օգտագործվել է կազմակերպության կողմից իր արդյունաբերա-արտադրական գործունեությունը իրականացնելու համար:
Սյունակ 9-ը և 10-ը «Սեփական էլեկտրաէներգիայի արտադրության համար» և «Սեփական
ջերմաէներգիայի արտադրության համար»
լրացնում են միայն այն կազմակերպությունները, որոնք ունեն սեփական էլեկտրաէներգիայի կամ ջերմային էներգիայի արտադրություն: Նշված սյունակներում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը ծախսվել է կազմակերպությունում բացառապես էլեկտրական կամ ջերմային էներգիա ստանալու համար:
Սյունակ 11 «Ոչ էներգետիկ նպատակներով»
ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը օգտագործվում է որպես հումք, բայց ոչ որպես վառելիք: Օրգանական վառելիքը կարող է օգտագործվել որպես հումք ոչ վառելիքային արտադրանքի արտադրության համար: Օրինակ` հում նավթը օգտագործվում է էթիլենի արտադրության համար, կամ բնական գազը կարող է օգտագործվել ամմիակի արտադրության համար, մազութը` ասֆալտի արտադրության համար, քսայուղերը` մեքենաների և շարժիչների յուղման համար:
Այստեղ չի հաշվառվում ավտոտրանսպորտի աշխատանքի համար ծախսված վառելանյութի քանակը: Այն առանձնացված ցույց է տրվում 12-րդ սյունակում:
Սյունակ 13 «Մնացած այլ սպառումներ»
ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը կազմակերպության կողմից օգտագործվել է արտադրական (տեխնոլոգիական) կարիքների, վառարանների, տրանսֆորմատորների և այլ էներգետիկ սարքավորումների, տեխնիկական շահագործման, մաքրման աշխատանքների և այլնի համար:
Օրինակ, բնական գազի, մազութի օգտագործված քանակը վառարանների տաքացման համար և այլն:
Ընդ որում` 9-13-րդ սյունակների տվյալների հանրագումարը պետք է հավասար լինի 8-րդ սյունակի տվյալներին:
Սյունակ 14 «Դուրս է բաց թողնվել»
ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը կազմակերպությունը վաճառել է, անհատույց կամ ապրանքափոխանակման կարգով (բարտերով), փոխանցել է այլ կազմակերպություններին (բացառությամբ իր ներկայացուցչություններին և մասնաճյուղերին):
Սյունակ 15-ը հավասար է սյն.4+սյն.5+սյն.6- սյն.8- սյն.14:
Ըստ առանձին էներգակիրների գծով 5-րդ բաժնի համապատասխան տողերը լրացնելիս հարկ է հաշվի առնել հետևյալը`
Տող 04 «Վերամշակված գազ»
դա մաքրված գազերն են, ներառյալ էթիլեն, պրոպիլեն, բութիլեն, բուտադիեն և այլ նավթային գազեր (համապատասխան "PRՕDCՕM" դասակարգչի 23.20.22.00 կոդի):
Տող 08 (Հեղուկ գազ), 11 (Բենզին), 14 (Մազութ), 15 (Քսայուղեր)
ցույց է տրվում դրանց ընդհանուր քանակը, անկախ դրանց տեսակներից և մակնիշներից:
Տող 17 «Այլ նավթային արտադրանք»
ցույց է տրվում այն էներգակիրների քանակը, որոնք չեն ներառվել 06-16 տողերում:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
25 սեպտեմբերի 2001 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60301150